Chat with us, powered by IDBank
Telcell Transfer Արագ դրամական փոխանցումների համակարգ

Telcell Transfer

Արագ դրամական փոխանցումների համակարգ

Telcell Transfer-ը արագ դրամական փոխանցումների համակարգ է, որի միջոցով հաշված րոպեների ընթացքում հնարավոր է փոխանցումներ իրականացնել և՛ ՀՀ տարածքում, և՛ Ռուսաստանի Դաշնության գրեթե ցանկացած տարածաշրջան։


  • Միջնորդավճար
    1%-1.5%
  • Փոխանցման արժույթ
    ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո, ՌԴ ռուբլի
  • Առավելագույն գումար
    Կարգավորվում է ստացող երկրի օրենսդրությամբ։
  • Արագություն
    5-10 րոպե


էջը թարմացվել է 07.12.2018 17:34

Telcell Transfer

արագ դրամական փոխանցումների համակարգ

Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 399-Լ որոշմամբ
Գործում է սկսած 2019 թվականի սեպտեմբերի 23 –ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի տարածքում կամ թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի հեռախոսազանգերի կենտրոն` 010 59 33 33 , 060 27 33 33 համարով։

Փոխանցումների միջոցով փոխանցում նախաձեռնողի կողմից ներկայացվող անհրաժեշտ տվյալները

· անձը հաստատող փաստաթուղթ*
· դիմում փոխանցումը կատարելու վերաբերյալ` համակարգի կողմից հաստատված ձևով
· այն երկրի և քաղաքի անվանումը, որտեղ պետք է փոխանցվեն դրամական միջոցները
· գումարը և միջնորդավճարը
· ստացողի անունը, ազգանունը, հայրանունը, որոնք նշված են անձնագրում

Բանկը հաճախորդին է տրամադրում յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող անդորրագիր

Փոխանցում ստացողի կողմից ներկայացվող անհրաժեշտ տվյալները**

· անձը հաստատող փաստաթուղթ*
· փոխանցման ունիկալ կոդը
· փոխանցողի անուն, ազգանունը
· փոխանցված գումարի չափը և արժույթը
· դիմում փոխանցումը ստանալու վերաբերյալ` համակարգի կողմից հաստատված ձևով

* Անձը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ:

**Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։

Փոխանցման արժույթը

ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, եվրո

Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել արտարժույթի փոխանակում Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված փոխարժեքով:

Ստացման արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, եվրո

Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել արտարժույթի փոխանակում Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված փոխարժեքով:

Փոխանցման արագություն

5-10 րոպե

Մեկ փոխանցման առավելագույն գումարը

· ՀՀ տարածքում իրականացվող փոխանցումների առավելագույն չափն է՝ 4 000 000 դրամ և համարժեք արտարժույթ
· Այլ երկրներ փոխանցումների համար Համակարգի կողմից սահմանված է՝ 10000 ԱՄՆ դոլար կամ եվրո, 350000 ՌԴ ռուբլի
· Փոխանցման առավելագույն գումարների սահմանաչափերը կարգավորվում են նաև ստացող երկրի օրենսդրությամբ։

Գանձվող սակագները

ՀՀ տարածքում գործող սակագներն են՝
AMD 1% min 200AMD
RUB 1% min 200AMD
USD, EUR 1% min 200AMD
Այլ երկրներ՝ 1%-1.5%

· Telcell վճարային համակարգով փոխանցումները իրականացվում են անհասցե,
· շահառուն գումարը կարող է ստանալ ցանկացած Telcell վճարային համակարգ սպասարկման կետից,
· միջնորդավճարը գանձվում է միայն ուղարկողից ՀՀ դրամով, տվյալ օրվա ՀՀ Կենտրոնական բանկի սահմանված փոխարժեքով:

Աշխարհագրությունը

ՀՀ, ՌԴ, ԱՊՀ երկրներ, Մերձավոր և Հեռավոր արտասահման:

Փոխանցման վավերապայմանների փոփոխություն

· Կատարվում է վավերապայմանների փոփոխման դիմումի ներկայացման օրը, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, փոխանցողի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, այն սպասարկման կետում, որտեղից իրականացվել է փոխանցումը:
· Վավերապայմանների փոփոխությունը կատարվում է համակարգի կողմից սահմանված կարգով:
· Հնարավոր է փոփոխել միայն ստացող կողմի տվյալները՝ անուն/ազգանուն/հայրանուն:
· Փոփոխման են ենթակա միայն չվճարված փոխանցումները:

Փոխանցման չեղյալացում

· Կատարվում է դիմումի ներկայացման օրը, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման,փոխանցման իրականացման նույն բանկային օրվա ընթացքում ուղարկողի կողմից չեղյալացման դիմումի և անձնագրի տվյալների հիման վրա, փոխանցված գումարի և միջնորդավճարի վերադարձմամբ:
· Չեղյալացման են ենթակա միայն չվճարված փոխանցումները:

Փոխանցման ետվերադարձ

· Կատարվում է հաճախորդի պահանջով և գրավոր դիմումի հիման վրա մեկ բանկային օրվա ընթացքում կամ ավելի ուշ:
· Միջնորդավճարի վերադարձը կատարվում է համակարգի կողմից` կախված փոխանցված գումարի ետվերադարձի պատճառից:
· Ետ են վերադարձվում միայն չվճարված փոխանցումները:

Փոխանցման վաղեմության ժամկետը

· ՀՀ տարածքում փոխանցված գումարների համար՝ 1 տարի · Այլ երկրների դեպքում՝ 2 ամիս

Telcell վճարային համակարգով դրամական փոխանցումներն իրականացվում են «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի բոլոր մասնաճյուղերում:

Ֆինանսական կազմակերպության կողմից վճարման և (կամ) փոխանցման ուշացման, չկատարման կամ մասնակի կատարման դեպքում կիրառվող ընթացակարգին(օրինակ՝ վնասի փոխհատուցման), ժամկետներին և պատասխանատվության շրջանակներին, ինչպես նաև սպառողի կողմից իրականացված վճարումների և (կամ) փոխանցումների հետ կապված բողոքարկման ժամկետներին, բողոքարկման ժամանակ կիրառվող ընթացակարգերին և սպառողի կողմից դրանց կիրառման կարգին և միջոցներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.idbank.am/content/handling-of-customer-complaints/:

Համակարգի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք օգտվել՝ www.tel-cell.am կայքից:

Բանկն առաջարկում է նաև այլ համակարգեր` MoneyGram, Inteliexpress, Ria Money Transfer, Sigue Money Transfer, Converse Transfer, Unistream, Moneytun:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ


էջը թարմացվել է 27.09.2019 14:08
Telcell Transfer արագ դրամական փոխանցումների համակարգի միջոցով փոխանցում ստացողի և իրականացնողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերն են

  • Անձը հաստատող փաստաթուղթ
էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: