Chat with us, powered by IDBank

Դրամական փոխանցումներ
IDBank-ից դեպի IDpay



Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
|2021 թվականի սեպտեմբերի 01-ի N 332-Լ որոշմամբ
Գործում է սկսած 2021 թվականի սեպտեմբերի 03-ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք http://www.idbank.am/ հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն` (+37410) 59 33 33 , (+37460) 27 33 33 հեռախոսահամարներով։

Տեղեկատվական ամփոփագիր

Փոխանցում նախաձեռնողի կողմից ներկայացվող անհրաժեշտ տվյալները*
  • IDpay-ի գործող հաճախորդի՝ IDpay-ում գրանցած հեռախոսահամարը
  • գումարը
  • ՌԴ ռուբլով հաշվեհամար IDBank-ում
* Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
IDBank-ից դեպի IDpay դրամական փոխանցումները գործող հաճախորդների միջև իրականացվում են`
Բանկը հաճախորդին է տրամադրում յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող անդորրագիր։
Փոխանցման արժույթը ՌԴ ռուբլի
Փոխանցման արագություն Մինչև 5 րոպե
Մեկ փոխանցման առավելագույն գումար 15,000 ՌԴ ռուբլի
Ամսական փոխանցումների առավելագույն գումար 1,000,000 ՌԴ ռուբլի
Մեկ փոխանցման նվազագույն գումար 100 ՌԴ ռուբլի
Փոխանցողից գանձվող սակագները Փոխանցվող գումարի 0,9%-ի չափով
Միջնորդավճարը կարող է գանձվել հաճախորդի՝ Բանկում առկա դրամային հաշվից, ընդ որում արտարժույթի փոխարկումը կատարվում է ՀՀ ԿԲ կողմից տվյալ օրվա սահմանված փոխարժեքով:
Ստացման եղանակը Փոխանցումներ IDpay-ի գործող հաճախորդների էլեկտրոնային դրամապանակին (այնուհետ նրանք գումարը կարող են փոխանցել հավելվածին կցված քարտին):
Ֆինանսական կազմակերպության կողմից վճարման և (կամ) փոխանցման ուշացման, չկատարման կամ մասնակի կատարման դեպքում կիրառվող ընթացակարգին (օրինակ՝ վնասի փոխհատուցման), ժամկետներին և պատասխանատվության շրջանակներին, ինչպես նաև սպառողի կողմից իրականացված վճարումների և (կամ) փոխանցումների հետ կապված բողոքարկման ժամկետներին, բողոքարկման ժամանակ կիրառվող ընթացակարգերին և սպառողի կողմից դրանց կիրառման կարգին և միջոցներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.idbank.am/content/handling-of-customer-complaints/
Փոխանցումը նախաձեռնողի կողմից փոխանցման չեղարկման և հետ կանչելու դեպքում հաճախորդը Բանկին ներկայացնում է դիմում՝ նշելով չեղարկման և հետ կանչելու հիմնավորումները։ Բանկը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում պատասխանում է հաճախորդի դիմումին՝ հաստատելով կամ մերժելով այն՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ։ Փոխանցումը չեղարկելու կամ հետ կանչելու դեպքում հաճախորդին հետ է վերադարձվում նաև փոխանցման միջնորդավճարը։

Շահառուի կողմից դրամական միջոցները չստանալու դեպքում հաճախորդը Բանկին ներկայացնում է դիմում։ Բանկը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում դիտարկում է հաճախորդի դիմումը և կազմակերպում դրամական միջոցների փոխանցումը ստացող կողմին կամ վերադարձը փոխանցումը նախաձեռնողին։ Դրամական միջոցները փոխանցումը նախաձեռնողին վերադարձնելու դեպքում Բանկը վերադարձնում է նաև փոխանցման միջնորդավճարը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfօ.am
Fininfo.am-ը Ձեր ֆինանսական տեղեկատուն է, որտեղ Դուք կարող եք որոնել և համեմատել ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ամենատարածված ծառայությունները:

էջը թարմացվել է 02.09.2021 16:41
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: