Visa միջազգային վճարային քարտեր

Visa քարտ

 Visa  միջազգային վճարային քարտերի համակարգ

  • Տարեկան սպասարկում
    3 000-30 000 ՀՀ դրամ
  • Արժույթ
    ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի
  • Դրական մնացորդի վրա տարեկան %
    0%

Oգտվե՛ք Ձեր քարտային հաշվին առկա գումարներից, կատարեք անկանխիկ գնումներ առևտրային կետերում և ինտերնետային միջավայրում: Քարտը կարող եք ստանալ քարտի դիմումը ներկայացնելուց 2-5 աշխատանքային օրվա ընթացքում։ Քարտային հաշիվը բացվում է անվճար։
Բանկի քարտապան կարող է հանդիսանալ 14 (տասնչորս) տարեկանից բարձր տարիքի ֆիզիկական անձը, որն օգտագործում է Բանկի կողմից տրամադրված վճարային քարտ, կամ դիմել է Բանկ քարտ ստանալու նպատակով:



էջը թարմացվել է 04.06.2018 09:02

Visa քարտեր

Visa միջազգային վճարային քարտերի համակարգ

Visa հաշվարկային քարտերն աշխարհում ամենատարածված քարտերից են: Դրանք ընդունվում են վճարման գործնականորեն բոլոր առևտրային կետերում, սպասարկման ոլորտի ձեռնարկություններում և բանկոմատներում:

Քարտերի տրամադրման և սպասարկման սակագներն են`

Ծառայություններ

Visa Classic

Visa Gold

Visa Platinium

1.

Քարտի արժույթ

ՀՀ դրամ , Եվրո, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի

2.

Քարտի թողարկում 2-5 բանկային օրվա ընթացքում

Անվճար

3.

Քարտի շտապ տրամադրում[1]՝ մեկ բանկային օրվա ընթացքում

5,000 ՀՀ դրամ

4.

Քարտային հաշվի սպասարկման տարեկան վճար

3 000 ՀՀ դրամ

10 000 ՀՀ դրամ

30 000 ՀՀ դրամ

5.

Քարտային հաշվի չնվազող մնացորդ

Չի սահմանվում

6.

Քարտային հաշվի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք

0%

7.

Վնասված, շահագործման ոչ ենթակա,կորցրած, գողացած քարտի կամ PIN կոդի դեպքում քարտի կրկնօրինակի տրամադրում գործողության նույն ժամանակահատվածով

2 000 ՀՀ դրամ

8.

Ժամկետը լրացած քարտերի վերաթողարկում

Անվճար

9.

Քարտի արգելափակում

Անվճար

10.

Քարտի ապաարգելափակում

Անվճար

11.

Քարտի մուտքագրումը միջազգային STOP ցանկ (7 օրով մեկ տարածաշրջանում)

10 000 ՀՀ դրամ

12.

Քարտային հաշվի քաղվածքի ամենամսյա տրամադրում Բանկում կամ փոստի, e-mail-ի միջոցով

Անվճար

13.

Քարտային հաշվի քաղվածքի լրացուցիչ տրամադրում Բանկում կամ փոստի[2], e-mail-ի միջոցով

Անվճար

14.

Վճար յուրաքանչյուր SMS-ի համար

Անվճար

15.

Կից քարտի տրամադրում

Անվճար

16.

Կցված քարտի սպասարկման տարեկան վճար

1 500 ՀՀ դրամ

5 000 ՀՀ դրամ

20 000 ՀՀ դրամ

17.

Քարտային հաշվի համալրում

Անվճար

18.

Միջնորդավճար քարտով բանկի բանկոմատներից և կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար

0.5%

19.

Առանց քարտի օգտագործման քարտային հաշվից Բանկի կանխիկացման կետերից կանխիկացում

Ըստ համապատասխան քարտատեսակի բանկի բանկոմատներից և կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար սահմանված միջնորդավճարի

20.

Միջնորդավճար Արքա համակարգի այլ բանկերի կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար

1%

21.

Միջնորդավճարը քարտով Արքա համակարգի անդամ չհանդիսացող և արտերկրի բանկերի ԱԳՄ - ներից և կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար

1.5%, նվազագույնը 1,500 ՀՀ դրամ

22.

Միջնորդավճար քարտից քարտ կատարվող փոխանցումների համար (բանկոմատների և վիրտուալ քարտի միջոցով)

0.50%

0.50%

23.

Միջնորդավճար անկանխիկ գործարքների իրականացման համար

Անվճար

24.

Կանխիկացման օրական սահմանաչափ


2 500 000 ՀՀ դրամ

5 000 ԱՄՆ դոլար/ Եվրո

200 000 ՌԴ ռուբլի

5 000 000 ՀՀ դրամ,

10 000 ԱՄՆ դոլար/ Եվրո,

500 000 ՌԴ ռուբլի

25.

Կանխիկացման գործարքների օրական քանակը

10 հատ

26.

Միջնորդավճար սահմանաչափերի ժամանակավոր կամ մշտական վերանայման համար

1 000 ՀՀ դրամ

27.

Քարտային հաշվի փակում և քարտի վերադարձ

Անվճար




[1] Քարտի շտապ տրամադրումն իրականացվում է միայն Բանկի Վարդանանց մասնաճյուղում:
[2] Քաղվածքի տրամադրումը ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս իրականացվում է Հաճախորդի քարտային հաշվին փոստային ծառայության և Բանկի համապատասխան սակագների հանրագումարի առկայության դեպքում։

1. Բանկի քարտերը հաշվարկային են, որոնք նախատեսված են Քարտապանին պատկանող դրամական միջոցների սահմաններում կանխիկացման, կանխիկի մուտքագրման և անկանխիկ գործառնություններ/գործարքներ իրականացնելու համար՝ Քարտապանի քարտային հաշվում առկա դրամական միջոցների և Բանկի կողմից տրամադրված վարկային գծի/օվերդրաֆտի հաշվին:
2. Այն միջնորդավճարները, որոնք ներառում են ԱԱՀ-ով հարկման ներառում են նաև ԱԱՀ-ն։
3. Կազմակերպությունների հետ աշխատավարձային քարտերի տրամադրման և սպասարկման սակագները սահմանվում են առանձին` համապատասխան պայմանագրերով:
4. Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով քարտատիրոջը:
5. Բանկին վերապահված է հաշվում եղած դրամական միջոցների դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք:
6. Բանկի և հաճախորդի միջև ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով:
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում («Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով):
7. SMS հաղորդագրության և էլեկտրոնային հասցեի ակտիվացման համար անհրաժեշտ է այցելել (անձը հաստատող փաստաթղթով) Բանկի ցանկացած մասնաճյուղ և լրացնել համապատասխան դիմում-հայտը:
8. Քարտը հաճախորդին տրամադրվում է քարտի տրամադրման դիմումը Բանկ ներկայացնելուց և սպասարկման պայմանագիրը ստորագրելուց հետո 2-5 բանկային օրվա ընթացքում:
9. Քարտի հետ հաճախորդին տրամադրվում է նաև հատուկ ծածկագիր (PIN-կոդ) պարունակող ծրար: PIN-կոդը պետք է օգտագործի միայն հաճախորդը, ինչպես նաև հաճախորդը պարտավոր է ապահովել PIN-կոդի հասանելիության անհնարինությունը այլ անձանց: Խորհուրդ չի տրվում PIN-կոդ պահպանել պլաստիկ քարտի հետ միասին:
10. Քարտի ժամկետի ավարտման դեպքում քարտի վերաթողարկումը կատարվում է Քարտապանի համաձայնությամբ։
11. Visa Platinium քարտապաններին Priority Pass քարտը տրամադրվում և վերաթողարկվում է՝ անվճար։ Priority Pass ցանցին պատկանող սրահների յուրաքանչյուր անձի յուրաքանչյուր մուտքի վճարն է՝ 15,000 ՀՀ դրամ։
12. Արտարժույթով արտահայտված գործառնությունների (քարտային հաշվի արժույթը քարտով գործարքի արժույթից տարբերվելու դեպքում) կատարման ժամանակ գործարքը քարտային հաշվառելիս կիրառվում է Բանկի կողմից սահմանված փոխարժեքը:
13. Հաշվի քաղվածքը ստանալուց 15-օրյա ժամկետում հաշվի հետ կապված գործառնություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հաճախորդը Բանկին կարող է ներկայացնել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկումները չստանալու դեպքում Բանկը քաղվածքը համարում է ընդունված: Բողոքարկումը ներկայացվում է Բանկին գրավոր դիմումի տեսքով: Սահմանված ժամկետում ստացված բողոքարկման դիմումը Բանկն ընդունում է կատարման` իրականացնելով տեղական և միջազգային վճարային համակարգի կանոններով սահմանված համապատասխան գործողությունները:
14. Քարտի կորստի դեպքում հաճախորդը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում հեռախոսակապի միջոցով կամ այլ հնարավոր եղանակով, տեղյակ պահի.
«ԱրմենիանՔարդ» ՓԲԸ պրոցեսինգային կենտրոնին (010) 592222 շուրջօրյա հեռախոսահամարով
կամ
Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն 59 33 33 աշխատանքային օրերին՝ 09։00-18։00 ընկած ժամակահատվածում
կամ
անձնագրով այցելի Բանկի ցանկացած մասնաճյուղ
Հաճախորդի կողմից քարտի կորստի մասին հեռախոսակապի միջոցով հայտնելու պահին քարտով գործարքների իրականացումը անմիջապես կկասեցվի:
Բանկը պատասխանատվություն չի կրում քարտապանին հասցրած այն վնասի համար, որը կատարվել է քարտը կորցնելու և Բանկ հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում: Քարտի գործողության կասեցումից հետո հաճախորդը պետք է այցելի Բանկ և ներկայացնի քարտի կորստի մասին գրավոր դիմում, որի հիման վրա Բանկը հաճախորդին 2-5 բանկային օրվա ընթացքում կտրամադրի նոր քարտ:
15. Ժամկետից շուտ քարտի սպասարկումը դադարեցվում և քարտային հաշիվը փակվում է քարտատիրոջ գրավոր դիմումի համաձայն: Քարտային հաշվի մնացորդը վերադարձվում է հաճախորդին: Քարտը ենթակա է վերադարձման Բանկ:
16. Կից քարտի տրամադրում․
· Քարտապանը (Հիմնական քարտապան) կարող է իր քարտին (հիմնական քարտ) կից Բանկից ստանալ հավելյալ քարտ(եր) ինչպես իր համար, այնպես էլ երրորդ անձի համար:
· Կից քարտը կարող է տարբեր լինել հիմնական քարտի տեսակից, սակայն պետք է քարտի դասով լինի հիմնական քարտին հավասար կամ ավելի ցածր դասի:
· Կից քարտով կատարվող գործարքները հաշվառվում և արտացոլվում են հիմնական քարտի քարտային հաշվում:
· Հիմնական քարտապանը Բանկին գրավոր դիմում ներկայացնելով կարող է սահմանել կից քարտի համար կանխիկացման օրական սահմանաչափեր գործարքների և կանխիկացման գործարքների օրական քանակի սահմանաչափեր։
· Հիմնական և կից քարտերով իրականացված բոլոր գործարքների արդյունքում Բանկի նկատմամբ ձևավորված պարտավորությունները հանդիսանում են Հիմնական քարտապանի պարտավորությունները։
· Կից քարտի վերաթողարկման դեպքում համաձայնություն կարող է տալ Հիմնական քարտապանը, ինչպես նաև կից քարտի քարտապանը։
· Հավելյալ քարտապան(ներ)ը պարտավորվում է(են) տեղեկացնել Բանկին Հիմնական քարտապանի մահվան, անգործունակության, անվճարունակության կամ սնանկության դեպքերում և չօգտագործել քարտը նման տեղեկատվություն ունենալու դեպքում:
17. Այլ դրույթները սահմաված են Բանկի կողմից վճարային քարտի թողարկման, տրամադրման և սպասարկման հետ կապված Բանկի և Քարտապանի միջև կնքվող պայմանագրով, Բանկի Հրահանգ վճարային քարտերի սպասարկման կանոններով (այսուհետ՝ Կանոններ), ներքին իրավական ակտերով, և վճարահաշվարկային համակարգերի (ԱրՔա, Visa, MasterCard) կանոններով:

էջը թարմացվել է 27.05.2018 12:47
Visa քարտ ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • Սոց. քարտ (ՀԾՀ)

էջը թարմացվել է 12.04.2018 10:30
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: