Chat with us, powered by IDBank
Visa Digital քարտ, որն ապրում է Ձեր սմարթֆոնում

Visa Digital 

Visa Digital-ը նոր սերնդի բանկային քարտ է՝ ամբողջովին վիրտուալ։ Թվային քարտը միշտ Ձեզ հետ է, անհնար է կորցնել կամ վնասել։ Այն հարմար է առցանց և անհպում գնումների համար։

Visa Digital-ն այն եզակի վիրտուալ քարտերից է, որ ունի վարկային գծի հնարավորություն մինչև 45 օր արտոնյալ ժամկետով։

Պատվիրեք Visa Digital քարտ IDBanking.am հարթակով կամ Idram&IDBank հավելվածով։ Պարզապես «Բանկինգ» բաժնում սեղմեք «Պատվիրել նոր քարտ» կոճակը և ընտրեք վիրտուալ քարտի տարբերակը։

  • Տարեկան սպասարկում
    Անվճար
  • Արժույթ
    ՀՀ դրամ, Եվրո, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի
  • Քարտի գործողության ժամկետ
    3 տարի
էջը թարմացվել է 13.07.2021 18:36

Visa Digital թվային քարտ

«Visa Digital» թվային վճարային քարտի տեղեկատվական ամփոփագիր

Հավելված 1
Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2021 թվականի հունիսի 17-ի N 246-L որոշմամբ
Գործում է սկսած 2021 թվականի հունիսի 21-ից


Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն` (+37410) 59 33 33 , (+37460) 27 33 33 հեռախոսահամարներով:

Քարտի տեսակ Visa Digital դեբետային քարտ
(քարտով կարող են իրականացվել միայն առցանց եղանակով գործարքներ, որոնք չեն պահանջում քարտի ֆիզիկական առկայություն)
Քարտի գործողության ժամկետ

3 տարի

Քարտի արժույթ1

ՀՀ դրամ, Եվրո, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի

Քարտի թողարկում 1-2 բանկային օրվա ընթացքում2

Անվճար

Քարտային հաշվի սպասարկման տարեկան վճար

Անվճար

Քարտային հաշվի չնվազող մնացորդ

Չի սահմանվում

Քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվարկվող տոկոսադրույք

0%

Քարտի մուտքագրումը միջազգային STOP ցանկ (7 օրով մեկ տարածաշրջանում)

10,000 ՀՀ դրամ

Միջնորդավճար քարտով կատարվող անկանխիկ գործարքների իրականացման համար

Անվճար

Քարտային հաշվի քաղվածքի ամենամսյա տրամադրում Բանկում կամ փոստի, էլ․փոստի միջոցով

Անվճար

Քարտային հաշվի քաղվածքի լրացուցիչ տրամադրում Բանկում կամ փոստի3, էլ․ փոստի-ի միջոցով

1,000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի համալրում

համաձայն տվյալ օրվա համար Բանկի կողմից սահմանված սակագնի

Առանց քարտի օգտագործման քարտային հաշվից Բանկի կանխիկացման կետերից կանխիկացում

1%

Վճար յուրաքանչյուր SMS-ի համար4

Անվճար

Քարտի արգելափակում, ապաարգելափակում

Անվճար

Միջնորդավճար քարտից քարտ կատարվող փոխանցումների համար ԱրՔա հավելվածի միջոցով 0.5%
IDBanking.am և Idram հարթակների միջոցով Բանկի` սինքրոնացում անցած քարտապանների քարտային հաշվից ԱրՔա համակարգի անդամների քարտերին փոխանցելու դեպքում 0.5%
IDBanking.am և Idram հարթակների միջոցով Բանկի` սինքրոնացում անցած քարտապանների քարտային հաշվից Բանկի այլ քարտերին փոխանցելու դեպքում

Անվճար

Միջնորդավճար սահմանաչափերի ժամանակավոր կամ մշտական վերանայման համար

1,000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի փակում

Անվճար

1 Հաճախորդը կարող է յուրաքանչյուր արժույթով պատվիրել միայն մեկ քարտ։
2․ Քարտի ակտիվացումը կատարվում է համաձայն Բանկի «Վճարային քարտերի սպասարկման» կանոնների (այսուհետ տեքստում՝ Կանոններ)՝ հետևյալ հղումով՝ Կանոններ։
3. Քաղվածքի տրամադրումը ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս իրականացվում է Հաճախորդի քարտային հաշվին փոստային ծառայության և Բանկի համապատասխան սակագների հանրագումարին հավասար գումարի առկայության դեպքում։
4․ Ծառայությունը գործում է 5,000 և ավել ՀՀ դրամ գործարքների համար:

Ընդհանուր պայմաններ

1. Բանկի քարտերը հաշվարկային են և նախատեսված են Քարտապանին պատկանող դրամական միջոցների սահմաններում կանխիկացման, կանխիկի մուտքագրման և անկանխիկ գործառնություններ/գործարքներ իրականացնելու համար՝ Քարտապանի քարտային հաշվում առկա դրամական միջոցների և Բանկի կողմից տրամադրված վարկային գծի/օվերդրաֆտի հաշվին:
2. Այն միջնորդավճարները, որոնք ենթակա են ԱԱՀ-ով հարկման, ներառում են նաև ԱԱՀ-ն։
3. Կազմակերպությունների հետ աշխատավարձային քարտերի տրամադրման և սպասարկման սակագները սահմանվում են առանձին` համապատասխան պայմանագրերով:
4. Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, ինչպես նաև այլ սակագները` դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ հրապարակելով Բանկի պաշտոնական կայքում:
5. Քարտային հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկված տոկոսները վճարվում են ամսական հաճախականությամբ:
6. Քարտային հաշվի գումարի նկատմամբ տոկոսները հաշվեգրվում են գումարը մուտքագրելու օրվանից մինչև այն հաճախորդին վերադարձնելու կամ հաճախորդի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:
7. Բանկին վերապահված է հաշվում եղած դրամական միջոցների դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք:
8. Բանկի և հաճախորդի միջև ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով:
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ Էլ. փոստ՝ info@fsm.am Հեռախոս` (+37460) 70 11 11 Ֆաքս` (+37410) 58 24 21:
9. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
10. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
11. SMS հաղորդագրության և էլեկտրոնային հասցեի ակտիվացման համար անհրաժեշտ է այցելել (անձը հաստատող փաստաթղթով) Բանկի ցանկացած մասնաճյուղ և լրացնել համապատասխան դիմում-հայտը:
12. Վիրտուալ քարտը պատվերից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտնվում է Բանկի մոբայլ բանկինգում և օնլայն բանկինգում։ Քարտի դիմումը հնարավոր է ներկայացնել առցանց եղանակով (IDBanking առցանց համակարգի կամ Idram հավելվածի միջոցով)։
13. Վիրտուալ քարտերի դեպքում «ՊԻՆ» ծածկագիր չի տրամադրվում։ Վիրտուալ քարտերը ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է բանկի մոբայլ բանկինգում կամ և օնլայն բանկինգում սեղմել ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ՔԱՐՏԸ կոճակը։
14. Քարտի ժամկետի ավարտման դեպքում քարտի վերաթողարկումը կատարվում է համաձայն Բանկի «Վճարային քարտերի սպասարկման» Կանոնների։
15. Քարտով գործարքները հնարավոր է իրականացնել ինչպես քարտային հաշվի արժույթով, այնպես էլ քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով` տվյալ գործարքի օրվա համար Բանկի կողմից սահմանված փոխարժեքով:
16. Գործարքի գումարը քարտային հաշվի արժույթի փոխարկելու արդյունքում փոխարժեքների տարբերությունից առաջացած վնասների համար Բանկը պատասխանատվություն չի կրում:
17. Քարտային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա։
18. Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
19. Բանկի և հաշվետիրոջ միջև վարկային պարտավորությունների առկայության դեպքում քարտային հաշվից դրամական միջոցները անակցեպտ գանձվում են վարկային պայմանագրով նախատեսված կարգով։
20. Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
21. Հաշվի քաղվածքը ստանալուց 15-օրյա ժամկետում հաշվի հետ կապված գործառնություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հաճախորդը Բանկին կարող է ներկայացնել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկումները չստանալու դեպքում Բանկը քաղվածքը համարում է ընդունված: Բողոքարկումը ներկայացվում է Բանկին գրավոր դիմումի տեսքով: Սահմանված ժամկետում ստացված բողոքարկման դիմումը Բանկն ընդունում է կատարման` իրականացնելով տեղական և միջազգային վճարային համակարգի կանոններով սահմանված համապատասխան գործողությունները:
22. Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) դեպքում հաճախորդը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում հեռախոսակապի միջոցով կամ այլ հնարավոր եղանակով տեղյակ պահի.
- «ԱրմենիանՔարդ» ՓԲԸ պրոցեսինգային կենտրոնին (010) 592222 շուրջօրյա հեռախոսահամարով կամ
- Զանգահարի Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն (010) 59 33 33 շուրջօրյա հեռախոսահամարով կամ
- անձնագրով այցելի Բանկի ցանկացած մասնաճյուղ
Հաճախորդի կողմից քարտի կորստի մասին հեռախոսակապի միջոցով հայտնելու պահին քարտով գործարքների իրականացումը անմիջապես կկասեցվի:
Բանկը պատասխանատվություն չի կրում քարտապանին հասցրած այն վնասի համար, որը կատարվել է քարտը կորցնելու և Բանկ հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում: Քարտի գործողության կասեցումից հետո հաճախորդը պետք է այցելի Բանկ և ներկայացնի քարտի կորստի մասին գրավոր դիմում, որի հիման վրա Բանկը հաճախորդին 5 բանկային օրվա ընթացքում կտրամադրի նոր քարտ: Մանրամասն տես Բանկի «Վճարային քարտերի սպասարկման կանոններում» (Այսուհետ տեքստում՝ Կանոններ)՝ հետևյալ հղմամբ՝ Կանոններ:
23. Ժամկետից շուտ քարտի սպասարկումը դադարեցվում և քարտային հաշիվը փակվում է քարտատիրոջ գրավոր դիմումի համաձայն: Քարտային հաշվի մնացորդը վերադարձվում է հաճախորդին:
24. Ուշադրություն. Հաճախորդի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանա հաճախորդը՝ իր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում։
25. Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկ։
26. Տոկոսագումարների հաշվարկի օրինակ․
Քարտին գումարը մուտքագրելու օրը՝ 01.08.2018թ․
Քարտ մուտքագրված գումարը` 100,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույքը` 4.5%
Տոկոսագումարի վճարումը` ժամկետի վերջում
Քարտին գումարը մնալու ժամկետը` 365 օր
Եկամտային հարկի դրույքաչափը` 10%
Հաշվարկված տոկոսագումարը` 100,000 x 4.5% : 365 x 364 = 4487.67 ՀՀ դրամ
Եկամտային հարկի գումարը` 4487.67 x 10% = 448.77 ՀՀ դրամ
Քարտապանի ստացած եկամուտը` 4038.90 ՀՀ դրամ
27. Վիրտուալ միջավայրում Բանկի կողմից թողարկված վճարային քարտերով գործառնությունների իրականացման ժամանակ կիրառվում է 3D Secure տեղեկատվական անվտանգության համակարգ։ Քարտով գործառնություն իրականացնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վճարային համակարգերի կողմից հաստատված տարբերանշաններին (Visa-ի դեպքում Verified by Visa, Mastercard-ի դեպքում Mastercard SecureCode, ԱրՔա-ի դեպքում ArCa SecurePay): Տեխնիկական կամ Բանկի գործունեությամբ չպայմանավորված որևէ պատճառով 3D Secure անվտանգության գաղտնաբառ չստանալու և դրա արդյունքում գործարքը խափանվելու դեպքում Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
28. Բանկի կողմից հեռավար սպասարկումն իրականացվում է Բանկի օնլայն և մոբայլ բանկինգների միջոցով: Բանկի հեռավար սպասարկման ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները ներկայացված են «Հեռավար բանկային ծառայությունների մատուցման հրապարակային պայմաններում»
29. Քարտի օգտագործման, փակման, պահպանման, անվտանգության ապահովման, քարտով գործարքների բողոքարկման վերաբերյալ այլ դրույթները, որոնք սահմանված չեն սույն տեղեկատվական ամփոփագրում, սահմանված են Կանոններով, Բանկի կողմից վճարային քարտի թողարկման, տրամադրման և սպասարկման հետ կապված Բանկի և Քարտապանի միջև կնքվող պայմանագրով, ներքին իրավական ակտերով և վճարահաշվարկային համակարգերի (ԱրՔա, Visa, Mastercard) կանոններով: Բանկը պարտավոր է հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս վերջինիս տրամադրել Կանոնները։
30. Հաճախորդը չպետք է ներառված լինի Բանկի անցանկալի հաճախորդների ցանկում: Բանկի անցանկալի հաճախորդ դասակարգելու վերաբերյալ իրավահարաբերությունները կարգավորվում են «Բանկի կողմից հաճախորդին անցանկալի դասակարգելու չափանիշները սահմանելու և նրանց հետ հարաբերությունների կառավարման վերաբերյալ» ընթացակարգով:
31. Քարտային հաշվում առկա միջոցների վերադարձելիությունը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես` nkar.png
Ավանդի արժութային կառուցվածքը Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ Եթե նույն բանկում ունեք միայն արտարժու-
թային ավանդ
Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով,
և արտարժույթով ավանդ
Եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից ավել է Եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից պակաս է
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը 16 միլիոն ՀՀ դրամ 7 միլիոն ՀՀ դրամ 16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) 7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

էջը թարմացվել է 15.07.2021 13:33
Visa Digital քարտ ստանալու համար բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

էջը թարմացվել է 26.05.2021 17:54
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: