Chat with us, powered by IDBank
Հոգատար քարտ Քարտեր` հատուկ թոշակառուների համար

Հոգատար քարտ

Քարտեր` հատուկ թոշակառուների համար

  • Տարեկան սպասարկում
    0 ՀՀ դրամ
  • Արժույթ
    ՀՀ դրամ
  • Դրական մնացորդի վրա տարեկան %
    3%

Ստացե՛ք Ձեր կենսաթոշակն «ԱյԴի Բանկ»-ի Հոգատար քարտատեսակով և հնարավորություն ունեցեք օգտվելու քարտի կողմից տրամադրվող մի շարք առավելություններից և զեղչերից: Քարտը տրամադրվում է անվճար:

էջը թարմացվել է 05.06.2018 13:14

Հոգատար

Քարտեր` հատուկ թոշակառուների համար

Ովքե՞ր կարող են հանդիսանալ «Հոգատար» քարտի հաճախորդներ

Համաձայն ՀՀ Պետական Կենսաթոշակների Օրենքի 8-28 հոդվածների՝ Բանկը սահմանում է «Հոգատար քարտի» Հաճախորդների ցանկը․

Աշխատանքային`

տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի

Զինվորական

երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում

Սոցիալական

ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում:

Հավելյալ արտոնություններ

  • «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղատների ցանցում քարտապաններին տրամադրվում է 5 % զեղչ:
  • «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ դեղատների ցանցում քարտապաններին տրամադրվում է 5 % զեղչ:

Քարտերի տրամադրման և սպասարկման սակագներն են`

Ծառայության տեսակը ArCa Classic

Քարտի արժույթ

ՀՀ դրամ

Քարտի տրամադրում (թողարկում) 2-5 բանկային օրվա ընթացքում

անվճար

Քարտային հաշվի բացում

անվճար

Քարտային հաշվի սպասարկման տարեկան վճար

0 ՀՀ դրամ

Ժամկետը լրացած քարտերի վերաթողարկում

անվճար

Չնվազող մնացորդ ՀՀ դրամ

0 ՀՀ դրամ

Կից քարտի տրամադրում

անվճար

Կցված քարտի սպասարկման տարեկան վճար

1 000 ՀՀ դրամ

Վնասված, շահագործման ոչ ենթակա քարտի կրկնօրինակի տրամադրում գործողության նույն ժամանակահատվածով*

700 ՀՀ դրամ

Քարտի արգելափակում

անվճար

Քարտի ապաարգելափակում

անվճար

Կորցրած, գողացած քարտի կամ PIN կոդի դեպքում քարտի կրկնօրինակի տրամադրում գործողության նույն ժամանակահատվածով*

700 ՀՀ դրամ

Քարտային հաշվի քաղվածքի ամենամսյա տրամադրում Բանկում կամ փոստի, e-mail-ի միջոցով

անվճար

Քարտային հաշվի քաղվածքի լրացուցիչ տրամադրում Բանկում կամ փոստի, e-mail-ի միջոցով

500 ՀՀ դրամ

SMS ծառայության միացում

անվճար

Վճար յուրաքանչյուր SMS-ի համար

0 ՀՀ դրամ

Կանխիկի տրամադրում Բանկի կանխիկացման կետերում և բանկոմատներում

անվճար

Կանխիկի տրամադրում ԱրՔա համակարգի անդամ այլ բանկերի կանխիկացման կետերում և բանկոմատներում

0.5%

Միջնորդավճար բանկի կողմից տրամադրված քարտով ArCa համակարգի անդամ բանկերի քարտերին ինտերնետով փոխանցման ժամանակ

0.5%

Միջնորդավճար անկանխիկ գործարքների իրականացման համար

անվճար

Կանխիկացման օրական սահմանաչափ դրամային հաշվի դեպքում

300 000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան տոկոսադրույք

3%

Քարտային հաշվի փակում կամ քարտի վերադարձ

անվճար

*Աղյուսակի 9-րդ և 12-րդ կետերում նշված ծառայություններն առաջին դեպքի համար մատուցվում են անվճար, իսկ հետագայում` աղյուսակում նշված միջնորդավճարի համաձայն, եթե բանկը ավելի նպաստավոր պայմաններ չի առաջարկում:

Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով քարտատիրոջը:
Բանկին վերապահված է հաշվում եղած դրամական միջոցների դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք:
Բանկի եւ հաճախորդի միջեւ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով:
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ՙֆինանսական համակարգի հաշտարարի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում (ՙԱռևտրային արբիտրաժի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով):
«Հոգատար» տեսակի հաշվարկային (դեբետային) կամ վարկային (կրեդիտային) պլաստիկ քարտերը տրամադրվում են թոշակառուներին:
Քարտը հաճախորդին տրամադրվում է քարտի տրամադրման դիմումը Բանկ ներկայացնելուց և սպասարկման պայմանագիրը ստորագրելուց հետո 2-5 բանկային օրվա ընթացքում: Տրամադրման պահից քարտն ակտիվ է և կարող է օգտագործվել հաճախորդի կողմից:

Քարտի հետ հաճախորդին տրամադրվում է նաև հատուկ ծածկագիր (PIN-կոդ) պարունակող ծրար: PIN-կոդը պետք է օգտագործի միայն հաճախորդը, ինչպես նաև հաճախորդը պարտավոր է ապահովել PIN-կոդի հասանելիության անհնարինությունը այլ անձանց:

Խորհուրդ չի տրվում PIN-կոդը պահպանել պլաստիկ քարտի հետ միասին:

ArCa Classic քարտերը տրամադրվում են 2 տարի գործողության ժամկետով:
Քարտի ժամկետի ավարտման դեպքում քարտի վերաթողարկումը կատարվում է Քարտապանի համաձայնությամբ։

Հաշվի քաղվածքը ստանալուց 15-օրյա ժամկետում հաշվի հետ կապված գործառնություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հաճախորդը Բանկին կարող է ներկայացնել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկումներ չստանալու դեպքում Բանկը քաղվածքը համարում է ընդունված: Բողոքարկումը ներկայացվում է Բանկին գրավոր դիմումի տեսքով:

Քարտի կորստի դեպքում հաճախորդը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում` հեռախոսակապի միջոցով, տեղյակ պահի Բանկին և/կամ "ԱրմենիանՔարդ" պրոցեսինգային կենտրոնին կամ անձնագրով այցելի Բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ: Հաճախորդի կողմից քարտի կորստի մասին հեռախոսակապի միջոցով հայտնելու պահին քարտով գործարքների իրականացումը անմիջապես կկասեցվի: Բանկը պատասխանատվություն չի կրում քարտապանին հասցրած այն վնասի համար, որը կատարվել է քարտը կորցնելու և Բանկ հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում: Քարտի գործողության կասեցումից հետո հաճախորդը պետք է 5-օրյա ժամկետում այցելի Բանկ և ներկայացնի քարտի կորստի մասին գրավոր դիմում, որի հիման վրա Բանկը հաճախորդին 2-5 բանկային օրվա ընթացքում կտրամադրի նոր քարտ:

Ժամկետից շուտ քարտի սպասարկումը դադարեցվում և քարտային հաշիվը փակվում է քարտատիրոջ գրավոր դիմումի համաձայն: Քարտային հաշվի մնացորդը վերադարձվում է հաճախորդին: Քարտը ենթակա է վերադարձման Բանկ:

Քարտի սպասարկման և դրանով իրականացվող գործարքների մնացած սակագները` համաձայն Բանկի գործող սակագների:


էջը թարմացվել է 12.11.2018 16:22
Հոգատար քարտը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • Սոց. քարտ (ՀԾՀ)

  • Կենսաթոշակ ստանալու մասին հավաստող փաստաթուղթ և/կամ գրքույկ բացառությամբ՝ 65 տարին լրացած հաճախորդների:

էջը թարմացվել է 12.11.2018 16:24
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: