Chat with us, powered by IDBank
Rocket Line Ստացի՛ր հիմա, վճարի՛ր հետո

Rocket Line

Ստացի՛ր հիմա, վճարի՛ր հետո

Rocket line-ը ինովացիոն թվային գործիք է առցանց և անհպում գնումների ոլորտում։

Rocket line-ով կարող եք գնումից հետո վճարել 3 կամ 6 ամիս անց՝ երբ կցանկանաք։ Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում և IDBanking.am առցանց հարթակում ունենալ իրենց անձնական սահմանաչափը, որը կարելի է օգտագործել սկսած 3000 դրամ գնումների/վճարումների համար՝ ամբողջովին կամ մաս-մաս։
Rocket Line-ը ավտոմատ կերպով հասանելի է դառնում IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idramպրեմիում պլյուս կարգավիճակ:

  • Անհատական սահմանաչափ
    10 000 - 10 000 000 ՀՀ դրամ
  • Միջնորդավճար
    0%
  • Վճարման ժամկետ
    3 կամ 6 ամիս
  • Տարեկան տոկոսադրույք
    22․88%-23.81%

IDBank-ի կողմից նախապես հաստատված նվազագույն սահմանաչափը Rocket line-ի համար 10․000 ՀՀ դրամ է, սակայն այն կարելի է բարձրացնել ընդհուպ մինչև 10,000,000 ՀՀ դրամ։

Rocket line-ը ՝

  • չունի մարման պարտադիր գրաֆիկ․ կարող եք վճարել միանգամից կամ մաս-մաս,
  • հնարավորություն է տալիս վճարել նույնիսկ ծառայությունների և առօրյա գնումների համար սուպերմարկետում, ռեստորաններում, դեղատներում և այլն,
  • աշխատում է և՛ հավելվածով, և՛ վեբ տարբերակով,
  • արագ է, հավելյալ թղթաբանություն չի պահանջում ո՛չ գնորդից, և ո՛չ էլ վաճառողից․ ամեն ինչ օնլայն է և արագ։

Ձեզ համար նախահաստատված սահմանաչափը կարող եք տեսնել IDBanking.am առցանց հարթակում, Idram հավելվածում կամ idram.am կայքում։


Ներբեռնիր Իդրամը՝ App store-ում կամ Play market-ում։


Ստանալ հիմա

էջը թարմացվել է 23.07.2020 11:43

Rocket Line

Ստացի՛ր հիմա, վճարի՛ր հետո

Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2020 թվականի հունիսի 26-ի N 230-L որոշմամբ
Գործում է սկսած 2020 թվականի հունիսի 30-ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք http://www.idbank.am/ հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն` (+37410) 59 33 33 , (+37460) 27 33 33 հեռախոսահամարներով։

“ROCKET LINE” ՎԱՐԿԻ/ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

Ընդհանուր պայմաններ

1.

Վարկատեսակ

Վարկ

2.

Վարկի նպատակ

Սպառողական՝ անկանխիկ վճարումներ1 կատարելու նպատակով

3.

Արժույթ

ՀՀ դրամ

4.

Նվազագույն սահմանաչափ

10 000

5.

Առավելագույն սահմանաչափ

10 000 000

6.

Սահմանաչափի ներքո տրամադրվող վարկի նվազագույն գումար

3 000

7.

Սահմանաչափի ներքո տրամադրվող վարկի առավելագույն գումար

10 000 000

8.

Տարեկան անվանական տոկոսադրույք

21.7%

9.

Տարեկան փաստացի տոկոսադրույք2

22․88%-23.81%

10.

Վարկի նվազագույն ժամկետ

3 ամիս

11.

Վարկի առավելագույն ժամկետ

6 ամիս

12.

Տրամադրման եղանակ

Անկանխիկ` հաճախորդի ընթացիկ հաշվի միջոցով,

· «IDBanking» և «Idram Internet Payment System» համակարգերի առցանց հարթակներում

· «Idram Mobile Wallet» հավելվածում

13.

Վարկի և տոկոսագումարների մարման եղանակ

Ժամկետի վերջում

14.

Ապահովվածություն

Վարկարժանության գնահատական

Միջնորդավճարներ

15.

Վարկային հայտի ուսումնասիրության վճար

Չի սահմանվում

16.

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար

Չի սահմանվում

17.

Վարկային հաշվի սպասարկման վճար

Չի սահմանվում

18.

Ընթացիկ հաշվի բացման վճար

Չի սահմանվում

19.

Ապահովագրություն

Չի պահանջվում

Վարկառուի նկատմամբ պահանջներ

20.

Կարգավիճակ

ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ

21.

Տարիքային սահմանափակում

Վարկառուի տարիքը վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է 21 տարեկանից պակաս լինի և մինչև վարկի մարման վերջնաժամկետը չպետք է գերազանցի 70 տարեկանը

Տույժեր, տուգանքներ

22.

Ժամկետանց վարկի գծով օրական տույժ

0.1%

23.

Ժամկետանց տոկոսագումարի գծով, օրական տույժ

0.1%

24.

Վարկի վաղաժամկետ մարման տույժ

Չի սահմանվում

25.

Վարկի վաղաժամկետ մարում պահանջելու հիմքեր

Բանկն իրավասու է պահանջել վարկի վաղաժամկետ մարում, եթե

1) վարկի ստացման համար ներկայացված տեղեկությունը կեղծ կամ անարժանահավատ է

2) հաճախորդը չի կատարել պայմանագրով սահմանված պարտավորությունները

3) այլ հիմքեր` համաձայն պայմանագրի

Հայտի վերաբերյալ այլ պայմաններ

26.

Վարկի տրամադրման դրական գործոններ

1) դրական վարկային պատմություն

2) վարկարժանության դրական գնահատական

3) բավարար դրամական հոսքեր

27.

Վարկի մերժման գործոններ

1) բացասական վարկային պատմություն

2) վարկարժանության բացասական գնահատական

3) անբավարար դրամական հոսքեր

4) կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում

5) այնպիսի տեղեկատվության առկայություն, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը

6) այլ գործոններ

28.

Որոշման կայացման առավելագույն ժամկետ

5 րոպե

29.

Վարկառուին վարկի վերաբերյալ կայացված որոշման մասին տեղեկատվության տրամադրման առավելագույն ժամկետ

5 րոպե

30.

Վարկի դիմումի ընդունման, ձևակերպման և տրամադրման վայր

· «IDBanking» համակարգի առցանց հարթակ՝ idbanking.am

· «Idram Mobile Wallet» բջջային հավելված

· «Idram Internet Payment System»

31.

Որոշման վավերականության առավելագույն ժամկետ

5 րոպե

Հաճախորդի կողմից Բանկին տրամադրվող փաստաթղթեր (տեղեկատվություն)

32.

Հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթ (տվյալներ)

33.

Սոցիալական քարտ/հանրային ծառայության համարանիշ (ՀԾՀ) (համար)

34.

Անհրաժեշտության դեպքում այլ տեղեկատվություն

1Բացառությամբ ցանկացած տեսակի փոխանցման, բանկային և քարտային հաշիվների համալրման և ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ունեցած ցանկացած տեսակի պարտավորությունների մարման։
2ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Բանկը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, հաճախորդին տրամադրում է վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
2. Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։
3. Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Բանկի եկամուտը ձևավորող վճարները։
4. Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
5. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։
6. Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
7. Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է հետևյալ հղմամբ՝ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց:
8. Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը և/կամ դրամական միջոցները կարող են օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ հաճախորդի մասին տեղեկատվությունը Բանկը առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը։ Հաճախորդը իրավունք ունի վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։
9. Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին՝ ապագայում վարկ ստանալու համար։
10. Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձմանն ուղղված ծախսեր, այդ թվում դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, վարկի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ /առկայության դեպքում/ և վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։
11. Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70-11-11, ֆաքս` (+37410) 58 24 21: Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
12. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
13. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
14. Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
15. Վարկային պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների տրամադրման պայմաններին կարող եք տեղեկանալ հետևյալ հղմամբ՝ Սակագներ։
16. Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ։
17. Բանկի կողմից հեռահար սպասարկումն իրականացվում է IDBanking.am առցանց համակարգի և idram բջջային հավելվածի միջոցով: Բանկի հեռահար սպասարկման ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները ներկայացված են «Հեռահար բանկային ծառայությունների մատուցման հրապարակային պայմաններում»:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

էջը թարմացվել է 28.07.2020 17:29
Rocket Line Վարկը ստանալու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

էջը թարմացվել է 01.07.2020 19:01
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: