
Բանկինգն արդեն Idram-ում
Վճարիր և փոխանցիր անհպում.
Idram-ն ու IDBank-ը առաջարկում են անձնական ֆինանսների կառավարման ոլորտում նմանը չունեցող ամբողջական գործիքակազմ, որը նոր նշաձող է սահմանում ֆինանսական շուկայում։
Ձեր առօրեական ֆինանսական բոլոր գործարքները կարող եք կատարել առանց տնից դուրս գալու։
Այսպիսով, Idram հավելվածով և idbanking.am հարթակով հնարավոր է՝
- Առցանց դառնալ հարթակի հաճախորդ՝ անցնելով հեռավար նույնականացում հաշված վայրկյանների ընթացքում
- Idram հաշիվների միջև, ինչպես նաև Idram-ից Rocket քարտ փոխանցումներ կատարել առանց միջնորդավճարի
- Գումարի վերադարձ (քեշբեք) ստանալ գործընկերների մոտ անհպում վճարումներ իրականացնելիս (գործընկերների ցանկին ծանոթացե՛ք այստեղ)
- Բանկային քարտ պատվիրել անմիջապես հավելվածից՝ անվճար առաքմամբ
- Բացել խնայողական, ընթացիկ հաշիվներ, նաև արտարժույթով
- Ներդնել Ժամկետային ավանդ առավել ձեռնտու պայմաններով․ դրամային ավանդների դեպքում տարեկան տոկոսադրույքը բարձր կլինի 0,5 %-ով, իսկ ԱՄՆ դոլարով ավանդ ներդնելու դեպքում՝ 0,25%-ով
- Մինչև 5,000,000 դրամ հրթիռային արագությամբ Rocket վարկ ստանալ, վարկերի մարումներ և բանկային փոխանցումներ իրականացնել հաշված վայրկյանների ընթացքում
- Ունենալ Rocket line նախահաստատված սահմանաչափ առցանց ավելացման հնարավորությամբ, որը թույլ է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում և IDBanking.am առցանց հարթակում ունենալ անձնական սահմանաչափ (պահուստային գումար) IDBank-ի կողմից
- Արագ փոխանցումների համակարգով գումար ստանալ Ձեր նախընտրած բանկային կամ քարտային հաշվին՝ մի քանի պարզ գործողությամբ
- Օգտվել QR և NFC անհպում վճարման մոտ մեկ տասնյակ լուծումներից։ Այս պահին արդեն կարող եք օգտվել 3300-ից ավելի վաճառակետերում՝ այդ թվում սուպերմարկետներից, դեղատնային և առաքման գրեթե բոլոր ցանցերից ու ծառայություններից, սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների այլ վաճառակետերից հեռավար վճարման տարբերակով
- Կատարել գնումներ ավելի քան 350 առցանց խանութներից մի քանի պարզագույն քայլով
- Կատարել ակնթարթային վճարումներ ավելի քան 250 ծառայությունների դիմաց՝ կոմունալ, հեռահաղորդակցություն, հարկեր, վարկեր, հաշիվների համալրում և մի շարք այլ ծառայություններ
- Ավտոմեքենայի համար վճարումներ կատարել և ԱՊՊԱ պայմանագրեր կնքել ցանկացած ապահովագրական ընկերության հետ
- Ցանկացած բանկային քարտ կցել Idram դրամապանակին և գործարքներ իրականացնել
- Կատարել փոխանցումներ IDBank-ի հաճախորդներին՝ արդեն հեռախոսահամարով
Այս ծառայություններից օգտվելիս վճարման եղանակ կարող է հանդիսանալ ինչպես դրամապանակի հաշվեկշիռը, այնպես էլ կցված ցանկացած բանկային քարտը, իսկ IDBank-ի հաճախորդ լինելու պարագայում` նաև Ձեր բանկային ցանկացած հաշիվը։
Թվային հարթակի բոլոր առավելություններից օգտվելու համար ընդամենը պետք է ներբեռնել հավելվածը և անցնել հեռավար նույնականացում։
IDBank-ի և Idram-ի միասնական թվային հարթակն, այսպիսով, Ձեր անձնական ֆինանսների հեռավար կառավարման ամենալայն գործիքակազմն է։
IDBanking առցանց համակարգ |
Ներբեռնել Idram հավելվածը |
Մուտք | Ներբեռնել |
Հաճախ տրվող հարցեր
- Ինչպե՞ս ներբեռնել Իդրամ և դառնալ Պրեմիում Պլյուս օգտատեր։
- Ինչպե՞ս Իդրամ հավելվածով դառնալ IDBank-ի հաճախորդ, եթե արդեն իսկ Պրեմիում Պլյուս օգտատեր եք։
- Ինչպե՞ս սինքրոնացնել Ձեր IDBank-ի հաշվեհամարները։
- Ինչպե՞ս Իդրամ հավելվածով ստանալ Rocket online վարկ, եթե արդեն իսկ IDBank-ի հաճախորդ եք։
- Ինչպե՞ս Իդրամ հավելվածով պատվիրել Idram Rocket Visa քարտը, երբ արդեն IDBank-ի հաճախորդ եք։
- Ինչպե՞ս Իդրամ հավելվածով պատվիրել IDBank-ի քարտ, եթե արդեն Բանկի հաճախորդ եք։
- Ինչպե՞ս Իդրամ հավելվածով ներդնել Ավանդ, երբ արդեն IDBank-ի հաճախորդ եք։
- Ինչպե՞ս Իդրամ հավելվածով կատարել QR և NFC անհպում վճարումներ։
- Ինչպե՞ս կատարել փոխանցումներ IDBank-ի հաճախորդներին՝ արդեն հեռախոսահամարով
IDRAM-Ն ՈՒ IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈւՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ