Chat with us, powered by IDBank
Վարկային գծեր

Վարկային գծեր

Հարմարավետ գործիք սպառողական վարկերի ստացման համար


Վարկային գծերը տրամադրվում են Բանկի կողմից թողարկվող տեղական և միջազգային պլաստիկ քարտերով: Դրամական միջոցների կարիք ունենալու դեպքում վարկային գծի առկայությունը թույլ է տալիս անմիջապես վարկավորվել և զերծ մնալ սեղմ ժամկետներում դրամական միջոցներ կամ վարկեր փնտրելու անհրաժեշտությունից:


  • Տոկոսադրույք
    18-19%AMD
    16-17%USD
    14-15%EUR
  • Ժամկետ
    մինչև 60 ամիս
  • Նվազագույն գումար
    200 000 ՀՀ Դրամ
    կամ
    500 ԱՄՆ դոլար/Եվրո
  • Առավելագույն գումար
    Զուտ եկամտի քառապատիկը


էջը թարմացվել է 01.11.2019 12:08

Վարկային գծեր

Հարմարավետ գործիք սպառողական վարկերի ստացման համար

Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2019 թվականի սեպտեմբերի 6-ի N 373-L որոշմամբ
Գործում է սկսած 2019 թվականի սեպտեմբերի 16-ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն` (+37410) 59 33 33 , (+37460) 27 33 33 հեռախոսահամարներով։

ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

Հիմնական պայմաններ

1.

Վարկատեսակ

վարկային գիծ

2.

Նպատակ

այլ

3.

Արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո

4.

Վարկային գծի նվազագույն/ առավելագույն սահմանաչափ/գումար1

Զուտ եկամտի քառապատիկը

MasterCard Standard

MasterCard Gold

Visa Platinum

Visa Infiniti

200,000 - 1,000,000 ՀՀ դրամ

500 - 2,000 USD/EUR

1,000,000 - 5,000,000 ՀՀ դրամ

2,000 - 8,000 USD/EUR

5.

Տարեկան անվանական տոկոսադրույք

ՀՀ դրամ

19%

18%

USD

17%

16%

EUR

15%

14%

6.

Տարեկան փաստացի տոկոսադրույք2

ՀՀ դրամ

21,71% - 23.83%

20,38% -21.93%

USD

19.32% -21.39%

18.01% - 19.52%

EUR

16.98% - 18.53%

15.70% - 17.16%

7.

Չօգտագործված միջոցների դիմաց տոկոս

չի հաշվարկվում

8.

Նվազագույն ժամկետ

12 ամիս

9.

Առավելագույն ժամկետ

60 ամիս

10.

Տրամադրման եղանակ

անկանխիկ՝ վճարային քարտի միջոցով

11.

Վարկային գծի ամսական մարման նվազագույն չափ

5%

12.

Մարման արտոնյալ ժամանակահատված

Մինչև 45 օր

նախորդ ամսվա ընթացքում վարկային գծի անկանխիկ օգտագործված գումարների նկատմամբ (բացառությամբ քարտից քարտ փոխանցումների, ներբանկային և միջբանկային փոխանցումները ՀՀ տարածքում և սեփական հաշիվների միջև) տոկոսներ չեն հաշվարկվում, եթե հաճախորդը վերը նշված եղանակով վարկային գծի օգտագործված մասի մարումը կատարի մինչև ընթացիկ ամսվա 15-ը

13.

Վարկային գծի և տոկոսագումարների մարման եղանակ

ամենամսյա պարտադիր մուտք քարտային հաշվին նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ օգտագործված գումարի 11-րդ կետում նշված %-ի և կուտակված տոկոսագումարների հանրագումարի չափով` մինչև ընթացիկ ամսվա 15-ը, իսկ վարկային գծի մարումը՝ ժամկետի վերջում

14.

ԸՊԵ գործակից3

Ընդհանուր պարտքային պարտավորություններ (միջին ամսական)/ զուտ եկամուտներ (միջին ամսական)

45% - 55%

15.

Ապահովվածություն

դրամական հոսքեր

Վարկառուի նկատմամբ պահանջները

Կարգավիճակ

ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ

Տարիքային սահմանափակում

վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է 21 տարեկանից պակաս լինի և մինչև վարկի մարման վերջնաժամկետը չպետք է գերազանցի 65 տարեկանը

Վարկային պատմության նկատմամբ պահանջներ (դրական վարկային պատմություն)

- գործող ժամկետանց/դասակարգված պարտավորությունների (վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ և այլն) բացակայություն,

- դիմումի ընդունման օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում (365 օր) վարկառուի ժամկետանց վարկերի գծով օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը, կամ
- վարկային պատմության բացակայություն

19.

Վարկառուի եկամուտների նկատմամբ պահանջներ

եկամուտների կազմը և դրանց կշիռները սահմանվում են Հավելված 1-ով

Միջնորդավճարները

20.

Հայտի ուսումնասիրման վճար

չի սահմանվում

21.

Տրամադրման միանվագ միջնորդավճար

չի սահմանվում

22.

Վարկային գծի սպասարկման ամսական վճար

չի սահմանվում

23.

Վճարային քարտի տեսակ

Համաձայն յուրաքանչյուր քարտի գործող սակագների՝ հետևյալ հղումով՝ Քարտերի տեղեկատվական ամփոփագիր

24.

Ապահովագրություն

չի պահանջվում

ՏՈՒՅԺԵՐԸ, ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ

25.

Ժամկետանց վարկի նկատմամբ, օրական

0.1%

26.

Ժամկետնանց տոկոսագումարի նկատմամբ, օրական

0.1%

27.

Վարկի վաղաժամկետ մարման տույժ

չի սահմանվում

28.

Վարկային գծի վաղաժամկետ մարում պահանջելու հիմքեր

1) Բանկն իրավասու է պահանջել վարկային գծի վաղաժամկետ մարում, եթե`

2) հաճախորդը հրաժարվում է վճարային քարտից,

3) վարկային գծի ստացման համար ներկայացված տեղեկությունները կեղծ կամ անարժանահավատ են,

4) այլ հիմքեր` համաձայն պայմանագրի

Այլ պայմանները

29.

Վարկային գծի տրամադրման դրական գործոններ

5) վարկային պատմության համապատասխանությունը վարկավորման պայմաններին,

6) վարկարժանության դրական գնահատական

7) բավարար դրամական հոսքեր

30.

Վարկային գծի մերժման գործոններ

1) բացասական վարկային պատմությունը,

2) հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից Բանկին տրամադրված/հայտարարված տեղեկությունները,

3) հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը,

4) դրամական հոսքերի ոչ բավարար մակարդակը,

5) այլ հիմքեր

31.

Որոշման կայացման առավելագույն ժամկետ

պահանջվող բոլոր փաստաթղթերը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օր

32.

Որոշման մասին տեղեկացնելու ժամկետ

որոշման կայացումից հետո առավելագույնը 1 աշխատանքային օր

Բանկը վարկի տրամադրան վերաբերյալ կայացրած որոշման մասին հաճախորդին կարող է տեղեկացնել Բանկի տարածքում, հեռախոսազանգի կամ էլեկտորնային փոստի միջոցով:

33.

Որոշման վավերականության առավելագույն ժամկետ

15 աշխատանքային օր

համաձայն սույն պայմանների 24-րդ կետում նշված հիմքերի Բանկն իրավասու է չտրամադրել հաստատված վարկը նաև որոշման վավերականության ընթացքում

34.

Վարկառուին վարկի գումարի տրամադրման ժամկետ

վարկային գծի պայմանագիրը ստորագրվելու օրը

35.

Վարկի դիմումի ընդունման, ձևակերպման և տրամադրման վայր

Բանկի բոլոր մասնաճյուղեր

36.

Հաճախորդի կողմից Բանկ ներկայացվող փաստաթղթեր

Համաձայն հավելված 3-ի

Հավելված 1

Եկամուտների կազմը և դրանց կշիռները

Եկամուտների տեսակներ

Կշիռ

1

մասնագիտական հմտությունների և կարողությունների վրա հիմնված հիմնական աշխատաժամանակում ստացվող աշխատավարձը (դրան հավասարեցված այլ վճարները) և սեփական ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվող ՀՀ հարկային մարմիններ ներկայացվող փաստաթղթերով հիմնավորված եկամուտը (շահույթը),

100%

2

վարձակալությունից ստացված եկամուտ, որը ստացվել է վարկի դիմումի ընդունման օրվան նախորդող առնվազն 3 ամիսների ընթացքում և հիմնավորված է օրենքով սահմանված կարգով կնքված վարձակալության պայմանագր(եր)ով4։

100%

3

կենսաթոշակ` երկարամյա ծառայության (Ոստիկանության, Պաշտպանության նախարարության, Քրեակատարողական և այլ համապատասխան մարմինների աշխատակիցներ, մանկավարժներ, դատավորներ և այլն), կերակրողին կորցնելու և այլն (բացառությամբ տարիքային և հաշմանդամության կենսաթոշակի, կերակրողին կորցնելու դեպքերում)

100%

4

արագ դրամական փոխանցումների ստացում, եթե փոխանցումներն ստացվել են համաձայն «Տրանսֆեր» վարկատեսակի փոխանցումների ստացման պարբերականության

100%

5

պետական գանձապետական պարտատոմսերում, ՀՀ ԿԲ արժեթղթերում, այլ արժեթղթերում ներդումներից ստացված եկամուտներ` վարկի դիմումի ընդունման օրվանը նախորդող առնվազն մեկ տարվա ընթացքում

60%

6

առնվազն մեկ տարվա ընթացքում վճարովի աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցում

60%

7

վարկի դիմումի ընդունման օրվան նախորդող առնվազն մեկ տարվա ընթացքում, բայց ոչ շուտ, քան վարկի դիմումի ընդունմանը նախորդող 3 ամիս առաջ, Բանկում և/կամ այլ ֆինանսական հաստատություններում ներդրված դրամական միջոցներից (ավանդից) ստացված տոկոսները

50%

Հավելված 2

Տնտեսության ոլորտներ, որոնց աշխատակիցների վարկային գծերի համար կիրառվում է ավելի բարձր ԸՊԵ գործակից․

- Բյուջետային հիմնարկների (պետական և/կամ համայնքային բյուջեներից սնվող հիմնարկներ) աշխատակիցներ,

- ՀՀ-ում առողջապահության ոլորտի աշխատակիցներ,

- ՀՀ-ում միջազգային կազմակերպությունների, դեսպանատների, ներկայացուցչությունների աշխատակիցներ,

- Պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցներ,

- Պետական և ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատակիցներ,

- ՀՀ-ում ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների աշխատակիցներ,

- ՀՀ Բանկային համակարգի, վարկային կազմակերպությունների, աուդիտորական ընկերությունների աշխատակիցներ,

- ՀՀ-ում ապահովագրական և ներդրումային ընկերությունների աշխատակիցներ,

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքում ընդգրկվող կազմակերպություններ

- ՀՀ նոտարներ։

Հավելված 3

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Հ/Հ

Փաստաթղթի անվանումը

Ներկայացումը

Վաղեմության ժամկետը

1.

Վարկառուի/երաշխավորի անձը հաստատող փաստաթուղթը

Պարտադիր (բնօրինակ)

-

2.

Վարկառուի/երաշխավորի սոցիալական քարտ/հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը (առկայության դեպքում) /բացառությամբ այն դեպքերի, եթե ներկայացվել է նույնականացման քարտ/

Պարտադիր (բնօրինակ)


3․

Աշխատավարձը/եկամուտը Բանկ տեղափոխելու պարագայում վարկառուն Բանկ է ներկայացնում հայտարարություն աշխատավարձն այսուհետ «ԱյԴԻ Բանկ» ՓԲԸ փոխանցելու վերաբերյալ

անհրաժեշտության դեպքում

4.

Վարկառուի եկամուտները հավաստող փաստաթղթեր5

Ներկայացումը (բնօրինակ)

Վաղեմության ժամկետը

4.1

Տեղեկանք աշխատավայրից6,7

առկայության դեպքում

առավելագույնը 15 օր

4.2

Տեղեկանք կենսաթոշակի ստացման վերաբերյալ (բացառությամբ տարիքային և հաշմանդամության կենսաթոշակի)

առկայության դեպքում

-

4.3

Վարձակալության պայմանագիր` կնքված օրենքով սահմանված կարգով

առկայության դեպքում

-

4.4

Կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը, վերջին հաշվետու ժամանակաշրջանի՝ համապատասխան իրավասու մարմիններ ներկայացրած հաշվետվություններ

առկայության դեպքում

-

4.5

Դրամական փոխանցումների ստացումը հիմնավորող փաստաթղթեր

առկայության դեպքում

առավելագույնը 15 օր

4.6

Բանկում/ֆինանսական հաստատություններում ներդրված դրամական միջոցներից (ավանդից) ստացված տոկոսները հիմնավորող փաստաթղթեր' ավանդի պայմանագիր, բանկային հաշվի քաղվածք

առկայության դեպքում

4.7

Վճարովի աշխատանքի կատարումը կամ ծառայություների մատուցումը հիմնավորող փաստաթղթեր (Ծառայությունների մատուցման պայմանագրեր, տեղեկանք, հայտարարագրեր` տրված ֆիզ. անձանց կողմից)

առկայության դեպքում

-

1Վարկառուի առանց գրավային ապահովման բոլոր վարկերի հանրագումարը չպետք է գերազանցի զուտ եկամտի տասնապատիկը:
2ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:
Սույն փաստացի տոկոսադրույքները հաշվարկված են՝ հաշվի առնելով համապատասխանաբար MasterCard Standard և MasterCard Gold քարտերի սակագները։ Այլ քարտով վարկ ստանալու դեպքում նշված փաստացի տոկոսադրույքները կարող են փոփոխվել։
355% գործակիցը կիրառվում է Հավելված 2-ում ներառված ոլորտների աշխատակիցների համար, իսկ մնացած բոլոր հաճախորդների համար կիրառվում է 45% գործակիցը:
ԸՊԵ հաշվարկում վերականգնվող վարկային գծերը ներառվում են անուիտետային մարման եղանակով 60 ամիս ժամկետով վարկի ամսական մարման չափով։
4Եթե վարձակալության պայմանագրով սահմանված վճարը տարբերվում է փաստացի վճարվող գումարից, ապա ընդունվում է անկախ գնահատող ընկերության կողմից գնահատված վարձակալության վճարը:
5Սույն ցանկի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են ըստ հաճախորդի եկամտի տեսակի (առնվազն մեկը պարտադիր է)։
6Բանկի կողմից պարտադիր պահանջվում է բանկային հաշվի քաղվածք և/կամ ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի կողմից տրամադրվող ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածք (իր ծանուցումներով) հետևյալ դեպքերում․
- եթե հաճախորդն աշխատում է ԱՁ-ում,
7Աշխատավարձի տեղեկանքը պետք է պարտադիր պարունակի տեղեկություններ աշխատավարձի, վարկառուի զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ: Տեղեկանքը պետք է տրված լինի տրամադրելու ամսաթվի նշումով, ստորագրված և կնքված (առկայության դեպքում) լինի կազմակերպության կողմից։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Բանկը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, հաճախորդին տրամադրում է վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
2. Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` հետ վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։
3. Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Բանկի եկամուտը ձևավորող վճարները։
4. Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
5. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։
6. Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
7. Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է հետևյալ հղմամբ՝ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց:
8. Արտարժույթով վարկերի դեպքում փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է ընդունվում վարկի տրամադրման պահին ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքը: Փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել կախված ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։
9. Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում վարկի մայր գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարները վարկառուի ցանկությամբ կարող են վճարվել նաև վարկի արժույթով:
10. Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա։
11. Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը և/կամ դրամական միջոցները կարող են օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ հաճախորդի մասին տեղեկատվությունը Բանկը առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը։ Հաճախորդը իրավունք ունի վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։
12. Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին՝ ապագայում վարկ ստանալու համար։
13. Հաճախորդի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում հաճախորդի այլ գույքի հաշվին:
14. Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետեվյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձման ուղղված ծախսեր, այդ թվում դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, վարկի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ /առկայության դեպքում/ և վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։
15. Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70-11-11, ֆաքս` (+37410) 58-24-21: Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
16. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
17. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
18. Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
19. Վարկային պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների տրամադրման պայմաններին կարող եք տեղեկանալ հետևյալ հղմամբ՝ Սակագներ։
20. Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ։
21. Բանկի կողմից հեռահար սպասարկումն իրականացվում է IDBanking.am առցանց համակարգի միջոցով: Բանկի հեռահար սպասարկման ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները ներկայացված են «Հեռահար բանկային ծառայությունների մատուցման հրապարակային պայմաններում»:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ


էջը թարմացվել է 07.10.2019 15:13
Վարկային գիծ ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք/հանրային ծառայության համարանիշ/նույնականացման քարտ/կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը(առկայության դեպքում)

  • Վարկառուի եկամուտները հավաստող փաստաթղթեր

էջը թարմացվել է 06.06.2018 20:25
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: