Chat with us, powered by IDBank
Idram Rocket Visa 0.5% cashback | 4.5% եկամուտ | առանց սպասարկման վճարի

Idram Rocket Visa

Idram Rocket Visa անհպում (payWave) վճարային քարտ

  • Տարեկան սպասարկում
    Անվճար
  • Արժույթ
    ՀՀ դրամ
  • Դրական մնացորդի վրա տարեկան %
    4,5%

Oգտվե՛ք Ձեր քարտային հաշվին առկա գումարներից, կատարեք անկանխիկ գնումներ առևտրային կետերում և ինտերնետային միջավայրում՝ յուրաքանչյուր գործարքի համար ստանալով 0,5% chashback (գումարի վերադարձ): Քարտը հնարավոր է պատվիրել առցանց՝ IDBanking համակարգից, Idram-ի վեբ կայքից, Idram բջջային հավելվածից կամ Բանկի մասնաճյուղերում և, ցանկության դեպքում, ստանալ առաքումով՝ քարտը պատվիրելուց 2-5 աշխատանքային օրվա ընթացքում։ Քարտային հաշիվը բացվում է անվճար։
Քոբրենդային քարտի քարտապան կարող է հանդիսանալ 14 (տասնչորս) տարեկանից բարձր տարիքի ֆիզիկական անձը, ով օգտագործում է Բանկի կողմից տրամադրված վճարային քարտ, կամ դիմել է Բանկ քարտ ստանալու նպատակով:



էջը թարմացվել է 16.05.2019 14:30

Idram Rocket Visa քարտ

Idram Rocket Visa անհպում (payWave) վճարային քարտ

Ինչո՞ւ ձեռք բերել Idram Rocket Visa վճարային քարտ

  • Քարտը տրամադրվում է անվճար՝ առանց տարեկան սպասարկման վճարի
  • Քարտային հաշվի դրական մնացորդին հաշվարկվում է տարեկան 4․5% եկամուտ
  • Առևտրային կետերում և ինտերնետային միջավայրում քարտով անկանխիկ գնումներ կատարելիս յուրաքանչյուր գործարքի համար կարող ես ստանալ 0,5% cashback (գումարի վերադարձ):
Քարտը հնարավոր է պատվիրել առցանց՝ IDBanking համակարգից, Idram-ի վեբ կայքից, Idram բջջային հավելվածից և Բանկի մասնաճյուղերում։
Վճարային Քարտը Քարտապանին է տրամադրվում Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև առաքման միջոցով:
Ամռան ամբողջ ընթացքում Idram Rocket Visa քարտով Idram հավելվածով վճարելիս IDBank-ը նվիրում է ևս 5% cashback.

Ընդհանուր պայմաններ

1. Քարտի արժույթ ՀՀ դրամ
2. Քարտի թողարկում 5 բանկային օրվա ընթացքում Անվճար1
3. Քարտի գործողության ժամկետ 5 տարի
4.
Քարտի շտապ տրամադրում2՝ մեկ բանկային օրվա ընթացքում 5 000 ՀՀ դրամ
5.
Քարտային հաշվի բացում Անվճար
6.
Քարտային հաշվի սպասարկման տարեկան վճար Անվճար
7.
Քարտային հաշվի չնվազող մնացորդ Չի սահմանվում
8.
Քարտային հաշվի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք ՀՀ դրամ` 4.5%
9.
Վնասված, շահագործման ոչ ենթակա, կորցրած, գողացած քարտի կամ PIN կոդի դեպքում քարտի կրկնօրինակի տրամադրում գործողության նույն ժամանակահատվածով 2 000 ՀՀ դրամ
10.
Ժամկետը լրացած քարտերի վերաթողարկում Անվճար
11.
Քարտի արգելափակում Անվճար
12.
Քարտի ապաարգելափակում Անվճար
13.
Քարտի մուտքագրումը միջազգային STOP ցանկ (7 օրով մեկ տարածաշրջանում) 10 000 ՀՀ դրամ
14.
Քարտային հաշվի քաղվածքի ամենամսյա տրամադրում Բանկում կամ փոստի, e-mail-ի միջոցով Անվճար
15.
Քարտային հաշվի քաղվածքի լրացուցիչ տրամադրում Բանկում կամ փոստի3, e-mail-ի միջոցով 1 000 ՀՀ դրամ
16.
Վճար յուրաքանչյուր SMS-ի համար Անվճար4
17.
Քարտային հաշվի համալրում անվճար
18.
Քարտային հաշվի համալրում Idram հավելվածի միջոցով անվճար
19.
Միջնորդավճար քարտով Բանկի բանկոմատներից կանխիկի տրամադրման համար 0.5%
20․
Միջնորդավճար Բանկի կանխիկացման կետերից (POS տերմինալ) կանխիկի տրամադրման համար 0.5%
21.
Առանց քարտի օգտագործման քարտային հաշվից Բանկի կանխիկացման կետերից կանխիկացում Ըստ համապատասխան քարտատեսակի բանկի կանխիկացման կետերից (POS տերմինալ) կանխիկի տրամադրման համար սահմանված միջնորդավճարի
22.
Միջնորդավճար ԱրՔա համակարգի այլ բանկերի կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար 1.0%
23.
Միջնորդավճարը քարտով ԱրՔա համակարգի անդամ չհանդիսացող և արտերկրի բանկերի ԱԳՄ - ներից և կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար 1.5%, նվազագույնը 1,500 ՀՀ դրամ
24.
Միջնորդավճար քարտից քարտ կատարվող փոխանցումների համար 0.5%
25․
Միջնորդավճար քարտով կատարվող անկանխիկ գործարքների իրականացման համար Անվճար
26.
Կանխիկացման օրական սահմանաչափ 2 500 000 ՀՀ դրամ
27.
Կանխիկացման գործարքների օրական քանակը 10 հատ
28.
Միջնորդավճար սահմանաչափերի ժամանակավոր կամ մշտական վերանայման համար 1 000 ՀՀ դրամ
29.
Քարտային հաշվի փակում և քարտի վերադարձ Անվճար
30.
Cashback գնումներից` ԱրՔա համակարգի հավաստագրում ունեցող բանկերի POS տերմինալների միջոցով կատարվող գնումների դեպքում (այդ թվում նաև ինտերնետային միջավայրում)5 0.5%6
31.
Cashback գնումներից` ԱրՔա համակարգի հավաստագրում չունեցող բանկերի POS տերմինալների միջոցով կատարվող գնումների դեպքում (այդ թվում նաև ինտերնետային միջավայրում) 0.5%6

1Հաճախորդի նախընտրելի հասցեով առաքվող քարտերի դեպքում կիրառվում է միանվագ միջնորդավճար՝ 1,000 ՀՀ դրամ:
2Քարտի շտապ տրամադրումն իրականացվում է միայն Բանկի Վարդանանց մասնաճյուղում:
3Քաղվածքի տրամադրումը ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս իրականացվում է Հաճախորդի քարտային հաշվին փոստային ծառայության և Բանկի համապատասխան սակագների հանրագումարին հավասար գումարի առկայության դեպքում։
4 Ծառայությունը գործում է 500 և ավել ՀՀ դրամ գործարքների համար:
5 Սույն Cashback-ը չի վճարվում հետևյալ ոլորտների սպասարկման կետերում կատարված գնումների համար՝ հեռահաղորդակցման ծառայություններ, կոմունալ ծառայություններ, էլեկտրոնային փողեր, պետական մարմինների վճարումներ (հարկեր, տուրքեր և այլ վճարներ), բարեգործական հանգանակություններ, ինչպես նաև բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող այլ ծառայություններ։
6 Տվյալ ամսվա ընթացքում կատարված գործարքների համար Cashback-ը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 25-րդ օրը։ Ստացված Cashback-ից գանձվում և ՀՀ պետական բյուջե է վճարվում եկամտահարկ՝ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով։


Լրացուցիչ պայմաններ

1. Բանկի քարտերը հաշվարկային են և նախատեսված են Քարտապանին պատկանող դրամական միջոցների սահմաններում կանխիկացման, կանխիկի մուտքագրման և անկանխիկ գործառնություններ/գործարքներ իրականացնելու համար՝ Քարտապանի քարտային հաշվում առկա դրամական միջոցների և Բանկի կողմից տրամադրված վարկային գծի/օվերդրաֆտի հաշվին:
2. Այն միջնորդավճարները, որոնք ենթակա են ԱԱՀ-ով հարկման, ներառում են նաև ԱԱՀ-ն։
3. Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով քարտատիրոջը:
4. Բանկին վերապահված է հաշվում եղած դրամական միջոցների դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք:
5. Բանկի և հաճախորդի միջև ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով:
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում («Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով):
6. Քարտի հետ հաճախորդին տրամադրվում է նաև հատուկ ծածկագիր (PIN-կոդ) պարունակող ծրար: PIN-կոդը պետք է օգտագործի միայն հաճախորդը, ինչպես նաև հաճախորդը պարտավոր է ապահովել PIN-կոդի հասանելիության անհնարինությունը այլ անձանց: Խորհուրդ չի տրվում PIN-կոդ պահպանել պլաստիկ քարտի հետ միասին:
7. Քարտի ժամկետի ավարտման դեպքում քարտի վերաթողարկումը կատարվում է Քարտապանի համաձայնությամբ։
8. Արտարժույթով արտահայտված գործառնությունների (քարտային հաշվի արժույթը քարտով գործարքի արժույթից տարբերվելու դեպքում) կատարման ժամանակ գործարքը քարտային հաշվառելիս կիրառվում է Բանկի կողմից սահմանված փոխարժեքը:
9. Հաշվի քաղվածքը ստանալուց 15-օրյա ժամկետում հաշվի հետ կապված գործառնություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հաճախորդը Բանկին կարող է ներկայացնել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկումները չստանալու դեպքում Բանկը քաղվածքը համարում է ընդունված: Բողոքարկումը ներկայացվում է Բանկին գրավոր դիմումի տեսքով: Սահմանված ժամկետում ստացված բողոքարկման դիմումը Բանկն ընդունում է կատարման` իրականացնելով տեղական և միջազգային վճարային համակարգի կանոններով սահմանված համապատասխան գործողությունները:
10. Քարտի կորստի դեպքում հաճախորդը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում հեռախոսակապի միջոցով կամ այլ հնարավոր եղանակով, տեղյակ պահի. «ԱրմենիանՔարդ» ՓԲԸ պրոցեսինգային կենտրոնին (010) 592222 շուրջօրյա հեռախոսահամարով կամ Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն (010) 59 33 33 աշխատանքային օրերին՝ 09։00-22։00, շաբաթ և կիրակի օրերին՝ 10։00- 18։00 ընկած ժամակահատվածում, կամ անձնագրով այցելի Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Հաճախորդի կողմից քարտի կորստի մասին հեռախոսակապի միջոցով հայտնելու պահին քարտով գործարքների իրականացումը անմիջապես կկասեցվի:
Բանկը պատասխանատվություն չի կրում քարտապանին հասցրած այն վնասի համար, որը կատարվել է քարտը կորցնելու և Բանկ հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում: Քարտի գործողության կասեցումից հետո հաճախորդը պետք է այցելի Բանկ և ներկայացնի քարտի կորստի մասին գրավոր դիմում, որի հիման վրա Բանկը հաճախորդին 2-5 բանկային օրվա ընթացքում կտրամադրի նոր քարտ:
11. Ժամկետից շուտ քարտի սպասարկումը դադարեցվում և քարտային հաշիվը փակվում է քարտատիրոջ գրավոր դիմումի համաձայն: Քարտային հաշվի մնացորդը վերադարձվում է հաճախորդին: Քարտը ենթակա է վերադարձման Բանկ:
12. Տոկոսագումարների հաշվարկի օրինակ․
-Քարտին գումարը մուտքագրելու օրը՝ 01.08.2018թ․
-Քարտ մուտքագրված գումարը` 100,000 ՀՀ դրամ
-Տարեկան տոկոսադրույքը` 4.5%
-Տոկոսագումարի վճարումը` ժամկետի վերջում
-Քարտին գումարը մնալու ժամկետը` 365 օր
-Եկամտային հարկի դրույքաչափը` 10%
-Հաշվարկված տոկոսագումարը`100,000 x 4.5% : 365 x 364 = 4487.67 ՀՀ դրամ
-Եկամտային հարկի գումարը`4487.67 x 10% = 448.77 ՀՀ դրամ
-Քարտապանի ստացած եկամուտը` 4038.90 ՀՀ դրամ
13. Այլ բանկերի բանկոմատներից և POS տերմինալներից կանխիկացման ժամանակ սպասարկող բանկի կողմից կարող են կիրառվել հավելյալ միջնորդավճարներ:
14. Այլ բանկերի բանկոմատների և տերմինալների միջոցով քարտից քարտ կատարվող փոխանցումների ժամանակ տվալ բանկոմատը /տերմինալը սպասարկող բանկի կողմից կարող է գանձվել հավելյալ միջնորդավճար:
15. Այլ դրույթները սահմաված են Բանկի կողմից վճարային քարտի թողարկման, տրամադրման և սպասարկման հետ կապված Բանկի և Քարտապանի միջև կնքվող պայմանագրով, Բանկի Հրահանգ վճարային քարտերի սպասարկման կանոններով (այսուհետ՝ Կանոններ), ներքին իրավական ակտերով, և վճարահաշվարկային համակարգերի (ԱրՔա, Visa, MasterCard) կանոններով։
16. Քարտային հաշվում առկա միջոցների վերադարձելիությունը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:



«ԱյԴի Բանկ» ՓԲԸ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես

Ավանդի արժութային կառուցվածքը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժու-
թային ավանդ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով,
և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավել է

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

10 միլիոն ՀՀ դրամ

5 միլիոն ՀՀ դրամ

10 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

5 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` հինգ միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)


էջը թարմացվել է 31.05.2019 16:11
Idram Rocket Visa քարտ ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • Սոց. քարտ (ՀԾՀ)

էջը թարմացվել է 16.04.2019 11:50
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: