Chat with us, powered by IDBank
Արագ Պլյուս Վարկ՝ եկամուտների հիմնավորմամբ

Արագ Պլյուս

Վարկեր՝ առանց գրավի, եկամտի հիմնավորմամբ

Ստացե՛ք վարկ առանց գրավադրման Ձեր աշխատավարձի մինչև ութապատիկի չափով, միայն եկամուտը հաստատող փաստաթղթով։


  • Տոկոսադրույք
    սկսած 17%-ից
  • Ժամկետ
    մինչև 36 ամիս
  • Նվազագույն գումար
    400 000 ՀՀ Դրամ
    կամ
    800 ԱՄՆ դոլար
  • Առավելագույն գումար
    3 000 000 ՀՀ Դրամ
    կամ
    6 000 ԱՄՆ դոլար

էջը թարմացվել է 17.12.2018 17:07

Արագ Պլյուս

Վարկ առանց գրավի՝ եկամուտների հիմնավորմամբ

Ընդհանուր պայմաններ


1․

Արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար

2․

Նվազագույն գումար

400 000 ՀՀ դրամ կամ 800 ԱՄՆ դոլար

3․

Վարկի առավելագույն գումար

Մինչև 3 000 000 ՀՀ դրամ կամ 6000 ԱՄՆ դոլար (Վարկառուի առանց գրավային ապահովման բոլոր վարկերի հանրագումարը չպետք է գերազանցի զուտ եկամտի ութապատիկը)

4․

Վարկի տարեկան տոկոսադրույք

ՀՀ դրամ

20%

ԱՄՆ դոլար

17%

5.

Վարկի տրամադրման նվազագույն ժամկետ

չի սահմանվում

6․

Վարկի տրամադրման առավելագույն ժամկետ

36 ամիս

7․

Վարկի տրամադրման եղանակ

- ՀՀ դրամով վարկերը տրամադրվում են ընթացիկ հաշվի կամ վճարային քարտի միջոցով,

- արտարժույթով վարկերը տրամադրվում են միայն վճարային քարտի միջոցով

8․

Վարկի մարման եղանակ

ամսական հավասարաչափ մասերով (անուիտետային)

9․

Ընդհանուր պարտքային պարտավորություններ (միջին ամսական)/ զուտ եկամուտներ (միջին ամսական)

(ԸՊԵ գործակից)*

առավելագույնը 55%

*ԸՊԵ հաշվարկում վերականգնվող վարկային գիծը հաշվարկվում է միայն տոկոսագումարների չափով, եթե այլ բան նախատեսված չէ տվյալ վարկային գծի պայմանագրով:

10․

Ապահովվածություն

դրամական հոսքեր

Վարկառուի նկատմամբ պահանջներ

11․

Վարկառուի կարգավիճակը

ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ

12․

Վարկառուի տարիքը

Վարկառուի տարիքը վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է 21 տարեկանից պակաս լինի և մինչև վարկի մարման վերջնաժամկետը չպետք է գերազանցի 65 տարեկանը

13․

Վարկառուի վարկային պատմության նկատմամբ պահանջ (դրական վարկային պատմություն)

1) դիմումի ներկայացման օրվա դրությամբ վարկառուն չպետք է ունենա ժամկետանց պարտավորություններ (վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ և այլն),

2) դիմումի ընդունման օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում (365 օր) վարկառուի ժամկետանց վարկերի գծով օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը, կամ

3) վարկային պատմության բացակայություն

14․

Վարկառուի եկամուտների նկատմամբ պահանջներ

եկամուտների կազմը և դրանց կշիռները սահմանվում են Հավելված1.1-ով

Միջնորդավճարներ

15․

Հայտի ուսումնասիրության վճար

5000 ՀՀ դրամ

16․

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար (պայմանագրային գումարից)

1%

17․

Հաշվի բացման վճար

Համաձայն Բանկի գործող սակագների

Վճարային քարտի սակագներ*

18․

Վճարային քարտի սակագներ և պայմաններ

Բանկի կողմից թողարկվող ցանկացած տեսակի վճարային քարտ բացառությամբ Visa Classic և Visa Gold տեսակների` ըստ հաճախորդի ցանկության

Տույժեր, տուգանքներ

19.

Ժամկետանց վարկի, գծով, օրական

0.1%

20.

Ժամկետանց տոկոսագումարի գծով, օրական

0.1%

21.

Վարկի վաղաժամկետ մարման համար

Չի սահմանվում

Այլ պայմաններ

22.

Վարկի տրամադրման դրական գործոնները

1) դրական վարկային պատմությունը

2) դրամական հոսքերը

23.

Վարկի մերժման գործոնները

1) բացասական վարկային պատմությունը,

2) հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից Բանկին տրամադրված/հայտարարված տեղեկությունները,

3) հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը,

4) դրամական հոսքերի ոչ բավարար մակարդակը,

5) այլ հիմքեր:

24.

Վարկի գծի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը

Պահանջվող բոլոր փաստաթղթերը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օր

25.

Որոշման մասին տեղեկացնելու ժամկետը

Որոշման կայացումից հետո առավելագույնը 1 աշխատանքային օր

26.

Վարկի վարկառուին տրամադրելու ժամկետը

Վարկի պայմանագիրը ստորագրվելու օրը

27.

Որոշման վավերականության առավելագույն ժամկետը

15 աշխատանքային օր

28.

Վարկի դիմումի ընդունման և ձևակերպման վայր

Բանկի բոլոր մասնաճյուղեր


ԱՐԱԳ ՊԼՅՈւՍ վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`

Վարկի գումար՝ 3 000 000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք՝ 20%
Ժամկետ՝ 36 ամիս
Հայտի ուսումնասիրության վճար՝ 5000 ՀՀ դրամ
Տրամադրման միանվագ միջնորդավճար՝ 1%
Տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի՝ 22.97%

Ծանոթություն

Վարկի մայր գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարները վարկառուի ցանկությամբ կարող են վճարվել նաև վարկի արժույթով:



Տոկոսագումարների հաշվարկման կարգ`

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:
Բանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:




էջը թարմացվել է 17.01.2019 10:46
Արագ Պլյուս վարկը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք


  • Վարկառուի եկամուտները հավաստող փաստաթղթեր

էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: