Chat with us, powered by IDBank
Հունվարի, 10 2019
IDBank-ը վարչության նոր նախագահ ունի

IDBank-ը վարչության նոր նախագահ ունի

IDBank-ի խորհրդի որոշմամբ Բանկի Վարչության նախագահի պաշտոնում նշանակվել է Մհեր Աբրահամյանը: ԿԲ-ը հաստատել է Մհեր Աբրահամյանի թեկնածությունը դեկտեմբերի 19-ի, թիվ 1/880Ա, որոշմամբ:
IDBank-ի խորհրդի նախագահ Վարտան Դիլանյանը նշել է, որ Մհեր Աբրահամյանը ֆինանսական համակարգում  20-ամյա աշխատանքային փորձ ունի: Նա ոչ միայն  համաձայն է Բանկի զարգացման տեսլականի ու ռազմավարության հիմնական դրույթների հետ, այլև պատրաստ է սատարել դրանց կյանքի կոչմանը։
«Վստահ եմ՝ պարոն Աբրահամյանի գլխավորությամբ Բանկը պատվով կհաղթահարի բոլոր մարտահրավերներն ու հաջողությամբ կիրագործի ռազմավարական բավականին հավակնոտ նպատակները»,- ասել է Խորհրդի նախագահը:    
Վարտան Դիլանյանի խոսքով վերջին 1,5 տարին Բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը նշանակվել է վարչության նախագահի տեղակալ։
Նշենք, որ Մհեր Աբրահամյանը մինչև այդ զբաղեցնում էր ԿԲ-ի Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետի պաշտոնը, ֆինանսական համակարգում աշխատում է 1999 թվականից: Ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը, այնուհետև ուսումը շարունակել ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի Իրավունքի և դիվանագիտության դպրոցում, ստացել է CFA I և II մակարդակների որակավորում:

վերադառնալ ցանկին