Chat with us, powered by IDBank
Տրանսֆեր Վարկեր՝ դրամական փոխանցումների հիման վրա

Տրանսֆեր

Վարկեր` վարկառուի ստացած դրամական փոխանցումների հիման վրա


Վարկը տրամադրվում է առանց գրավի, առանց եկամուտը հաստատող փաստաթղթի։ Վարկը ստանալու համար միայն պահանջվում է ունենալ դրական վարկային պատմություն և համապատասխան վարկարժանության գնահատական։


  • Տոկոսադրույք
    19-22%
  • Ժամկետ
    մինչև 36 ամիս
  • Նվազագույն գումար
    100 000 ՀՀ Դրամ
  • Առավելագույն գումար
    1 500 000 ՀՀ Դրամ


էջը թարմացվել է 27.03.2019 17:04

Տրանսֆեր

Վարկեր` վարկառուի ստացած դրամական փոխանցումների հիման վրա

Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2019 թվականի սեպտեմբերի 6-ի N385-Լ որոշմամբ
Գործում է 2019 թվականի սեպտեմբերի 16-ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն` (+37410) 59 33 33 , (+37460) 27 33 33 հեռախոսահամարներով։

«ՏՐԱՆՍՖԵՐ» ՎԱՐԿԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

Ընդհանուր պայմաններ

1.

Հաճախորդների թիրախավորման չափանիշներ

Հաճախորդը վճարային համակարգերով արագ դրամական փոխանցումներ է ստացել Բանկի միջոցով հետևյալ պարբերականությամբ․

Տարբերակ 1 – դիմումի ներկայացման ամսվան նախորդող 4 ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս նվազագույնը 1 անգամ, կամ

Տարբերակ 2 - դիմումի ներկայացման ամսվան նախորդող 6 ամիսների ընթացքում նվազագույնը 3 անգամ (նվազագույնը 3 ամիս և յուրաքանչյուր ամիս առնվազն 1 փոխանցում), ընդ որում դիմումի ներկայացման ամսվան նախորդող ամսում առնվազն 1 փոխանցման առկայությունը պարտադիր է, կամ

Տարբերակ 3 - դիմումի ներկայացման ամսվան նախորդող 12 ամիսների ընթացքում 6 փոխանցումների առկայություն (նվազագույնը 6 ամիս և յուրաքանչյուր ամիս առնվազն 1 փոխանցում), ընդ որում դիմումի ներկայացման ամսվան նախորդող վերջին 2 ամիսների ընթացքում առնվազն 1 փոխանցման առկայություն:

2.

Արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

ՌԴ ռուբլի

Եվրո

3.

Վարկի նվազագույն գումար

100.000

200

15.000

200

4.

Վարկի առավելագույն գումար

1.500.000

3500

200.000

3500

Հաճախորդին տրամադրվող վարկի առավելագույն գումարը չի կարող գերազանցել վերջին 12 ամիսների ընթացքում ստացած փոխանցումների հանրագումարը*

*Ամսական փոխանցման գումար է համարվում տվյալ ամսվա ընթացքում բոլոր արժույթներով ստացված փոխանցումների հանրագումարը` արտահայտված պահանջվող վարկի արժույթով, ընդ որում, փոխարկումների հաշվարկն իրականացվում է Բանկի տվյալ պահին գործող տվյալ արժույթի առքի փոխարժեքով։

*Ամսական փոխանցման գումար է համարվում տվյալ ամսվա ընթացքում բոլոր արժույթներով ստացված փոխանցումների հանրագումարը` արտահայտված պահանջվող վարկի արժույթով, ընդ որում, փոխարկումների հաշվարկն իրականացվում է Բանկի տվյալ պահին գործող տվյալ արժույթի առքի փոխարժեքով։

5.

Տարեկան անվանական տոկոսադրույք

21.5%

19%

6.

Տարեկան փաստացի տոկոսադրույք1

23.75%

20.75%

7.

Վարկի տրամադրման առավելագույն ժամկետ (ամիս)

36

8.

Վարկի տրամադրման նվազագույն ժամկետ (ամիս)

12

9.

Վարկի տրամադրման միանվագ վճար (պայմանագրային գումարից)

Չի սահմանվում

10.

Բանկային հաշվի բացման վճար

Չի սահմանվում

11.

Վարկի տրամադրման եղանակ

անկանխիկ՝ վճարային քարտի միջոցով

12.

Վարկի և տոկոսագումարների մարման ձևը

անուիտետային` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ

13.

Ապահովվածությունը

դրամական հոսքեր (փոխանցումներ)

Վարկառուի նկատմամբ պահանջներ

14

Կարգավիճակը

ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ

15.

Տարիքային սահմանափակումը

վարկառուի տարիքը վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է 21 տարեկանից պակաս լինի և մինչև վարկի մարման վերջնաժամկետը չպետք է գերազանցի 65 տարեկանը

16.

Վարկառուի վարկային պատմության նկատմամբ պահանջը

1. վարկային պատմության առկայություն
2. վարկ ստանալու դիմումի ներկայացման օրվա դրությամբ վարկառուն պետք է չունենա գործող ժամկետանց/դասակարգված պարտավորություններ (վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ, երաշխավորություն և այլն),
3. վարկ ստանալու դիմումի ներկայացման ամսվան նախորդող 12 (տասներկու) ամիսների ընթացքում վարկառուի ժամկետանց պարտավորությունների գծով օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը, ընդ որում վերջին երեք ամիսների ընթացքում յուրաքանչյուր ուշացում ոչ ավել քան 5 օր:
4. Վարկի տրամադրման պահին նախորդող 12 ամսվա ընթացքում վարկի առավելագույն դաս՝ հսկվող (բացառությամբ երաշխավորության),

Վճարային քարտ

17.

Վճարային քարտի տեսակ

- ID-Transfer վճարային քարտ՝ համաձայն Բանկի գործող սակագների՝ հետևյալ հղմամբ՝ Transfer քարտի տեղեկատվական ամփոփագիր

- Բանկի կողմից թողարկվող այլ քարտատեսակներ (բացառությամբ Visa Classic/Visa Gold դեբետային)՝ համաձայն յուրաքանչյուր քարտի գործող սակագների՝ հետևյալ հղմամբ՝ Քարտերի տեղեկատվական ամփոփագիր

ՏՈՒՅԺԵՐ, ՏՈՒԳԱՆՔՆԵՐ

b

0.1%

19.

Ժամկետանց տոկոսագումարի գծով, օրական

0.1%

20.

Վաղաժամկետ մարման տույժ

Չի սահմանվում

21.

Վարկի վաղաժամկետ մարում կամ լրացուցիչ ապահովման միջոց պահանջելու հիմքեր

Բանկն իրավասու է պահանջել վարկի վաղաժամկետ մարում կամ լրացուցիչ ապահովման միջոց, եթե`

1) հաճախորդը հրաժարվում է վճարային քարտից,
2) վարկի տրամադրումից հետո 6 ամիս անընդմեջ Բանկի միջոցով փոխանցումներ չի ստացել,
3) վարկի ստացման համար ներկայացված տեղեկությունները կեղծ կամ անարժանահավատ են,
4) այլ հիմքեր` համաձայն պայմանագրի

Հայտի վերաբերյալ այլ պայմաններ

22.

Վարկի մերժման գործոնները

1. վարկային պատմության բացակայություն
2. բացասական վարկային պատմություն,
3. փոխանցումների անհրաժեշտ ծավալի բացակայություն,
4. Բանկում առանց գույքային ապահովվածության վարկի առկայություն` բացառությամբ աշխատավարձային նախագծերի շրջանակներում ստացված վարկի/վարկային գծի,
5. կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում,
6. այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը,
7. այլ գործոններ:

23.

Վարկի տրամադրման դրական գործոնները

1. Վարկառուի տվյալների համապատասխանությունը վարկավորման պայմաններին,
2. բավարար դրամական հոսքեր (փոխանցումներ)

24.

Որոշման կայացման առավելագույն ժամկետը

պահանջվող բոլոր փաստաթղթերը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 3 աշխատանքային օր

25.

Վարկառուին վարկի վերաբերյալ կայացված որոշման մասին տեղեկատվության տրամադրման ժամկետ

որոշման կայացումից հետո առավելագույնը 1 աշխատանքային օր
Բանկը վարկի տրամադրան վերաբերյալ կայացրած որոշման մասին հաճախորդին կարող է տեղեկացնել Բանկի տարածքում, հեռախոսազանգի կամ էլեկտորնային փոստի միջոցով:

26.

Որոշման վավերականության առավելագույն ժամկետը

10 աշխատանքային օր

27.

Վարկային դիմումի ընդունման վայր

Բանկի բոլոր մասնաճյուղեր

28.

Վարկի ձևակերպման և տրամադրման վայր

Բանկի բոլոր մասնաճյուղեր

Հաճախորդի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

29.

Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ)

30.

Սոցիալական քարտ/հանրային ծառայության համարանիշ/նույնականացման քարտ/ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը (առկայության դեպքում) (բնօրինակ կամ էլեկտրոնային)

1 ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:
2 Սույն փաստացի տոկոսադրույքները հաշվարկված են՝ հաշվի առնելով Transfer քարտի սակագները։ Այլ քարտով վարկ ստանալու դեպքում նշված փաստացի տոկոսադրույքները կարող են փոփոխվել։


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Բանկը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, հաճախորդին տրամադրում է վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
2. Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` հետ վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։
3. Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Բանկի եկամուտը ձևավորող վճարները։
4. Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
5. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։
6. Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
7. Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է հետևյալ հղմամբ՝ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց:
8. Արտարժույթով վարկերի դեպքում փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է ընդունվում վարկի տրամադրման պահին ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքը: Փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել կախված ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։
9. Վարկի մայր գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարները վարկառուի ցանկությամբ կարող են վճարվել նաև վարկի արժույթով:
10. Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա։
11. Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը և/կամ դրամական միջոցները կարող են օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ հաճախորդի մասին տեղեկատվությունը Բանկը առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը։ Հաճախորդը իրավունք ունի վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։
12. Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին՝ ապագայում վարկ ստանալու համար։
13. Հաճախորդի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում հաճախորդի այլ գույքի հաշվին:
14. Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետեվյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձման ուղղված ծախսեր, այդ թվում դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, վարկի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ /առկայության դեպքում/ և վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։
15. Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70 11 11, ֆաքս` (+37410) 58 24 21: Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
16. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
17. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
18. Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
19. Վարկային պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների տրամադրման պայմաններին կարող եք տեղեկանալ հետևյալ հղմամբ՝ Սակագներ։
20. Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ։
21. Բանկի կողմից հեռահար սպասարկումն իրականացվում է IDBanking.am առցանց համակարգի միջոցով: Բանկի հեռահար սպասարկման ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները ներկայացված են «Հեռահար բանկային ծառայությունների մատուցման հրապարակային պայմաններում»:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ



էջը թարմացվել է 19.09.2019 13:30
Տրանսֆեր վարկը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք/հանրային ծառայության համարանիշ/նույնականացման քարտ/կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը(առկայության դեպքում)

էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: