Chat with us, powered by IDBank
«ԵՐԵՎԱՆ ՄՈԼ» Նվեր քարտ

Նվեր քարտ

«ԵՐԵՎԱՆ ՄՈԼ» նվեր քարտերի տեղեկատվական ամփոփագիր
  • Տարեկան սպասարկում
    Անվճար
  • Արժույթ
    ՀՀ դրամ
  • Դրական մնացորդի վրա տարեկան %
    0%

Փոխանցի՛ր Քո ջերմությունը և դարձի՛ր քարտային նոր մշակույթի կրողը: Թո՛ղ նվերը քո սրտով լինի:
էջը թարմացվել է 14.07.2020 17:24

Նվեր քարտ

«ԵՐԵՎԱՆ ՄՈԼ» նվեր քարտերի տեղեկատվական ամփոփագիր

Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2020 թվականի հուլիսի 9 -ի N 246-Լ որոշմամբ
Գործում է սկսած 2020 թվականի հուլիսի 14–ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն` 010 59 33 33 , 060 27 33 33 հեռախոսահամարներով։

«ԵՐԵՎԱՆ ՄՈԼ» ՆՎԵՐ ՔԱՐՏԵՐԻ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

Քարտի տեսակ

ArCa Classic

1.

Քարտի արժույթ

ՀՀ դրամ

2.

Քարտի թողարկում1 բանկային օրվա ընթացքում

Անվճար

3.

Քարտի գործողության ժամկետ

6 ամիս

4.

Քարտային հաշվի սպասարկման տարեկան վճար

Անվճար

5.

Քարտային հաշվի դրական մնացորդին հաշվարկվող տոկոսադրույք

Տարեկան պարզ տոկոսադրույք

Տարեկան տոկոսային եկամտաբերություն

0%

0%

6.

Քարտի կրկնօրինակի տրամադրում` վնասված, շահագործման ոչ ենթակա, կորցրած/գողացած քարտի կամ PIN կոդի դեպքում (քարտի գործողության նույն ժամանակահատվածով)

2,000 ՀՀ դրամ

7.

Քարտի վերաթողարկում` ժամկետը լրացած քարտերի դեպքում

Ենթակա չէ վերաթողարկման

8.

Քարտի արգելափակում

Անվճար

9.

Քարտի ապաարգելափակում

Անվճար

10.

Քարտային հաշվի քաղվածքի ամենամսյա տրամադրում Բանկում կամ փոստի, էլ․փոստի-ի միջոցով

Անվճար

11.

Քարտային հաշվի քաղվածքի լրացուցիչ տրամադրում Բանկում կամ փոստի1, էլ․փոստի միջոցով

1,000 ՀՀ դրամ

12.

Վճար յուրաքանչյուր SMS-ի համար2

Անվճար

13.

Քարտային հաշվի համալրում

անվճար

14.

Քարտային հաշվից կանխիկացման հնարավորություն

Առանց դրամական միջոցների կանխիկացման հնարավորության

15.

Միջնորդավճար քարտով կատարվող անկանխիկ գործարքների իրականացման համար3

Անվճար

16.

Քարտային հաշվի փակում և քարտի վերադարձ4

Անվճար

1Քաղվածքի տրամադրումը ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս իրականացվում է Հաճախորդի քարտային հաշվին փոստային ծառայության և Բանկի համապատասխան սակագների հանրագումարի առկայության դեպքում։
2Ծառայությունը գործում է 500 ՀՀ դրամ և ավել գործարքների համար:
3Գործարքներ հնարավոր է կատարել միայն ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 34/3 հասցեում գտնվող «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի տարածքում գործող առևտրի և զվարճանքի կետերում սպասարկվող ՊՈՍ-տերմինալների միջոցով։
4Առկա գումարի մնացորդը ենթակա չէ վերադարձման քարտապանին։

Ընդհանուր պայմաններ

1. «Երևան Մոլ» Նվեր քարտերը հաշվարկային են և նախատեսված են Քարտապանի քարտային հաշվում առկա դրամական միջոցներով անկանխիկ գործառնություններ/գործարքներ իրականացնելու համար:
2. Այն միջնորդավճարները, որոնք ենթակա են ԱԱՀ-ով հարկման, ներառում են նաև ԱԱՀ-ն։
3. Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ հրապարակելով Բանկի պաշտոնական կայքում:
4. Քարտային հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկված տոկոսները վճարվում են ամսական հաճախականությամբ:
5. Քարտային հաշվի գումարի նկատմամբ տոկոսները հաշվեգրվում են գումարը մուտքագրելու օրվանից մինչև այն հաճախորդին վերադարձնելու կամ հաճախորդի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար::
6. Բանկին վերապահված է հաշվում եղած դրամական միջոցների դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք:
7. Բանկի և հաճախորդի միջև ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով:
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ Էլ. փոստ՝ info@fsm.am Հեռախոս` (+37460) 70-11-11 Ֆաքս` (+37410) 58-24-21:
8. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
9. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
10. SMS հաղորդագրության և էլեկտրոնային հասցեի ակտիվացման համար անհրաժեշտ է այցելել (անձը հաստատող փաստաթղթով) Բանկի ցանկացած մասնաճյուղ և լրացնել համապատասխան դիմում-հայտը:
11. Քարտը գնորդին տրամադրվում է անմիջապես քարտի տրամադրման դիմում- հայտը լրացնելուց հետո։
12. Քարտի ծածկագիր (PIN-կոդ) պարունակող ծրարը տրամադրվում է այն հաճախորդին ում անունով գնվում է քարտը : PIN-կոդը պետք է օգտագործի միայն հաճախորդը, ինչպես նաև հաճախորդը պարտավոր է ապահովել PIN-կոդի հասանելիության անհնարինությունը այլ անձանց: Խորհուրդ չի տրվում PIN-կոդը պահպանել քարտի հետ միասին:
13. Բանկի կողմից Քարտն ակտիվացվում է գնորդի կողմից Քարտի ձեռքբերման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:
14. Բոլոր միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով։
15. Քարտային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա։ 16. Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
17. Բանկի և հաշվետիրոջ միջև վարկային պարտավորությունների առկայության դեպքում քարտային հաշվից դրամական միջոցները անակցեպտ գանձվում են վարկային պայմանագրով նախատեսված կարգով։
18. Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
19. Հաշվի քաղվածքը ստանալուց 15-օրյա ժամկետում հաշվի հետ կապված գործառնություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հաճախորդը Բանկին կարող է ներկայացնել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկումները չստանալու դեպքում Բանկը քաղվածքը համարում է ընդունված: Բողոքարկումը ներկայացվում է Բանկին գրավոր դիմումի տեսքով: Սահմանված ժամկետում ստացված բողոքարկման դիմումը Բանկն ընդունում է կատարման` իրականացնելով տեղական և միջազգային վճարային համակարգի կանոններով սահմանված համապատասխան գործողությունները:
20. Քարտի կորստի դեպքում հաճախորդը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում հեռախոսակապի միջոցով կամ այլ հնարավոր եղանակով տեղյակ պահի.
- «ԱրմենիանՔարդ» ՓԲԸ պրոցեսինգային կենտրոնին (010) 592222 շուրջօրյա հեռախոսահամարով կամ
- զանգահարի Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն (010) 59 33 33 շուրջօրյա հեռախոսահամարով կամ
-անձնագրով այցելի Բանկի ցանկացած մասնաճյուղ
Հաճախորդի կողմից քարտի կորստի մասին հեռախոսակապի միջոցով հայտնելու պահին քարտով գործարքների իրականացումը անմիջապես կկասեցվի:
Բանկը պատասխանատվություն չի կրում քարտապանին հասցրած այն վնասի համար, որը կատարվել է քարտը կորցնելու և Բանկ հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում: Քարտի գործողության կասեցումից հետո հաճախորդը պետք է այցելի Բանկ և ներկայացնի քարտի կորստի մասին գրավոր դիմում, որի հիման վրա Բանկը հաճախորդին 2-5 բանկային օրվա ընթացքում կտրամադրի նոր քարտ: Մանրամասն տես Բանկի «Վճարային քարտերի սպասարկման կանոններում»՝ հետևյալ հղմամբ՝ Կանոններ։
21. Ժամկետից շուտ քարտի սպասարկումը դադարեցվում և քարտային հաշիվը փակվում է քարտատիրոջ գրավոր դիմումի համաձայն: Քարտային հաշվի մնացորդը ենթակա չէ վերադարձման հաճախորդին:
22. Քարտը փակելուց հետո, Քարտային հաշիվը փակվում է Բանկի նախաձեռնությամբ:
23. Ուշադրություն. Հաճախորդի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանա հաճախորդը՝ իր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում։ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկ։
24. Տոկոսագումարների հաշվարկի օրինակ․
Քարտին գումարը մուտքագրելու օրը՝ 01.08.2018թ․
Քարտ մուտքագրված գումարը` 100,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույքը` 4%
Տոկոսագումարի վճարումը` ժամկետի վերջում
Քարտին գումարը մնալու ժամկետը` 365 օր
Եկամտային հարկի դրույքաչափը` 10%
Հաշվարկված տոկոսագումարը`100,000 x 4% : 365 x 364 = 3989.04 ՀՀ դրամ
Եկամտային հարկի գումարը` 3989.04 x 10% = 398.90 ՀՀ դրամ
Քարտապանի ստացած եկամուտը` 3590.14 ՀՀ դրամ
25. «Երևան Մոլլ» Նվեր Քարտը ենթակա չէ օգտագործման Վիրտուալ միջավայրում։
26. Բանկի ծառայություններից լիարժեք օգտվելու նպատակով անհրաժեշտ է անցնել պատշաճ նույնականացում ԱյԴի Բանկի մասնաճյուղերում։
27. Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Մասնաճյուղեր և Բանկոմատներ։
28. Նվեր քարտի ձեռք բերման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ․
28․1․Նվեր քարտի ստացման դիմում հայտ
28․2 Ձեռքբերողի անձը հաստատող փաստաթուղթ
29. Երևան Մոլ Նվեր քարտի ծածկագիր (PIN-կոդ) պարունակող ծրարի ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ․
- 28 կետով ձեռք բերված քարտ
- 28․1 կետի դիմում-հայտում նշված ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթուղթ
- հանրային ծառայությունների համարանիշ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք
30. Քարտի օգտագործման, պահպանման, անվտանգության ապահովման, քարտով գործարքների բողոքարկման վերաբերյալ այլ դրույթները, որոնք սահմանված չեն սույն տեղեկատվական ամփոփագրում, սահմանված են «Վճարային քարտերի սպասարկման» կանոններով, Բանկի կողմից վճարային քարտի թողարկման, տրամադրման և սպասարկման հետ կապված Բանկի և Քարտապանի միջև կնքվող պայմանագրով, ներքին իրավական ակտերով, և վճարահաշվարկային համակարգերի (ԱրՔա) կանոններով:
31. Բանկը պարտավոր է հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս վերջինիս տրամադրել Կանոնները։
32. Քարտային հաշվում առկա միջոցների վերադարձելիությունը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`

logo.png

Ավանդի արժութային կառուցվածքը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժու-
թային ավանդ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով,
և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 5 միլիոն ՀՀ դրամից ավել է

Եթե դրամային ավանդը 5 միլիոն ՀՀ դրամից պակաս է

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

10 միլիոն ՀՀ դրամ

5 միլիոն ՀՀ դրամ

10 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

5 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` հինգ միլիոն ՀՀ դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ


«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfօ.am

Fininfo.am-ը Ձեր ֆինանսական տեղեկատուն է, որտեղ Դուք կարող եք որոնել և համեմատել ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ամենատարածված ծառայությունները:

էջը թարմացվել է 14.07.2020 17:24
«ԵՐԵՎԱՆ ՄՈԼ» նվեր քարտ ստանալու համար բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

էջը թարմացվել է 20.12.2019 13:32
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: