Chat with us, powered by IDBank
Sigue Money Transfer Արագ դրամական փոխանցումների համակարգ

Sigue Money Transfer

Արագ դրամական փոխանցումների համակարգ

Sigue Money Transfer միջազգային դրամական փոխանցումների համակարգը գործում է աշխարհի ավելի քան 100 երկրներում` ԱՊՀ, Բալթյան պետություններ, Բելգիա, Ավստրիա, Իտալիա, Իսպանիա, Իսրայել, Ֆրանսիա, Շվեդիա, Շվեյցարիա, Կիպրոս, ՄԱԷ և այլն: Համակարգը ներառում է մոտ 23 000 սպասարկման կետեր:


  • Միջնորդավճար
    1.3% - 3%
  • Փոխանցման արժույթ
    ԱՄՆ դոլար, եվրո
  • Առավելագույն գումար
    5 000 ԱՄՆ դոլար/եվրո
  • Արագություն
    5-10 րոպե


էջը թարմացվել է 07.12.2018 17:42

Sigue Money Transfer

արագ դրամական փոխանցումների համակարգ

Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 399-Լ որոշմամբ
Գործում է սկսած 2019 թվականի սեպտեմբերի 23 –ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի տարածքում կամ թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի հեռախոսազանգերի կենտրոն` 010 59 33 33 , 060 27 33 33 համարով։

Փոխանցումների միջոցով փոխանցում նախաձեռնողի կողմից ներկայացվող անհրաժեշտ տվյալները

· անձը հաստատող փաստաթուղթ*
· դիմում փոխանցումը կատարելու վերաբերյալ` համակարգի կողմից հաստատված ձևով
· այն երկրի և քաղաքի անվանումը, որտեղ պետք է փոխանցվեն դրամական միջոցները
· գումարը և միջնորդավճարը
· ստացողի անունը, ազգանունը, հայրանունը, որոնք նշված են անձնագրում

Բանկը հաճախորդին է տրամադրում յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող անդորրագիր

Փոխանցում ստացողի կողմից ներկայացվող անհրաժեշտ տվյալները**

· անձը հաստատող փաստաթուղթ*
· փոխանցման ունիկալ կոդը
· փոխանցողի անուն, ազգանունը
· փոխանցված գումարի չափը և արժույթը
· դիմում փոխանցումը ստանալու վերաբերյալ` համակարգի կողմից հաստատված ձևով

* Անձը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ:
**Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։

Փոխանցման արժույթը

ԱՄՆ դոլար, եվրո

Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել արտարժույթի փոխանակում Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված փոխարժեքով:

Ստացման արժույթը

ԱՄՆ դոլար, եվրո

Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել արտարժույթի փոխանակում Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված փոխարժեքով:

Փոխանցման արագություն

5-10 րոպե

Մեկ փոխանցման առավելագույն գումարը

5 000 ԱՄՆ դոլար, 5 000 եվրո


Գանձվող սակագները

Sigue Money Transfer» վճարային համակարգով փոխանցումներ իրականացնելու միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1.3-3%` կախված փոխանցման ուղղությունից:

Փոխանցվող գումար (USD/եվրո)

Սակագին (USD/եվրո)

0 - 100

3

101 - 200

6

201 - 300

10

301 - 400

14

401 - 500

18

501 - 750

25

751 - 1 250

30

1 251 - 1 750

40

1 751 - 2 250

55

2 251 - 2 750

75

2 751 - 3 000

85

3 001 - 5 000

95

· Sigue Money Transfer վճարային համակարգով փոխանցումները իրականացվում են անհասցե,
· փոխանցման շահառուն գումարը կարող է ստանալ փոխանցումում նշված երկրի ցանկացած Sigue Money Transfer համակարգի սպասարկման կետում,
· միջնորդավճարը գանձվում է միայն ուղարկողից ՀՀ դրամով, տվյալ օրվա ՀՀ Կենտրոնական բանկի սահմանված փոխարժեքով:

Աշխարհագրությունը

ԱՊՀ երկրներ, ինչպես նաև արտասահմանյան այլ երկրներ` Ավստրիա, Բելգիա, Իսրայել, Չինաստան, Շվեդիա և այլն:

Փոխանցման վավերապայմանների փոփոխություն

· Կատարվում է վավերապայմանների փոփոխման դիմումի ներկայացման օրը, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, փոխանցողի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, այն սպասարկման կետում, որտեղից իրականացվել է փոխանցումը:
· Վավերապայմանների փոփոխությունը կատարվում է համակարգի կողմից սահմանված կարգով:
· Հնարավոր է փոփոխել միայն ստացող կողմի տվյալները` անուն/ազգանուն/հայրանուն:
· Փոփոխման են ենթակա միայն չվճարված փոխանցումները:

Փոխանցման չեղյալացում

· Կատարվում է դիմումի ներկայացման օրը, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման,փոխանցման իրականացման նույն բանկային օրվա ընթացքում ուղարկողի կողմից չեղյալացման դիմումի և անձնագրի տվյալների հիման վրա, փոխանցված գումարի և միջնորդավճարի վերադարձմամբ: Չեղյալացման են ենթակա միայն չվճարված փոխանցումները:

Փոխանցման ետվերադարձ

· Կատարվում է հաճախորդի պահանջով և գրավոր դիմումի հիման վրա մեկ բանկային օրվա ընթացքում կամ ավելի ուշ:
· Միջնորդավճարի վերադարձը կատարվում է համակարգի կողմից` կախված փոխանցված գումարի ետ վերադարձի պատճառից:
· Ետ են վերադարձվում միայն չվճարված փոխանցումները:

Փոխանցման վաղեմության ժամկետը

6 ամիս

Sigue Money Transfer համակարգով դրամական փոխանցումներն իրականացվում են «ԱյԴի Բանկ» ՓԲԸ բոլոր մասնաճյուղերում:

Ֆինանսական կազմակերպության կողմից վճարման և (կամ) փոխանցման ուշացման, չկատարման կամ մասնակի կատարման դեպքում կիրառվող ընթացակարգին(օրինակ՝ վնասի փոխհատուցման), ժամկետներին և պատասխանատվության շրջանակներին, ինչպես նաև սպառողի կողմից իրականացված վճարումների և (կամ) փոխանցումների հետ կապված բողոքարկման ժամկետներին, բողոքարկման ժամանակ կիրառվող ընթացակարգերին և սպառողի կողմից դրանց կիրառման կարգին և միջոցներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.idbank.am/content/handling-of-customer-complaints/

Համակարգի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք օգտվել http://www.sigue.ru կայքից:


Բանկն առաջարկում է նաև այլ համակարգեր` Inteliexpress, Ria Money Transfer, Converse Transfer, Unistream, Moneytun, Telcell Transfer, MoneyGram::

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

էջը թարմացվել է 01.10.2019 11:23
Sigue Money Transfer արագ դրամական փոխանցումների համակարգի միջոցով փոխանցում ստացողի և իրականացնողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերն են

  • Անձը հաստատող փաստաթուղթ


էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: