Chat with us, powered by IDBank
Խաղարկություն «Վանաձոր» մասնաճյուղի հաճախորդների համար

ԿԱՆՈՆՆԵՐ

2018 թվականի նոյեմբերի 19-ից 2019 թվականի մարտի 30-ը «ԱյԴի Բանկ» ՓԲԸ «Վանաձոր» մասնաճյուղում տրամադրված քարտերի միջոցով արագ դրամական համակարգերով փոխանցում ստացող հաճախորդների համար անցկացվող ակցիայի խաղարկության անցկացման

1. Խաղարկությանը կարող են մասնակցել 2018 թվականի նոյեմբերի 19-ից 2019 թվականի մարտի 30-ը ներառյալ «Վանաձոր» մասնաճյուղի կողմից տրամադրված Բանկի այն քարտապանները, ովքեր նշված ժամանակահատվածի ընթացքում առնվազն 2 անգամ քարտի միջոցով կստանան արագ դրամական փոխանցումներ:

2. Խաղարկության հաղթող են ճանաչվելու 5 քարտապաններ, որոնց համար սահմանվելու են հետևյալ մրցանակները՝
Ø 1-ին տեղ՝ առավելագույն հանրագումարային գումար ստացած քարտապան, ում կտրամադրվի 300,000 ՀՀ դրամ նվեր քարտ՝ առաջատար տեխնիկայի խանութներից մեկում գնումներ կատարելու համար,
Ø 2-րդ տեղ՝ 2-րդ առավելագույն համախառն գումար ստացած քարտապան, ում կտրամադրվի 200,000 ՀՀ դրամ նվեր քարտ՝ առաջատար տեխնիկայի խանութներից մեկում գնումներ կատարելու համար,
Ø ևս 3 քարտապան կընտրվեն պատահականության սկզբունքով և կպարգևատրվեն 100,000-ական դրամ նվեր քարտով՝ առաջատար տեխնիկայի խանութներից մեկում գնումներ կատարելու համար:

3. Խաղարկության անցկացման օրվա, վայրի և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացվի Բանկի ինտերնետային կայքի միջոցով ակցիայի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացում:

4. Ակցիայի մասնակիցները ակցիայի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կտեղեկացվեն խաղարկության անցկացման օրվա, ժամի և վայրի մասին Բանկի պաշտոնական կայքէջում՝ www.idbank.am:

5. Եթե շահող հաճախորդը տվյալ պահին ներկա չի գտնվում, ապա խաղարկության ավարտից հետո հաճախորդը տեղեկացվում է շահումի մասին հեռախոսազանգի միջոցով և հրավիրվում Բանկ` շահումը ստանալու համար:

6. Եթե հաճախորդը 30 օրվա ընթացքում չի ներկայանում Բանկ նվերը ստանալու համար, ապա նվերի տրամադրումը չեղյալ է համարվում։

էջը թարմացվել է 23.11.2018 13:08
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: