Chat with us, powered by IDBank

Էսքրոու հաշիվներ

Հաշիվներ` ՀՀ դրամով, ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և եվրոյով:

Տեղեկատվական ամփոփագիր Էսքրոու հաշիվների վերաբերյալ

Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2019 թվականի սեպտեմբերի 26-ի N 414-Լ որոշմամբ
Գործում է սկսած 2019 թվականի հոկտեմբերի 1 –ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի տարածքում կամ թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի հեռախոսազանգերի կենտրոն` 010 59 33 33 , 060 27 33 33 համարով։


ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

Գործողություն

Սակագին

Հաճախորդների խումբ

ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներ

Հաշվի բացում

Անվճար

Սպասարկման վճար

Հաշվին մուտքագրվող գումարի 0.2 տոկոսի չափով, նվազագույնը` 20 000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 500 000 ՀՀ դրամ։

250 մլն ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթով գումարը գերազանցող գործարքների դեպքում միջնորդավճարը՝ պայմանագրային։

Հաշվի արժույթ

ՀՀ դրամ և Բանկի կողմից ընդունելի այլ արժույթներով

Հաշվով գործարքների նվազագույն չափ

Չի սահմանվում

Հաշվով գործարքների առավելագույն չափ

Պայմանավորված է գործարքի պահանջներով

Կանխիկ գումարի մուտքագրում հաշվին

Համաձայն բանկային հաշվի սակագների և պայմանների

Հաշվով հնարավոր գործառնությունների տեսակներ

Հաշվի համալրում

Էսքրոու հաշվին մուտքագրվում է ապրանքի, ծառայության, շարժական կամ անշարժ գույքի ձեռքբերման համար նշված գումարը կամ նշված գումարի մի մասը՝ որպես գործարքի կատարման երաշխիք

կանխիկի մուտքագրում

այլ հաշիվներից փոխանցում, ինչպես նաև առցանց

բանկային փոխանցումների միջոցով

Հաշվի ելքագրում

կանխիկի ելքագրում

հաշվից փոխանցումներ, ինչպես նաև առցանց փոխանցումներ

Հաշվի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում

Անվճար

Տարեկան անվանական տոկոսադրույք

0%
(տարեկան տոկոսային եկամտաբերությունը հավասար է 0%)

Պայմանների փոփոխություն

Պայմանագրում պայմանների փոփոխություն կատարելիս էսքրոու Հաշվետիրոջից գանձվում է 10,000 ՀՀ դրամի չափով յուրաքանչյուր լրացուցիչ համաձայնագիր կնքելու համար

Հաշվի փակում

Անվճար

*Էսքրոու հաշիվը բանկային հատուկ հաշիվ է, որը նախատեսված է ապրանքների/ծառայությունների առքուվաճառքի գործարքների ապահով իրականացման համար:

1. Էսքրոու հաշիվը ներառում է.
· հաճախորդի համար բանկում էսքրոու հաշվի բացում,
· էսքրոու հաշվին Հաճախորդի միջոցների դեպոնացում /միջոցների սառեցում/,
· պարտավորությունների կատարման փաստաթղթային հավաստում,
· գործարքի կողմերի համար ընթացիկ հաշիվների բացում, վարում,
· Էսքրոու գումարի վճարում։
2. Բանկը գումարը վճարում է պայմանագրում նշված կողմին` ստանձնած պարտավորությունների կատարման փաստաթղթային ապացույցի ներկայացման դեպքում: Եթե պայմանագրի կողմերից մեկը ստանձնած պարտավորությունները չի կատարում ժամկետին կամ կատարում է ոչ պատշաճ, էսքրոու հաշվի գումարը վերադարձվում է գումարը մուտքագրած կողմին: 3. Էսքրոու հաշիվների բացումն իրականացվում է հետևյալ նպատակներով․
· Անշարժ գույքի ձեռքբերում
· Շարժական գույքի ձեռքբերում
· Ընկերության սեփականության իրավունքի ձեռքբերում
· Այլ գործարքներ
4. Էսքրոու գործարքի արժույթները
· Գույքի դիմաց վճարումն իրականացվում է բացառապես ՀՀ դրամով: Այլ արժույթներով գույքի դիմաց վճարումն իրակակացվում է միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:
· Այն դեպքում, երբ որպես գործարքի ապահովման միջոց մուտք է արվել արտարժույթ, ապա Էսքրոու պայմանագրով նախատեսված փաստաթղթերի ներկայացման դեպքում իրականացվում է արտարժույթի փոխարկում՝ տվյալ պահին Բանկի կողմից հրապարակված փոխարժեքներով:
5. Այն միջնորդավճարները, որոնք ենթակա են ԱԱՀ-ով հարկման, ներառում են նաև ԱԱՀ-ն։
6. Էսքրոու գործառնության ժամկետը պայմանավորված է գործարքի ժամկետով։
7. էսքրոու գործառնության արժույթը պայմանավորված է գործարքի արժույթով:
8. էսքրոու հաշիվների բացման, վարման և դրամարկղային սպասարկման վերաբերյալ կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են համապատասխան պայմանագրով։
9. Ուշադրություն՝ Հաճախորդի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանա հաճախորդը՝ իր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում։ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկ։
10. Հաճախորդի հաշվից միջոցների դուրսգրումը կատարվում է ոչ ուշ, քան Հաճախորդի կողմից համապատասխան վճարման հանձնարարականը Բանկ ներկայացնելու հաջորդ բանկային օրը:
11. Հաճախորդի հաշվին ուղղված միջոցները մուտքագրվում են Հաճախորդի հաշվին, ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը Բանկ մուտք լինելուց մեկ օրվա ընթացքում։
12. Էաքրու հաշվի քաղվածքները տրամադրվում են հաճախորդին առնվազն երեսնօրյա պարբերականությամբ հաճախորդի նախընտրած տարբերակով․
· էլ. Փոստի միջոցով
· առձեռն
· փոստով։
13. Բանկը պարտավոր չէ Հաշվետիրոջը հաշվի քաղվածք տրամադրել, եթե հաշվետու ժամանակաշրջանում Բանկը տվյալ հաշիվը չի դեբետագրել կամ կրեդիտագրել:
14. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
15. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
16. Հաշվով կատարված գործառնությունների դիմաց քաղվածքների և վճարային փաստաթղթերի կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման սակագները սահմանվում են համաձայն Բանկի գործող Սակագներ-ի:
17. Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
18. Հաշվի քաղվածքը ստանալուց 15-օրյա ժամկետում հաշվի հետ կապված գործառնություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հաճախորդը Բանկին կարող է ներկայացնել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկումները չստանալու դեպքում Բանկը քաղվածքը համարում է ընդունված: Բողոքարկումը ներկայացվում է Բանկին գրավոր դիմումի տեսքով: Սահմանված ժամկետում ստացված բողոքարկման դիմումը Բանկն ընդունում է կատարման` իրականացնելով տեղական և միջազգային վճարային համակարգի կանոններով սահմանված համապատասխան գործողությունները:
19. Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Մասնաճյուղեր և Բանկոմատներ։
20. Ֆիզիկական անձանց հետ Բանկի կողմից հեռահար սպասարկումն իրականացվում է IDBanking առցանց համակարգի միջոցով: Բանկի հեռահար սպասարկման ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները ներկայացված են «Հեռահար բանկային ծառայությունների մատուցման հրապարակային պայմաններում»:
21. Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել Էսքրու հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող պարզ տոկոսադրույքի չափը` այն ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ հրապարակելով Բանկի պաշտոնական կայքում:
22. Բանկի և հաճախորդի միջև ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով: Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ Էլ. փոստ՝ info@fsm.am Հեռախոս` (+37460) 70-11-11 Ֆաքս` (+37410) 58-24-21 և/ կամ առևտրային արբիտրաժում («Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով):
23. Բանկային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու Հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
24. Առանց Հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
25. Էսքրոու հաշվում առկա միջոցների վերադարձելիությունը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:
26. Բանկում ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափով, մասնավորապես`

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափով, մասնավորապես`

logo.png

Ավանդի արժութային կառուցվածքը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժու-
թային ավանդ

Եթե նույն բանկում ունեք և՛ ՀՀ դրամով,
և՛ արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավել է

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

10 միլիոն ՀՀ դրամ

5 միլիոն ՀՀ դրամ

10 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

5 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` հինգ միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

27. Սույն տեղեկատվական ամփոփագրով չկարգավորվող դրույթները կարգավորվում են "ԱյԴի Բանկ" ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագներով։
28. Էսքրու հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացված է Հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթեր ցանկում։ Բանկը երաշխավորում է
✓ էսքրոու հաշվին միջոցների դեպոնացումը
✓ էսքրոու հաշվից միջոցների ժամանակին վճարումը շահառուին` պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման փաստաթղթային հիմնավորման/ ներկայացման դեպքում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

էջը թարմացվել է 03.10.2019 16:09
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: