Chat with us, powered by IDBank
Սեպտեմբերի, 03 2020
Մո՛տ եղիր նրանց, ովքեր հեռու են․ միջբանկային ուղիղ փոխանցումներ IDBank-ի և Fora-Bank-ի միջև

Մո՛տ եղիր նրանց, ովքեր հեռու են․ միջբանկային ուղիղ փոխանցումներ IDBank-ի և Fora-Bank-ի միջև

IDBank-ն ու Fora-Bank-ը հայտարարում են համագործակցության մասին։ Այսուհետ Idram հավելվածի, IDBanking.am հարթակի և FORA-BANK հավելվածի միջոցով կարելի է ակնթարթային փոխանցումներ կատարել երկու բանկերի քարտերի կամ հաշիվների միջև՝ Ռուսաստանից Հայաստան և հակառակը՝ առանց բանկի մասնաճյուղեր այցելելու։

Ակնթարթային փոխանցումը Ռուսաստանից անմիջապես Ձեր քարտին կամ հաշվին ստանալու համար անհրաժեշտ է փոխանցողին տրամադրել IDBank-ի՝ ցանկացած արժույթով քարտի համարը կամ հաշվեհամար։ Ուղարկողը Ռուսաստանում կարող է կատարել փոխանցում FORA-BANK հավելվածի միջոցով։

IDBank-ից փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է ունենալ ռուբլով քարտ կամ հաշիվ IDBank-ում, որից դեպի Fora-Bank փոխանցման դեպքում դուրս կգրվեն միջոցները ռուբլով (փոխանցումները կատարվում են ռուբլով)։ Ռուբլով հաշիվ կարելի է արագ բացել առցանց՝ Իդրամ հավելվածի կամ IDBanking.am հարթակի միջոցով անվճար, ռուբլով քարտը կարելի է պատվիրել առցանց՝ հեռավար բանկինգի միևնույն ճանապարհներով։

«Մեր հաճախորդները հաճախ են դեպի արտասահման փոխանցումներ կատարում իրենց մտերիմներին և ծանոթներին։ Մենք որոշեցինք իրենց ներկայացնել այնպիսի ծառայություն, որը թույլ կտա չանհանգստանալ բարձր միջնորդավճարների և փոխանցման ժամանակի հետ կապված սահմանափակումների համար։ Հիմա նրանք երկու րոպեում իրենց հեռախոսով կարող են գումար ուղարկել ցանկացած ժամանակ, և, ինչը պակաս կարևոր չէ, հասցեատերն անմիջապես կստանա գումարն իր քարտի վրա և կկարողանա օգտագործել այն։ Որպես առաջին ուղղություն ընտրել ենք Հայաստանը, որտեղ IDBank-ի մեր գործընկերների հետ համագործակցությամբ իրականացրինք այս միտքը», - լուրը մեկնաբանեց Fora-Bank-ի Վարչության փոխնախագահ Դմիտրի Օրլովը։

«Ծառայությունը, որի համար նվազագույն սակագներ են սահմանված, նորույթ է IDBank-ի հաճախորդների համար և լրացնում է առցանց ծառայությունների ցանկը։ Թե՛ Հայաստանից, թե՛ Ռուսաստանից փոխանցումը կատարվում է բջջային հավելվածների միջոցով, և հաճախորդը, օրինակ Հայաստանում, գումարը կարող է ստանալ իր քարտին և ճկուն կերպով կառավարել իր միջոցները։ Փոխանցումն, ի դեպ, Հայաստանում ստացվում է հաճախորդի հաշվեհամարի/քարտի արժույթով, իսկ փոխարկումը կատարվում է բանկի թվային հարթակի համար նախատեսված առքի կուրսով, որը ամենաձեռնտուներից է ՀՀ բանկային համակարգում»,- նշել է Բանկի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը։  

Ծառայությունից օգտվելու համար Ռուսաստանի օգտատերերը պետք է ներբեռնեն FORA-BANK հավելվածը, իսկ Հայաստանի օգտատերերը պետք է ունենան Idram հավելվածը և դառնան IDBank-ի հաճախորդ (եթե դեռ չեն դարձել),  ապա հավելվածում մի քանի քայլով անցնեն առցանց սինքրոնացում։

վերադառնալ ցանկին