Հունիսի, 13 2018
Բացօթյա ֆուտբոլային FanZone IDBank-ից
Բացօթյա ֆուտբոլային FanZone IDBank-ից
Հատուկ ֆուտբոլասերների համար ԱյԴի Բանկը Երևանի Անգլիական այգում (Իտալիայի փողոց, Սունդուկյանի թատրոնի հարևանությամբ) կազմակերպելու է բացօթյա FanZone, որտեղ բոլոր ցանկացողները հունիսի 14-ից հուլիսի 15-ը կկարողանան դիտել ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր խաղերը։ Խաղերի ամբողջ ընթացքում Բանկի և գործընկերների կողմից կազմակերպվելու են հետաքրքիր խաղարկություններ։
Ավելին
Մայիսի, 31 2018
Հայտարարություն
Հայտարարություն
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն 2018թ. հունիսի 4-ից վերանվանվել է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի, ինչը Բանկի և իր հաճախորդների միջև առկա իրավահարաբերություններում որևէ փոփոխություն կամ իրավական հետևանք չի ենթադրում:
Ավելին
Մայիսի, 31 2018
«Անելիք Բանկն» այսուհետ հանրությանը կներկայանա նոր բրենդով ՝ “IDBank”
«Անելիք Բանկն» այսուհետ հանրությանը կներկայանա նոր բրենդով ՝ “IDBank”
Մայիսի 30-ին ասուլիսի և հաջորդող շնորհանդեսի ընթացքում «Անելիք Բանկը» հայտարարեց ռեբրենդինգի մասին և ներկայացրեց նոր անվանումը ու ապրանքային նշանը։ Հունիսի 4-ից Բանկը հանրությանը կներկայանա «IDBank» անվանմամբ:
Ավելին
Մայիսի, 08 2018
Հայտարարություն
Հայտարարություն
Հարգելի' hաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ մայիսի 9-ը համարվում է ոչ աշխատանքային օր: Իսկ մայիսի 8-ին, որպես նախատոնական օր, Բանկը հաճախորդների սպասարկում կիրականացնի մինչև ժամը 15:45:
Ավելին
Մայիսի, 02 2018
Հայտարարություն
Հայտարարություն
Հարգելի' hաճախորդներ,

Ցանկանում ենք տեղեկացնել, որ վարկի մարումները կարող եք իրականացնել առցանց` առանց Բանկ այցելելու, IDram համակարգի տերմինալների միջոցով ՝ 0% միջնորդավճարով։ Նաև կարող եք օգտագործել Telcell և Easy Pay տերմինալները։

Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ այն հաճախորդները, ովքեր 2018թ.-ի մայիսի 2-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ ունեն վարկային պայմանագրերի ժամանակացույցով նախատեսված վճարումներ՝ կարող են այդ վճարումները կատարել մինչև ս․ թ․ մայիսի 10-ը ներառյալ, որի դեպքում Բանկի կողմից տույժեր և տուգանքներ չեն կիրառվի ու պայմանագրային պարտավորությունների խախտում չի համարվի։
Ավելին