Chat with us, powered by IDBank
Փետրվարի, 01 2020
IDBank-ը բարեհաջող տեղաբաշխել է 2019-ին թողարկված 2-րդ տրանշի դոլարային պարտատոմսերը

IDBank-ը բարեհաջող տեղաբաշխել է 2019-ին թողարկված 2-րդ տրանշի դոլարային պարտատոմսերը

Թվով 2-րդ տրանշի թողարկման ընդհանուր ծավալը 5,000,000 ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային տարեկան եկամուտը՝ 5%, արժեկտրոնը կվճարվի եռամսյա պարբերականությամբ, ժամկետայնությունը 27 ամիս է։ Տեղաբաշխումն ավարտվել է ս․թ․ հունվարի 31-ին։

2019-ին Բանկը հանդես էր եկել նաև դրամային պարտատոմսերի թողարկմամբ։ 250,000,000 ՀՀ դրամ ծավալի 3-րդ թողարկման պարտատոմսերը տեղեբաշխվել էին թողարկումից օրեր անց։ Դրամային պարտատոմսերի   անվանական արժեքը 50 000 ՀՀ դրամ է, արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.5% տոկոս, ժամկետայնությունը՝ 27 ամիս է, վճարումները կկատարվեն եռամսյա պարբերականությամբ։
Պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսայում» և գնանշվելու են Marketmaker-ի՝ շուկա ստեղծողի կողմից։

Այս պահին երկրորդային շուկայում շրջանառվում է IDBank-ի կողմից թողարկված 3 տրանշի պարտատոմս` 10 մլն դոլար և 250 մլն ՀՀ դրամ ծավալով։

Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։
Պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի N 1/93Ա որոշմամբ (13/02/2019թ)։

Ազդագրի էլեկտրոնային տարբերակին և թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքէջում՝ www.idbank.am հասցեով։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։

վերադառնալ ցանկին