Chat with us, powered by IDBank

Պատվովճարների հաշիվներ

Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2019 թվականի սեպտեմբերի 26-ի N 416-Լ որոշմամբ
Գործում է սկսած 2019 թվականի հոկտեմբերի 1–ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի տարածքում կամ թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի հեռախոսազանգերի կենտրոն` 010 59 33 33 , 060 27 33 33 համարով։

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

Գործողություն

Սակագին

Հաճախորդների խումբ

Պատվովճարների հաշիվը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելիս (այսուհետ` նաև պատվովճար ստացող քաղաքացի) հաշվարկվող պատվովճարի գումարի սպասարկման հատուկ հաշիվ է, որում առկա միջոցները տնօրինելը սահմանափակված է ՀՀ օրենսդրությամբ:

Հաշվով հնարավոր գործառնությունների տեսակներ

Պատվովճարի հաշվին փոխանցված գումարները կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 456-Ն որոշմամբ սահմանված կարգով և ուղղություններով:

Հաշվի բացում և սպասարկման վճար

Անվճար

Հաշվի արժույթ

ՀՀ դրամ

Տարեկան անվանական տոկոսադրույք

7%

Տոկոսների հաշվարկման ձևը

Տոկոսադրույքը հաշվարկվում է հաշվի օրական մնացորդի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով

Հաշվի վարում/սպասարկում

Անվճար

Պատվովճարի առավելագույն չափը

5.000.000 ՀՀ դրամ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով

Քաղվածքների տրամադրում

Անվճար

Կրկնակի քաղվածքի տրամադրում

Անվճար

Հաշվի փակում

Անվճար

1. Պատվովճարի հաշիվը բացվում է անժամկետ:
2.; Պատվովճարի հաշիվների բացման, վարման և դրամարկղային սպասարկման վերաբերյալ կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են համապատասխան պայմանագրով:
3. Պատվովճարի հաշվին փոխանցված գումարները կանխիկացման ենթակա չեն` բացառությամբ ժառանգման և (կամ) N 456-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետում սահմանված դեպքերի:
4. Պատվովճարի հաշվին փոխանցված գումարների տնօրինման ուղղություններն են՝
· Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական ու հավատարմագրված ոչ պետական կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում միջին մասնագիտական և (կամ) բարձրագույն և (կամ) հետբուհական կրթական ծրագրերով ուսումնառության ուսման վարձի ֆինանսավորում,
· Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկի կանխավճարի և (կամ) ամսական վճարի ֆինանսավորում,
· Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական (ֆերմերային) գործունեության (այդ թվում` գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ) ֆինանսավորում։
5. Պատվովճար ստացող քաղաքացին կարող է պատվովճարն օգտագործել սահմանված մեկից ավելի ուղղություններով:
6. Պատվովճարի հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկված տոկոսները կուտակվում են ամսական հաճախականությամբ:
7. Պատվովճարի հաշվի գումարի նկատմամբ տոկոսները հաշվեգրվում են գումարը մուտքագրելու հաջորդ օրվանից մինչև այն հաճախորդին վերադարձնելու կամ հաճախորդի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
8. Բանկին վերապահված է հաշվի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտային հարկը (10%) հաշվարկելու և վճարելու հարկային գործակալի իրավունքը:
9. Ուշադրություն՝ Հաճախորդի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանա հաճախորդը՝ իր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում։ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկ։
10. Տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY)` hաշվարկված առանց եկամտային հարկի, 7% տարեկան պարզ տոկոսադրույքի դեպքում` APY=7.23 %:

բանաձև.png

որտեղ`
APY- տարեկան տոկոսային եկամտաբերություն,
A-` ավանդի սկզբնական գումարը,
ո- ավանդի դիմաց դրամական հոսքերի հերթական համարը,
N- ավանդի դիմաց դրամական հոսքերի վերջին համարը (ներառյալ նաև ավանդի ներդրման պահին դրամական հոսքը), որից հետո ավանդային պայմանագրի ժամկետը համարվում է ավարտված,
Kո- ավանդի ներդրման պահին և/կամ ավանդի գործողության ընթացքում ներդրված ավանդի և/կամ կապիտալացված տոկոսագումարների, առկայության դեպքում պարտադիր վճարների հոսքերը,
Dո- այն թիվը, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել ավանդի ներդրման օրից մինչև ավանդի դիմաց կատարվող հերթական՝ ո-րդ դրամական հոսքերը ներառյալ: Այն դեպքում, երբ ավանդի ներդրման պահին է դրամական հոսքերը, D1 = 0:
Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկի օրինակ.

Ավանդի ներդրման օրը՝ 01.08.2018թ․

Ավանդի գումարը` 5,000,000 ՀՀ դրամ

Տարեկան տոկոսադրույքը` 7.00%

Ավանդի ժամկետը` 365 օր

Եկամտային հարկի չափը` 10%

Հաշվարկված տոկոսագումարը` 5,000,000 x 7.00% : 365 x 364 = 349,041.1

Եկամտային հարկը` 349,041.1 x 10% = 34,904.1

Ավանդատուի ստացած տոկոսային եկամուտը` 314,137 ՀՀ դրամ

11. Հաճախորդի հաշվից միջոցների դուրսգրումը կատարվում է ոչ ուշ, քան Հաճախորդի կողմից համապատասխան վճարման հանձնարարականը Բանկ ներկայացնելու հաջորդ բանկային օրը:
12. Հաճախորդի հաշվին ուղղված միջոցները մուտքագրվում են Հաճախորդի հաշվին, ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը Բանկ մուտք լինելու հաջորդ բանկային օրը:
13. Պատվովճարի հաշվի քաղվածքները տրամադրվում են հաճախորդին առնվազն երեսնօրյա պարբերականությամբ հաճախորդի նախընտրած տարբերակով․
· էլ. Փոստի միջոցով
· առձեռն
· փոստով։
14. Բանկը պարտավոր չէ Հաշվետիրոջը հաշվի քաղվածք տրամադրել, եթե հաշվետու ժամանակաշրջանում բանկը տվյալ հաշիվը չի դեբետագրել կամ կրեդիտագրել:
15. Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
16. Հաշվի քաղվածքը ստանալուց 15-օրյա ժամկետում հաշվի հետ կապված գործառնություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հաճախորդը Բանկին կարող է ներկայացնել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկումները չստանալու դեպքում Բանկը քաղվածքը համարում է ընդունված: Բողոքարկումը ներկայացվում է Բանկին գրավոր դիմումի տեսքով: Սահմանված ժամկետում ստացված բողոքարկման դիմումը Բանկն ընդունում է կատարման` իրականացնելով տեղական և միջազգային վճարային համակարգի կանոններով սահմանված համապատասխան գործողությունները:
17. Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Մասնաճյուղեր և Բանկոմատներ։
18. Ֆիզիկական անձանց հետ Բանկի կողմից հեռահար սպասարկումն իրականացվում է IDBanking առցանց համակարգի միջոցով: Բանկի հեռահար սպասարկման ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները ներկայացված են «Հեռահար բանկային ծառայությունների մատուցման հրապարակային պայմաններում»:
19. Բանկի և հաճախորդի միջև ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով: Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ Էլ. փոստ՝ info@fsm.am Հեռախոս` (+37460) 70-11-11 Ֆաքս` (+37410) 58-24-21 և կամ առևտրային արբիտրաժում («Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով):
20. Պատվովճարի հաշվում ներդրված միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց կամ հաճախորդի սնանկության դեպքում հանդիսանալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջոցները հատուկ բանկային հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկի կողմից հաճախորդին վճարված տոկոսներից ձևավորված միջոցներ են, բացառությամբ նոտարի կամ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ դեպքերի:
21. Պատվովճարի հաշվում առկա միջոցների վերադարձելիությունը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:
22. Բանկում ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափով, մասնավորապես`

logo.png

Ավանդի արժութային կառուցվածքը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժու-
թային ավանդ

Եթե նույն բանկում ունեք և՛ ՀՀ դրամով,
և՛ արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավել է

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

10 միլիոն ՀՀ դրամ

5 միլիոն ՀՀ դրամ

10 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

5 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` հինգ միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

23. Սույն տեղեկատվական ամփոփագրով չկարգավորվող դրույթները կարգավորվում են "ԱյԴի Բանկ" ՓԲԸ կողմից մատուցվող ծառայությունների սակագներով։
24. Պատվովճարի հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացված է Հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթեր ցանկում։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ


էջը թարմացվել է 04.10.2019 17:38
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: