Chat with us, powered by IDBank
Դրամական միջոցների գրավով վարկեր Վարկեր գրավով

Դրամական միջոցների գրավով վարկեր

Դրամական միջոցների և /կամ դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավով վարկերի/վարկային գծեր

Ստացեք հարմար վարկատեսակը դրամական միջոցների ապահովությամբ։ Գրավադրվել կարող են ավանդը, բանկային հաշիվներին ներդրված դրամական միջոցները։ Վարկի տոկոսագումարները կարող եք մարել անուիտետային, դիսկոնտ և արտոնյալ եղանակներով։



  • Տոկոսադրույք
    Ավանդի % + 2%
  • Ժամկետ
    Մինչև 36 ամիս
  • Նվազագույն գումար
    Չի սահմանվում
  • Առավելագույն գումար
    100 000 000 ՀՀ դրամ
    կամ
    200 000 ԱՄՆ դոլար/Եվրո կամ
    15 000 000 ռուբլի


էջը թարմացվել է 13.08.2019 16:01

Դրամական միջոցների գրավով վարկեր

Դրամական միջոցների և /կամ դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավով վարկերի/վարկային գծեր

Հաստատված է
«ԱյԴԻ Բանկ» ՓԲԸ վարչության
2019 թվականի սեպտեմբերի 6-ի N379-L որոշմամբ
Գործում է 2019 թվականի սեպտեմբերի 16-ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն` (+37410) 59 33 33 , (+37460) 27 33 33 հեռախոսահամարներով։

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ և /ԿԱՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՎՈՎ ԱՊԱՎՈՎՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ/ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

Ընդհանուր պայմանները

1.

Վարկի տեսակ

Վարկ

Վարկային գիծ

2.

Նպատակ

այլ

3.

Արժույթ

Գրավադրվող դրամական միջոցների արժույթ

4.

Առավելագույն գումար

100,000,000 ՀՀ դրամ կամ 200,000 ԱՄՆ դոլար/եվրո կամ 15,000,000 Ռուբլի

5.

Տարեկան անվանական տոկոսադրույք

Ավանդի դիմաց վճարվող տոկոսադրույք +2%

6.

Տարեկան փաստացի տոկոսադրույք1

ՀՀ դրամ

3.04% - 12.13%

3.57% - 16.86%

ԱՄՆ դոլար

2.79% - 14.40%

2.79% - 11.16%

եվրո

2.54% - 12.14%

2.54% - 8.95%

ՌԴ ռուբլի

3.83% - 16.71%

3.57% - 13.41%

7.

Վարկային գծի չօգտագործված մասի դիմաց հաշվարկվող տարեկան տոկոսադրույք

-

0%

8.

Առավելագույն ժամկետ

Ավանդի ներդրման ժամկետ

9.

Նվազագույն ժամկետ

6 ամիս

10.

Նվազագույն գումար

100,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

11.

Մարման եղանակ

1. Անուիտետային`հավասարաչափ մարումներով

2. Արտոնյալ` տոկոսագումարների վճարումն ամսական, իսկ մայր գումարինը` ժամկետի վերջում

3. Զսպանակաձև՝ մայր գումարի վճարումն ամսական հավասարաչափ մասերով, իսկ տոկոսագումարներինը՝ ամսական

1. Տոկոսագումարների մարումը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը միևնույն ամսվա 1-ի դրությամբ կուտակված տոկոսների հանրագումարի չափով,

2. Մայր գումարի մարումը` ժամկետի վերջում:

12.

Վարկային գծի մարման արտոնյալ ժամանակահատված

-

Մինչև 45 օր

նախորդ ամսվա ընթացքում վարկային գծի անկանխիկ օգտագործված գումարների նկատմամբ (բացառությամբ քարտից քարտ փոխանցումների, Բանկ-Հաճախորդ համակարգի միջոցով ներբանկային և միջբանկային փոխանցումները ՀՀ տարածքում և սեփական հաշիվների միջև) տոկոսներ չեն հաշվարկվում, եթե հաճախորդը վերը նշված եղանակով վարկային գծի օգտագործված մասի մարումը կատարի մինչև ընթացիկ ամսվա 15-ը

13.

Վարկային գծի ամսական մարման նվազագույն/առավելագույն սահմանաչափ

Չի սահմանվում

14.

Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն

95%

15.

Վարկի տրամադրման եղանակ

ՀՀ դրամով վարկերը տրամադրվում են անկանխիկ՝ ընթացիկ հաշվի միջոցով

անկանխիկ՝ վճարային քարտի միջոցով

արտարժույթով վարկերը տրամադրվում են անկանխիկ՝ վճարային քարտի միջոցով

16.

Ապահովվածություն

Հաճախորդի կամ այլ անձի (ֆիզիկական, իրավաբանական անձ կամ Ա/Ձ) կողմից Բանկում ներդրված դրամական միջոցներ և/կամ դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունք

17.

Վարկի/վարկային գծի ժամկետի երկարաձգում

Վարկի/վարկային գծի ժամկետը կարող է երկարաձգվել վարկի վերջնաժամկետից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ հաճախորդի կողմից ներկայացված դիմումի հիման վրա, վարկի ժամկետի երկարաձգման օրվա դրությամբ Բանկում գործող տվյալ վարկատեսակի պայմաններին համաձայն, եթե վարկառուն

1) Բանկում գործող վարկային պարտավորությունների գծով չունի ժամկետանց պարտավորություններ և

2) Վարկի երկարաձգման օրվա դրությամբ վարկառուի գործող վարկերի դասը համապատասխանում է «Ստանդարտ» դասին

Վարկառուի նկատմամբ պահանջները

18.

Կարգավիճակ

ֆիզիկական անձ

19.

Տարիքային սահմանափակում

Վարկառուն վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է 18 տարեկանից պակաս լինի

20.

Վարկային պատմության նկատմամբ պահանջը (դրական վարկային պատմություն)

-- Վարկառուն վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է ունենա ժամկետանց/դասակարգված պարտավորություններ

-- Վարկի երկարաձգման օրվա դրությամբ վարկառուի գործող վարկերի դասը համապատասխանում է «Ստանդարտ» դասին

ՏՈՒՅԺԵՐ, ՏՈՒԳԱՆՔՆԵՐ

21.

Ժամկետանց վարկի գծով օրական

0.1%

22.

Ժամկետանց տոկոսագումարի գծով օրական

0.1%

23.

Վարկի վաղաժամկետ մարման տույժ

Չի սահմանվում

24.

Վարկի վաղաժամկետ մարում պահանջելու հիմքեր

Բանկն իրավասու է պահանջել վարկի վաղաժամկետ մարում, եթե`

· վարկի ստացման համար ներկայացված տեղեկությունները կեղծ կամ անարժանահավատ են,

· ֆինանսաբանկային համակարգում առկա կետանցված պարտավորությունների հետևանքով Բանկի կողմից վարկի գծով ձևավորվել է հատուկ պահուստ

· հաճախորդը հրաժարվում է վճարային քարտից,

· այլ հիմքեր՝ համաձայն պայմանագրի

· Այլ հիմքեր` համաձայն պայմանագրի

Վճարային քարտի և բանկային հաշվի սակագները

25.

Քարտի տեսակ

Բանկի կողմից թողարկվող ցանկացած տեսակի վճարային քարտ բացառությամբ Visa Classic և Visa Gold տեսակների` ըստ հաճախորդի ցանկության

26.

Վճարային քարտի սակագներ

համաձայն Բանկում տվյալ քարտի համար գործող սակագների՝ հետևյալ հղմամբ՝ Քարտերի տեղեկատվական ամփոփագրեր

27.

Բանկային հաշվից վարկի գումարի կանխիկացման վճար

Չի սահմանվում

28.

Վարկի/վարկային գծի տրամադրման Միջնորդավճարներ չի սահմանվում

Չի սահմանվում

Այլ պայմանները

29.

Մերժման գործոնները

1)բացասական վարկային պատմությունը

2) կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում

3) այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկային գծի վերադարձելիությունը

4 ) այլ գործոններ

30.

Տրամադրման գործոնները

1) վարկառուի տվյալների համապատասխանությունը սույն վարկավորման պայմաններին

2) դրական վարկային պատմությունը

31.

Վարկի/վարկային գծի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը

անհրաժեշտ փաստաթղթերը բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օր

32

Որոշման մասին տեղեկացնելու ժամկետը

որոշման կայացումից հետո 1 աշխատանքային օր

Բանկը վարկի տրամադրան վերաբերյալ կայացրած որոշման մասին հաճախորդին կարող է տեղեկացնել Բանկի տարածքում, հեռախոսազանգի կամ էլեկտորնային փոստի միջոցով:

33.

Վարկի/վարկային գծի վարկառուին տրամադրելու ժամկետը

Որոշման կայացումից հետո 1 աշխատանքային օր, բացառությամբ քարտային վարկերի, որոնց դեպքում՝ 3 աշխատանքային օր

34.

Որոշման վավերականության առավելագույն ժամկետը

15 աշխատանքային օր

35.

Վարկի դիմումի ընդունման, ձևակերպման և տրամադրման վայր

Բանկի բոլոր մասնաճյուղեր

Հաճախորդի կողմից Բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկ

1. Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ)
2. Սոցիալական քարտ/հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք (այն դեպքում, եթե հաճախորդը չի հանդիսանում Բանկի հաշվետեր),
3. Իրավաբանական անձ գրավատուի դեպքում անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը (եթե դրանք Բանկում առկա չեն)`
3.1 Հիմնադիր փաստաթղթեր` կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով, պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, իսկ բաժնետիրական ընկերությունների մասով նաև տեղեկանք ռեեստրից:
3.2 Օրենքով, ինչպես նաև իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանված դեպքերում` իրավաբանական անձի իրավասու մարմնի որոշումը դրամական միջոցները գրավադրելու վերաբերյալ:
3.3 Բանկի պահանջով այլ փաստաթղթեր։

1 ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:

Սույն պայմաններում տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկված է՝ հաշվի առնելով Arca Classic տեսակի քարտի սակագները։ Բանկի կողմից թողարկվող այլ քարտով վարկը/վարկային գիծը ստանալու դեպքում փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել։


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Բանկը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, հաճախորդին տրամադրում է վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
2. Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` հետ վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։
3. Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Բանկի եկամուտը ձևավորող վճարները։
4. Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
5. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։ 6. Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
7. Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է հետևյալ հղմամբ՝ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց:
8. Արտարժույթով վարկերի դեպքում փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է ընդունվում վարկի տրամադրման պահին ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքը: Փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել կախված ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։
9. Վարկի մայր գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարները վարկառուի ցանկությամբ կարող են վճարվել նաև վարկի արժույթով:
10. Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա։
11. Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը և/կամ դրամական միջոցները կարող են օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ հաճախորդի մասին տեղեկատվությունը Բանկը առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը։ Հաճախորդը իրավունք ունի վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։
12. Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին՝ ապագայում վարկ ստանալու համար։
13. Հաճախորդի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում հաճախորդի այլ գույքի հաշվին:
14. Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետեվյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձման ուղղված ծախսեր, այդ թվում դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, վարկի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ /առկայության դեպքում/ և վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։
15. Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70 11 11, ֆաքս` (+37410) 58 24 21: Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
16. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
17. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
18. Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
19. Վարկային պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների տրամադրման պայմաններին կարող եք տեղեկանալ հետևյալ հղմամբ՝ Սակագներ։
20. Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ։
21. Բանկի կողմից հեռահար սպասարկումն իրականացվում է IDBanking.am առցանց համակարգի միջոցով: Բանկի հեռահար սպասարկման ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները ներկայացված են «Հեռահար բանկային ծառայությունների մատուցման հրապարակային պայմաններում»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ


էջը թարմացվել է 20.09.2019 11:30
Դրամական միջոցների գրավով վարկը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք / Հանրային ծառայության համարանիշ / նույնականացման քարտ / կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը (առկայության դեպքում)

էջը թարմացվել է 28.11.2018 17:19
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: