Chat with us, powered by IDBank

Rocket Օնլայն Վարկ



Դիմի՛ր Idram հավելվածով կամ idbanking.am հարթակով և ստացի՛ր մինչև 5 մլն դրամի չափով վարկ՝ հրթիռային արագությամբ` առանց որևէ միջնորդավճարի և եկամուտը հաստատող փաստաթղթի։
Ներբեռնիր Իդրամը՝ App store-ում կամ Play market-ում։


  • Տոկոսադրույք
    17.9%-21.7% AMD
  • Վարկի տրամադրման ժամկետ
    Մինչև 5 րոպե և վարկը հաշվին է
  • Միջնորդավճար
    0%
  • Վարկի գումար
    մինչև 5 000 000 ՀՀ Դրամ
Ստանալ հիմա

էջը թարմացվել է 16.04.2020 08:57

Rocket Օնլայն Վարկ

Օնլայն վարկ՝ հրթիռային արագությամբ` առանց որևէ միջնորդավճարի

Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2020 թվականի փետրվարի 20 -ի N 65-L որոշմամբ
Գործում է սկսած 2020 թվականի փետրվարի 26-ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` http://www.idbank.am/ հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն` (+37410) 59 33 33 , (+37460) 27 33 33 հեռախոսահամարներով։


ԱՌՑԱՆՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ «ROCKET» ԱՆԳՐԱՎ ՎԱՐԿԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

Ընդհանուր պայմաններ

1.

Վարկատեսակ

Վարկ

2.

Վարկի նպատակ

Սպառողական

3.

Արժույթ

ՀՀ դրամ

4.

Վարկի նվազագույն գումար

100 000

5.

Վարկի առավելագույն գումար1

Վարկային պատմություն ունեցող հաճախորդներ

5 000 000

Վարկային պատմություն չունեցող հաճախորդներ

- Գրանցված զուտ եկամտի վեցապատիկ, եթե հաճախորդի գրանցված զուտ եկամուտը (աշխատավարձ և դրանհավասարեցված վճարներ) 280 000 ՀՀ դրամից ցածր է,

- Գրանցված զուտ եկամտի ութապատիկ, առավելագույնը 5 000 000 ՀՀ դրամ եթե հաճախորդի գրանցված զուտ եկամուտը (աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ) 280 000 ՀՀ դրամ և բարձր է

6.

Տարեկան անվանական տոկոսադրույք1

Վարկային պատմություն ունեցող հաճախորդներ

17.9%-21.7%

Վարկային պատմություն չունեցող հաճախորդներ

21.7%

7.

Տարեկան փաստացի տոկոսադրույք2

Վարկային պատմություն ունեցող հաճախորդներ

19.44% -23.99%

Վարկային պատմություն չունեցող հաճախորդներ

23.99%

8.

Վարկի նվազագույն ժամկետ

12 ամիս

9.

Վարկի առավելագույն ժամկետ1

48 ամիս

10.

Տրամադրման եղանակ

Անկանխիկ`ընթացիկ հաշվի միջոցով

11.

Վարկի և տոկոսագումարների մարման եղանակ

Ամսական հավասարաչափ մասերով (անուիտետային)

12.

Ապահովվածություն

1) Վարկարժանության գնահատական

2) Դրամական հոսքեր

Միջնորդավճարներ

13.

Վարկային հայտի ուսումնասիրության վճար

Չի սահմանվում

14.

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար

Չի սահմանվում

15.

Վարկային հաշվի սպասարկման վճար

Չի սահմանվում

16.

Ընթացիկ հաշվի բացման, և վարկի գումարի կանխկացման վճար

Անվճար

17.

Ապահովագրություն

Չի պահանջվում

Վարկառուի/երաշխավորի նկատմամբ պահանջներ

18.

Կարգավիճակ

ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ

19.

Տարիքային սահմանափակում

Վարկառուի տարիքը վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է 21 տարեկանից պակաս լինի և մինչև վարկի մարման վերջնաժամկետը չպետք է գերազանցի 65 տարեկանը

20.

Վարկառուի վարկային պատմության նկատմամբ պահանջ

1. Հաճախորդը պետք է ունենա դրական վարկային պատմություն կամ

2. Վարկի տրամադրմանը նախորդող առնվազն վեց ամսվա ընթացքում հաճախորդը պետք է լինի գրանցված աշխատող, եթե վերջինս չունի վարկային պատմություն

Տույժեր, տուգանքներ

21.

Ժամկետանց վարկի գծով, օրական

0.1%

22.

Ժամկետանց տոկոսագումարի գծով, օրական

0.1%

23.

Վարկի վաղաժամկետ մարման համար

չի սահմանվում

24.

Վարկի վաղաժամկետ մարում պահանջելու հիմքեր

Բանկն իրավասու է պահանջել վարկի վաղաժամկետ մարում, եթե

1) վարկի ստացման համար ներկայացված տեղեկությունները կեղծ կամ անարժանահավատ են

2) չի կատարել պայմանագրով սահմանված պարտավորությունները,

3) այլ հիմքեր` համաձայն պայմանագրի

Հայտի վերաբերյալ այլ պայմաններ

25.

Վարկի տրամադրման դրական գործոններ

1) Դրական վարկային պատմություն

2) Վարկարժանության դրական գնահատական

3) Բավարար դրամական հոսքեր

26.

Վարկի մերժման գործոններ

1) Բացասական վարկային պատմություն

2) Վարկարժանության բացասական գնահատական

3) Անբավարար դրամական հոսքեր

4) Կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում

5) Այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը

6) Այլ գործոններ

27.

Որոշման կայացման առավելագույն ժամկետ

5 րոպե

28.

Վարկառուին վարկի վերաբերյալ կայացված որոշման մասին տեղեկատվության տրամադրման ժամկետ

5 րոպե

29.

Որոշման վավերականության առավելագույն ժամկետ

5 րոպե

30.

Վարկի դիմումի ընդունման, ձևակերպման և տրամադրման վայր

idbanking.am առցանց համակարգ և idram բջջային հավելված

Հաճախորդի կողմից Բանկին տրամադրվող փաստաթղթեր (տեղեկատվություն)

1. 1

Հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթ (տվյալներ)

2.

Սոցիալական քարտ/հանրային ծառայության համարանիշ (ՀԾՀ)

1Վարկի առավելագույն գումարը, ժամկետը և տարեկան տոկոսադրույքը որոշվում են համաձայն հաճախորդի վարկարժանության գնահատականի

2ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Բանկը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, հաճախորդին տրամադրում է վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
2. Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։
3. Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Բանկի եկամուտը ձևավորող վճարները։
4. Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
5. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։
6. Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
7. Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է հետևյալ հղմամբ՝ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց:
8. Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը և/կամ դրամական միջոցները կարող են օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ հաճախորդի մասին տեղեկատվությունը Բանկը առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը։ Հաճախորդը իրավունք ունի վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։
9. Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին՝ ապագայում վարկ ստանալու համար։
10. Հաճախորդի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում հաճախորդի այլ գույքի հաշվին:
11. Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձմանն ուղղված ծախսեր, այդ թվում դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, վարկի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ /առկայության դեպքում/ և վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։
12. Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70-11-11, ֆաքս` (+37410) 58 24 21: Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
13. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
14. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
15. Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
16. Վարկային պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների տրամադրման պայմաններին կարող եք տեղեկանալ հետևյալ հղմամբ՝Սակագներ։
17. Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ։
18. Բանկի կողմից հեռահար սպասարկումն իրականացվում է IDBanking.am առցանց համակարգի և idram բջջային հավելվածի միջոցով: Բանկի հեռահար սպասարկման ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները ներկայացված են «Հեռահար բանկային ծառայությունների մատուցման հրապարակային պայմաններում»:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ


էջը թարմացվել է 15.04.2020 16:31
Rocket Օնլայն Վարկը ստանալու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

էջը թարմացվել է 16.03.2020 17:59
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: