Chat with us, powered by IDBank

Visa Business քարտ

 Visa միջազգային վճարային քարտերի համակարգ

  • Տարեկան սպասարկում
    5 000 ՀՀ դրամ
  • Արժույթ
    ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, Ռուբլի
  • Քարտի թողարկում
    Անվճար
էջը թարմացվել է 16.08.2018 16:18

Visa Business քարտեր

Visa միջազգային վճարային քարտերի համակարգ

Քարտերի տրամադրման և սպասարկման սակագներն են`
Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2019 թվականի օգոստոսի 22-ի N 352-Լ որոշմամբ

Գործում է սկսած 2019 թվականի օգոստոսի 26–ից
Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի հեռախոսազանգերի կենտրոն` (+37410) 59 33 33 , (+37460) 27 33 33 հեռախոսահամարներով։

Visa վճարային քարտերի տեղեկատվական ամփոփագիր

N Քարտի տեսակ Visa Business
1. Քարտի արժույթ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո, ՌԴ ռուբլի
2. Քարտի թողարկում 2-5 բանկային օրվա ընթացքում1 Անվճար
3.    Քարտի գործողության ժամկետ 5 տարի
4. Քարտի շտապ տրամադրում մեկ բանկային օրվա ընթացքում2 5,000 ՀՀ դրամ
5. Քարտային հաշվի բացում Անվճար
6. Քարտային հաշվի սպասարկման տարեկան վճար3 5,000 ՀՀ դրամ
7. Քարտային հաշվի չնվազող մնացորդ Չի սահմանվում
8. Քարտային հաշվի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք ՀՀ դրամ` 2%,
ԱՄՆ դոլար, եվրո, ՌԴ ռուբլի` 0%
9. Կից քարտի տրամադրում Անվճար
10. Կցված քարտի սպասարկման տարեկան վճար 2,000 ՀՀ դրամ
11. Քարտի արգելափակում Անվճար
12. Քարտի ապաարգելափակում Անվճար
13. Քարտի վերաթողարկում` ժամկետը լրացած քարտերի դեպքում Անվճար
14. Քարտի կրկնօրինակի տրամադրում` վնասված, շահագործման ոչ ենթակա, կորցրած/գողացած քարտի կամ PIN կոդի դեպքում (քարտի գործողության նույն ժամանակահատվածով) 2,000 ՀՀ դրամ
15. Քարտի մուտքագրումը միջազգային STOP ցանկ (7 օրով մեկ տարածաշրջանում) 10,000 ՀՀ դրամ
16. Քարտի ելքագրումը միջազգային STOP ցանկից Անվճար
17. Քարտային հաշվի քաղվածքի ամենամսյա տրամադրում Բանկում, e-mail-ի միջոցով Անվճար
18. Քարտային հաշվի քաղվածքի լրացուցիչ տրամադրում Բանկում կամ փոստի4, e-mail-ի միջոցով 1000 ՀՀ դրամ
19. SMS ծառայության միացում Անվճար
20. Վճար յուրաքանչյուր SMS-ի համար Անվճար
21. Քարտային հաշվի համալրում ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո՝ անվճար

ՌԴ ռուբլի՝ համաձայն տվյալ օրվա համար Բանկի կողմից սահմանված սակագնի
22. Բանկի բանկոմատներից և կանխիկացման կետերից կանխիկի տրամադրում ՀՀ դրամ` 0.2% ,
արտարժույթ` 0.5%
23. Արքա համակարգի այլ բանկերի բանկոմատներում և կանխիկացման կետերում կանխիկի տրամադրում 1%
24. Արքա համակարգի անդամ չհանդիսացող և արտերկրի բանկերի ԱԳՄ - ներից և կանխիկացման կետերից կանխիկի տրամադրում 1.5%, նվազագույնը 1,500 ՀՀ դրամ
25. Առանց քարտի օգտագործման
քարտային հաշվից կանխիկացում
ՀՀ դրամ` 0.2% ,
արտարժույթ` 0.5%
26.  Քարտից քարտ կատարվող փոխանցումներ 0.5%
27.   Անկանխիկ գործարքներից միջնորդավճար  Անվճար
28. Կանխիկացման օրական սահմանաչափ5 ՀՀ դրամ ԱՄՆ դոլար եվրո ՌԴ ռուբլի
5,000,000 10,000 10,000 600,000
29. Կանխիկացման գործարքների քանակ 10
30. Քարտային հաշվի փակում Անվճար

1Քարտի ակտիվացումը կատարվում է համաձայն Բանկի «Վճարային քարտերի սպասարկման» կանոնների (այսուհետ տեքստում՝ Կանոններ)՝ հետևյալ հղմամբ՝ Կանոններ։
2Քարտի շտապ տրամադրումն իրականացվում է միայն Բանկի Վարդանանց մասնաճյուղում: Հասցե․ ՀՀ, ք. Երևան, Վարդանանց 13, հեռախոսահանարներ` (+37410) 59 33 33, (+37410) 27 33 33:
3Բանկի իրավասու մարմնի համաձայնությամբ կարող է չգանձվել քարտի առաջին տարվա համար սահմանված տարեկան սպասարկման վարձը: 
4Քաղվածքի տրամադրումը ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս իրականացվում է Հաճախորդի քարտային հաշվին փոստային ծառայության և սույն սակագներով տվյալ ծառայության մատուցման համար սահմանված միջնորդավճարների հանրագումարի առկայության դեպքում։ 
5Կախված հաճախորդի գործունեության առանձնահատկություններից, հաճախորդի դիմումի համաձայն, առանց որևէ որոշման նշված սահմանաչափերը կարող են փոփոխվել:

Ընդհանուր պայմաններ

1․ Բանկի քարտերը հաշվարկային են և նախատեսված են Քարտապանին պատկանող դրամական միջոցների սահմաններում կանխիկացման, կանխիկի մուտքագրման և անկանխիկ գործառնություններ/գործարքներ իրականացնելու համար՝ Քարտապանի քարտային հաշվում առկա դրամական միջոցների և Բանկի կողմից տրամադրված վարկային գծի/օվերդրաֆտի հաշվին:
2․ Visa Business քարտը տրամադրվում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին։
3․ Այն միջնորդավճարները, որոնք ենթակա են ԱԱՀ-ով հարկման, ներառում են նաև ԱԱՀ-ն։
4․ Կազմակերպությունների հետ աշխատավարձային քարտերի տրամադրման և սպասարկման սակագները սահմանվում են առանձին` համապատասխան պայմանագրերով:
5․ Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ հրապարակելով Բանկի պաշտոնական կայքում:
6․ Քարտային հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկված տոկոսները վճարվում են ամսական հաճախականությամբ:
7․ Քարտային հաշվի գումարի նկատմամբ տոկոսները հաշվեգրվում են գումարը մուտքագրելու հաջորդ օրվանից մինչև այն հաճախորդին վերադարձնելու կամ հաճախորդի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
8․ Ուշադրություն՝ Հաճախորդի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանա հաճախորդը՝ իր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում։ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկ։
9․ Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
10․ Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
11․ SMS հաղորդագրության և էլեկտրոնային հասցեի ակտիվացման համար անհրաժեշտ է այցելել (անձը հաստատող փաստաթղթով) Բանկի ցանկացած մասնաճյուղ և լրացնել համապատասխան դիմում-հայտը:
12․ Քարտը հաճախորդին տրամադրվում է քարտի տրամադրման դիմումը Բանկ ներկայացնելուց և սպասարկման պայմանագիրը ստորագրելուց հետո 2-5 բանկային օրվա ընթացքում:
13․ Քարտի հետ հաճախորդին տրամադրվում է նաև հատուկ ծածկագիր (PIN-կոդ) պարունակող ծրար: PIN-կոդը պետք է օգտագործի միայն հաճախորդը, ինչպես նաև հաճախորդը պարտավոր է ապահովել PIN-կոդի հասանելիության անհնարինությունը այլ անձանց: Խորհուրդ չի տրվում PIN-կոդը պահպանել քարտի հետ միասին:
14․ Բանկի կողմից Քարտն ակտիվացվում է Քարտը և «ՊԻՆ» ծածկագիրը Քարտապանի կողմից ստանալուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:
15․ Քարտի ժամկետի ավարտման դեպքում քարտի վերաթողարկումը կատարվում է Քարտապանի համաձայնությամբ` քարտի վերաթողարկման դիմումը Բանկ ներկայացնելուց 2-5 բանկային օրվա ընթաղքում։
16․ Քարտով գործարքները հնարավոր է իրականացնել ինչպես քարտային հաշվի արժույթով, այնպես էլ քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով` տվյալ գործարքի օրվա համար Բանկի կողմից սահմանված փոխարժեքով:
17․ Գործարքի գումարը քարտային հաշվի արժույթի փոխարկելու արդյունքում փոխարժեքների տարբերությունից առաջացած վնասների համար Բանկը պատասխանատվություն չի կրում:
18․ Քարտային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա։
19․ Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
20․ Բանկի և հաշվետիրոջ միջև վարկային պարտավորությունների առկայության դեպքում քարտային հաշվից դրամական միջոցները անակցեպտ գանձվում են վարկային պայմանագրով նախատեսված կարգով։
21․ Բոլոր միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով։ Արտարժութային քարտերի համար սահմանված միջնորդավճարները գանձվում են տվյալ գործարքի օրվա համար Բանկի կողմից սահմանված վաճառքի փոխարժեքով:
22․ Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
23․ Հաշվի քաղվածքը ստանալուց 15-օրյա ժամկետում հաշվի հետ կապված գործառնություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հաճախորդը Բանկին կարող է ներկայացնել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկումները չստանալու դեպքում Բանկը քաղվածքը համարում է ընդունված: Բողոքարկումը ներկայացվում է Բանկին գրավոր դիմումի տեսքով: Սահմանված ժամկետում ստացված բողոքարկման դիմումը Բանկն ընդունում է կատարման` իրականացնելով տեղական և միջազգային վճարային համակարգի կանոններով սահմանված համապատասխան գործողությունները:
24․ Քարտի կորստի դեպքում հաճախորդը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում հեռախոսակապի միջոցով կամ այլ հնարավոր եղանակով տեղյակ պահի.
✓ «Արմենիան Քարդ» ՓԲԸ պրոցեսինգային կենտրոնին (+37410) 59 22 22 շուրջօրյա հեռախոսահամարով կամ
✓ զանգահարի Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն (+37410) 59 33 33 հեռախոսահամարով․ աշխատանքային օրերին՝ 09։00 - 22։00 իսկ շաբաթ և կիրակի օրերին՝  10։00 - 18։00 ընկած ժամանակահատվածում կամ
✓ անձնագրով այցելի Բանկի ցանկացած մասնաճյուղ
Հաճախորդի կողմից քարտի կորստի մասին հեռախոսակապի միջոցով հայտնելու պահին քարտով գործարքների իրականացումը անմիջապես կկասեցվի:
Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտապանին հասցրած այն վնասի համար, որը կատարվել է քարտը կորցնելու և Բանկ հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում: Քարտի գործողության կասեցումից հետո հաճախորդը պետք է այցելի Բանկ և ներկայացնի քարտի կորստի մասին գրավոր դիմում, որի հիման վրա Բանկը հաճախորդին 2-5 բանկային օրվա ընթացքում կտրամադրի նոր քարտ: Մանրամասն տես Բանկի «Վճարային քարտերի սպասարկման կանոններում»՝ հետևյալ հղմամբ՝ Կանոններ:
25․ Ժամկետից շուտ քարտի սպասարկումը դադարեցվում և քարտային հաշիվը փակվում է քարտատիրոջ գրավոր դիմումի համաձայն: Քարտային հաշվի մնացորդը վերադարձվում է հաճախորդին: Քարտը ենթակա է վերադարձման Բանկ:
26․ Քարտը փակելուց մեկ տարվա ընթացքում հաշիվը չօգտագործելու դեպքում, եթե փակված վճարային քարտի հաշվի մնացորդը չի գերազանցում 1,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արժույթը, ապա հաշիվը փակվում է Բանկի նախաձեռնությամբ` գանձելով միջնորդավճար հաշվում առկա մնացորդի չափով:
27․ Կից քարտի տրամադրում․
· Քարտապանը (Հիմնական քարտապան) կարող է իր քարտին (հիմնական քարտ) կից Բանկից ստանալ հավելյալ քարտ(եր) ինչպես իր համար, այնպես էլ երրորդ անձի համար:
· Կից քարտը կարող է տարբեր լինել հիմնական քարտի տեսակից, սակայն պետք է քարտի դասով լինի հիմնական քարտին հավասար կամ ավելի ցածր դասի:
· Կից քարտով կատարվող գործարքները հաշվառվում և արտացոլվում են հիմնական քարտի քարտային հաշվում:
· Հիմնական Քարտապանը Բանկին գրավոր դիմում ներկայացնելով՝ կարող է սահմանել կից քարտի համար կանխիկացման օրական սահմանաչափեր, գործարքների և կանխիկացման գործարքների օրական քանակի սահմանաչափերը։
· Հիմնական և կից քարտերով իրականացված բոլոր գործարքների արդյունքում Բանկի նկատմամբ ձևավորված պարտավորությունները հանդիսանում են Հիմնական քարտապանի պարտավորությունները։
· Կից քարտի վերաթողարկման դեպքում համաձայնություն կարող է տալ Հիմնական քարտապանը, ինչպես նաև կից քարտի քարտապանը։ 
· Հավելյալ քարտապան(ներ)ը պարտավորվում է(են) տեղեկացնել Բանկին Հիմնական քարտապանի մահվան, անգործունակության, անվճարունակության կամ սնանկության դեպքերում և չօգտագործել քարտը նման տեղեկատվություն ունենալու դեպքում:
28․ Այլ բանկերի բանկոմատներից և POS տերմինալներից կանխիկացման ժամանակ սպասարկող բանկի կողմից կարող են կիրառվել հավելյալ միջնորդավճարներ:
29․ Այլ բանկերի բանկոմատներից քարտից քարտ կատարվող փոխանցումների ժամանակ սպասարկող բանկի կողմից կարող է գանձվել հավելյալ միջնորդավճար:
30․ Վիրտուալ միջավայրում Բանկի կողմից թողարկված վճարային քարտերով գործառնությունների իրականացման ժամանակ կիրառվում է 3D Secure տեղեկատվական անվտանգության համակարգ։ Քարտով գործառնություն իրականացնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վճարային համակարգերի կողմից հաստատված տարբերանշաններին (Visa-ի դեպքում Verified by Visa, Mastercard-ի դեպքում   Mastercard SecureCode, ԱրՔա-ի դեպքում ArCa SecurePay): Տեխնիկական կամ Բանկի գործունեությամբ չպայմանավորված որևէ պատճառով 3D Secure անվտանգության գաղտնաբառ չստանալու և դրա արդյունքում գործարքը խափանվելու դեպքում Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
31․ Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Մասնաճյուղեր և Բանկոմատներ։
32․ Բանկի կողմից հեռահար սպասարկումն իրականացվում է IDBanking առցանց համակարգի միջոցով: Բանկի հեռահար սպասարկման ծառայությունների մատուցման կարգն  ու պայմանները ներկայացված են «Հեռահար բանկային ծառայությունների մատուցման հրապարակային պայմաններում»
33․ Վճարային քարտի ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ․
✓ վճարային քարտի ստացման դիմում
✓ գործադիր մարմնի ղեկավարների և հաշվով գործարքներ կատարելու իրավասություն ունեցող անձանց անձը հաստատող փաստաթուղթ
✓ հանրային ծառայությունների համարանիշ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք
✓ պետական միասնական գրանցամատյանից քաղվածք
✓ նոտարի դեպքում՝ նոտարի ծառայողական վկայական և (կամ) նշանակման հրաման
✓ անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր
34․ Քարտի օգտագործման, պահպանման, անվտանգության ապահովման, քարտով գործարքների բողոքարկման վերաբերյալ այլ դրույթները, որոնք սահմանված չեն սույն տեղեկատվական ամփոփագրում, սահմանված են  Կանոններով, Բանկի կողմից վճարային քարտի թողարկման, տրամադրման և սպասարկման հետ կապված Բանկի և Քարտապանի միջև կնքվող պայմանագրով,  ներքին իրավական ակտերով,   և վճարահաշվարկային համակարգերի (ԱրՔա, Visa, Mastercard) կանոններով:
35․ Բանկը պարտավոր է  հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս վերջինիս տրամադրել Կանոնները։
36․ ԱՁ-ի դեպքում քարտային հաշվում առկա միջոցների  վերադարձելիությունը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`
Ավանդի արժութային կառուցվածքը Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ Եթե նույն բանկում ունեք միայն արտարժու-
թային ավանդ
Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով,
և արտարժույթով ավանդ
Եթե դրամային ավանդը 5 միլիոն ՀՀ դրամից ավել է Եթե դրամային ավանդը 5 միլիոն ՀՀ դրամից պակաս է
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը 10 միլիոն ՀՀ դրամ 5 միլիոն ՀՀ դրամ 10 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) 5 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` հինգ միլիոն ՀՀ դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

էջը թարմացվել է 02.09.2019 14:27
Visa Business քարտ ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը 


էջը թարմացվել է 15.10.2019 14:41
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: