
Պահատեղերի վարձակալություն
«ԱյԴի Բանկ»-ն առաջարկում է տարբեր տեսակի թանկարժեք իրերի, արժեթղթերի կամ այլ կարևոր փաստաթղթերի պահպանության համար միջազգային ստանդարտներին համապատասխանող բանկային ծառայություն` անհատական չհրկիզվող պահատեղերի վարձակալություն:
Օգտվելով Բանկի կողմից առաջարկվող անհատական չհրկիզվող պահատեղերի վարձակալության հնարավորությունից` Դուք ձեռք եք բերում հետևյալ առավելությունները.
- աշխատանքային օրվա ընթացքում ցանկացած պահին պահատեղերից օգտվելու հնարավորություն*
- բացարձակ գաղտնիության և անվտանգության ապահովում
- ժառանգությամբ պահատեղերի օգտագործման իրավունքի փոխանցում
Մեր կողմից առաջարկվող պահատեղերը պաշտպանված են արտաքին միջավայրի ազդեցությունից: Պահատեղը հնարավոր է բացել միայն երկու տարբեր բանալիների (բանկի և հաճախորդի) միաժամանակյա օգտագործման դեպքում:
Բանկը երաշխավորում է գաղտնիության պահպանումը:
*տվյալ ծառայությունը չի մատուցվում շաբաթ օրերին և երեկոյան ժամերին
Պահատեղերի վարձակալության պայմաններն են.
ՊԱՀԱՏԵՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ[1] | ||||
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ՍԱԿԱԳԻՆԸ | |||
ՀՀ ԴՐԱՄ | ||||
1.1 | Վարձակալության ժամկետ | Փոքր2 | Միջին2 | Մեծ2 |
Չափսը (սմ) 8.5x30x50 |
Չափսը (սմ) 17x30x50 |
Չափսը (սմ) 17x61x50 |
||
1.1.1 | Մինչև 7 օր (յուրաքանչյուր օրվա համար) | 1,000 | 1,500 | 2,000 |
1.1.2 | 7 օր | 3,000 | 5,000 | 7,000 |
1.1.3 | 8 -14 օր | 5,000 | 7,000 | 10,000 |
1.1.4 | 15 - 30օր | 7,000 | 12,000 | 17,000 |
1.1.5 | 31 – 90 օր | 10,000 | 20,000 | 30,000 |
1.1.6 | 91 – 180 օր | 15,000 | 25,000 | 32,000 |
1.1.7 | 181 – 270 օր | 20,000 | 30,000 | 35,000 |
1.1.8 | 271 – 365օր | 25,000 | 35,000 | 40,000 |
1.1.9 | 366 – 456օր | 30,000 | 40,000 | 45,000 |
1.1.10 | 457 – 730 օր | 40,000 | 45,000 | 50,000 |
1.1.11 | Դեպոզիտար արկղի,տուփի, կողպեքի կամ կնիքի վնասման,բանալու կորուստի և կրկնօրինակի տրամադրման դեպքում տույժ |
յուրաքանչյուր դեպքի համար 5,000-ական դրամ |
||
1.1.12 | Պահատեղը չազատելու և բանալին չհանձնելու դեպքում տույժ 3 | Յուրաքանչյուր օրվա համար 1,000 դրամ | ||
1․ Ծառայությունը հասանելի է Բանկի «Վարդանանց», «Կենտրոն» «Բաղրամյան», «Գյումրի», «Արաբկիր», «Նոր Նորք» և «Էջմիածնի» մասնաճյուղերում։ 2․ «Կենտրոն» մասնաճյուղում պահատեղերի չափսերը(սմ) կազմում են՝ փոքր՝ 6x25x35, միջին՝ 18.5x25x35, մեծ՝ 63,5x25x35: 3․ 10-օրյա ժամկետում պահատեղը չազատելու դեպքում պահատեղը կարող է բացվել Բանկի հայեցողությամբ, այս դեպքում տուփը տեղափոխվում է դրամապահոց: Հետագա քայլերը կարգավորվում են համաձայն հաճախորդի հետ կնքված պայմանագրի: Պահատեղի վարձակալության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ․ 1. Անձը հաստատող փաստաթուղթ 2. Հանրային ծառայությունների համարանիշ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։