Սպառողական

Սպառողական

Ստացիր գրավի դիմաց վարկեր՝ քո եկամուտների հիմնավորմամբ և առանց

Վարկի արժույթը
֏, $
Տոկոսադրույք
11%-18%
Մարման ժամկետ
Մինչև 120 ամիս
Վարկի գումար
Մինչև 125,000,000 ֏ / 250,000 $

Հիմնական

Հիմնական
Սակագներ
Փաստաթղթեր
Հարց-պատասխան
Սպառողական

Վարկեր անշարժ գույքի գրավով

Ստացիր մինչև 125,000,000 ֏ / 250,000 $ վարկ քո անշարժ գույքի գրավի դիմաց՝ ինչպես եկամուտների հիմնավորմամբ, այնպես էլ առանց եկամուտների հիմնավորման։
Վարկը կարող ես ստանալ գրավադրվող գույքի արժեքի մինչև 70%-ի չափով։
Վարկը տրամադրվում է մինչև տասը տարի ժամկետով։ Այն կարող ես ձեռք բերել ՀՀ դրամով՝ կանխիկ, կամ ԱՄՆ դոլարով՝ անկանխիկ։

Առավելություններ

0% միջնորդավճար
Վարկը տրամադրվում է առանց միանվագ միջնորդավճարի
Rocket Line
Տրամադրվում է վարկառուին մինչև 10,000,000 ՀՀ դրամի չափով
Արժույթի ընտրություն
Վարկատեսակը հասանելի է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով
Բարձր սահմանաչափ
Վարկի առավելագույն չափը 125,000,000 դրամ է
Վարկային գծի տրամադրում
Վարկի մինչև 5%-ի չափով, ոչ ավել, քան 5,000,000 ՀՀ դրամ

Ընտրել վարկը

ՀՀ դրամ
ԱՄՆ դոլար
Վարկի գումարը

Անհրաժեշտ է ընտրել Ձեզ համար նախընտրելի վարկի գումարը ստորև նշված սանդղակից

I AMD
Վարկի ժամկետը, ամիս

Անհրաժեշտ է ընտրել Ձեզ համար նախընտրելի վարկի ժամկետը ստորև նշված սանդղակից

36 ամիս 120 ամիս
Գրավի տեսակը
Վճարման եղանակը

վարկի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր ամիս հաճախորդը կատարում է միևնույն չափի վճարումներ (վարկի գումար և տոկոսավճարներ)

Հարգելի հաճախորդ, սույն հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոփոխվել:

Ձեզ կարող է հետաքրքրել

Դրամական միջոցների և պարտատոմսերի գրավով վարկեր
Ստացիր վարկ կամ վարկային գիծ՝ մինչև քո ներդրած ավանդի/պարտատոմսի չափով

Ցածր տոկոսադրույք
Սկսած ընդամենը 2.28%-ից
Արժույթի ընտրություն
Վարկատեսակը հասանելի է ՀՀ դրամով, եվրոյով, ՌԴ ռուբլով և ԱՄՆ դոլարով
Բարձր սահմանաչափ
Վարկի առավելագույն չափը 250 000 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթն է

Ձեզ կարող է հետաքրքրել

Էներգաարդյունավետ և մարզային հիփոթեքային վարկ

Մինչև 240 ամիս
Մարման երկար ժամկետ
Սկսած 10.01%-ից
Ցածր տոկոսադրույք
Վարկի մինչև 10%-ի չափով
Rocket Line

Ձեզ կարող է հետաքրքրել

Ձեռքբերում՝ «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրով

Ցածր տոկոսադրույք
Տարեկան անվանական տոկոսադրույքը սկսվում է 7.4%-ից
0.25%-ով ցածր տոկոսադրույք
IDsalary և IDsalary+ փաթեթներին միանալու դեպքում

Համեմատել այլ վարկի հետ

Սպառողական
Սպառողական
Տրամադրվում է վարկառուին մինչև 10,000,000 ՀՀ դրամի չափով
Վարկատեսակը հասանելի է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով
Վարկի մինչև 5%-ի չափով, ոչ ավել, քան 5,000,000 ՀՀ դրամ
Վարկառուն է ընտրում իրեն հարմար մարման տարբերակը
Վարկի դրամադրման միանվագ միջնորդավճար չի սահմանվում
Դրամական միջոցների և պարտատոմսերի գրավով վարկեր
Պարտատոմսերի գրավով
Վերավարկավորում
Ցածր տոկոսադրույք՝ սկսած ընդամենը 2.28%-ից
Վարկատեսակը հասանելի է ՀՀ դրամով, եվրոյով, ՌԴ ռուբլով և ԱՄՆ դոլարով
Վարկի առավելագույն չափը 250 000 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթն է
Օգտագործիր գումարն առանց տոկոսների մինչև հաջորդ ամսվա 15-ը
Ցածր տոկոսադրույք՝ սկսած ընդամենը 6․17%-ից
Հասանելի է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով՝ կախված պարտատոմսի արժույթից
Օգտագործիր գումարն առանց տոսոկների մինչև հաջորդ ամսվա 15-ը
Ցածր տոկոսադրույք՝ սկսած ընդամենը 7,5%-ից
Վարկատեսակը հասանելի է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով
Վարկի դրամադրման միանվագ միջնորդավճար չի սահմանվում
Վարկի առավելագույն չափը 125,000,000 դրամ է

Հատուկ առաջարկ

Rocket Line և Rocket Line 0%

Օգտվիր մինչև 10 մլն դրամի չափով Rocket Line թվային ապառիկից Idram&IDBank հավելվածի կամ IDBanking.am հարթակի միջոցով։ Ստացիր հիմա, վճարիր մինչև 36 ամիս ժամկետում։ Ավելին, հարյուրավոր առևտրային կետերում գործում է Rocket Line 0% տարբերակը, որը թույլ է տալիս գնված ապրանքի համար վճարել հետո՝ առանց որևէ տոկոսադրույքի, անվանական և փաստացի 0%-ով։

Սպառողական - Հատուկ առաջարկներ
Նպատակ
Այլ
Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
Ապահովվածություն
Բնակելի, հասարակական առևտրային նշանակության անշարժ գույք
Տարեկան անվանական տոկոսադրույք
Հաստատուն տոկոսադրույք առաջին 24 ամիսների համար, և լողացող տոկոսադրույք 25-ից մինչև 120 ամիսների համար
ՀՀ դրամի դեպքում՝

Հաստատուն՝ 14․5% - 17․5% / համաձայն աղյուսակ 1-ի։

Լողացող՝ ԱԲՀՏ2 + /5․2%-8.2%/

ԱՄՆ դոլարի դեպքում՝

Հաստատուն՝ 11%-13% /համաձայն աղյուսակ 1-ի

Լողացող՝ ԱԲՀՏ2 + /7.1% - 9.1%/
Տարեկան փաստացի տոկոսադրույք
Հաստատուն տոկոսադրույք առաջին 24 ամիսների համար, և լողացող տոկոսադրույք 25-ից մինչև 120 ամիսների համար
ՀՀ դրամի դեպքում՝ 16.91% -21.58%

ԱՄՆ դոլարի դեպքում՝ 13.19% - 19.54%
Նվազագույն ժամկետ
36 ամիս
Առավելագույն ժամկետ
120 ամիս
Նվազագույն գումար
2,500,000 ՀՀ դրամ կամ 3,000 ԱՄՆ դոլար
Առավելագույն գումար
125,000,000 ՀՀ դրամ կամ 250,000 ԱՄՆ դոլար
Rocket Line3
առավելագույնը 10,000,000 ՀՀ դրամ
Վարկային գիծ
Վարկի մինչև 5%-ի չափով, ոչ ավել, քան 5,000,000 ՀՀ դրամ
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն (գույքի գնահատված իրացվելի արժեքի նկատմամբ)
70% եթե գրավի առարկան հանդիսանում է բնակարան կամ հասարակական տարածք

50% եթե գրավի առարկան հանդիսանում է բնակելի տուն, հողամաս և այլն
Տրամադրման եղանակ
ՀՀ դրամով տրամադրվող վարկի դեպքում` ընթացիկ հաշվի միջոցով

Արտարժույթով տրամադրվող վարկի դեպքում` անկանխիկ ArCa Classic, MasterCard Standard, MasterCard Gold, ինչպես նաև Բանկի կողմից թողարկվող Visa կրեդիտային քարտերի միջոցով
Վարկի և տոկոսագումարների մարման ձև
Ամսական հավասարաչափ մասերով` անուիտետային
Նպատակ
Այլ
Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
Ապահովվածություն
Բնակելի, հասարակական առևտրային նշանակության անշարժ գույք
Տարեկան անվանական տոկոսադրույք
Հաստատուն տոկոսադրույք առաջին 24 ամիսների համար, և լողացող տոկոսադրույք 25-ից մինչև 120 ամիսների համար

ՀՀ դրամի դեպքում՝

Հաստատուն՝ 15% - 18% /համաձայն աղյուսակ 1-ի/

Լողացող՝ ԱԲՀՏ2 + /5.7%-8.7%/

ԱՄՆ դոլարի դեպքում՝

Հաստատուն՝ 12․5% - 14․5% /համաձայն աղյուսակ 1-ի/

Լողացող՝ ԱԲՀՏ2 + /8.6% - 10.6%/
Տարեկան փաստացի1 տոկոսադրույք

Հաստատուն տոկոսադրույք առաջին 24 ամիսների համար, և լողացող տոկոսադրույք 25-ից մինչև 120 ամիսների համար

ՀՀ դրամի դեպքում՝ 17.60% - 22.19%

ԱՄՆ դոլարի դեպքում՝ 15.04% - 21.36%
Նվազագույն ժամկետ
36 ամիս
Առավելագույն ժամկետ
120 ամիս
Նվազագույն գումար
2,500,000 ՀՀ դրամ կամ 3,000 ԱՄՆ դոլար
Առավելագույն գումար
25,000,000 ՀՀ դրամ կամ 50,000 ԱՄՆ դոլար
Rocket Line3
առավելագույնը 10,000,000 ՀՀ դրամ
Վարկային գիծ
Վարկի մինչև 5%-ի չափով, ոչ ավել, քան 5,000,000 ՀՀ դրամ
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն (գույքի գնահատված իրացվելի արժեքի նկատմամբ)
60% եթե գրավի առարկան հանդիսանում է բնակարան կամ հասարակական տարածք

40% եթե գրավի առարկան հանդիսանում է բնակելի տուն, հողամաս և այլն
Տրամադրման եղանակ
ՀՀ դրամով տրամադրվող վարկի դեպքում` ընթացիկ հաշվի միջոցով

Արտարժույթով տրամադրվող վարկի դեպքում` անկանխիկ ArCa Classic, MasterCard Standard, MasterCard Gold, ինչպես նաև Բանկի կողմից թողարկվող Visa կրեդիտային քարտերի միջոցով
Վարկի և տոկոսագումարների մարման ձև
Ամսական հավասարաչափ մասերով` անուիտետային
Կարգավիճակ
ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ
Տարիքային սահմանափակում
Վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է 21 տարեկանից պակաս լինի և մինչև վարկի մարման վերջնաժամկետը չպետք է գերազանցի 65 տարեկանը

(համավարկառուի նկատմամբ տարիքային սահմանափակման պահանջը չի կիրառվում եթե վարկառուի (մյուս համավարկառուների) ֆինանսական վիճակը առանց տվյալ համավարկառուի (համավարկառուների) բավարարում է տվյալ վարկի մարմանը կամ վարկը տրամադրվում է առանց եկամուտների հիմնավորման)
Վարկային պատմության նկատմամբ պահանջներ
1) Գործող ժամկետանց/դասակարգված պարտավորությունների (վարկ վարկային գիծ օվերդրաֆտ տրված երաշխավորություն և այլն) բացակայություն

2) Վարկային պատմության բացակայությունն ընդունելի է

3) Հաճախորդը չպետք է ներառված լինի Բանկի անցանկալի հաճախորդների ցանկում4:
Երաշխավորի համար օգտակար տեղեկատվություն
1․ Եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու իր փոխարեն, վատանալու է երաշխավորի վարկային պատմությունը և զրկվելու է իր գույքից,

2․ Երաշխավորին տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,

3․ Երաշխավորի հետ հաղորդակցումը իրականացվելու է իր կողմից ընտրված եղանակով,

4․ 7 օր առաջ ծանուցվելու է պայմանագրի պայմանների փոփոխության մասին,

5․ 1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ,

6․ Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը 1 օր հետո, երաշխավորին տեղեկատվություն է ուղարկվելու այդ մասին:
Երաշխավորն իրավունք ունի
1․ Ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:

2․ Վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
ԸՊԵ գործակից (ընդհանուր պարտքային պարտավորությունների (միջին ամսական) և զուտ եկամուտների հարաբերակցություն)` եկամտի հիմնավորմամբ վարկերի դեպքում
ՀՀ դրամի դեպքում՝ մինչև 65%

ԱՄՆ դոլարի դեպքում՝ մինչև 60%
Եկամուտների կազմը և դրանց առավելագույն կշիռները
Համաձայն հավելված 1-ի
Ապահովման միջոց
ՀՀ տարածքում գտնվող բնակելի/հասարակական/առևտրային նշանակության անշարժ գույք այդ թվում նաև առանձին հողամաս` բնակավայրեր նպատակային նշանակությամբ որը պետք է գտնվի ք. Երևանում
Գրավատու
Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ
(իրավաբանական անձ գրավատուի դեպքում վերջինս պետք է ունենա ՀՀ-ում պետական գրանցում)
Գրավի առարկայի գնահատում
գրավի առարկան պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող մասնագիտացված կազմակերպություններից մեկի կողմից որոնց ցանկը ներկայացված է հետևյալ հղմամբ՝ Գնահատողների ցանկ
Գրավի առարկային ներկայացվող նվազագույն պահանջներ
1) Պետք է ունենա քարե պանելային կամ երկաթբետոնե կառուցվածք (բացառությամբ միջնապատերի և միջհարկային ծածկերի)

2) Անշարժ գույքը չպետք է լինի հասարակական կացարան կամ գտնվի մեկ այլ շինության՝ հանրակացարանի տարածքում

3) Չգտնվի գերակա հանրային շահերի տարածքում

4) Առանձնատունը չպետք է ունենա ընդհանուր բակային տարածք ընդհանուր կամ համատեղ սեփականություն այլ գույքերի հետ
Վարկառուի դժբախտ պատահարի հետևանքով կյանքից զրկվելու դեպքից և մշտական աշխատունակության կորստից ապահովագրություն
Կարող է պահանջվել Բանկի կողմից
Գրավի առարկայի ապահովագրություն
Կարող է պահանջվել Բանկի կողմից
Վարկային հայտի ուսումնասիրման վճար
Չի սահմանվում
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար (գանձվում է վարկի պայմանագրային գումարից վարկի տրամադրման պահին)
Չի սահմանվում
Վարկի սպասարկման ամսական վճար` հաշվարկած վարկի մնացորդի նկատմամբ
0.10%
Բանկային հաշվի բացման/փակման վճար
Համաձայն Բանկում գործող սակագների, որոնք ներկայացված են հետևյալ հղմամբ՝ Սակագների տեղեկատվական ամփոփագիր
Կանխիկացման միջնորդավճար (առանց վճարային քարտերի տրամադրվող վարկերի համար)
Չի սահմանվում
Վճարային քարտի սակագները
Համաձայն Բանկում գործող տվյալ քարտերի տեղեկատվական ամփոփագրերի, բացառությամբ սահմանաչափերի ժամանակավոր կամ մշտական վերանայման միջնորդավճարի որը սահմանվում է անվճար
Ժամկետանց վարկի նկատմամբ օրական
0.10%
Ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական
0.10%
Վարկի վաղաժամկետ մարման տույժ
Մինչև 15,000,000 ՀՀ դրամը (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթը չգերազանցող վարկերի դեպքում՝ չի սահմանվում։

15,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող վարկերի դեպքում՝ 3% վաղաժամկետ մարվող վարկի գումարից եթե վաղաժամկետ մարվող գումարը գերազանցում է վաղաժամկետ մարման պահին հաջորդող 6 ամիսների համար մարման ժամանակացույցով նախատեսված վարկի մայր գումարների հանրագումարը։
Գլխավոր վարկային պայմանագիր
Բանկը հաճախորդի հետ կարող է կնքել գլխավոր վարկային պայմանագիր մինչև 180 ամիս ժամկետով և անշարժ գույքի շուկայական արժեքի մինչև 100%-ի չափով:
Տրամադրման դրական գործոններ
1) Դրական վարկային պատմությունը

2) Կայուն դրամական հոսքեր

3) Գրավի առարկայի համապատասխանությունը Բանկի պահանջներին

4) Այլ գործոններ
Մերժման գործոններ
1) Բացասական վարկային պատմությունը

2) 2) գրավի առարկայի անհամապատասխանությունը Բանկի պահանջներին, կամ տվյալ գույքը բանկի տեսանկյունից համարվում է դժվար իրացվելի

3) Կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրումը

4) Այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը

5) Հաճախորդի էլեկտրոնային փոստի բացակայություն

6) Հաճախորդի հետ փոխկապակցված անձի բացասական վարկային պատմությունը, եթե բանկը գտնի, որ հաճախորդի եկամուտները կարող են օգտագործվել տվյալ անձի պարտավորությունների կատարմանը, կամ տվյալ անձի եկամուտները կարող են օգտագործվել հաճախորդի պարտավորությունների կատարման համար
Որոշման կայացման առավելագույն ժամկետ
Պահանջվող բոլոր փաստաթղթերը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օր
Որոշման մասին տեղեկացնելու ժամկետ
1 աշխատանքային օր
Որոշման վավերականության առավելագույն ժամկետ
30 աշխատանքայն օր

Հաստատված վարկի որոշման վավերականության ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կարող է վերահաստատվել առանց լրացուցիչ դիմում ներկայացնելու, եթե վարկառուի(համավարկառուի) և ընտանիքի անդամների վարկային պատմությունները և եկամուտները էական փոփոխությունների չեն ենթարկվել։
Վարկառուին վարկի գումարի տրամադրման ժամկետ
Գրավի առարկայի նկատմամբ գրավի իրավունքը հաստատող փաստաթուղթը ստանալուց հետո 1 աշխատանքային օր
Վարկի դիմումի ընդունման ձևակերպման և տրամադրման վայր
Բանկի բոլոր մասնաճյուղեր
Հաճախորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկ
Համաձայն հավելված 2-ի
Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն
Վարկային պատմության կարևորության և սքորի կիրառության վերաբերյալ կարող եք ծանոթանալ այստեղ:

Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։

Սակագնային արխիվ

19․09․22-15․02․23 գործող սակագներ
610.52 KB
10․10․20 -26․11․20 գործող սակագներ
1.55 MB
17․04․20 -25․05․20 գործող սակագներ
1.46 MB
25․05․20 -10․10․20 գործող սակագներ
814.42 KB
26․11․20 -15․06․21 գործող սակագներ
367.58 KB
05․06․21-22․11․21 գործող սակագներ
305.90 KB
22.02.22-16.05.22 գործող սակագներ
465.29 KB
16․05․22-15․07․22 գործող սակագներ
419.69 KB
15․07․22-18․09․22 գործող սակագներ
436.23 KB
Պահանջվող փաստաթղթեր
90.44 KB
Լողացող տոկոսադրույքը հաշվարկվում է ԱԲՀՏ-ի հիման վրա։ ԱԲՀՏ-ն Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող բանկային համակարգում «մեկ տարուց ավելի» ժամկետով ներգրավված ավանդների միջին կշռված տոկոսադրույքն է: Ա՝ԲՀՏ-ն Բանկի կողմից սահմանվում է/վերանայվում է/ տարեկան երկու անգամ՝ մայիս և նոյեմբեր ամիսներին։ Յուրաքանչյուր վարկի գծով լողացող տոկոսադրույքը կարող է բարձրանալ կամ նվազել առավելագույնը ԱՄՆ դոլարի դեպքում ՝ երկու տոկոսային կետով, իսկ ՀՀ դրամի դեպքում` չորս տոկոսային կետով։
Rocket Line-ի չօգտագործումը որևէ պարտավորություն չի առաջացնում, Rocket line-ը Բանկի կողմից հաստատման դեպքում չի արտացոլվում նաև ԱՔՌԱ վարկային բյուրոյում։ Դրանով տրվում է առօրյա ծախսերը հոգալու հնարավորություն։ Սահմանաչափը չօգտագործելու դեպքում որևէ տոկոսադրույք չի կիրառվում։
Կան գույքի տեսակներ, որոնք իրացվելիության տեսանկյունից Բանկի համար ընդունելի չեն։ Օրինակ՝ ընդհանուր պատով բնակելի տներ, հին, խարխուլ բնակարաններ, վթարային շենքերի բնակարաններ և գյուղական համայնքների տներ։
Փաստացի տոկոսադրույքը ներառում է անվանական տոկոսադրույքն ու սպասարկման և այլ միջնորդավճարները։ Բանկի կողմից սահմանվող փաստացի տոկոսադրույքը հայաստանյան շուկայում ամենաձեռնտուներից է։ Ի դեպ, ԱյԴի Բանկից անշարժ գույքի գրավով վարկի ստացման դեպքում Բանկի կողմից հնարավորություն է ընձեռվում նաև Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին հավելյալ վարկային գիծ և Rocket line սահմանաչափ ստանալ, որոնք կարող եք հեշտությամբ կառավարել Idram&IDBank հավելվածով և IDBanking.am առցանց հարթակով։
Վարկ/գրավ հարաբերակցությունը կախված է Ձեր գույքի տեսակից և Ձեր վարկարժանության գնահատականից։ Որպես վարկ/գրավ արժեքի հաշվարկման հիմք ընդունվում է տվյալ գույքի լիկվիդային արժեքը։
Մինչև 15,000,000 ՀՀ դրամը (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթը չգերազանցող վարկերի դեպքում տույժ չի սահմանվում վարկի վաղաժամկետ մարման համար։

15,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող վարկերի դեպքում՝ 3% վաղաժամկետ մարվող վարկի գումարից, եթե վաղաժամկետ մարվող գումարը գերազանցում է վաղաժամկետ մարման պահին հաջորդող 6 ամիսների համար մարման ժամանակացույցով նախատեսված վարկի մայր գումարների հանրագումարը։
Վերավարկավորման դեպքում Բանկը կարող է հոգալ գրավադրման բոլոր ծախսերը 4․000․001 և ավելի վարկերի դեպքում, սակայն եթե վարկառուն վարկն ամբողջությամբ վաղաժամկետ մարում է տեղափոխմանը հաջորդող 24 ամիսների ընթացքում, ապա վարկառուն փոխհատուցում է սույն կետում նշված Բանկի կողմից կատարված ծախսերը։

Եթե վերավարկավորում չէ, ապա նշված ծախսերը կատարվում են հաճախորդի կողմից։
ՀՀ դրամով տրամադրվող վարկի դեպքում՝ ընթացիկ հաշվի միջոցով, իսկ արտարժույթով վարկի դեպքում՝ անկանխիկ ArCa Classic, MasterCard Standard, MasterCard Gold, ինչպես նաև Բանկի կողմից թողարկվող Visa կրեդիտային քարտերի միջոցով։
Վարկի մերժման գործոն կարող է հանդիսանալ․
1) բացասական վարկային պատմությունը,
2) գրավի առարկայի անհամապատասխանությունը Բանկի պահանջներին,
3) կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրումը,
4) այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը
5) հաճախորդի էլեկտրոնային փոստի բացակայություն
6) այլ գործոններ

Դիմել հիմա

Մինչև 120 ամիս մարման ժամկետ
Վարկային գծի տրամադրում

Հայտի ձև

Կոդ
+374 (Հայաստան)
+375 (Բելառուս)
+7 (Ռուսաստան)
+32 (Բելգիա)
+1 (ԱՄՆ)
+1 (Կանադա)
+49 (Գերմանիա)
+86 (Չինաստան)
+995 (Վրաստան)
+380 (Ուկրաինա)
+33 (Ֆրանսիա)
+39 (Իտալիա)
+34 (Իսպանիա)
+971 (ԱՄԷ)
+44 (Մեծ Բրիտանիա)
Մասնաճյուղ
«Արաբկիր» մասնաճյուղ
Գլխամասային գրասենյակ
«Կենտրոն» մասնաճյուղ
«Մալաթիա» մասնաճյուղ
«Նոր Նորք» մասնաճյուղ
«Բաղրամյան» մասնաճյուղ
«Շենգավիթ» մասնաճյուղ
«Վարդանանց» մասնաճյուղ
Աբովյանի մասնաճյուղ
Գյումրիի մասնաճյուղ
Դավթաշենի մասնաճյուղ
Էջմիածնի մասնաճյուղ
Վանաձորի մասնաճյուղ
«Էրեբունի» մասնաճյուղ
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 27.07.2023 06:12
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт