Chat with us, powered by IDBank
Unistream Արագ դրամական փոխանցումների համակարգ

Unistream

Արագ դրամական փոխանցումների համակարգ

Unistream միջազգային դրամական փոխանցումների համակարգը ՌԴ և ԱՊՀ երկրներում ամենահայտնի վճարային համակարգերից է: Համակարգը գործում է աշխարհի ավելի քան 100 երկրներում, ունի ավելի քան 300 հազար սպասարկման կետեր ողջ աշխարհում: IDBank-ը և Unistream դրամական փոխանցումների միջազգային համակարգը հաճախորդներին առաջարկում են Cash2Card ծառայությունը, որով կարելի է փոխանցում կատարել անմիջապես քարտին: Ցանկացած անձ կարող է Unistream-ով փոխանցում կատարել՝ նշելով միայն դրամական փոխանցում ստացողի անուն, ազգանունը և քարտի համարը, իսկ փոխանցումը ստացողը կարող է գումարը ստանալ անմիջապես իր քարտին։




  • Միջնորդավճար
    0.5% - 1.5%
  • Փոխանցման արժույթ
    ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, եվրո
  • Առավելագույն գումար
    900 000 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ, 20 000 ԱՄՆ դոլար, 15 000 եվրո, 900 000 ՌԴ ռուբլի
  • Արագություն
    5-10 րոպե


էջը թարմացվել է 15.07.2019 11:44

Unistream

արագ դրամական փոխանցումների համակարգ

Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 399-Լ որոշմամբ
Գործում է սկսած 2019 թվականի սեպտեմբերի 23 –ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի տարածքում կամ թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի հեռախոսազանգերի կենտրոն` 010 59 33 33 , 060 27 33 33 համարով։

Փոխանցումների միջոցով փոխանցում նախաձեռնողի կողմից ներկայացվող անհրաժեշտ տվյալները

· անձը հաստատող փաստաթուղթ*
· դիմում փոխանցումը կատարելու վերաբերյալ` համակարգի կողմից հաստատված ձևով
· այն երկրի և քաղաքի անվանումը, որտեղ պետք է փոխանցվեն դրամական միջոցները
· գումարը և միջնորդավճարը
· ստացողի անունը, ազգանունը, հայրանունը, որոնք նշված են անձնագրում

Բանկը հաճախորդին է տրամադրում յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող անդորրագիր

Փոխանցում ստացողի կողմից ներկայացվող անհրաժեշտ տվյալները**

· անձը հաստատող փաստաթուղթ*
· փոխանցման ունիկալ կոդը
· փոխանցողի անուն, ազգանունը
· փոխանցված գումարի չափը և արժույթը
· դիմում փոխանցումը ստանալու վերաբերյալ` համակարգի կողմից հաստատված ձևով

* Անձը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ

**Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։

Փոխանցման արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, եվրո

Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել արտարժույթի փոխանակում Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված փոխարժեքով:

Ստացման արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, եվրո

Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել արտարժույթի փոխանակում Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված փոխարժեքով:

Փոխանցման արագություն

5-10 րոպե

Մեկ փոխանցման առավելագույն գումարը

20 000 ԱՄՆ դոլար, 15 000 եվրո, 900 000 ՌԴ ռուբլի, 900 000 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ


Գանձվող սակագները

· Դեպի Ռուսաստանի Դաշնություն իրականացվող փոխանցումների համար միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը,
· ԱՊՀ այլ երկրներ իրականացվող փոխանցումների համար միջնորդավճարը կազմում է 1,5%,
· Դեպի Եվրոպա, Ասիա, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան և աշխարհի այլ երկրներ գործում են համակարգի կողմից սահմանված սակագներն ըստ երկրների,
· ՀՀ տարածքում Unistream վճարային համակարգով փոխանցումներ իրականացնելիս/ԱՄՆ դոլար, եվրո, ՌԴ ռուբլի/` միջնորդավճարը կազմում է 0,6%:
· Դեպի ԱՊՀ երկրներ, ինչպես նաև Վրաստան անհասցե փոխանցումներ ուղարկելով ՀՀ դրամով տվյալ երկրում այլ արժույթով ստանալու դեպքում (Օր.` USD, EUR, RUB և այլն), նշված փոխանցումների համար գանձվելու է 0% միջնորդավճար:
· Cash2card 3

Ցուցանիշ

ՌԴ բանկերի կողմից թողարկված քարտեր

Այլ երկրների կողմից թողարկված քարտեր*

Փոխանցման համար միջնորդավճար

0,1%(բայց ոչ պակաս, քան USD/EUR, 100RUB)

1.5%(բայց ոչ պակաս, քան 5 USD/EUR, 100 RUB, 1000 AMD)

Մեկ փոխանցման առավելագույն գումար

75 000 ռուբլի

2 500 USD / 1 700 EUR

Փոխանցումների առավելագույն քանակ

անսահմանափակ

5 փոխանցում մեկ օրվա ընթացքում

Փոխանցման արժույթ – Ստացման արժույթ

դոլար- ռուբլի

եվրո – ռուբլի

դրամ-ռուբլի

Դոլար-դոլար

Եվրո-եվրո

· Unistream վճարային համակարգով փոխանցումները իրականացվում են անհասցե,
· շահառուն գումարը կարող է ստանալ ցանկացած Unistream վճարային համակարգ սպասարկման կետից,
· միջնորդավճարը գանձվում է միայն ուղարկողից ՀՀ դրամով, տվյալ օրվա ՀՀ Կենտրոնական բանկի սահմանված փոխարժեքով:

Աշխարհագրությունը

Unistream վճարային համակարգով իրականացվում են փոխանցումներ դեպի ՌԴ, ԱՊՀ երկրներ, Մերձավոր և Հեռավոր արտասահման:

Փոխանցման վավերապայմանների փոփոխություն

· Կատարվում է վավերապայմանների փոփոխման դիմումի ներկայացման օրը, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, փոխանցողի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, այն սպասարկման կետում, որտեղից իրականացվել է փոխանցումը:
· Վավերապայմանների փոփոխությունը կատարվում է համակարգի կողմից սահմանված կարգով:
· Հնարավոր է փոփոխել միայն ստացող կողմի տվյալները՝ անուն/ազգանուն/հայրանուն:
· Փոփոխման են ենթակա միայն չվճարված փոխանցումները:

Փոխանցման չեղյալացում

· Կատարվում է դիմումի ներկայացման օրը, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման,փոխանցման իրականացման նույն բանկային օրվա ընթացքում ուղարկողի կողմից չեղյալացման դիմումի և անձնագրի տվյալների հիման վրա, փոխանցված գումարի և միջնորդավճարի վերադարձմամբ:
· Չեղյալացման են ենթակա միայն չվճարված փոխանցումները:

Փոխանցման ետվերադարձ

· Կատարվում է հաճախորդի պահանջով և գրավոր դիմումի հիման վրա մեկ բանկային օրվա ընթացքում կամ ավելի ուշ:
· Միջնորդավճարի վերադարձը կատարվում է համակարգի կողմից` կախված փոխանցված գումարի ետվերադարձի պատճառից:
· Ետ են վերադարձվում միայն չվճարված փոխանցումները:

Փոխանցման վաղեմության ժամկետը

30 օր

Unistream վճարային համակարգով դրամական փոխանցումներն իրականացվում են «ԱյԴի Բանկ» ՓԲԸ բոլոր մասնաճյուղերում:

Ֆինանսական կազմակերպության կողմից վճարման և (կամ) փոխանցման ուշացման, չկատարման կամ մասնակի կատարման դեպքում կիրառվող ընթացակարգին(օրինակ՝ վնասի փոխհատուցման), ժամկետներին և պատասխանատվության շրջանակներին, ինչպես նաև սպառողի կողմից իրականացված վճարումների և (կամ) փոխանցումների հետ կապված բողոքարկման ժամկետներին, բողոքարկման ժամանակ կիրառվող ընթացակարգերին և սպառողի կողմից դրանց կիրառման կարգին և միջոցներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.idbank.am/content/handling-of-customer-complaints/

Համակարգի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք օգտվել՝ https://unistream.ru/ կայքից:


Բանկն առաջարկում է նաև այլ համակարգեր`Inteliexpress, Sigue Money Transfer,Ria Money Transfer, Converse Transfer, Unistream, Moneytun, Telcell Transfer, Moneygram:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

էջը թարմացվել է 30.09.2019 15:14
Unistream արագ դրամական փոխանցումների համակարգի միջոցով փոխանցում ստացողի և իրականացնողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերն են

  • Անձը հաստատող փաստաթուղթ


էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: