Chat with us, powered by IDBank

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
ՀԱՏՈՒԿ ՀԱՇԻՎ

Ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի անունով բացված հաշիվներ

Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2019 թվականի սեպտեմբերի 26-ի N 413-Լ որոշմամբ
Գործում է սկսած 2019 թվականի հոկտեմբերի 1–ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի տարածքում կամ թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի հեռախոսազանգերի կենտրոն` 010 59 33 33 , 060 27 33 33 համարով:

Գործողություն

Սակագին

Հաճախորդների խումբ

ՀՀ Կառավարության 2014թ. մարտի 6-ի N275-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված օգտվելու իրավունք ունեցող անձինք:

Հաշվի բացում և սպասարկման վճար

Անվճար

Հաշվի արժույթ

ՀՀ դրամ

Հաշվով գործարքների նվազագույն չափ

Չի սահմանվում

Կանխիկ գումարի մուտքագրում հաշվին

Համաձայն բանկային հաշվի սակագների և պայմանների

Հաշվով հնարավոր գործառնությունների տեսակներ

Հաշվի համալրում

Հաշվին չի թույլատրվում կատարել կանխիկ և անկանխիկ մուտքագրումներ

Ընտանեկան դրամագլխի համար հատկացվող գումարի փոխանցման ստացում

Հաշվի ելքագրում

Հաշվում առկա գումարները ենթակա չեն կանխիկացման, բացառությամբ ՀՀ Կառավարության 2014 թվականի մարտի 6-ի՝ «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին», N 275-Ն որոշմամբ ։

Հաշվի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում հայերենով

Անվճար

Տարեկան անվանական տոկոսադրույք

10%

Դրամական միջոցների հաշվին մուտքագրման պահից 6 ամսվա ընթացքում ելքագրման դեպքում կատարվում է վերահաշվարկ 4% տարեկան տոկոսադրույքով

Դրամական միջոցների հաշվին մուտքագրման պահից 6-ից 12 ամսվա ընթացքում ելքագրման դեպքում կատարվում է վերահաշվարկ 8% տարեկան տոկոսադրույքով:

Դրամական միջոցների հաշվին մուտքագրման պահից 12 ամսից հետո ելքագրման դեպքում վերահաշվարկ չի կատարվում

Տոկոսների հաշվարկման ձևը

Տոկոսադրույքը հաշվարկվում է հաշվի օրական մնացորդի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով

Հաշվի փակում

Անվճար

* Բանկում բացվող հատուկ հաշիվ է, որին փոխանցվում են 2014 թվականի հունվարի 1-ին և տվյալ ամսաթվից հետո ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի ընտանեկան դրամագլխին ուղղվող միջոցները:
1. Հաշիվը բացվում է Հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրի հասցեում հաշվառված նրա օրինական ներկայացուցչի /այսուհետ՝ Հաճախորդ/ կողմից։
2. Հաշվետերն իրավունք ունի առանց սահմանափակումների տնօրինելու ընտանեկան դրամագլուխը` 18 տարին լրանալուց հետո:
3. Ընտանեկան դրամագլուխը, մինչև Հաշվետիրոջ 18 տարին լրանալը, անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով տնօրինվում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից /այսուհետ` Հաճախորդ/՝ բացառապես հետևյալ ուղղություններով.
· Հայաստանի Հանրապետությունում բնակարանի, բնակելի տան գնման, կառուցման համար տրամադրված և հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկառուն Հաշվետիրոջ ծնողն է (բացառությամբ խնամակալի).
· Հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, Հաշվետիրոջ ծնողի` ՀՀ կառավարության 27.12.2012թ. N1691-Ն որոշմամբ սահմանված ուսումնական հաստատություններում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար.
· Հաշվետիրոջ ծնողին (բացառությամբ խնամակալի) տրամադրված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում է ՀՀ կառավարության 31.03.2011թ. N 349-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն և առկա է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի եզրակացությունը վարկը նպատակային օգտագործելու վերաբերյալ.
· Հայաստանի Հանրապետության կառավարության 14.07.2005թ. N 1017-Ն որոշմամբ սահմանված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Այգուտ, Լոռու մարզի Եղեգնուտ, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Իծաքար բնակավայրերում բնակարանի կամ բնակելի տան կամ այլ անշարժ գույքի (այսուհետ՝ գույք) գնման համար, եթե գնորդը հաշվետիրոջ ծնողն է` բացառությամբ խնամակալի (գումարը գույք վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով). · Ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական կամ միանվագ վճարումներ կատարելով ՝ ամսական 50000 դրամից ոչ ավել :
4. Հաշվին առկա դրամական միջոցների նկատմամբ տոկոսաները հավելագրվում են հաշվին մուտք լինելու հաջորդ օրվանից մինչև այն հաշվից ելքագրելու կամ այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
5. Հաճախորդը պարտավոր է պահպանել ՀՀ օրենքների և դրանց համապատասխան սահմանված բանկային կանոնների, բանկային հաշվի բացման և սպասարկման մասին Բանկում գործող ընթացակարգերի պահանջները:
6. Ընտանեկան դրամագլխի հաշիվը բացվում է անժամկետ։
7. Ընտանեկան դրամագլխի հաշիվը առանց հաճախորդի դիմումի կարող է փակվել Բանկի կողմից, եթե մեկ տարվա ընթացքում տվյալ հաշվով գործառնություններ չեն կատարվել և որոնք չունեն դրամական մնացորդ:
8. Հաճախորդի կողմից բանկային հաշվի փակման դիմում ներկայացնելու դեպքում այն փակվում է 1 (մեկ) բանկային օրվա ընթացքում:
9. Ընտանեկան դրամագլխի հաշիվների բացման, վարման և դրամարկղային սպասարկման վերաբերյալ կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են համապատասխան պայմանագրով:
10. Բանկն իրավունք ունի Լիազոր մարմնի պահանջագրի հիման վրա իրականցնել հետևյալ գործառույթները.
· առանց Հաճախորդի լրացուցիչ կարգադրության, համապատասխան պահանջագիրը ներկայացնելու օրվան հաջորդող երրորդ բանկային օրվանից ոչ ուշ փակել Պետական աջակցության հաշիվը և դրանում առկա դրամական միջոցները փոխանցել այլ պետական աջակցության հաշիվ կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,
· Լիազոր մարմնի պահանջագրի հիման վրա դադարեցնել Պետական աջակցության հաշվով գործառնությունների իրականացումը, կամ
· Լիազոր մարմնի պահանջագրի հիման վրա փակել Պետական աջակցության հաշիվը և Պետական աջակցության հաշվին առկա միջոցները վճարել պահանջագրում նշված անձին. 11. Ընտանեկան դրամագլխի հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկված տոկոսները կուտակվում են ամսական հաճախականությամբ:
12. Ընտանեկան դրամագլխի հաշիվների համար հաշվեգրվող տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով:
13. Ընտանեկան դրամագլխի հաշվի գումարի նկատմամբ տոկոսները հաշվեգրվում են գումարը մուտքագրելու հաջորդ օրվանից մինչև այն հաճախորդին վերադարձնելու կամ հաճախորդի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
14. Եթե հաշվում առկա դրամական միջոցների վերադարձի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա վերադարձը կատարվում է հաջորդ աշխատանքային օրը՝ ոչ աշխատանքային օրերի համար վճարելով տոկոսներ:
15. Եթե Բանկի որևէ մասնաճյուղ աշխատում է տվյալ ոչ աշխատանքային օրվա ընթացքում, ապա դա դեռևս Բանկի համար չի համարվում աշխատանքային օր։
16. Բանկին վերապահված է հաշվի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտային հարկը (10%) հաշվարկելու և վճարելու հարկային գործակալի իրավունքը: 17. Ուշադրություն՝ Հաճախորդի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանա հաճախորդը՝ իր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում։ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկ։
18. Տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY)` hաշվարկված է առանց եկամտահարկի). Ժամկետի վերջում տոկոսների վճարմամբ` APY=10.00%:
APY=(1+r/n)^n-1, որտեղ
APY - տարեկան տոկոսային եկամտաբերությունն է,
r - տարեկան տոկոսադրույքն է,
n - տոկոսների վճարման հաճախականությունն է:
Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկի օրինակ.

Ավանդի գումարը` 500.000 ՀՀ դրամ

Տարեկան տոկոսադրույքը` 10.00%

Ավանդի ժամկետը` 18 տարի,

Եկամտահարկի չափը` 10%

Հաշվարկված տոկոսագումարը*`

2,065,066.90

Եկամտահարկը`

2,065,066.90 x 10% = 206,506.69

Փաստացի ստացված եկամուտը`

1,858,560.21 ՀՀ դրամ:

*

Տարի

Գումար

Հաշվարկված Տոկոսագումար

Եկամտահարկ

Փաստացի ստացված եկամուտ

1

500,000.00

50,000.00

5,000.00

45,000.00

2

545,000.00

54,500.00

5,450.00

49,050.00

3

594,050.00

59,405.00

5,940.50

53,464.50

4

647,514.50

64,751.45

6,475.15

58,276.31

5

705,790.81

70,579.08

7,057.91

63,521.17

6

769,311.98

76,931.20

7,693.12

69,238.08

7

838,550.06

83,855.01

8,385.50

75,469.50

8

914,019.56

91,401.96

9,140.20

82,261.76

9

996,281.32

99,628.13

9,962.81

89,665.32

10

1,085,946.64

108,594.66

10,859.47

97,735.20

11

1,183,681.84

118,368.18

11,836.82

106,531.37

12

1,290,213.20

129,021.32

12,902.13

116,119.19

13

1,406,332.39

140,633.24

14,063.32

126,569.92

14

1,532,902.31

153,290.23

15,329.02

137,961.21

15

1,670,863.51

167,086.35

16,708.64

150,377.72

16

1,821,241.23

182,124.12

18,212.41

163,911.71

17

1,985,152.94

198,515.29

19,851.53

178,663.76

18

2,163,816.71

216,381.67

21,638.17

194,743.50

19. Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գումարը չպահանջելու դեպքում հաշվում առկա դրամական միջոցները փոխանցվում են հաշվետիրոջ անունով բացված այլ հաշվին` ցպահանջ ավանդի պայմաններով, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ։
20. Հաճախորդի հաշվից միջոցների դուրսգրումը կատարվում է ոչ ուշ, քան Հաճախորդի կողմից համապատասխան վճարման հանձնարարականը Բանկ ներկայացնելու հաջորդ բանկային օրը:
21. Հաճախորդի հաշվին ուղղված միջոցները մուտքագրվում են Հաճախորդի հաշվին, ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը Բանկ մուտք լինելու հաջորդ բանկային օրը:
22. Ընտանեկան դրամագլխի հաշվի քաղվածքները տրամադրվում են հաճախորդին առնվազն երեսնօրյա պարբերականությամբ հաճախորդի նախընտրած տարբերակով․
· էլ. Փոստի միջոցով
· առձեռն
· փոստով։
23. Բանկը պարտավոր չէ Հաշվետիրոջը հաշվի քաղվածք տրամադրել, եթե հաշվետու ժամանակաշրջանում Բանկը տվյալ հաշիվը չի դեբետագրել կամ կրեդիտագրել:
24. Հաշվով կատարված գործառնությունների դիմաց քաղվածքների և վճարային փաստաթղթերի կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման սակագները սահմանվում են համաձայն Բանկի գործող «Սակագներ»-ի:
25. Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
26. Հաշվի քաղվածքը ստանալուց 15-օրյա ժամկետում հաշվի հետ կապված գործառնություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հաճախորդը Բանկին կարող է ներկայացնել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկումները չստանալու դեպքում Բանկը քաղվածքը համարում է ընդունված: Բողոքարկումը ներկայացվում է Բանկին գրավոր դիմումի տեսքով: Սահմանված ժամկետում ստացված բողոքարկման դիմումը Բանկն ընդունում է կատարման` իրականացնելով տեղական և միջազգային վճարային համակարգի կանոններով սահմանված համապատասխան գործողությունները:
27. Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Մասնաճյուղեր և Բանկոմատներ։
28. Ֆիզիկական անձանց հետ Բանկի կողմից հեռահար սպասարկումն իրականացվում է IDBanking առցանց համակարգի միջոցով: Բանկի հեռահար սպասարկման ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները ներկայացված են «Հեռահար բանկային ծառայությունների մատուցման հրապարակային պայմաններում»:
29. Բանկն իրավունք ունի փոփոխելու Հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
30. Բանկը պարտավոր է Հաշվի սպասարկման պայմանագրի գործողության ընթացքում կատարված փոփոխությունները` պայմանագրի պայմանների, կողմերի իրավունքների, պարտականությունների, պատասխանատվության, տարեկան տոկոսային եկամտաբերության և այլ պայմանների վերաբերյալ, առնվազն 30 (երեսուն) օր առաջ Ընդհանուր կանոններով նախատեսված կարգով տեղեկացնել Հաճախորդին:
31. Բանկի և հաճախորդի միջև ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով: Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ Էլ. փոստ՝ info@fsm.am Հեռախոս` (+37460) 70-11-11 Ֆաքս` (+37410) 58-24-21 և կամ առևտրային արբիտրաժում («Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով):
32. Ընտանեկան դրամագլխի հաշվում ներդրված միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց կամ հաճախորդի սնանկության դեպքում հանդիսանալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց, բացառությամբ այն դեպքերի ,երբ այդ միջոցները հատուկ բանկային հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկի կողմից հաճախորդին վճարված տոկոսներից ձևավորված միջոցներ են, բացառությամբ նոտարի կամ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ դեպքերի։
33. Ընտանեկան դրամագլխի հաշվում առկա միջոցների վերադարձելիությունը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:
34. Բանկում ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափով, մասնավորապես`

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափով, մասնավորապես`

logo.png

Ավանդի արժութային կառուցվածքը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժու-
թային ավանդ

Եթե նույն բանկում ունեք և՛ ՀՀ դրամով,
և՛ արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավել է

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

10 միլիոն ՀՀ դրամ

5 միլիոն ՀՀ դրամ

10 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

5 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` հինգ միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

35. Ընտանեկան դրամագլխի հաշվի բացման համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝
· Հաշվետիրոջ՝ երեխայի անձը հաստատող փաստաթուղթ
· ՀԾՀ/ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք
· Դիմողի անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ/ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք
· Դիմողը՝ Հաշվետիրոջ ծնողը, խնամակալը կամ որդեգրողը հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ:
36. Սույն տեղեկատվական ամփոփագրով չկարգավորվող դրույթները կարգավորվում են "ԱյԴի Բանկ" ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագներով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

էջը թարմացվել է 03.10.2019 17:37
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: