Chat with us, powered by IDBank
Փոխանցումներ IDBank-ի և Fora Bank-ի միջև

Փոխանցումներ
IDBank-ի և Fora Bank-ի միջև



Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2020 թվականի հուլիսի 16-ի N 260-L որոշմամբ
Գործում է սկսած 2020 թվականի հուլիսի 21-ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք http://www.idbank.am/ հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն` (+37410) 59 33 33 , (+37460) 27 33 33 հեռախոսահամարներով։

Տեղեկատվական ամփոփագիր

Փոխանցում նախաձեռնողի կողմից ներկայացվող անհրաժեշտ տվյալները*

  • անձը հաստատող փաստաթուղթ*
  • Fora Bank-ի գործող հաճախորդի հաշվի/քարտի համարը
  • գումարը
  • ստացողի Անունը, Ազգանունը, Հայրանունը, որոնք նշված են անձնագրում
  • ռուբլով հաշվի համար IDBank-ում

Փոխանցում ստացողի կողմից ներկայացվող անհրաժեշտ տվյալները*

  • անձը հաստատող փաստաթուղթ**
  • հաշվի համար IDBank-ում

* Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։

**Անձը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ։ Բանկում գործող փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվության առկայության դեպքում լրացուցիչ չի պահանջվում։

IDBank-ի և Fora Bank-ի գործող հաճախորդների միջև հաշիվների/քարտերի համալրումը իրականացվում են`

  • «idbanking.am» և «web.idram.am» համակարգերի առցանց հարթակներում
  • idram բջջային հավելվածի միջոցով։

Բանկը հաճախորդին է տրամադրում յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող անդորրագիր։

Փոխանցման արժույթը

ՌԴ ռուբլի

Ստացման արժույթը

Համաձայն փոխանցման մեջ նշված հաշվի կամ քարտի արժույթի՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, եվրո:

Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել արտարժույթի փոխանակում Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված փոխարժեքով՝ անկանխիկի առքի կուրսով:

Փոխանցման արագություն

Մինչև 5 րոպե

Փոխանցման առավելագույն գումարը

  • օրական 300 000 ՌԴ ռուբլի
  • ամսական 600 000 ՌԴ ռուբլի

Փոխանցողից գանձվող սակագները

Փոխանցվող գումարի 0.65%-ին համարժեք ՀՀ դրամի չափով՝ նվազագույնը 700 դրամ, առավելագույնը 7000 դրամ***:

Միջնորդավճարը կարող է գանձվել հաճախորդի՝ Բանկում առկա դրամային հաշվից, ընդ որում արտարժույթի փոխարկումը կատարվում է Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված փոխարժեքով՝ անկանխիկի առքի կուրսով:

Ստացողից գանձվող սակագները

  • փոխանցած գումարի 0.3%-ը գանձվում է որպես համալրման միջնորդավճար:

Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել արտարժույթի փոխանակում Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված փոխարժեքով՝ անկանխիկի առքի կուրսով:

Աշխարհագրությունը

  • Fora Bank-ի գործող հաճախորդների հաշիվների/քարտերի համալրումը իրականացվում է միայն դեպի Ռուսաստանի Դաշնություն։

*** Գումարը համարժեք է նվազագույնը 100, առավելագույնը 1000 ՌԴ ռուբլու, որը կարող է ճշգրտվել համաձայն տվյալ օրվա սահմանված ռուբլու փոխարժեքից, ընդ որում նաև դեպի նվազում։

Ֆինանսական կազմակերպության կողմից վճարման և (կամ) փոխանցման ուշացման, չկատարման կամ մասնակի կատարման դեպքում կիրառվող ընթացակարգին (օրինակ՝ վնասի փոխհատուցման), ժամկետներին և պատասխանատվության շրջանակներին, ինչպես նաև սպառողի կողմից իրականացված վճարումների և (կամ) փոխանցումների հետ կապված բողոքարկման ժամկետներին, բողոքարկման ժամանակ կիրառվող ընթացակարգերին և սպառողի կողմից դրանց կիրառման կարգին և միջոցներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.idbank.am/content/handling-of-customer-complaints/

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

էջը թարմացվել է 07.08.2020 11:57
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: