Chat with us, powered by IDBank
Դեկտեմբերի, 04 2020
«Մի դրամի ուժը»՝  Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

«Մի դրամի ուժը»՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

«Մի դրամի ուժն» ամփոփեց հերթական ծրագիրը․ 2 ամսվա ընթացքում IDBank-ն ու Idram-ը իրենց հաճախորդների կողմից կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց 1 դրամ փոխանցելով՝ կուտակեցին 3 603 291 ՀՀ դրամ, որը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

«Տվյալ փուլում, երբ պատերազմն ավարտվել է, և մենք ունենք բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, մենք կարծում են, որ պետք է մեր պարտքը տանք հայրենիքի պաշտպաններին ու նրանց ընտանիքներին, և այս անգամ 3,5 մլն-ը գերազանցող գումարը փոխանցում ենք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին», - ասել է Գոռ Ամիրյանը։

Ինչ վերաբերում է «Մի դրամի ուժի»՝ դեկտեմբերի 1-ից մեկնարկող հերթական փուլին, ապա այն, Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով ևս կծառայի հայրենիքի պաշտպաններին․ «Դեկտեմբերի 1-ից 2021թ․ փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում կուտակված «մի դրամները» կփոխանցվեն «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը կարևորելով նման նախաձեռնությունները՝ նշել է, որ ներկայում Զինվորի տանը բուժում է ստանում 200 զինվոր։ «Ինչպես պարտադիր է զիվորական ծառայությունը, այնպես էլ պետք է պարտադիր լինի դրանից հետո հասնող աջակցությունը, և դա պետք է թե պետությունը անի, թե հասարակությունը»,- ասել է Հայկուհի Մինասյանը։

Ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ ընդամենը վճարում կատարելով Idram հավելվածով, IDBanking.am առնցանց հարթակով, Բանկի և Idram-ի տերմինալներով, հաճախորդները, չվճարելով անգամ 1 դրամ ավել, դառնում են բարի կամքի դեսպան, և IDBank-ն ու Idram-ը սեփական միջոցներից 1 դրամ փոխանցում են այս դեպքում՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։

վերադառնալ ցանկին