Chat with us, powered by IDBank
Հիփոթեքային «Թաուեր Փրոփերթիս» ՍՊԸ-ից անշարժ գույքի ձեռք բերման համար

Հիփոթեքային

Վարկեր` «Թաուեր Փրոփերթիս» ՍՊԸ-ից անշարժ գույքի ձեռքբերման նպատակով: Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով`www.towergroup.am, https://m.facebook.com/HighLandResidence/:


Ձե՛ռք բերեք Ձեր երազանքների բնակարանը մեր միջոցով: Վարկերը տրամադրվում են



  • Տոկոսադրույք
    սկսած 9.5%
  • Ժամկետ
    10-20 տարի
  • Նվազագույն գումար
    Սահմանված չէ
  • Առավելագույն գումար
    125 000 000 ՀՀ դրամ
    կամ
    250 000 ԱՄՆ դոլար


էջը թարմացվել է 02.06.2018 14:36

Հիփոթեքային

Վարկեր` «Թաուեր Փրոփերթիս» ՍՊԸ-ից անշարժ գույքի ձեռքբերման նպատակով






"Թաուեր Փրոփերթիս" ՍՊ Ը - ից անշարժ գույքի ձեռքբերման նպատակով «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ միջոցների հաշվին «ԱյԴի Բանկ» ՓԲԸ կողմից հիփոթեքային վարկերի տրամադրման պայմաններ


1.

Հիմնական պայմաններ

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ միջոցների հաշվին

Բանկի սեփական միջոցների հաշվին

1.1

Վարկի նպատակ

Կառուցապատվող բազմաբնակարան շենքից բնակելի անշարժ գույքի ձեռքբերում

1.2

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

1.3

Վարկի առավելագույն գումար

մինչև 25 000 000 ՀՀ դրամ

մինչև 125 000 000 ՀՀ դրամ

մինչև 250 000 ԱՄՆ դոլար

1.4

Վարկի նվազագույն ժամեկտ

120 ամիս

չի սահմանվում

1.5

Վարկի առավելագույն ժամկետ

180 ամիս

120 ամիս

240 ամիս

1.6

Տարեկան անվանական տոկոսադրույք

Հաստատուն տոկոսադրույք ամբողջ ժամանակահատվածի համար

Հաստատուն տոկոսադրույք՝ առաջին 12 ամիսների համար,

Լողացող տոկոսադրույք*՝ 13-ից մինչև 120 ամիս

Հաստատուն տոկոսադրույք՝ առաջին 24 ամիսների համար,

Լողացող տոկոսադրույք*՝ 25-ից մինչև 240 ամիս

Հաստատուն՝ 10.91%

Հաստատուն՝ 10%

Լողացող՝ սկսած ԱԲՀՏ2+0%

Հաստատուն՝ սկսած 9.5%

Լողացող՝ ԱԲՀՏ² + սկսած 4.6%

1.7

Տարեկան փաստացի տոկոսադրույք

12.17% - 12.29%

10.95%-14.36%

Սկսած 10.35%

1.8

Նվազագույն կանխավճար

10%

Սկսած 0% կանխավճարից

1.9

Ապահովություն (գրավ)

- Ձեռք բերվող անշարժ գույք (գրավ 1) (կառուցվող անշարժ գույքի ձեռքբերման իրավունք), և

- Բնակելի անշարժ գույք (գրավ 2)

- Ձեռք բերվող անշարժ գույք (գրավ 1) (կառուցվող անշարժ գույքի ձեռքբերման իրավունք), և

- Այլ անշարժ գույք (բնակելի/հասարակական) (գրավ 2)

1.10

Վարկի տրամադրման փուլեր

1-ին փուլ - տրամադրվում է ձեռք բերվող անշարժ գույքի արժեքի մինչև 80%-ը՝ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի և իրավունքի գրավի պետական գրանցումից հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում


2-րդ փուլ - տրամադրվում է վարկավորման ենթակա մնացած մասը (ձեռք բերվող անշարժ գույքի գնահատումն իրականացնելուց հետո)` կառուցված շենքում անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի առկայության դեպքում։

1.11

Վարկ/գրավ

առավելագույն հարաբերակություն*

70%

80%

1.12

Վարկի տրամադրման եղանակ

անկանխիկ՝ կառուցապատող ընկերության հաշվին փոխանցելու միջոցով

1.13

Վարկի և տոկոսագումարների մարման եղանակ

անուիտետային` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ*

*Վարկի գործողության ընթացքում տարեկան անվանական տոկոսադրույքի փոփոխության դեպքում կարող է փոփոխվել վարկի և տոկոսագումարների մարման եղանակը:

1.14

Վարկային հայտի ուսումնասիրության վճար

10,000 ՀՀ դրամ

1.15

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար

1%, առավելագույնը 250,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճարը գանձվում է վարկի պայմանագրային գումարից

1.16

Բանկային հաշվի բացում

Բացվում է վարկի արժույթով՝ համաձայն Բանկի գործող սակագների։

Եթե վարկի արժույթը տարբերվում է ՀՀ դրամից, բացվում է նաև ՀՀ դրամով հաշիվ։

1.17

Վարկի գումարի և կանխավճարի կանխիկացման միջնորդավճար

չի սահմանվում

1.18

Գրավատու

1. Ձեռք բերվող անշարժ գույքը կամ կառուցվող անշարժ գույքի ձեռքբերման իրավունքը (գրավ 1) պետք է պատկանի վարկառուին և/կամ համավարկառուին,

2. Գրավադրվող 2-րդ անշարժ գույքը (գրավ 2) կարող է պատկանել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի

2․

Վարկառուին/համավարկառուին ներկայացվող պահանջներ

2.1

Վարկառուի/համավարկառուի կարգավիճակը

ՀՀ քաղաքացի ֆիզկական անձ

2.2

Տարիքային սահմանափակում

  • Վարկառուն՝ 21 տարին լրացած ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը,
  • Համավարկառուն՝ 21 տարին լրացած ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի տրամադրման պահին չպետք է գերազանցի 65 տարեկանը (տարիքային սահմանափակման պահանջը չի կիրառվում, եթե վարկի դիմում-հայտով լրացված տվյալների հիման վրա վարկառուի (մյուս համավարկառուների) ֆինանսական վիճակը առանց տվյալ համավարկառուի (համավարկառուների) բավարարում է հիփոթեքային վարկի մարմանը)

2.3

Վարկառուի/համավարկառուի վարկարժանության գնահատման սկզբունք

Ընդհանուր պարտքային վճարումների և զուտ եկամուտների առավելագույն հարաբերակցությունը (ԸՊԵ) չպետք է գերազանցի`

45%

55%

2.4

Եկամուտներ

1) առաջնային եկամուտների կազմը՝ համաձայն Հավելված 1.1

2) երկրորդային եկամուտների կազմը՝ համաձայն Հավելված 1.1

2.5

Վարկառուի/համավարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

1) վարկային պատմության բացակայություն, կամ

2) վարկի ստացման դիմումի ներկայացման օրվա դրությամբ ֆինանսա- բանկային համակարգի նկատմամբ ժամկետանց պարտավորությունների բացակայություն (վարկի, վարկային գծի, օվերդրաֆտի, տրամադրված երաշխավորության և այլնի գծով), և

3) վարկի ստացման դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում նախկինում ստացած վարկերի (վարկային գիծ, օվերդրաֆտ, տրամադրված երաշխավորություն և այլն) գծով վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարների մարումների ոչ ավել, քան 30 ուշացած օրերի հանրագումարը

2.6

Տույժեր, տուգանքներ

ժամկետանց վարկի գումարի նկատմամբ տույժ` օրական 0.1%

ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ տույժ` օրական 0.1%

վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում տույժ չի կիրառվում

վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում `

- վարկային պայմանագրի գործողության 1-ին տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.6%,

- վարկային պայմանագրի գործողության 2-րդ տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.4%,

- վարկային պայմանագրի գործողության 3-րդ տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.2%,

- վարկային պայմանագրի գործողության 3-րդ տարվա ավարտից հետո վաղաժամկետ մարված գումարի նկատմամբ տույժ չի գանձվում։

Վաղաժամկետ մարման տույժ չի գանձվում այն գումարի հանդեպ, որը չի գերազանցում վաղաժամկետ մարման պահին հաջորդող 12 ամիսների համար մարման ժամանակացույցով նախատեսված վարկի մայր գումարների հանրագումարը։

Վարկի ոչ նպատակային օգտագործման դեպքում` Բանկն իրավասու է պահանջել․

1) վարկի ամբողջ գումարի վաղաժամկետ մարում,

2) տուգանք, ոչ նպատակային օգտագործված վարկի գումարի 25%-ի չափով,

3) վարկի տոկոսադրույքի վերանայում՝ համաձայն Բանկի իրավասու մարմնի որոշման։

2.7

Ապահովագրություն

ներկայացված են հավելված 1.2-ում

2.8

Գրավի առարկային ներկայացվող պահանջներ

ներկայացված են հավելված 1.3-ում

2.9

Հայտի և փաստաթղթերի ընդունման վայր

Բանկի բոլոր մասնաճյուղեր

2.10

Վարկի տրամադրման որոշման կայացում և հաճախորդին տեղեկացում

Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո մինչև 3 աշխատանքային օր

2.11

Վարկի տրամադրման ժամկետ

վարկի տրամադրման որոշումը կայացնելուց հետո անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջական ներկայացնելու և գրավի իրավունքի գրանցումից հետո առավելագույնը 3 աշխատանքային օր

2.12

Վարկի տրամադրման մասին որոշման վավերականություն

60 օրացուցային օր

Ծանոթություն.

1) Բացի սույն պայմաններում նշված միջնորդավճարներից, վարկառուն իրականացնելու է նաև հետևյալ ծախսերը (1 գրավի դեպքում)*․

  • Գույքի գնահատման վճար` մինչև 25 000 ՀՀ դրամ
  • Միասնական տեղեկանք` մինչև 10 300 ՀՀ դրամ
  • Տեղեկատվության հարցում՝ 1 300 ՀՀ դրամ
  • Նոտարական վավերացման վճարներ` մինչև 20 000 ՀՀ դրամ
  • Գրավի իրավունքի գրանում` մինչև 26 400 ՀՀ դրամ
  • Սեփականության իրավունքի գրանցում՝ մինչև 46 100 ՀՀ դրամ
  • Գրավադրվող գույքի ապահովագրություն՝ վարկի մնացորդի 0,16%-ի չափով
  • Վարկառուի ապահովագրություն՝ վարկի մնացորդի 0,16%-ի չափով

*Անկախ Բանկի կողմից սույն պայմաններում նշված դրույքաչափերից, երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարները կարող են փոփոխվել երրորդ անձանց կողմից:

2) Սույն պայմանների շրջանակներում ապահովագրությունը և անշարժ գույքի գնահատումն իրականացվում է Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերությունների և գնահատող կազմակերպությունների միջոցով, որոնց կարող եք ծանոթանալ ստորև:

3) Վարկառուն իրավունք ունի պայմանագրով սահմանված իր պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն ժամկետից շուտ կատարելու։

4) Հիփոթեքի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով: Բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը, հիփոթեքի իրավունքը եւ այլ գույքային իրավունքները ենթակա են պետական
գրանցման։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ/ԿԱՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԻՍԿ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ: ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼԻՍ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:




1. Բանկը կարող է վերանայել վարկի տոկոսադրույքը կախված «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունից: Բանկը վերանայում է վարկի տոկոսադրույքը` «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ սահմանված պահանջներին չբավարարելու, վերջինիս կողմից վարկի չվերաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման դադարեցման դեպքում:

2. «ԱյԴի Բանկ» ՓԲԸ հաշվարկային տոկոսադրույքը (ԱԲՀՏ) և հաշվարկման մեթոդաբանությունը հետևյալ հղմամբ՝ https://www.idbank.am/retail/IDBank-reference-rate-ibrr/: Սույն պայմաններով տրամադրվող վարկերի համար ԱԲՀՏ-ն կարող է փոփոխվել տարեկան 2 անգամ՝ մայիս և նոյեմբեր ամիսներին, ընդ որում փոփոխությունն ուժի մեջ է մտնում այն հրապարակելուց հետո 30 օրացուցային օր հետո։ Վարկի լողացող տոկոսադրույքի նվազագույն և առավելագույն շեմերը համապատասխանաբար կարող են կազմել ՀՀ դրամով վարկերի դեպքում՝ 9% և 19%, իսկ ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում՝7.5%-16%։

էջը թարմացվել է 16.10.2018 16:48
«Թաուեր Փրոփերթից» ՍՊԸ-ի կողմից անշարժ գույքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը
էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: