Chat with us, powered by IDBank

Պրոֆի

Վարկեր և վարկային գծեր

Վարկը/վարկային գիծը տրամադրվում է ֆիզիկական անձ այն հաճախորդներին, ովքեր աշխատավարձը ստանում են կամ նախատեսում են ստանալ Բանկում քարտի տրամադրումից հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում ՝ անկախ կազմակերպության հետ համագործակցության պայմանագրի առկայությունից և կազմակերպության տեսակից։


  • Տոկոսադրույք
    15-16%
  • Ժամկետ
    մինչև 60 ամիս
  • Նվազագույն գումար
    320 000 ՀՀ Դրամ
  • Առավելագույն գումար
    10 000 000 ՀՀ Դրամ


էջը թարմացվել է 29.04.2021 12:26

Պրոֆի

Վարկեր՝ նախատեսված այն ֆիզիկական անձ հաճախորդների համար, ովքեր աշխատավարձը ստանում են կամ նախատեսում են ստանալ Բանկում քարտի տրամադրումից հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում ՝ անկախ կազմակերպության հետ համագործակցության պայմանագրի առկայությունից և կազմակերպության տեսակից

Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2021 թվականի օգոստոսի 16-ի 318-Լ որոշման
Գործում է սկսած 2021 թվականի օգոստոսի 18-ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն` (+37410) 59 33 33 , (+37460) 27 33 33 հեռախոսահամարներով։

ՊՐՈՖԻ ՎԱՐԿԵՐԻ/ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
Վարկավորման պայմաններ
1. Վարկառու ֆիզիկական անձ հաճախորդներ, ովքեր աշխատավարձը ստանում են կամ նախատեսում են ստանալ Բանկում քարտի տրամադրումից հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում ՝ անկախ կազմակերպության հետ համագործակցության պայմանագրի առկայությունից և կազմակերպության տեսակից։
2. Վարկատեսակ վարկ, վարկային գիծ
3. Նվազագույն սահմանաչափ 320․000 ՀՀ դրամ
4. Առավելագույն սահմանաչափ/գումար Վարկ զուտ աշխատավարձի1 տասնապատիկը2՝ առավելագույնը 10.000.000 ՀՀ դրամ
Վարկային գիծ զուտ աշխատավարձի վեցապատիկը՝ առավելագույնը 6.000.000 ՀՀ դրամ
5. Տարեկան անվանական տոկոսադրույք3 Վարկ 15%
Վարկային գիծ 16%
6. Տարեկան փաստացի տոկոսադրույք4 Վարկ 16.11% -20.61%
Վարկային գիծ 16․08% - 17.67%
7. Նվազագույն ժամկետ 12 ամիս
8. Առավելագույն ժամկետ Վարկ 60 ամիս
Վարկային գիծ 36 ամիս
9. Տրամադրման եղանակ Վարկ անկանխիկ՝ ընթացիկ հաշվի կամ վճարային քարտի միջոցով
Վարկային գիծ անկանխիկ՝ վճարային քարտի միջոցով
10. Վարկի մարման եղանակ ամսական հավասարաչափ մասերով` անուիտետային
11. Վարկային գծի ամսական մարման նվազագույն չափ չի սահմանվում
12. Վարկային գծի մարման արտոնյալ ժամանակահատված մինչև 45 օր
նախորդ ամսվա ընթացքում վարկային գծի անկանխիկ օգտագործված գումարների նկատմամբ (բացառությամբ քարտից քարտ փոխանցումների, ներբանկային և միջբանկային փոխանցումները ՀՀ տարածքում և սեփական հաշիվների միջև) տոկոսներ չեն հաշվարկվում, եթե հաճախորդը վարկային գծի օգտագործված մասի մարումը կատարի մինչև ընթացիկ ամսվա 15-ը
13. Վարկային գծի չօգտագործված մասի դիմաց հաշվեգրվող տոկոսադրույք 0%
14. Ապահովվածություն դրամական հոսքեր
15. Վարկառուի համար հաշվարկվող ընդհանուր պարտքային պարտավորություններ (միջին ամսական /զուտ եկամուտներ) միջին ամսական գործակից (ԸՊԵ գործակից)5 60%
Միջնորդավճարներ
16. Հայտի ուսումնասիրության վճար չի սահմանվում
17. Վարկի/վարկային գծի տրամադրման և ամսական սպասարկման վճարներ չի սահմանվում
18. Հաշվի բացման վճար համաձայն Բանկում գործող սակագների՝ հետևյալ հղումով՝ Սակագներ
Տույժեր, Տուգանքներ
19. Ժամկետանց վարկային պարտավորությունների (այդ թվում` տոկոսագումարների) գծով օրական տույժ, տուգանք 0.1%
20. Վաղաժամկետ մարման տույժ չի սահմանվում
Վարկառուի նկատմամբ պահանջներ
21. Կարգավիճակ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ
22. Տարիքային սահմանափակում վարկառուի տարիքը վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է 21 տարեկանից պակաս լինի և մինչև վարկի մարման վերջնաժամկետը չպետք է գերազանցի 65 տարեկանը
23. Վարկային պատմության նկատմամբ պահանջ (դրական վարկային պատմություն) ա) վարկ ստանալու դիմումի ներկայացման օրվա դրությամբ վարկառուն չպետք է ունենա ժամկետանց /դասակարգված պարտավորություններ (վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ, տրված երաշխավորություն և այլն),
բ) դիմումի ընդունման օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում (365 օր) վարկառուի ժամկետանց պարտավորությունների գծով օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը, կամ
գ) վարկային պատմության բացակայություն
Այլ պայմաններ
24. Վարկային գծի տրամադրման դրական գործոններ 1) դրական վարկային պատմությունը
2) դրամական հոսքերը
25. Վարկային գծի մերժման գործոններ 1) բացասական վարկային պատմությունը,
2) հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից Բանկին տրամադրված/հայտարարված տեղեկությունները,
3) հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը,
4) դրամական հոսքերի ոչ բավարար մակարդակը,
5) հաճախորդի էլեկտրոնային փոստի բացակայությունը
6) այլ հիմքեր
26. Որոշման կայացման առավելագույն ժամկետ պահանջվող բոլոր փաստաթղթերը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 1 աշխատանքային օր
27. Որոշման մասին տեղեկացնելու ժամկետ որոշման կայացումից հետո առավելագույնը 1 աշխատանքային օր
Բանկը վարկի տրամադրման վերաբերյալ կայացրած որոշման մասին հաճախորդին կարող է տեղեկացնել Բանկի տարածքում, հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
28. Որոշման վավերականության առավելագույն ժամկետ 15 աշխատանքային օր
համաձայն սույն պայմանների 25-րդ կետում նշված հիմքերի Բանկն իրավասու է չտրամադրել հաստատված վարկը նաև որոշման վավերականության ընթացքում
29. Վարկառուին վարկի գումարի տրամադրման ժամկետ վարկային գծի պայմանագիրը ստորագրվելու օրը
30. Վարկի դիմումի ընդունման, ձևակերպման և տրամադրման վայր Բանկի բոլոր մասնաճյուղեր
Հաճախորդից պահանջվող փաստաթղթերի ցանկ և տեղեկատվություն
Վարկ/վարկային գիծ ստանալու դեպքում
1. հաճախորդի աշխատավարձի վերաբերյալ տեղեկանք և/կամ աշխատանքային պայմանագիր և/կամ բանկային հաշվի քաղվածք (անհրաժեշտության դեպքում) և/կամ Նորք սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնից ստացված տեղեկատվություն: Հաճախորդը պետք է ունենա առնվազն 3 ամսվա աշխատանքային պատմություն։
2․ հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցե

1Պրոֆի վարկի/վարկային գծի դեպքում հնարավոր է որպես աշխատավարձ դիտարկել նաև աշխատավարձին հավասարեցված այլ եկամուտները, որոնք կրում են պարբերական բնույթ:
2Վարկառուի առանց գրավային ապահովման բոլոր վարկերի հանրագումարը չպետք է գերազանցի զուտ եկամտի տասնվեցապատիկը:
3Եթե հաճախորդը իր աշխատավարձը 2 ամիս անընդմեջ չի ստանում Բանկի միջոցով, ապա Բանկը կարող է վարկի/վարկային գծի տարեկան անվանական տոկոսադրույքը սահմանել 21․7%:
4 ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:
5ԸՊԵ հաշվարկում վերականգնվող վարկային գծերը ներառվում են անուիտետային մարման եղանակով 60 ամիս ժամկետով վարկի ամսական մարման չափով։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Բանկը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, հաճախորդին տրամադրում է վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
2. Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` հետ վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։
3. Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Բանկի եկամուտը ձևավորող վճարները։
4. Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
5. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։
6. Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
7. Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է հետևյալ հղմամբ՝ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց:
8. Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը և/կամ դրամական միջոցները կարող են օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ հաճախորդի մասին տեղեկատվությունը Բանկը առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը։ Հաճախորդը իրավունք ունի վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։
9. Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին՝ ապագայում վարկ ստանալու համար։
10. Հաճախորդի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում հաճախորդի այլ գույքի հաշվին:
11. Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձման ուղղված ծախսեր, այդ թվում դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, վարկի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ /առկայության դեպքում/ և վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։
12. Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70 11 11, ֆաքս` (+37410) 58 24 21: Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
13. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
14. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
15. Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
16. Վարկային պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների տրամադրման պայմաններին կարող եք տեղեկանալ հետևյալ հղմամբ՝ Սակագներ։
17. Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ։
18. Բանկի կողմից հեռավար սպասարկումն իրականացվում է IDBanking.am առցանց համակարգի և Idram բջջային հավելվածի միջոցով: Բանկի հեռավար սպասարկման ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները ներկայացված են «Հեռավար բանկային ծառայությունների մատուցման հրապարակային պայմաններում»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

«Ձեր ֆինանսական տեղեկատուն»`www.fininfօ.am
Fininfo.am-ը Ձեր ֆինանսական տեղեկատուն է, որտեղ Դուք կարող եք որոնել և համեմատել ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ամենատարածված ծառայությունները:

էջը թարմացվել է 18.08.2021 11:36
Հաճախորդից պահանջվող փաստաթղթերի ցանկ և տեղեկատվություն

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • Սոցիալական քարտ/հանրային ծառայության համարանիշ (ՀԾՀ)/նույնականացման քարտ/ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք


  • Հաճախորդի աշխատավարձի վերաբերյալ տեղեկանք և/կամ աշխատանքային պայմանագիր և/կամ բանկային հաշվի քաղվածք (անհրաժեշտության դեպքում) և/կամ Նորք սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնից ստացված տեղեկատվություն: Հաճախորդը պետք է ունենա առնվազն 1 ամսվա աշխատանքային պատմություն, եթե կազմակերպությունը բավարարում է Բանկի ներքին չափանիշներին՝ հակառակ դեպքում առնվազն 6 ամսվա աշխատանքային պատմություն։


  • Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցե

էջը թարմացվել է 05.02.2021 14:03
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: