Անհատական աշխատավարձային քարտեր Հարմար պայմաններով

Անհատական աշխատավարձային քարտ

    Քարտեր աշխատավարձային ծրագրերի համար 

  • Տարեկան սպասարկում
    0 - 7 000 ՀՀ դրամ
  • Արժույթ
    ՀՀ դրամ
  • Դրական մնացորդի վրա տարեկան %
    3 %

Ձեռք բերեք անհատական աշխատավարձային քարտեր արտոնյալ պայմաններով։ Քարտերը տրամադրվում են անվճար։ Քարտի դրական մնացորդի վրա հաշվեգրվում է 3 % պարզ տոկոսադրույք։ Քարտի տարեկան սպասարկման վճարը նվազեցված է։
Բանկի քարտապան կարող է հանդիսանալ 14 (տասնչորս) տարեկանից բարձր տարիքի ֆիզիկական անձը, որն օգտագործում է Բանկի կողմից տրամադրված վճարային քարտ, կամ դիմել է Բանկ քարտ ստանալու նպատակով:


էջը թարմացվել է 18.06.2018 16:50

Անհատական աշխատավարձային քարտեր

Քարտեր աշխատավարձային ծրագրերի համար



Ձեռք բերեք անհատական աշխատավարձային քար

տեր արտոնյալ պայմաններով։ Քարտերը տրամադրվում են անվճար։ Քարտի չնվազող մնացորդի վրա հաշվեգրվում է 3 % պարզ տոկոսադրույք։ Քարտի տարեկան սպասարկման վճարը նվազեցված է։

Քարտերի տրամադրման և սպասարկման սակագներն են`

N

Ծառայության տեսակը

ArCa Classic

Master Card Standard

Master Card Gold

1.

Քարտի արժույթ

ՀՀ դրամ

ՀՀ դրամ

ՀՀ դրամ

2.

Քարտի տրամադրում (թողարկում) 2-5 բանկային օրվա ընթացքում

անվճար

անվճար

անվճար

3.

Քարտի գործողության ժամկետ

2 տարի

5 տարի

5 տարի

4.

Քարտային հաշվի բացում

անվճար

անվճար

անվճար

5.

Քարտային հաշվի սպասարկման տարեկան վճար

անվճար

2 000 ՀՀ դրամ

7 000 ՀՀ դրամ

6.

Ժամկետը լրացած քարտերի վերաթողարկում

անվճար

անվճար

անվճար

7.

Չնվազող մնացորդ ՀՀ դրամ

-

-

-

8.

Կից քարտի տրամադրում

անվճար

անվճար

անվճար

9.

Կցված քարտի սպասարկման տարեկան վճար

անվճար

1 000 ՀՀ դրամ

2 500 ՀՀ դրամ

10.

Վնասված, շահագործման ոչ ենթակա քարտի կրկնօրինակի տրամադրում գործողության նույն ժամանակահատվածով

համաձայն Բանկում գործող սակագների

համաձայն Բանկում գործող սակագների

համաձայն Բանկում գործող սակագների

11.

Կորցրած, գողացած քարտի կամ PIN կոդի դեպքում քարտի կրկնօրինակի տրամադրում գործողության նույն ժամանակահատվածով

համաձայն Բանկում գործող սակագների

համաձայն Բանկում գործող սակագների

համաձայն Բանկում գործող սակագների

12.

Քարտային հաշվի քաղվածքի ամենամսյա տրամադրում Բանկում կամ փոստի, e-mail-ի միջոցով

անվճար

անվճար

անվճար

13.

Քարտային հաշվի համալրումը

անվճար

անվճար

անվճար

14.

Քարտի արգելափակում

անվճար

անվճար

անվճար

15.

Քարտի ապաարգելափակման վճարը

500 ՀՀ դրամ

500 ՀՀ դրամ

500 ՀՀ դրամ

16.

SMS ծառայության միացում

անվճար

անվճար

անվճար

17.

Վճար յուրաքանչյուր SMS-ի համար

անվճար

անվճար

անվճար

18.

Կանխիկի տրամադրում Բանկի կանխիկացման կետերում և բանկոմատներում

անվճար

անվճար

անվճար

19.

Կանխիկի տրամադրում ԱրՔա համակարգի անդամ այլ բանկերի կանխիկացման կետերում և բանկոմատներում

1%

1%

1%

20.

Կանխիկի տրամադրում ԱրՔա համակարգից դուրս գործող բանկերի կանխիկացման կետերում և բանկոմատներում

1,5% min 1 500 ՀՀ դրամ

1,5% min 1 500 ՀՀ դրամ

1,5% min 1 500 ՀՀ դրամ

21.

Միջնորդավճար անկանխիկ գործարքների իրականացման համար

անվճար

անվճար

անվճար

22.

Կանխիկացման օրական սահմանաչափը դրամային հաշվի դեպքում, կարող է փոխվել հաճախորդի ցանկությամբ

300 000 ՀՀ դրամ

1 000 000 ՀՀ դրամ

-

23.

Քարտային հաշվի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան տոկոսադրույք

3%

3%

3%

24.

Քարտային հաշվի փակում կամ քարտի վերադարձ

անվճար

անվճար

անվճար

25.

Գործարքի ճշտության վիճարկում

անվճար

անվճար

անվճար

Քարտի սպասարկման և դրանով իրականացվող գործարքների մնացած սակագները` համաձայն Բանկի գործող սակագների:

Պայմաններ բոլոր քարտատեսակների համար

  1. Բանկի քարտերը հաշվարկային են, որոնք նախատեսված են Քարտապանին պատկանող դրամական միջոցների սահմաններում կանխիկացման, կանխիկի մուտքագրման և անկանխիկ գործառնություններ/գործարքներ իրականացնելու համար՝ Քարտապանի քարտային հաշվում առկա դրամական միջոցների և Բանկի կողմից տրամադրված վարկային գծի/օվերդրաֆտի հաշվին:
  2. Այն միջնորդավճարները, որոնք ներառում են ԱԱՀ-ով հարկման ներառում են նաև ԱԱՀ-ն։
  3. Կազմակերպությունների հետ աշխատավարձային քարտերի տրամադրման և սպասարկման սակագները սահմանվում են առանձին` համապատասխան պայմանագրերով:
  4. Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով քարտատիրոջը:
  5. Բանկին վերապահված է հաշվում եղած դրամական միջոցների դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք:
  6. Բանկի և հաճախորդի միջև ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով:
  7. Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում («Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով):
  8. SMS հաղորդագրության և էլեկտրոնային հասցեի ակտիվացման համար անհրաժեշտ է այցելել (անձը հաստատող փաստաթղթով) Բանկի ցանկացած մասնաճյուղ և լրացնել համապատասխան դիմում-հայտը:
  9. Քարտը հաճախորդին տրամադրվում է քարտի տրամադրման դիմումը Բանկ ներկայացնելուց և սպասարկման պայմանագիրը ստորագրելուց հետո 2-5 բանկային օրվա ընթացքում:
  10. Քարտի հետ հաճախորդին տրամադրվում է նաև հատուկ ծածկագիր (PIN-կոդ) պարունակող ծրար: PIN-կոդը պետք է օգտագործի միայն հաճախորդը, ինչպես նաև հաճախորդը պարտավոր է ապահովել PIN-կոդի հասանելիության անհնարինությունը այլ անձանց: Խորհուրդ չի տրվում PIN-կոդ պահպանել պլաստիկ քարտի հետ միասին:
  11. Քարտի ժամկետի ավարտման դեպքում քարտի վերաթողարկումը կատարվում է Քարտապանի համաձայնությամբ։
  12. Visa Platinium քարտապաններին Priority Pass քարտը տրամադրվում և վերաթողարկվում է՝ անվճար։ Priority Pass ցանցին պատկանող սրահների յուրաքանչյուր անձի յուրաքանչյուր մուտքի վճարն է՝ 15 000 ՀՀ դրամ։
  13. Արտարժույթով արտահայտված գործառնությունների (քարտային հաշվի արժույթը քարտով գործարքի արժույթից տարբերվելու դեպքում) կատարման ժամանակ գործարքը քարտային հաշվառելիս կիրառվում է Բանկի կողմից սահմանված փոխարժեքը:
  14. Հաշվի քաղվածքը ստանալուց 15-օրյա ժամկետում հաշվի հետ կապված գործառնություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հաճախորդը Բանկին կարող է ներկայացնել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկումները չստանալու դեպքում Բանկը քաղվածքը համարում է ընդունված: Բողոքարկումը ներկայացվում է Բանկին գրավոր դիմումի տեսքով: Սահմանված ժամկետում ստացված բողոքարկման դիմումը Բանկն ընդունում է կատարման` իրականացնելով տեղական և միջազգային վճարային համակարգի կանոններով սահմանված համապատասխան գործողությունները:
  15. Քարտի կորստի դեպքում հաճախորդը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում հեռախոսակապի միջոցով կամ այլ հնարավոր եղանակով, տեղյակ պահի.
    «ԱրմենիանՔարդ» ՓԲԸ պրոցեսինգային կենտրոնին (010) 592222 շուրջօրյա հեռախոսահամարով
    կամ
    Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն 59 33 33 աշխատանքային օրերին՝ 09։00-18։00 ընկած ժամակահատվածում
    կամ
    անձնագրով այցելի Բանկի ցանկացած մասնաճյուղ

Հաճախորդի կողմից քարտի կորստի մասին հեռախոսակապի միջոցով հայտնելու պահին քարտով գործարքների իրականացումը անմիջապես կկասեցվի:
Բանկը պատասխանատվություն չի կրում քարտապանին հասցրած այն վնասի համար, որը կատարվել է քարտը կորցնելու և Բանկ հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում: Քարտի գործողության կասեցումից հետո հաճախորդը պետք է այցելի Բանկ և ներկայացնի քարտի կորստի մասին գրավոր դիմում, որի հիման վրա Բանկը հաճախորդին 2-5 բանկային օրվա ընթացքում կտրամադրի նոր քարտ:
Ժամկետից շուտ քարտի սպասարկումը դադարեցվում և քարտային հաշիվը փակվում է քարտատիրոջ գրավոր դիմումի համաձայն: Քարտային հաշվի մնացորդը վերադարձվում է հաճախորդին: Քարտը ենթակա է վերադարձման Բանկ:

Տոկոսագումարների հաշվարկի օրինակ․

Քարտին գումարը մուտքագրելու օրը՝ 01.08.2018թ․

Քարտ մուտքագրված գումարը` 100,000 ՀՀ դրամ

Տարեկան տոկոսադրույքը` 4%

Տոկոսագումարի վճարումը` ժամկետի վերջում Քարտին գումարը մնալու ժամկետը` 365 օր

Եկամտային հարկի դրույքաչափը` 10%

Հաշվարկված տոկոսագումարը`

100,000 x 4% : 365 x 364 = 3989.04 ՀՀ դրամ

Եկամտային հարկի գումարը`

3989.04 x 10% = 398.90 ՀՀ դրամ

Քարտապանի ստացած եկամուտը`

3590.14 ՀՀ դրամ

Կից քարտի տրամադրում․

  • Քարտապանը (Հիմնական քարտապան) կարող է իր քարտին (հիմնական քարտ) կից Բանկից ստանալ հավելյալ քարտ(եր) ինչպես իր համար, այնպես էլ երրորդ անձի համար:· Կից քարտը կարող է տարբեր լինել հիմնական քարտի տեսակից, սակայն պետք է քարտի դասով լինի հիմնական քարտին հավասար կամ ավելի ցածր դասի:
  • Կից քարտով կատարվող գործարքները հաշվառվում և արտացոլվում են հիմնական քարտի քարտային հաշվում:
  • Հիմնական քարտապանը Բանկին գրավոր դիմում ներկայացնելով կարող է սահմանել կից քարտի համար կանխիկացման օրական սահմանաչափեր գործարքների և կանխիկացման գործարքների օրական քանակի սահմանաչափեր։
  • Հիմնական և կից քարտերով իրականացված բոլոր գործարքների արդյունքում Բանկի նկատմամբ ձևավորված պարտավորությունները հանդիսանում են Հիմնական քարտապանի պարտավորությունները։
  • Կից քարտի վերաթողարկման դեպքում համաձայնություն կարող է տալ Հիմնական քարտապանը, ինչպես նաև կից քարտի քարտապանը։
  • Հավելյալ քարտապան(ներ)ը պարտավորվում է(են) տեղեկացնել Բանկին Հիմնական քարտապանի մահվան, անգործունակության, անվճարունակության կամ սնանկության դեպքերում և չօգտագործել քարտը նման տեղեկատվություն ունենալու դեպքում:

Այլ դրույթները սահմաված են Բանկի կողմից վճարային քարտի թողարկման, տրամադրման և սպասարկման հետ կապված Բանկի և Քարտապանի միջև կնքվող պայմանագրով, Բանկի Հրահանգ վճարային քարտերի սպասարկման կանոններով (այսուհետ՝ Կանոններ), ներքին իրավական ակտերով, և վճարահաշվարկային համակարգերի (ԱրՔա, Visa, MasterCard) կանոններով:


էջը թարմացվել է 18.06.2018 16:41
Անհատական աշխատավարձային քարտ ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • Սոց. քարտ (ՀԾՀ)

էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: