Թոփ առաջարկներ
Հաշվել
Փոխարժեքներ
Արտարժույթի
*50,000,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք գումարից ավել գործարք կնքելու դեպքում՝ փոխարժեքները սահմանվում են պայմանագրային հիմունքներով:Փոխարժեքները թարմացվել են: 2026.11.12 16:59:01
Նորություններ
Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում
Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026 Vol. 2-ում IDBank-ը կներկայանա հիփոթեքային վարկերի հատուկ պայմաններով՝ առաջարկելով գործող տոկոսադրույքներից ցածր տոկոսադրույքներ և մինչև 5% քեշբեք՝ Բանկում գործող պայմանների համաձայն. պայմանները հասանելի են կից հղումով։
Հայտարարություն
Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 21-ը՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը, ոչ աշխատանքային օր է Բանկի բոլոր մասնաճյուղերի համար, բացառությամբ «Հոմպլեքս Մոլ» մասնաճյուղի․ մասնաճյուղը կաշխատի իր բնականոն գրաֆիկով` 10:00-22:00։
«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է
IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները։ Նախորդ ամսվա շահառու «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամին փոխանցվել է 4.589.996 ՀՀ դրամ։ Գումարն ուղղվելու է «Օլիմպիական շարժում» նախաձեռնության իրականացմանը՝ աջակցելով օլիմպիական խմբակների շարունակական գործունեությանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և ավելի շատ աշակերտների համար օլիմպիական կրթության հասանելիության ընդլայնմանը։
«Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը
«Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն էր։ Կուտակված 5,094,763 դրամն ուղղվեց լայնամասշտաբ անտառտնկման ու անտառվերականգնման աշխատանքների իրականացմանը՝ նպաստելով տեղական կենսաբազմազանության պահպանմանը։
5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»
Նախորդ ամսվա ընթացքում «Մի դրամի ուժի» հավաքագրած 5․237․825 ՀՀ դրամն ուղղվեց «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնին, որի նպատակն է ապահովել պատերազմի մասնակից անձանց և նրանց ընտանիքների անդամների հոգեկան և սոցիալական վերականգնումն ու բարելավումը։