Chat with us, powered by IDBank
Մարտի, 06 2019
«Գարունը Փարիզում». IDBank-ը Mastercard-ի հետ համատեղ խաղարկում է Փարիզի Դիսնեյլենդի 4 տոմս

«Գարունը Փարիզում». IDBank-ը Mastercard-ի հետ համատեղ խաղարկում է Փարիզի Դիսնեյլենդի 4 տոմս

IDBank-ը մասնակցում է Mastercard-ի «Գարունը Փարիզում» ակցիային  և իր Mastercard քարտապաններին հնարավորություն է տալիս շահել Փարիզի Դիսնեյլենդի ուղևորություն 4 անձի համար:

Մարտի 1-ից ապրիլի 14-ը կատարեք գնումներ Mastercard քարտերով, հավաքեք 8000 դրամ և ավելի արժողությամբ 8 կտրոն, գրանցեք դրանք գրանցման կետերում և փոխանակեք CinemaStar կամ KinoPark կինոթատրոնների 2 տոմսի հետ: Գրանցեք հնարավորինս շատ կտրոններ և բացի երաշխավորված նվերներից հնարավորություն ստացեք մասնակցել խաղարկությանը և շահել Փարիզի Դիսնեյլենդի ուղևորություն 4 անձի համար՝ գարնանային հանգստյան օրերն ընտանիքով անցկացնելով Փարիզում:

Կտրոնների գրանցումները կարող եք կատարել  մարտի 8-ից ապրիլի 14-ը ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ժամը 12:00-20:00-ը Դալմա Գարդեն Մոլում և Երևան մոլում, որտեղից էլ կստանաք կինոթատրոնների տոմսերը:

Գլխավոր մրցանակը՝ Դիսնեյլենդի ուղևորություն 4 անձի համար, կխաղարկվի պատահականության սկզբունքով Random Picker ծրագրի միջոցով ապրիլի 19-ին, ժամը 12:00-ին: Հաղթողի անունը կհրապարակվի նույն օրը՝ www.mastercard.am  կայքում:

Իրականացրու՛ երազանքդ, գնումներ կատարիր IDBank-ի Mastercard քարտերով և ամբողջ ընտանիքով հնարավորություն կունենաս բացելու World Disney Studios Park-ի գլխավոր դարպասները և անցկացնելու գլխապտույտ հանգստյան օրեր աշխարհի ամենահեքիաթային կետերից մեկում:

IDBank-ի Mastercard քարտերը կարելի է ձեռք բերել Բանկի ցանկացած մասնաճյուղում։

Մանրամասները Բանկի պաշտոնական կայքէջում՝ www.idbank.am

վերադառնալ ցանկին