Chat with us, powered by IDBank
Արագ վարկ Հաշված րոպեների ընթացքում

Արագ Վարկ

Վարկեր՝ հաշված րոպեների ընթացքում

Վարկային հայտի ուսումնասիրության վճար չի սահմանվում։ Վարկը տրամադրվում է առանց գրավի՝ եկամտի հիման վրա։ Վարկ ստանալու համար պահանջվում է ունենալ դրական վարկային պատմություն և համապատասխան վարկարժանության գնահատական։


  • Տոկոսադրույք
    17.9%-21.7% AMD
    կամ
    14.9-18.9% USD
  • Ժամկետ
    մինչև 48 ամիս
  • Նվազագույն գումար
    100 000 ՀՀ Դրամ
    կամ
    200 ԱՄՆ դոլար
  • Առավելագույն գումար
    5 000 000 ՀՀ Դրամ
    կամ
    10 000 ԱՄՆ դոլար


էջը թարմացվել է 30.10.2019 14:41

Արագ Վարկ

Վարկեր` առանց գրավի


Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2019 թվականի սեպտեմբերի 6-ի N 373-L որոշմամբ
Գործում է սկսած 2019 թվականի սեպտեմբերի 16-ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն` (+37410) 59 33 33 , (+37460) 27 33 33 հեռախոսահամարներով։

ԱՆԳՐԱՎ ՎԱՐԿԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

Ընդհանուր պայմաններ

1.

Վարկատեսակ

Վարկ

2.

Վարկի նպատակ

այլ

3.

Արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

4.

Վարկի նվազագույն գումար

100 000

200

5.

Վարկի առավելագույն գումար

Վարկային պատմություն ունեցող հաճախորդներ1

5 000 000

10 000

Վարկային պատմություն չունեցող հաճախորդներ

· Գրանցված զուտ եկամտի վեցապատիկ, եթե հաճախորդի գրանցված զուտ եկամուտը (աշխատավարձ և դրամ հավասարեցված վճարներ) 280 000 ՀՀ դրամից ցածր է,

· Գրանցված զուտ եկամտի ութապատիկ, առավելագույնը 5 000 000 ՀՀ դրամ կամ 10 000 ԱՄՆ դոլար, եթե հաճախորդի գրանցված զուտ եկամուտը (աշխատավարձ և դրամ հավասարեցված վճարներ) 280 000 ՀՀ դրամ և բարձր է

6.

Տարեկան անվանական տոկոսադրույք

Վարկային պատմություն ունեցող հաճախորդներ1

17.9%-21.7%

14.9-18.9%

Վարկային պատմություն չունեցող հաճախորդներ

21.7%

18.9%

7.

Տարեկան փաստացի տոկոսադրույք2

Վարկային պատմություն ունեցող հաճախորդներ1

19.44% -23.99%

16.28% - 21.78%

Վարկային պատմություն չունեցող հաճախորդներ

23.99%

20.96% -21.96%

8.

Վարկի նվազագույն ժամկետ

12 ամիս

9.

Վարկի առավելագույն ժամկետ*

48 ամիս

10.

Տրամադրման եղանակ

անկանխիկ`ընթացիկ հաշվի միջոցով

անկանխիկ`վճարային քարտի միջոցով

11.

Վարկի և տոկոսագումարների մարման եղանակ

ամսական հավասարաչափ մասերով (անուիտետային)

12.

Ապահովվածություն

1) վարկարժանության գնահատական,

2) դրամական հոսքեր

3) ֆիզիկական անձի երաշխավորություն, անհրաժեշտության դեպքում

Միջնորդավճարներ

13.

Վարկային հայտի ուսումնասիրության վճար

չի սահմանվում

14.

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար

չի սահմանվում

15.

Վարկային հաշվի սպասարկման վճար

չի սահմանվում

16.

Ընթացիկ հաշվի բացման, և վարկի գումարի կանխկացման վճար

անվճար

17.

Վճարային քարտի սակագներ

1. Arca Classic, որի դեպքում տարեկան սպասարկման վճար չի սահմանվում, իսկ մնացած սակագները՝ համաձայն Բանկի գործող սակագների՝ Arca Classic քարտի տեղեկատվական ամփոփագիր

2. Բանկի կողմից թողարկվող այլ քարտատեսակներ (բացառությամբ Visa Classic/Visa Gold դեբետային և ID Transfer քարտատեսակների)՝ համաձայն գործող սակագների՝ հետևյալ հղմամբ՝ Քարտերի տեղեկատվական ամփոփագրեր

18.

Ապահովագրություն

չի պահանջվում

Վարկառուի/երաշխավորի նկատմամբ պահանջներ

19.

Կարգավիճակ

ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ

20.

Տարիքային սահմանափակում

Վարկառուի/երաշխավորի տարիքը վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է 21 տարեկանից պակաս լինի և մինչև վարկի մարման վերջնաժամկետը չպետք է գերազանցի 65 տարեկանը

21.

Վարկառուի/երաշխավորի վարկային պատմության նկատմամբ պահանջ

1. Հաճախորդը պետք է ունենա դրական վարկային պատմություն կամ

2. Վարկի տրամադրման նախորդող առնվազն վեց ամսվա ընթացքում հաճախորդը պետք է լինի գրանցված աշխատող, եթե վերջինս չունի վարկային պատմություն

Տույժերը, տուգանքները

22.

ժամկետանց վարկի գծով, օրական

0.1%

23.

ժամկետնանց տոկոսագումարի գծով, օրական

0.1%

24.

վարկի վաղաժամկետ մարման համար

չի սահմանվում

25.

Վարկի վաղաժամկետ մարում պահանջելու հիմքեր

Բանկն իրավասու է պահանջել վարկի վաղաժամկետ մարում, եթե`

1) հաճախորդը հրաժարվում է վճարային քարտից (ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում),
2) վարկի ստացման համար ներակայացված տեղեկությունները կեղծ կամ անարժանահավատ են,
3) չի կատարել պայմանագրով սահմանված պարտավորությունները,
4) այլ հիմքեր` համաձայն պայմանագրի

Հայտի վերաբերյալ այլ պայմաններ

26.

վարկի տրամադրման դրական գործոններ

1) դրական վարկային պատմություն,

2) վարկարժանության դրական գնահատական

3) բավարար դրամական հոսքեր

27.

Վարկի մերժման գործոններ

1) բացասական վարկային պատմություն,
2) վարկարժանության բացասական գնահատական,
3) անբավարար դրամական հոսքեր
4) կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում,
5) այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը
6) այլ գործոններ

28.

Որոշման կայացման առավելագույն ժամկետ

1 աշխատանքային օրվա ընթացքում

29.

Վարկառուին վարկի վերաբերյալ կայացված որոշման մասին տեղեկատվության տրամադրման ժամկետ

1 աշխատանքային օրվա ընթացքում

Բանկը վարկի տրամադրան վերաբերյալ կայացրած որոշման մասին հաճախորդին կարող է տեղեկացնել Բանկի տարածքում, հեռախոսազանգի կամ էլեկտորնային փոստի միջոցով:

30.

Որոշման վավերականության առավելագույն ժամկետ

5 աշխատանքային օր

31.

Վարկի դիմումի ընդունման, ձևակերպման և տրամադրման վայր վայր

Բանկի բոլոր մասնաճյուղեր

Հաճախորդի կողմից Բանկ ներկայացվող փաստաթղթեր

1.

Հաճախորդի/երաշխավորի անձը հաստատող փաստաթուղթ

2.

Սոցիալական քարտ/հանրային ծառայության համարանիշ (ՀԾՀ)/նույնականացման քարտ/ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

1Վարկի առավելագույն գումարը, ժամկետը և տարեկան տոկոսադրույքը որոշվում են համաձայն հաճախորդի վարկարժանության գնահատականի:
2 ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Բանկը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, հաճախորդին տրամադրում է վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
2. Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` հետ վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։
3. Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Բանկի եկամուտը ձևավորող վճարները։ 4. Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
5. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։
6. Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
7. Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է հետևյալ հղմամբ՝ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց:
8. Արտարժույթով վարկերի դեպքում փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է ընդունվում վարկի տրամադրման պահին ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքը: Փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել կախված ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։
9. Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում վարկի մայր գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարները վարկառուի ցանկությամբ կարող են վճարվել նաև վարկի արժույթով:
10. Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա։
11. Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը և/կամ դրամական միջոցները կարող են օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ հաճախորդի մասին տեղեկատվությունը Բանկը առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը։ Հաճախորդը իրավունք ունի վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։
12. Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին՝ ապագայում վարկ ստանալու համար։
13. Հաճախորդի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում հաճախորդի այլ գույքի հաշվին:
14. Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետեվյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձման ուղղված ծախսեր, այդ թվում դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, վարկի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ /առկայության դեպքում/ և վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։
15. Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70-11-11, ֆաքս` (+37410) 58 24 21: Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
16. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
17. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
18. Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
19. Վարկային պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների տրամադրման պայմաններին կարող եք տեղեկանալ հետևյալ հղմամբ՝ Սակագներ։
20. Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ։
21. Բանկի կողմից հեռահար սպասարկումն իրականացվում է IDBanking.am առցանց համակարգի միջոցով: Բանկի հեռահար սպասարկման ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները ներկայացված են «Հեռահար բանկային ծառայությունների մատուցման հրապարակային պայմաններում»:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ







էջը թարմացվել է 22.10.2019 11:32
Արագ Վարկը ստանալու համար բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

էջը թարմացվել է 27.02.2019 15:50
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: