Chat with us, powered by IDBank

Արագ վարկային գծեր

Վարկային գծեր՝ հաշված րոպեների ընթացքում

Վարկային գիծը տրամադրվում է առանց գրավի` եկամտի հիման վրա։ Վարկային գիծը ստանալու համար պահանջվում է ունենալ դրական վարկային պատմություն և համապատասխան վարկարժանության գնահատական։


  • Տոկոսադրույք
    17-21%
  • Ժամկետ
    մինչև 36 ամիս
  • Նվազագույն գումար
    100 000 ՀՀ Դրամ

  • Առավելագույն գումար
    3 000 000 ՀՀ Դրամ



էջը թարմացվել է 24.07.2019 14:05

Արագ վարկային գիծ

Վարկային գծեր` առանց գրավի

Ընդհանուր պայմաններ

1.

Արժույթ

ՀՀ դրամ

2.

Նվազագույն գումար

100 000

3.

Վարկի առավելագույն գումար

Վարկային պատմություն ունեցող հաճախորդներ*

3 000 000

Վարկային պատմություն չունեցող հաճախորդներ Գրանցված զուտ եկամտի (աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ) քառապատիկ

4.

Տարեկան անվանական տոկոսադրույք

Վարկային պատմություն ունեցող հաճախորդներ*

17%-21%

Վարկային պատմություն ունեցող հաճախորդներ

21%

5.

Նվազագույն ժամկետ (ամիս)

18

6.

Առավելագույն ժամկետ* (ամիս)

36

7.

Տրամադրման եղանակ

անկանխիկ`վճարային քարտի միջոցով

8.

Վարկային գծի մարման ամսական նվազագույն չափ

10%

9.

Վարկային գծի մարման արտոնյալ ժամանակահատված

մինչև 45 օր
նախորդ ամսվա ընթացքում վարկային գծի անկանխիկ օգտագործված գումարների նկատմամբ (բացառությամբ քարտից քարտ փոխանցումների, ներբանկային և միջբանկային փոխանցումները ՀՀ տարածքում և սեփական հաշիվների միջև) տոկոսներ չեն հաշվարկվում, եթե հաճախորդը վերը նշված եղանակով վարկային գծի օգտագործված մասի մարումը կատարում է մինչև ընթացիկ ամսվա 15-ը

10.

Վարկային գծի և տոկոսագումարների մարման եղանակ

ամենամսյա պարտադիր մուտք քարտային հաշվին նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ օգտագործված գումարի՝ 8-րդ կետում նշված %-ի և կուտակված տոկոսագումարների հանրագումարի չափով` մինչև ընթացիկ ամսվա 15-ը, իսկ վարկային գծի մարումը՝ ժամկետի վերջում

11.

Ապահովվածություն

1) վարկարժանության գնահատական,

2) դրամական հոսքեր

3) ֆիզիկական անձի երաշխավորություն՝ անհրաժեշտության դեպքում

*Վարկային գծի առավելագույն գումարը, ժամկետը և տարեկան տոկոսադրույքը որոշվում են համաձայն հաճախորդի վարկարժանության գնահատականի


Միջնորդավճարներ


12.

Հայտի ուսումնասիրության վճար

չի սահմանվում

13.

Տրամադրման միանվագ միջնորդավճար

չի սահմանվում

14.

Ամսական սպասարկման վճար

չի սահմանվում

15.

Վճարային քարտի տեսակ

  • Visa Classic կրեդիտային քարտ, որի սակագները սահմանվում են հավելված 2.1-ով
  • Idram Rocket Visa քոբրենդային քարտ՝ համաձայն գործող սակագների


Վարկառուի/երաշխավորի նկատմամբ պահանջներ


16.

Կարգավիճակ

ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ

17.

Տարիքային սահմանափակում

Վարկառուի/երաշխավորի տարիքը վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է 21 տարեկանից ցածր լինի և մինչև վարկի մարման վերջնաժամկետը չպետք է գերազանցի 65 տարեկանը

18.

Վարկառուի/երաշխավորի վարկային պատմության նկատմամբ պահանջ

- Հաճախորդը պետք է ունենա դրական վարկային պատմություն (վարկային պատմության բացակայությունը ընդունելի չէ)

- Վարկի տրամադրման նախորդող առնվազն վեց ամսվա ընթացքում հաճախորդը պետք է լինի գրանցված աշխատող, եթե վերջինս չունի վարկային պատմություն


Տույժերը, տուգանքները


19.

Ժամկետանց վարկային գծի նկատմամբ, օրական

0.1%

20.

Ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ, օրական

0.1%

21.

Վաղաժամկետ մարման տույժ

չի սահմանվում

22.

Վարկային գծի վաղաժամկետ մարում պահանջելու հիմքեր

Բանկն իրավասու է պահանջել վարկային գծի վաղաժամկետ մարում, եթե`

1) հաճախորդը հրաժարվում է վճարային քարտից,

2) վարկային գծի ստացման համար ներկայացված տեղեկությունները կեղծ կամ անարժանահավատ են,

3) չի կատարել պայմանագրով սահմանված պարտավորությունները,

4) այլ հիմքեր` համաձայն պայմանագրի



Հայտի վերաբերյալ այլ պայմաններ


23.

Վարկային գծի տրամադրման դրական գործոններ

1) դրական վարկային պատմություն,

2) բավարար դրամական հոսքեր

3) վարկարժանության դրական գնահատական

24.

Վարկային գծի մերժման գործոններ

1) բացասական վարկային պատմություն,

2) անբավարար դրամական հոսքեր

3) վարկարժանության բացասական գնահատական,

4) կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում,

5) այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկային գծի վերադարձելիությունը

6) այլ գործոններ

25.

Որոշման կայացման առավելագույն ժամկետ

1 աշխատանքային օր

26.

Վարկառուին վարկային գծի վերաբերյալ կայացված որոշման մասին տեղեկատվության տրամադրման ժամկետ

1 աշխատանքային օր

27.

Որոշման վավերականության առավելագույն ժամկետ

10 աշխատանքային օր

28.

Դիմումի ընդունման, ձևակերպման և տրամադրման վայր

Բանկի բոլոր մասնաճյուղեր կամ առցանց՝ հավելվածի միջոցով



Արագ վարկային գծի փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ
Գումար՝ 1 000 000 ՀՀ դրամ
Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 21%
Ժամկետ՝ 36 ամիս
Կանխիկի տրամադրում Բանկի կանխիկացման կետերում` 0.5%
Վարկային գծի ամսական նվազագույն մարման չափ՝ 10%
Տարեկան փաստացի տոկոսադրույք` 24%


Ծանոթություն`


Վարկային գծի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարները վարկառուի ցանկությամբ կարող են վճարվել նաև վարկային գծի արժույթով:


Տոկոսագումարների հաշվարկման կարգ`


Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:
Բանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

էջը թարմացվել է 30.07.2019 16:18
Արագ վարկային գիծ ստանալու համար բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

էջը թարմացվել է 27.02.2019 18:03
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: