Chat with us, powered by IDBank

Ներդրումային ծառայություններ և արժեթղթերով գործառնություններ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ


Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2020 թվականի փետրվարի 1-ի N 31-L որոշմամբ
Գործում է սկսած 2020 թվականի փետրվարի 3-ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։ Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։

Մանրամասների համար կարող եք դիմել
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ
ՀՀ, ք. Երևան, Վարդանանց 13,
Գանձապետարան, Արժեթղթերով գործառնությունների բաժին
+374 10 59 33 33 ներքին 3275 , +374 10 59 33 43
www.idbank.am


«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) ներդրումային ծառայություններ է մատուցում ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ սահմանելով ներդրումային ծառայության անվանումը, տեսակը, ինչպես նաև արժեթղթերով գործառնությունների իրականացման և ներդրումային ծառայությունների մատուցման սակագները, մատուցվող ծառայություններից օգտվելու միջնորդավճարների, ծախսերի և այլ վճարների, այլ հնարավոր լրացուցիչ գանձումների չափը, որը ներկայացվում է ստորև

ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐ

1.1 ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԴԵՊՈ ՀԱՇՎԻ ԲԱՑՈՒՄ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Դեպո (արժեթղթերի) հաշվի բացում

1,000ՀՀ դրամ

Բանկի կողմից թողարկված պարտատոմսերով հաճախորդների համար դեպո (արժեթղթերի) հաշիվների բացում

Անվճար

Դեպո (արժեթղթերի) հաշվի սպասարկում

5000 ՀՀ դրամ տարեկան

Բանկի կողմից թողարկված պարտատոմսերով հաճախորդների համար դեպո (արժեթղթերի) հաշիվների սպասարկում

Անվճար

1.2 ՀՀ ՊԵՏԱԿԱՆ և ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐՈՎ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ*

Առաջնային տեղաբաշխման աճուրդից ներդրողի հանձնարարությամբ ՀՀ Պետական Պարտատոմսերի ձեռքբերում

գործարքի գումարի 0.04 %, նվազագույնը 4000 ՀՀ դրամ

Հետգնման աճուրդներին ներդրողի հանձնարարությամբ ՀՀ Պետական Պարտատոմսերի վաճառք

գործարքի գումարի 0.04 %, նվազագույնը 4000 ՀՀ դրամ

Հայաստանի ֆոնդային բորսայում ներդրողի հանձնարարությամբ ՀՀ Պետական Պարտատոմսերի առք և վաճառք

գործարքի գումարի 0.04 %, նվազագույնը 4000 ՀՀ դրամ

Հայաստանի ֆոնդային բորսայում ներդրողի հանձնարարությամբ ՀՀ Կորպորատիվ Պարտատոմսերի առք և վաճառք

գործարքի գումարի 0.05%, նվազագույնը 5000 ՀՀ դրամ

Բանկի կողմից թողարկված պարտատոմսերով իրավաբանական և ֆիզիկական անձ հաճախորդների հանձնարարականներով վաճառքի գործառնությունների իրականացում

անվճար

* Ֆինանսական ոչ բանկային կազմակերպություններ ---- պայմանագրային

*Բացառությամբ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի կողմից սահմանված բացառությունների

1.3 ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐՈՎ ՆԵՐՊԱՀԱՌՈՒԱԿԱՆ և ՄԻՋՊԱՀԱՌՈՒԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ

Արժեթղթերի մուտքագրում հաճախորդի դեպո հաշվին

Անվճար

Ներպահառուական փոխանցումներ

Անվճար

Միջպահառուական փոխանցումներ

1,000 ՀՀ դրամ

Արժեթղթերի փոխանցում Բանկի հետ կնքած բրոքերային գործարքի արդյունքում

Անվճար

1.4 ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՐԳԵԼԱԴՐՈՒՄ, ԱՐԳԵԼԱՆՔԻՑ ՀԱՆՈՒՄ, ԳՐԱՎԱԴՐՈՒՄ, ԳՐԱՎԻՑ ԱԶԱՏՈՒՄ

Արժեթղթերի արգելադրում, արգելանքից հանում, գրավադրում, գրավից ազատում

1,000 ՀՀ դրամ

Բանկի հետ կնքած բրոքերային գործարքի արդյունքում

Անվճար

Արժեթղթերի դիմաց եկամուտների ստացում, հաշվարկում, մուտքագրում հաճախորդի հաշվին

Անվճար

Հաճախորդների պահանջով քաղվածքների և տեղեկանքների տրամադրում` անկախ գործարքի իրականացման վաղեմության ժամկետի

500 ՀՀ դրամ

«Ոչ պետական արժեթղթերով պահառության ծառայությունները մատուցումն իրականացվում է համաձայն Բանկի միջնորդությամբ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կողմից մատուցվող Ռեեստարավարման և Պահառության Ծառայությունների Սակագների Մասին Կանոնների հետևյալ հղումով

1.5 ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐՈՎ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

Ներդրողի հանձնարարությամբ արժեթղթերի առք և վաճառքի գործառնությունների իրականացում բորսայական հարթակներում

Օրական շրջանառությունից

· մինչև 10,000,000 ՀՀ դրամ - 0.08%
· 10,000,000 մինչև 80,000,000 ՀՀ դրամ - 0.06%
· 80,000,000- 200,000,000 ՀՀ դրամ - 0.05%
· 200,000,000 ՀՀ դրամ և ավելի - 0.03 %

Ներդրողի հանձնարարությամբ արժեթղթերի առք և վաճառքի գործառնությունների իրականացում արտաբորսայական հարթակներում

Գործարքի ծավալի 0,2% գումարած միջնորդ ընկերության միջնորդավճարներ

Առևտրային համակարգեր, բորսաներ, բրոքերային ընկերություններ - միջոցների մուտքագրում, ելքագրում/ապադեպոնացում

Առևտրային համակարգերի, բորսաների, բրոքերային ընկերությունների, միջնորդ բանկերի ծախսերը և հարկերը գումարած նշված գումարների 50%-ը:

Ալյ գործառնությունների իրականացում

Միջնորդ կազմակերպությունների (առևտրային համակարգեր, բորսաներ, դեպոզիտարիաներ, պահառուներ, ռեեստրավարներ, բրոքերային ընկերություններ և այլ) ծախսերը և հարկերը գումարած նշված գումարների 50%-ը:

· Միջնորդավճարները գանձվում են Հաճախորդի հաշվից ֆինանսական գործարքն իրականացնելիս` առանց Հաճախորդի լրացուցիչ հանձնարարության:
· Արտարժույթով հաշվարկված միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով, գործարքի պահին Բանկում գործող վաճառքի փոխարժեքով:

ՀԱՃԱՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Բանկը և Հաճախորդը համաձայնեցնում և Ֆինանսական գործիքներով բրոքերային ծառայությունների մատուցման մասին պայմանագրով (այսուհետ՝ Պայմանագիր) ամրագրում են փոխադարձ կապի միջոցները տեղեկատվությունը կամ նյութը

ՓՈԽԱՆՑՄԱՆ ՁԵՎԸ

(նշվածներից որևիցե մեկը)

ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բրոքերային հաշվի կամ առանձին ենթահաշվի քաղվածք

• Առձեռն
• Էլ. փոստ

Ըստ Հաճախորդի պահանջի

Գործարքի քաղվածք

• Առձեռն
• Էլ. փոստ

Ըստ Հաճախորդի պահանջի

Դրամական շարժի քաղվածք

• Առձեռն
• Էլ. փոստ

Ըստ Հաճախորդի պահանջի

Սակագների և գործարքների իրականացման պայմանների վերաբերյալ տեղեկություններ

• Հեռախոս
• Առձեռն
• Փոստ
• Էլ. փոստ
• Վեբ կայք

Ըստ Բանկի կողմից որոշված ժամկետների

Սխալների ուղղում, ճշտումներ

• Առձեռն
• Էլ. փոստ

Ըստ սխալների կամ անճշտությունների ի հայտ գալու

Այլ տեղեկատվություն

• Առձեռն
• Էլ. փոստ

Ըստ Բանկի կողմից նախատեսված դեպքերի

Հաճախորդը գործարքների պայմանների վերաբերյալ հարցումները, նրանց իրականացման հրահանգները, ինչպես նաև գործարքի իրականացման հաստատումները Բանկին հասցեագրում է՝

- Ներկայանալով Բանկ և լրացնելով գործարքի իրականացման վերաբերյալ հայտ
- Էլ. փոստի միջոցով
- Հեռախոսազանգի միջոցով

Հաճախորդների կողմից գումարների ապահովումը Հաճախորդների կողմից մինչև գործարքի կատարումը, պետք է իրենց հաշվին ապահովեն համապատասխան գումարի առկայությունը:

Պայմանագրի ժամկետների մասին

Պայմանագիրը կնքվում է անժամկետ: Պայմանագիրը կարող է դադարեցվել կողմերի համաձայնությամբ: Պայմանագիրը դադարեցնելու դեպքում Հաճախորդի միջոցները վերադարձվում են ըստ Հաճախորդի հանձնարարականի:

Արժեթղթերի տեսակները, որոնցում կարող են ներդրվել Հաճախորդի միջոցները,

Գործարքներն իրականացվում են ստորև ներկայացված հիմնական և ածանցյալ ֆինանսական գործիքներով.

· բաժնետոմսեր
· պարտատոմսեր, մուրհակներ
· հիփոթեքային պայմանագրերով ապահովված արժեթղթեր և նմանատիպ ածանյալ արժեթղթեր բաժնեմասեր, փայաբաժիններ և նմանատիպ ածանցյալ արժեթղթեր
· ներդրումային հիմնադրամների արժեթղթեր և նմանատիպ ածանյալ արժեթղթեր
· պետական և համայնքային պարտատոմսեր
· արժութային պայմանագրեր և նմանատիպ ածանցյալ արժեթղթեր
· այլ գործիքներ

Գործարքների իրականացման վայրերի մասին

Գործարքների իրականացման վայրերը (կարգավորվող շուկաները) սահմանված են “Արժեթղթերով գործառնությունների իրականացման սակագներ” ցանկում

Գործարքները իրականացվում եմ բացառապես գլխամասային գրասենյակում:

Ներդրումային ծառայությունների մատուցման հնարավոր ռիսկերի համառոտ նկարագիրն, ինչպես նաև հաճախորդներից գործարքների իրականացման պատվերների և հանձնարարականների ընդունման և կատարման ընթացակարգերին կարող եք ծանոթանալ «Արժեթղթերով գործառնությունների իրականացման կարգ»-ում, որը առկա է Բանկի ինտերնետային կայքում www.idbank.am կամ հետևյալ հղումով:

Շահերի բախման կանխարգելմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ

Բանկը ապահովում է շահերի բախման հետ կապված գործողությունները, հաճախորդից գործարքների իրականացման պատվերների ընդունման և կատարման գործընթացը, համաձայն Բանկի «Արժեթղթերով գործառնությունների իրականացման կարգ»-ով, որը առկա է Բանկի ինտերնետային կայքում www.idbank.am կամ հետևյալ հղումով:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Ֆիզիկական անձանց համար.

· Հաշվի բացման (վերաբացման) համար, բացառությամբ ժառանգատուի հաշվի վերաբացման դեպքի, ֆիզիկական անձ հանդիսացող Հաշվետերը կամ նրա լիազորված անձը պետք է Բանկ ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
· Հաշվետիրոջ անձը հաստատող փաստաթղթ,
· ՀՀ ռեզիդենտ Հաշվետիրոջ հանրային ծառայությունների համարանիշը հավաստող փաստաթղթի (սոցիալական քարտի) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու դեպքում՝ դրա բացակայությունը հավաստող տեղեկանքի պատճենը, ոչ ռեզիդենտ Հաշվետերերի դեպքում՝ անձին միանշանակ նույնականացնող այլ համարժեք համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում),
· լիազորված անձի դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունները հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ պատճենը և լիազորված անձի՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը։
· Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել
· Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ:

Իրավաբանական անձանց համար.

· Կանոնադրություն
· Ստորագրության նմուշի և կլոր կնիքի դրոշմի քարտը (լրացվում է Բանկի տարածքում)
· Հաշվետիրոջ պետական գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը,
· Հարկ վճարողի հաշվառման համարը կամ այլ համարժեք համարը (ոչ ռեզիդենտ Հաշվետերերի դեպքում) հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),
· առանց լիազորագրի իրավաբանական անձի անունից գործելու իրավունք ունեցող անձանց համապատասխան պաշտոնի նշանակման փաստը հաստատող փաստաթղթ,
· իրավաբանական անձի անունից հանդես եկող անձի՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ անձի իսկությունը հաստատող նույնականացման քարտ (ID CARD)),
· լիազորագրի հիման գործող անձի դեպքում՝ նաև լիազորությունները հավաստող փաստաթղթի բնօրինակը:
· Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել
· Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ:

Ուշադրություն

· Արժեթղթերում ներդրումները երաշխավորված չեն ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի միջոցներով, բացառությամբ բանկերի կողմից թողարկված պարտատոմսերում կատարվող ներդրումները, ինչպես նաև բանկը հանդիսանում է ֆիզիկական անձանց գծով հարկային գործակալ և կատարում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային վճարումները:
· Պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ռիսկը կրում է Հաճախորդը:
· Բանկը չի փոխհատուցելու Հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ ներդրումային և արժեթղթերով գործառնությունների ցանկը

ՀՀ պետական Պարտատոմսերով գործառնություններ,
Դեպո հաշիվների սպասարկում,
ՀՀ ոչ պետական արժեթղթերով գործառնություններ,
Պահառության ծառայությունների մատուցում ՀՀ պետական պարտատոմսերով,
Պահառության ծառայությունների մատուցում ՀՀ ԿԲ թողարկված արժեթղթերով,
Պահառության ծառայությունների մատուցում ՀՀ ոչ պետական արժեթղթերով,
Ներդրողի հետ կապի իրականացման կարգն ու ժամկետները, պայմանագրի ժամկետները, կնքված պայմանագրի դադարեցման դեպքում սպառողի միջոցների վերադարձման, ինչպես նաև շահերի բախման կանխարգելման կարգին կարելի է ծանոթանալ "Ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրում": Պայմանագիրը կարող է կնքվել երեք բանկային օրվանից մինչև անժամկետ ժամկետայնությամբ: Պայմանագրի դադարեցման դեպքում սպառողի միջոցները վերադարձվում են համաձայն իր կողմից ներկայացված հանձնարարականի, պայմանագրի դադարեցման օրվանից մեկ բանկային օրվա ընթացքում:
Հաճախորդի կողմից գործառնություններ կարող է իրականացվել ՀՀ պետական և ոչ պետական արժեթղթերով:
Արժեթղթերի տեսակների, ինչպես նաև դրանց հետ կապված ռիսկերի մասին ընդհանրական տեղեկատվությանը ներդրողը կարող է ծանոթանալ «Արժեթղթերով գործառնությունների իրականացման»կարգում:
Ներդրողներից գործարքների իրականացման պատվերների և հանձնարարականների ընդունման և կատարման ընթացակարգերին կարելի է ծանոթանալ «Արժեթղթերով գործառնությունների իրականացման»կարգում:
Գործարքների իրականացման վայրը կարող է լինել ֆոնդային բորսան, այլ կարգավորվող շուկա կամ չկարգավորվող շուկա` կախված ներդրողի պատվերից:
Արժեթղթերում ներդրումները երաշխավորված չեն ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի միջոցներով:
Բանկի և հաճախորդի միջև հնարավոր շահերի բախման կարգավորումն իրականացվում է «Արժեթղթերով գործառնությունների իրականացման» կարգի համաձայն:
Ներդրումային ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանվում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ բանկային հաշիվների բացման և սպասարկման կարգով:
Հաճախորդների հետ հաղորդակցման լեզուն` հայերեն,ռուսերեն, անգլերեն:
Հաճախորդներին փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրման լեզուն հայերենն է:
Հաճախորդների հետ կապի միջոց` հեռախոս, ինտերնետ:
Պատվերների ընդունման և հաղորդման միջոց` առձեռն թղթային, էլեկտրոնային, հեռախոսային:

Հաճախորդի կողմից արժեթղթերի ձեռքբերումը

Հաճախորդը նախքան արժեթղթերի ձեռք բերման կամ վաճառքի Պատվեր ներկայացնելը դիմում է Բաժնի համապատասխան աշխատակցին՝ պրոֆեսիոնալ հաճախորդ համարվելու համար:
Եթե Հաճախորդը Բանկի կողմից ճանաչվում է որպես պրոֆեսիոնալ, ապա կարող է Պատվեր ներկայացնել:

Հաճախորդը կարող է ներկայացնել`
  1. Լիմիտային պատվեր,
  2. Շուկայական պատվեր
Պրոֆեսիոնալ հաճախորդները կարող են Պատվեր տալ նաև հեռախոսակապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Պատվերների կատարման կամ չկատարման վերաբերյալ Բաժնի համապատասխան աշխատակիցը խելամիտ ժամկետներում տեղյակ է պահում հաճախորդին և վերջինիս տրամադրում է քաղվածք հաշիվներից:
Բանկի կողմից ոչ պրոֆեսիոնալ դասակարգված հաճախորդներին ներդրումային ծառայություններ մատուցվում են միայն ՀՀ ԿԲ խորհրդի կողմից ընդունված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգով սահմանված տեղեկատվությունը հաճախորդին պատշաճ կերպով ներկայացնելուց հետո:

Հաճախորդի անունով հաշիվների բացում

Յուրաքանչյուր Բանկի հաճախորդի համար, համաձայն իր հետ կնքված պայմանագրի, Բանկի Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչության կողմից բացվում է դեպո հաշիվ:
Յուրաքանչյուր հաճախորդ Բանկում պետք է ունենա ՀՀ դրամով հաշվարկային հաշիվ, որի միջոցով և կկատարվեն պարտատոմսերի մարումները, զեղչատոկոսի վճարումը, արժեթղթերի առք ու վաճառքը, գրավադրումը և այլն:

Հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

Դիմում,
Անձնագիր,
Սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում),
Անհատ ձեռնարկատերի գրանցման վկայականի պատճեն (առկայության դեպքում),
ֆիզիկական անձանց ռեզիդենտության վերաբերյալ հարցաթերթ,
Հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում),
Փոխկապակցված անձանց ցուցակը բանկի կողմից սահմանված տեղեկանքի ձևով:

Հաճախորդին ներկայացվող փաստաթղթերը

Քաղվածքները տրամադրվում են արժեթղթերի հաշվից (յուրաքանչյուր շարժից հետո և ըստ հարցման),
Տեղեկանքները արժեթղթերի հաշվի վերաբերյալ տրամադրվում են (յուրաքանչյուր շարժից հետո և ըստ հարցման),
Հաշվետվություն գործառնության կատարման մասին (յուրաքանչյուր օրվա բոլոր գործարքներից հետո և ըստ հարցման):

Ներդրողի պատվերում նշված պայմաններով գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈւՄ Է ՆԵՐԴՐՈՂԸ: Բանկը ՉԻ ՓՈԽՀԱՏՈւՑԵԼՈւ ներդրողի վնասները, եթե դրանք չեն պատճառվել ընկերության կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ


էջը թարմացվել է 04.02.2020 17:56
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: