
«ՋԵՐՄ ՕՋԱԽ» ՄԻԿՐՈՎԱՐԿ
Վարկեր` բնակելի անշարժ գույքի վերանորոգման կամ բնակարանային պայմանների բարելավման նպատակով
-
Տոկոսադրույք13․96-14․50%
-
Ժամկետմինչև 84 ամիս
-
Նվազագույն գումար275 000 ՀՀ դրամ
-
Առավելագույն գումար3 000 000 ՀՀ դրամ
«ՋԵՐՄ ՕՋԱԽ» ՄԻԿՐՈՎԱՐԿ
Վարկեր` բնակելի անշարժ գույքի վերանորոգման կամ բնակարանային պայմանների բարելավման նպատակով
Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2020 թվականի սեպտեմբերի 17-ի 350-Լ որոշմամբ
Գործում է սկսած 2020 թվականի հոկտեմբերի 5-ից
Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն` 010 59 33 33 , 060 27 33 33 հեռախոսահամարներով։
Տեղեկատվական ամփոփագիր
«ՋԵՐՄ ՕՋԱԽ» ՄԻԿՐՈՎԱՐԿ1 |
|||
1. |
Վարկի նպատակ |
Բնակելի անշարժ գույքի վերանորոգում` ուղղված էներգաարդյունավետության բարձրացմանը, ընդ որում՝ վարկի միջոցների նվազագույնը 40%-ը պետք է ուղղված լինի բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված միջոցառումների և նյութերի/պարագաների ձեռքբերմանը, այդ թվում՝ վարկի գումարի մինչև 20%-ը կարող է ուղղվել էներգախնայող կենցաղային սարքավորումների ձեռքբերմանը:
|
|
2. |
Վարկի արժույթ |
ՀՀ դրամ
|
|
3. |
Տարեկան տոկոսադրույք2 |
ԱՀԸ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույք + 5.8%
|
|
4. |
Տարեկան փաստացի տոկոսադրույք3 |
13․96-14․50%
|
|
5. |
Նվազագույն ժամկետ |
60 ամիս
|
|
6. |
Առավելագույն ժամկետ |
84 ամիս
|
|
7. |
Նվազագույն գումար |
275 000 ՀՀ դրամ
|
|
8. |
Առավելագույն գումար |
3 000 000 ՀՀ դրամ
|
|
9. |
Ապահովվածություն |
2 ֆիզիկական անձի երաշխավորություն
|
|
10. |
Վերանորոգվող անշարժ գույքի նկատմամբ պահանջ |
1․ Վերանորոգվող անշարժ գույք կարող է հանդիսանալ ՀՀ տարածքում գտնվող բազմաբնակարանային շենքում բնակարանը, գյուղական կամ համայնքային տարածքում գտնվող առանձնատունը, բացառությամբ՝ Երևան քաղաքի «Կենտրոն» համայնքի,
|
|
11. |
Վարկային հայտի ուսումնասիրության վճար |
չի սահմանվում
|
|
12. |
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար |
վարկի գումարի 1%, ոչ պակաս, քան 5.000 ՀՀ դրամ և ոչ ավել, քան 30.000 ՀՀ դրամ
|
|
13. |
Վարկի կանխիկացման վճար |
չի սահմանվում
|
|
14. |
Վարկի սպասարկման ամսական վճար |
չի սահմանվում
|
|
15. |
Վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված |
6-12 ամիս,
|
|
16. |
Դրամաշնորհ |
Ընդհանուր ներդրումների մեջ էներգաարդյունավետ միջոցառումների 40%-ից ավել մասնաբաժնի դեպքում հասանելի դրամաշնորհը կազմում է վարկի գումարի 5%-ը և ուղղվում է վարկի մայր գումարի մարմանը։
|
|
17. |
Վարկի և տոկոսագումարների մարումներ |
Տոկոսագումարների մարումներ վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածի ընթացքում` ամսական,
|
|
18. |
Վարկի տրամադրման եղանակ5 |
միանվագ, անկանխիկ` հաճախորդի Բանկում բացված բանկային հաշվին մուտքագրման միջոցով
|
|
19. |
Բանկային հաշվի բացում/փակում |
Համաձայն Բանկում գործող սակագների, որոնք ներկայացված են հետևյալ հղմամբ՝ Սակագների տեղեկատվական ամփոփագիր։
|
|
Վարկառուին/համավարկառուին/երաշխավորին ներկայացվող պահանջներ
|
|||
20.
|
Վարկառուի/համավարկառուի/ երաշխավորի կարգավիճակը |
ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ
|
|
21. |
Տարիքային սահմանափակում |
- վարկառուն/համավարկառուն՝ 21 տարին լրացած ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը,
|
|
22. |
Վարկառուի/համավարկառուի վարկարժանության գնահատման ընդհանուր սկզբունքը |
Ընդհանուր պարտքային վճարումների և զուտ եկամուտների առավելագույն հարաբերակցությունը (ԸՊԵ) չպետք է գերազանցի
45%,
ԸՊԵ հաշվարկում վերականգնվող վարկային գծերը ներառվում են անուիտետային մարման եղանակով 60 ամիս ժամկետով վարկի ամսական մարման չափով։
|
|
23. |
Վարկառուի/երաշխավորի եկամուտներ |
Վարկառուն և/կամ համավարկառուն պետք է ունենա առաջնային եկամուտ։ Երաշխավորը պետք է ունենա առաջնային կամ երկրորդային եկամուտ։ Առաջնային եկամուտ է համարվում հաճախորդի մասնագիտական հմտությունների և կարողությունների վրա հիմնված հիմնական աշխատաժամանակում ստացվող աշխատավարձը կամ դրան հավասարեցված այլ վճարները, որոնք հաշվի են առնվում 100%-ով։ Երկրորդային եկամուտների ցանկը՝ համաձայն հավելված 1․1-ի։
|
|
24. |
Վարկառուի/երաշխավորի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ
|
1. Վարկային պատմության բացակայություն կամ
|
|
25. |
Տույժեր, տուգանքներ |
ժամկետանց վարկի գումարի նկատմամբ տույժ` օրական 0.1%
|
|
ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ տույժ` օրական 0.1%
|
|||
Վարկի ոչ նպատակային օգտագործման դեպքում Բանկն իրավասու է պահանջել․
|
|||
26. |
Վարկի դիմումի ընդունման, ձևակերպման և տրամադրման վայր |
Բանկի բոլոր մասնաճյուղեր
|
Այլ պայմաններ |
||
27. |
Վարկի տրամադրման դրական գործոններ |
1) դրական վարկային պատմությունը |
28. |
Վարկի մերժման գործոններ |
1) բացասական վարկային պատմությունը, 4) դրամական հոսքերի ոչ բավարար մակարդակը,
5) հաճախորդի էլեկտրոնային փոստի բացակայություն |
29. |
Որոշման կայացման առավելագույն ժամկետ |
Պահանջվող բոլոր փաստաթղթերը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 3 աշխատանքային օր |
30. |
Որոշման մասին տեղեկացնելու ժամկետ |
Որոշման կայացումից հետո առավելագույնը 1 աշխատանքային օր |
31. |
Որոշման վավերականության առավելագույն ժամկետ |
15 աշխատանքային օր |
|
Վարկառուի/երաշխավորի կողմից Բանկ ներկայացվող փաստաթղթեր |
|
32. |
անձը հաստատող փաստաթուղթ |
|
սոցիալական քարտ/հանրային ծառայության համարանիշ (ՀԾՀ)/նույնականացման քարտ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք |
||
եկամուտ հավաստող փաստաթուղթ |
||
վերանորոգվող անշարժ գույքի սեփականության վկայական |
||
տեղեկանք ՀՀ ԿԱ Կադաստրի պետական կոմիտեի կողմից անշարժ գույքի՝ գրավադրված կամ այլ տիպի արգելանքի տակ չլինելու մասին (միասնական տեղեկանք) |
||
հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցե | ||
անհրաժեշտ այլ փաստաթղթեր |
հավելված 1․1
|
Երկրորդային եկամուտներ |
Կշիռ |
1․ |
Վարձակալությունից ստացված եկամուտ, որը ստացվել է վարկի դիմումի ընդունման օրվան նախորդող առնվազն 3 ամիսների ընթացքում և հիմնավորված է օրենքով սահմանված կարգով կնքված վարձակալության պայմանագր(եր)ով։ |
100% |
2․ |
Կենսաթոշակ` երկարամյա ծառայության (Ոստիկանության, Պաշտպանության նախարարության, Քրեակատարողական և համապատասխան այլ մարմինների աշխատակիցներ, մանկավարժներ, դատավորներ և այլն), կերակրողին կորցնելու և այլն (բացառությամբ տարիքային և հաշմանդամության կենսաթոշակի) |
100% |
3․ |
Պետական գանձապետական պարտատոմսերում, ՀՀ ԿԲ արժեթղթերում, այլ արժեթղթերում ներդրումներից ստացված եկամուտներ` վարկի դիմումի ընդունման օրվան նախորդող առնվազն մեկ տարվա ընթացքում: |
60% |
4․ |
Առնվազն մեկ տարվա ընթացքում վճարովի աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում, որը հիմնավորվում է համապատասխան պայմանագրով: |
մինչև 100% |
5․ |
Վարկի դիմումի ընդունման օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում ստացված փոխանցումներ, եթե դրանք ստացվել են նվազագույնը 4 անգամ պարբերաբար՝ առնվազն 90 օրը մեկ, իսկ Բանկի միջոցով ստանալու դեպքում նվազագույնը 3 անգամ: |
60% |
6․ |
Վարկի դիմումի ընդունման օրվան նախորդող առնվազն մեկ տարվա ընթացքում, բայց ոչ շուտ, քան վարկի դիմումի ընդունումից 3 ամիս առաջ, Բանկում և/կամ ֆինանսական այլ հաստատություններում ներդրված դրամական միջոցներից (ավանդից) ստացված տոկոսները |
50% |
7․ |
Այլ եկամուտներ` ընդունելի Բանկի համապատասխան իրավասու մարմնի կողմից |
մինչև 100% |
1 «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ միջոցների հաշվին «Ջերմ օջախ» ծրագրի շրջանակներում տրամադրվող բնակարանային միկրովարկերի և էներգաարդյունավետ վերանորոգման վարկերի տեղեկատվական ամփոփագիր։
2 Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմում է 7%: Բանկը կարող է վերանայել վարկի տոկոսադրույքը կապելով այն «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ: Ընդ որում հիփոթեքային վարկի տոկոսադրույքը փոփոխելիս նոր տոկոսադրույքը պետք է փոփոխվի հին և նոր վերաֆինանսավորման տոկոսադրույքների տարբերության չափով:
Բանկը վերանայում է վարկի տոկոսադրույքը` «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի սահմանած պահանջներին չբավարարելու, վերջինիս կողմից վարկի չվերաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման դադարեցման դեպքում, ինչպես նաև նշված դեպքերում Բանկն իրավասու է վերանայել տրամադրված վարկի մնացած պայմանները (ժամկետ, արժույթ, վարկի սպասարկման վճար և այլն):
3 ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:
4 Ընտանիքի անդամ են հանդիսանում «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտանիքի անդամ հանդիսացող անձինք:
5 Վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն վարկային պայմանագրի կնքումից առավելագույնը 2 ամսվա ընթացքում:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Բանկը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, հաճախորդին տրամադրում է վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
2. Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։
3. Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Բանկի եկամուտը ձևավորող վճարները։
4. Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
5. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։
6. Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափով կատարելու դեպքում:
7.Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է հետևյալ հղմամբ՝ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց:
8. Արտարժույթով վարկերի դեպքում փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է ընդունվում վարկի տրամադրման պահին ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքը: Փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։
9. Վարկի մայր գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարները վարկառուի ցանկությամբ կարող են վճարվել նաև վարկի արժույթով:
10. Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա։
11. Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը և/կամ դրամական միջոցները կարող են օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ հաճախորդի մասին տեղեկատվությունը Բանկը առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը։ Հաճախորդը իրավունք ունի վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։
12. Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին ապագայում վարկ ստանալու համար։
13. Հաճախորդի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում հաճախորդի այլ գույքի հաշվին:
14. Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձմանն ուղղված ծախսեր, այդ թվում՝ դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, վարկի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ (առկայության դեպքում) և վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։
15. Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70-11-11, ֆաքս` (+37410) 58-24-21: Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
16. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
17. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն՝ Բանկը հաճախորդի՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
18. Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
19. Վարկային պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների տրամադրման պայմաններին կարող եք տեղեկանալ հետևյալ հղմամբ՝ Սակագներ։
20. Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ։
21. Բանկի կողմից հեռավար սպասարկումն իրականացվում է IDBanking.am առցանց համակարգի միջոցով: Բանկի հեռավար սպասարկման ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները ներկայացված են «Հեռավար բանկային ծառայությունների մատուցման հրապարակային պայմաններում»։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ
«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfօ.am
Fininfo.am-ը Ձեր ֆինանսական տեղեկատուն է, որտեղ Դուք կարող եք որոնել և համեմատել ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ամենատարածված ծառայությունները:
-
Վարկ ստանալու դիմում-հայտ -
Անձը հաստատող փաստաթուղթ, ՀծՀ/ՀծՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք
-
Ամուսնու (կնոջ) տվյալների վերաբերյալ փաստաթղթեր (ամուսնության վկայական, անձը հաստատող փաստաթուղթ, երեխաների անձը հաստատող փաստաթուղթ և այլն)
-
Տեղեկանք վարկառուի/համավարկառուի եկամուտների մասին
-
Անկախ գնահատող կազմակերպության կողմից տրամադրված անշարժ գույքի նախնական գնահատման տեղեկանք
-
Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցե -
Այլ անհրաժեշտ փաստաթղթեր