
Կարիերա «ԱյԴի Բանկ»-ի հետ
Միանալով «ԱյԴի Բանկ»-ին, Դուք կաշխատեք նորարար թիմային միջավայրում՝ ունենալով հիանալի հնարավորություն աճի և զարգացման համար։
«ԱյԴի Բանկ»-ի 5 արժեքներից մեկն է թիմային լինելը։ Մենք կարևորում ենք մեր աշխատակիցների միջև ներդաշնակ համագործակցությունը՝ հանուն ընդհանուր արդյունքի: Որպես լավագույն գործատու՝ Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում աշխատակիցների գոհունակությանն ու բարձր մոտիվացիային։
Միաժամանակ, Բանկը մշտապես բաց է նորավարտ ուսանողների հետ համագործակցությանը և խրախուսում է մի շարք հաստիքներում սկսնակ մասնագետների ներգրավումը։
«ԱյԴի Բանկ»-ում աշխատելու առավելությունները
«ԱյԴի Բանկ»-ի աշխատակիցների համար գործում են մի շարք առավելություններ և արտոնություններ`
- առողջ գործնական միջավայր,
- զարգացում և մասնագիտական աճ,
- մրցունակ վարձատրություն,
- ճկուն խրախուսման համակարգ,
- արտոնյալ պայմաններ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների համար,
- հավելյալ հանգստյան օրեր,
- բժշկական ապահովագրություն, որը ներառում է ծառայությունների լայն շրջանակ,
- թիմային մի շարք միջոցառումներ,
- զեղչեր և արտոնություններ Բանկի հետ համագործակցող մի շարք ընկերություններում:
Թափուր աշխատատեղեր
- ԱԳՄ-ների և POS տերմինալների տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետ
- Արտարժույթով գործառնությունների բաժնի մասնագետ
- Վաճառքների վարչության տվյալների մշակման մասնագետ
- Դիզայներ
- Թվային մարքեթինգի մասնագետ
- Քարտերի թողարկման բաժնի ղեկավար
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ քայլեր
Թափուր աշխատատեղերի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել «ԱյԴի Բանկ»-ի աշխատանքի ընդունման դիմում - հայտը և/կամ ինքնակենսագրականի (CV) հետ միասին ուղարկել hr@idbank.am հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով աշխատատեղի անվանումը, որի համար դիմում եք:
Անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտի բոլոր դաշտերը, ինչպես նաև կցել լուսանկար․ այն դեպքում, երբ լուսանկարը հնարավոր չէ բեռնել դիմում - հայտում, խնդրում ենք վերջինս ուղարկել առանձին ֆայլով՝ դիմում - հայտին կից։ Դիմում - հայտում ներկայացված տեղեկատվությունը պետք է լինի հնարավորինս ամփոփ և ամբողջական:
Մենք ապահովում ենք դիմորդի հետ համագործակցության և վերջինիս կողմից ներկայացրած տեղեկատվության գաղտնիությունը։
Հարցազրույցների անցկացումը «ԱյԴի Բանկ»-ում
Ստացված յուրաքանչյուր դիմում-հայտ մանրամասն ուսումնասիրվում է ՄԿԿ գծով տնօրինության ու համապատասխան ստորաբաժանման կողմից, և հաշվի առնելով տվյալ թափուր հաստիքի համար սահմանված պահանջները՝ ընտրված թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի: Հարցազրույցները Բանկում սովորաբար անցկացվում են երկու փուլով։ Ելնելով հաստիքի էությունից՝ կարող է անցկացվել նաև թեստավորում և/կամ հանձնարարվել համապատասխան մասնագիտական առաջադրանքներ։