Chat with us, powered by IDBank
Դու ես ընտրում՝ որտեղից ստանալ աշխատավարձդ
  • Կանխիկացում
    0%*
  • Վարկ/Վարկային գիծ
    14% - 16%
  • Պահատուփ
    20% զեղչ

Դու ես ընտրում՝ որտեղից ստանալ աշխատավարձդ

Ստացի՛ր աշխատավարձդ IDBank-ի Mastercard Standard/Visa Gold քարտով և օգտվի՛ր IDsalary կամ IDsalary+ փաթեթային առաջարկից մի շարք արտոնյալ պայմաններով.

Առավելություններ.

  • Mastercard Standard կամ Visa Gold քարտատեսակներ՝ սպասարկման շահավետ պայմաններով
  • Կանխիկացում IDBank-ի բանկոմատներից առանց միջնորդավճարի
  • Արտոնյալ տարեկան անվանական տոկոսադրույք վարկերի ու վարկային գծերի համար
  • Նոր հիփոթեքային վարկերի դեպքում վարկի անվանական տոկոսադրույքը նվազում է 0․25%-ով
  • 20% զեղչ Բանկի պահատեղերի վարձակալության համար և շատ ավելին

IDsalary+ փաթեթին միանալու դեպքում հաճախորդները ստանում են նաև ֆինանսական ապահովագրություն։ Գործազրկության, դժբախտ պատահարի հետևանքով աշխատունակության կորստի կամ մի շարք այլ կրիտիկական դեպքերում հաճախորդին տրվում է միանվագ դրամական աջակցություն։

IDsalary և IDsalary+ աշխատավարձային փաթեթներին միանալու համար․

  • Լրացրո՛ւ քարտի ստացման հայտը Զանգերի կենտրոնի միջոցով կամ Բանկի մասնաճյուղում
  • Ստացի՛ր IDBank-ի՝ քո նախընտրած քարտը
  • Տրամադրիր Ձեր Հաշվապահական հաշվառման բաժնին քարտիդ տվյալները և ստացիր աշխատավարձդ IDBank-ում՝ օգտվելով աշխատավարձային փաթեթի լայն առավելություններից
Լրացնել հայտը

*Բանկի բանկոմատներից, կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար
էջը թարմացվել է 29.03.2021 11:34

Աշխատավարձային փաթեթ
IDsalary և IDsalary+

Դու ես ընտրում՝ որտեղից ստանալ աշխատավարձդ

Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2021 թվականի հունվարի 21-ի 28-Լ որոշման
Գործում է սկսած 2021 թվականի փետրվարի 8-ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն` (+37410) 59 33 33 , (+37460) 27 33 33 հեռախոսահամարներով։

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐ` IDSALARY, IDSALARY+
Ընդհանուր պայմաններ
1. Քարտերի տրամադրման, սպասարկման պայմաններ
1. Փաթեթի շրջանակում տրամադրվող քարտերի տեսակներ* Mastercard Standard
Visa Gold
2. Քարտային հաշվի սպասարկման տարեկան վճար Mastercard Standard – անվճար
Visa Gold – 2 000 ՀՀ դրամ տարեկան
3. Միջնորդավճար քարտով Բանկի բանկոմատներից, կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար Mastercard Standard – 0%
Visa Gold – 0%
4. Միջնորդավճար ԱրՔա համակարգի այլ բանկերի կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար Mastercard Standard – 1%
Visa Gold – 1%
5. Արտարժույթով 2-րդ քարտային հաշվի սպասարկման տարեկան վճար 50% զեղչ՝ Բանկում գործող Visa Gold կամ Mastercard Standard քարտերի քարտային հաշվի սպասարկման տարեկան վճարից։ Քարտային հաշվի տրամադրման և սպասարկման այլ պայմանները սահմանվում են Visa Gold կամ Mastercard Standard քարտերի տեղեկատվական ամփոփագրերի համաձայն:
6. Քարտային հաշվի քաղվածքի լրացուցիչ տրամադրում Բանկում, փոստի կամ էլ․ փոստի միջոցով Անվճար
7. Visa Signature քարտային հաշվի սպասարկման տարեկան վճար 50% զեղչ՝ Բանկում գործող Visa Signature դեբետային կամ կրեդիտային քարտերի քարտային հաշվի սպասարկման տարեկան վճարից։ Սույն պայմաններով քարտի տրամադրման որոշումը կայացվում է Բանկի կողմից։ Քարտային հաշվի տրամադրման և սպասարկման այլ պայմանները սահմանվում են Visa Signature դեբետային կամ կրեդիտային քարտերի տեղեկատվական ամփոփագրերի համաձայն
8. Այլ պայմաններ Քարտի տեսակից կախված համապատասխանաբար Բանկում գործող ․
2. Վարկեր/վարկային գծեր
9. Տարեկան անվանական տոկոսադրույք 14% - 16%

Եթե հաճախորդը հանդիսանում է․
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող կազմակերպության աշխատակից
  • Պետական ոլորտում գործող կազմակերպության աշխատակից
  • 1-ից 500 (ներառյալ) խոշոր հարկ վճարող կազմակերպության աշխատակից
15% -16%
Եթե հաճախորդը չի հանդիսանում վերոնշյալ ոլորտների աշխատակից
10. Տարեկան փաստացի տոկոսադրույք 14.93% - 17․67%
16․08% -17․67%
11. Այլ պայմաններ Համաձայն Բանկում գործող Պրոֆի վարկավորման պայմաններ տեղեկատվական ամփոփագրի
3. Պահատեղերի վարձակալություն
12. Վարձակալության սակագին 20% զեղչ` Բանկում գործող Պահատեղերի վարձակալության պայմաններին համապատասխան
13. Այլ պայմաններ Համաձայն Բանկում գործող Պահատեղերի վարձակալության պայմանների
4. Հեռավար Ծառայություններ
14. Online/Mobile բանկինգ Անվճար
5. Rocket Line
15. Պայմաններ Համաձայն Բանկում գործող Rocket Line վարկի/վարկային սահմանաչափի տեղեկատվական ամփոփագրի
6․ Փաթեթի տրամադրման պայմաններ
16. IDsalary և IDsalary+ փաթեթի տրամադրման պայմաններ Փաթեթը տրամադրվում է ֆիզիկական անձ հաճախորդներին, ովքեր աշխատավարձը նախատեսում են ստանալ/ստանում են Բանկի միջոցով՝ անկախ գործատուի հետ համագործակցության պայմանագրի առկայությունից։ Փաթեթից օգտվելու համար նվազագույն աշխատավարձ է համարվում եռամսյակում 200 000 ՀՀ դրամ զուտ աշխատավարձի ստացումը Բանկի միջոցով
17. IDsalary փաթեթի միացման վճար Անվճար
18. IDsalary+ փաթեթի միացման վճար 6 000 ՀՀ դրամ միանվագ։
Փաթեթը ներառում է սույն տեղեկատվական ամփոփագրի՝ IDsalary փաթեթի բոլոր ծառայությունները, ինչպես նաև «Ֆինանսների ապահովագրություն» ապահովագրատեսակը, որը տրամադրվում է մեկ տարի ժամկետով։ Ապահովագրության պայմանները սահմանվում են համաձայն «Նաիրի ինշուրանս» ԱՓԲԸ համագործակցության պայմանների։
19. Փաթեթի ամսական սպասարկման վճար Անվճար

* Փաթեթն ակտիվացնելու՝ աշխատավարձը սույն տեղեկատվական ամփոփագրի 1-ին կետով սահմանված քարտերից տարբերվող Բանկի այլ քարտին/հաշվին ստանալու դեպքում գործում է նշված քարտի/հաշվի Բանկում գործող տրամադրման և սպասարկման պայմանները, սակայն հաճախորդը միաժամանակ կարող է օգտվել IDsalary, IDsalary+ փաթեթների 5-ից 19-րդ կետերում սահմանված արտոնյալ պայմաններից։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Փաթեթի տրամադրման համար հիմք է ընդունվում հաճախորդի գրավոր համաձայնությունը:
2. Սույն տեղեկատվական ամփոփագրում սահմանված արտոնյալ պայմանների տրամադրման և սպասարկման համար Բանկի կողմից կարող են իրականացվել պարբերական ստուգումներ և ստուգման արդյունքում աշխատավարձի ստացման բացակայության դեպքում Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել պրոդուկտի/ծառայության տրամադրման և սպասարկման պայմանները՝ համաձայն Բանկում գործող սակագների։
3. Հաճախորդի կողմից փաթեթից հրաժարվելու դեպքում փաթեթում ընդգրկված ծառայությունները մատուցվում են համաձայն Բանկում գործող սակագների։
4. Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70 11 11, ֆաքս` (+37410) 58 24 21: Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
5. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
6. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն՝ Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
7. Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
8. Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ։
9. Բանկի կողմից հեռավար սպասարկումն իրականացվում է IDBanking.am առցանց համակարգի միջոցով: Բանկի հեռավար սպասարկման ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները ներկայացված են «Հեռավար բանկային ծառայությունների մատուցման հրապարակային պայմաններում»։



ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfօ.am
Fininfo.am-ը Ձեր ֆինանսական տեղեկատուն է, որտեղ Դուք կարող եք որոնել և համեմատել ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ամենատարածված ծառայությունները:


էջը թարմացվել է 26.07.2021 14:28
IDsalary կամ IDsalary+ փաթեթից օգտվելու համար բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

  • Անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր

էջը թարմացվել է 08.02.2021 17:23
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: