Chat with us, powered by IDBank

Էներգաարդյունավետ և մարզային հիփոթեքային վարկեր


Հավելված 1

Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2021 թվականի նոյեմբերի 11-ի 412-Լ որոշմամբ
Գործում է սկսած 2021 թվականի նոյեմբերի 26-ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն` 010 59 33 33 , 060 27 33 33 հեռախոսահամարներով։

Էներգաարդյունավետ և մարզային հիփոթեքային վարկերի տեղեկատվական ամփոփագիր

1.

Հիմնական պայմաններ

1.1

Վարկի նպատակ

  • ԷԱ չափանիշներին բավարարող բնակելի անշարժ գույքի ձեռքբերում

  • Մարզում բնակելի անշարժ գույքի ձեռքբերում

  • ԷԱ վերանորոգում[1]

  • Մարզում բնակելի անշարժ գույքի վերանորոգում

1.2

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

ՀՀ դրամ

1.3

Վարկի նվազագույն գումար

5,000,000

Մարզային վարկ – 2,000,000[2]

ԷԱ վերանորոգում - 3,000,000[3]

1.4

Վարկի առավելագույն գումար

35,000,000

35,000,000

1.5

Rocket Line[4]

Հիփոթեքային վարկի մինչև 10%-ի չափով, ոչ ավել, քան 10 000 000 ՀՀ դրամ

1.6

Վարկային գիծ[5]

Հիփոթեքային վարկի մինչև 5%-ի չափով, ոչ ավել, քան 5 000 000 ՀՀ դրամ

1.7

Վարկի նվազագույն ժամկետ

120 ամիս

60 ամիս

1.8

Վարկի առավելագույն ժամկետ

240 ամիս

120 ամիս

1.9

Տարեկան անվանական տոկոսադրույք[6]

Հաստատուն տոկոսադրույք՝ ամբողջ ժամանակահատվածի համար

8.75%-11.3%

/համաձայն Աղյուսակ 1-ի/

Հաստատուն տոկոսադրույք` ամբողջ ժամանակահատվածի համար

9.4%-11.4%

1.10

Տարեկան փաստացի տոկոսադրույք[7]

9.35%-12.53%

10.06%-15.90%

1.11

Նվազագույն կանխավճար

30%

Չի սահմանվում

10%[8] լրացուցիչ բնակելի անշարժ գույքի (երկրորդ գրավի) գրավադրման դեպքում:

1.12

Ապահովություն (գրավ)[9]

  • Ձեռքբերվող անշարժ գույքը
  • Ձեռքբերման իրավունքը

10% կանխավճարի դեպքում լրացուցիչ բնակելի անշարժ գույք, եթե առկա չէ կանխավճարի ապահովագրություն

  • Վերանորոգվող անշարժ գույքը

1.13

Վարկ/գրավ [10]

70%

70%

1.14

Վարկի տրամադրման եղանակ

միանվագ կամ փուլային, անկանխիկ՝ ընթացիկ հաշվի միջոցով

1.15

Արտոնյալ ժամանակահատված

Մինչև 12 ամիս արտոնյալ ժամանակահատվածի հնարավորություն միայն մարզային բնակարանային վարկերի դեպքում, այլապես արտոնյալ ժամանակահատված չի սահմանվում

1.16

Վարկի և տոկոսագումարների մարման եղանակ

  • անուիտետային` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ
  • զսպանակաձև՝ մայր գումարի վճարումն ամսական հավասարաչափ մասերով, իսկ տոկոսագումարներինը՝ ամսական

1.17

Վարկային հայտի ուսումնասիրման վճար

Չի սահմանվում

1.18

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար[11]

1%, առավելագույնը 200,000 ՀՀ դրամ

1.19

Բանկային հաշվի բացում

Բացվում է վարկի արժույթով՝ համաձայն Բանկում գործող սակագների։

1.20

Գրավի ձևակերպման համար կատարվող վճարներ

Իրականացվում է հաճախորդի կողմից

  • Գրավի առարկայի գնահատման վճար*
  • Գրավի առարկայի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի վճար
  • Գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի նոտարական վավերացման վճար
  • Գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական իրավասու մարմնում գրանցման վճար

* Առաջնային շուկայից բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում գրավի գնահատման վճարը իրականացվում է Բանկի կողմից

1.21

Վարկի գումարի և կանխավճարի կանխիկացման միջնորդավճար

Չի սահմանվում

1.22

Գրավատու

Ձեռք բերվող անշարժ գույքի դեպքում՝ վարկառուն և/կամ համավարկառուն, այլ անշարժ գույքի (լրացուցիչ գրավի) դեպքում՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ

1.23

Վարկառուի/համավարկառուի և անշարժ գույքը վաճառողի միջև կապը

Անշարժ գույքը չի կարող ձեռք բերվել այն ֆիզիկական անձից, ով հանդիսանում է վարկառուի/համավարկառուի ընտանիքի անդամ, մասնավորապես` վարկառուի/համավարկառուի հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողը, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխան, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխան

2.

Վարկառուին/համավարկառուին ներկայացվող պահանջներ

2.1

Վարկառուի/համավարկառուի կարգավիճակը

ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ, ում եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում

2.2

Տարիքային սահմանափակում

վարկառուն՝ 21 տարին լրացած ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը,

համավարկառուն՝ 21 տարին լրացած ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի տրամադրման պահին չպետք է գերազանցի 65 տարեկանը (տարիքային սահմանափակման պահանջը չի կիրառվում, եթե վարկի դիմում-հայտով լրացված տվյալների հիման վրա վարկառուի (մյուս համավարկառուների) ֆինանսական վիճակը առանց տվյալ համավարկառուի (համավարկառուների) բավարարում է հիփոթեքային վարկի մարմանը)

2.3

Վարկառուի/համավարկառուի վարկարժանության գնահատման ընդհանուր սկզբունքը[12]

ընդհանուր պարտքային վճարումների և զուտ եկամուտների առավելագույն հարաբերակցությունը (ԸՊԵ) չպետք է գերազանցի`

45%

45%

2.4

Վարկառուի/

համավարկառուի եկամուտներ

1) առաջնային եկամուտների կազմը՝ համաձայն Հավելված 1-ի

2) երկրորդային եկամուտների կազմը՝ համաձայն Հավելված 1-ի

2.5

Վարկառուի/ համավարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

1․ վարկային պատմության բացակայություն կամ

2. վարկի ստացման դիմումի ներկայացման օրվա դրությամբ ֆինանսաբանկային համակարգի նկատմամբ ժամկետանց պարտավորությունների բացակայություն (վարկի, վարկային գծի, օվերդրաֆտի, տրամադրված երաշխավորության և այլնի գծով),

3. վարկի ստացման դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում նախկինում ստացված վարկերի (վարկային գիծ, օվերդրաֆտ, տրամադրված երաշխավորություն և այլն) գծով վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարների մարումների ոչ ավել, քան 30 ուշացած օրերի հանրագումար

4.hաճախորդը չպետք է ներառված լինի Բանկի անցանկալի հաճախորդների ցանկում[13]։

2.6

ՏՈՒՅԺԵՐ, ՏՈՒԳԱՆՔՆԵՐ

ժամկետանց վարկի գումարի նկատմամբ տույժ` օրական 0.1%

ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ տույժ` օրական 0.1%

վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում `

- վարկային պայմանագրի գործողության 1-ին տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.6%,

- վարկային պայմանագրի գործողության 2-րդ տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.4%,

- վարկային պայմանագրի գործողության 3-րդ տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.2%,

- վարկային պայմանագրի գործողության 3-րդ տարվա ավարտից հետո վաղաժամկետ մարված գումարի նկատմամբ տույժ չի գանձվում։

Վաղաժամկետ մարման տույժ չի գանձվում այն գումարի հանդեպ, որը չի գերազանցում վաղաժամկետ մարման պահին հաջորդող 12 ամիսների համար մարման ժամանակացույցով նախատեսված վարկի մայր գումարների հանրագումարը։

Վարկի ոչ նպատակային օգտագործման դեպքում` Բանկն իրավասու է պահանջել․

1) վարկի ամբողջ գումարի վաղաժամկետ մարում,

2) տուգանք, ոչ նպատակային օգտագործված վարկի գումարի 25%-ի չափով

3) վարկի տոկոսադրույքի վերանայում՝ համաձայն Բանկի իրավասու մարմնի որոշման։

2.7

Ապահովագրություն

Իրականացվում է Բանկի կողմից համաձայն Հավելված 2-ի

2.8

Գրավի առարկային ներկայացվող պահանջներ[14]

Ներկայացված են Հավելված 3-ում

2.9

Հայտի և փաստաթղթերի ընդունման վայր

Բանկի բոլոր մասնաճյուղերում

2.10

Վարկի տրամադրման որոշման կայացում և հաճախորդին տեղեկացում

Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո մինչև 3 աշխատանքային օր

2.11

Վարկի տրամադրման ժամկետ

Վարկի տրամադրման որոշումը կայացնելուց հետո անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջական ներկայացնելու և գրավի իրավունքի գրանցումից հետո առավելագույնը 3 աշխատանքային օր

2.12

Վարկի տրամադրման մասին որոշման վավերականություն

30 աշխատանքային օր

2.13

Գլխավոր վարկային պայմանագիր

Բանկը հաճախորդի հետ կնքում է գլխավոր վարկային պայմանագիր մինչև 240 ամիս ժամկետով և մինչև անշարժ գույքի շուկայական արժեքի 100%-ի չափով, բացառությամբ «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի

2.14

Հաճախորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկ

Ներկայացված են հավելված 4-ում

Ծանոթություն.

բացի սույն պայմաններում նշված միջնորդավճարներից, վարկառուն իրականացնելու է նաև հետևյալ ծախսերը (1 գրավի դեպքում)*․

  • գույքի գնահատման վճար՝ մինչև 25,000 ՀՀ դրամ։ Բանկի հետ համագործակցող գույք գնահատող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Գնահատողների ցանկ
  • միասնական տեղեկանք` մինչև 10,300 ՀՀ դրամ
  • տեղեկատվության հարցում՝ 1,300 ՀՀ դրամ
  • նոտարական վավերացման վճարներ` մինչև 20,000 ՀՀ դրամ
  • գրավի իրավունքի գրանցում` մինչև 26,400 ՀՀ դրամ
  • սեփականության իրավունքի գրանցում՝ մինչև 46,100 ՀՀ դրամ
  • գրավադրվող գույքի ապահովագրություն(եթե կատարվելու է հաճախորդի կողմից)՝ վարկի մնացորդի 0,16%-ի չափով
  • վարկառուի ապահովագրություն(եթե կատարվելու է հաճախորդի կողմից)՝ վարկի մնացորդի 0,16%-ի չափով

Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Ապահովագրական ընկերությունների ցանկ

Անկախ Բանկի կողմից սույն պայմաններում նշված դրույքաչափերից, երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարները կարող են փոփոխվել երրորդ անձանց կողմից:

Ուշադրություն․

Վարկ ստանալու համար վարկառուն/համավարկառուն պետք է Բանկին ներկայացնի իր էլեկտրոնային փոստի հասցեն, հակառակ դեպքում վարկը մերժվում է



Աղյուսակ 1

Ֆինանսավորման աղբյուր

Ազգային հիփոթեքային ընկերություն

Վարկի ժամկետ

120

180

240

Վարկի տոկոսադրույք

9.25%

9․5%

10.75%

Տոկոսադրույքի փոփոխման դեպքեր՝

  • Ձեռքբերվող անշարժ գույքի և/կամ վարկառուի ու համավարկառուների (առկայության դեպքում) դժբախտ պատահարներից կյանքի ապահովագրությունը հաճախորդի կողմից իրականացվելու դեպքում վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը նվազում է 0.25 %-ով
  • IDsalary և IDsalary+ աշխատավարձային փաթեթին միանալու դեպքում (վարկառուի և/կամ համավարկառուի(ների) ընդհանուր եկամուտների առնվազն 80%-ի չափով) վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը նվազում է 0.25 %-ով
  • Կանխավճարի ապահովագրությունը Բանկի կողմից իրականացվելու դեպքում վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը բարձրանում է 0․55%-ով

Հավելված 1


Եկամուտների կազմը և ԸՊԵ գործակցին մասնակցելու առավելագույն կշիռները

1.

Առաջնային եկամուտներ

1.1

Վարկառուի/համավարկառուի մասնագիտական հմտությունների և կարողությունների վրա հիմնված հիմնական աշխատաժամանակում ստացվող աշխատավարձը/եկամուտ

100%

1.2

Սեփական ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվող համապատասխան փաստաթղթերով հիմնավորված եկամուտը (շահույթը)*

* բիզնեսը պետք է գրանցված լինի համապատասխան պետական մարմնում և գործի առնվազն 6 ամիս անընդմեջ

2.

Երկրորդային եկամուտներ

2.1

Վարձակալությունից ստացված եկամուտ, որը հիմնավորված է փաստաթղթերով։

Ընդ որում անշարժ գույքը վարկի դիմումի ընդունման օրվան նախորդող 12 ամսվա ընթացքում վարձակալության է հանձնվել առնվազն 270 օր և հիմնավորված է անհրաժեշտ փաստաթղթերով:

100%

2.2

Պարգևավճարները` եթե դրանք կրում են պարբերական բնույթ (առնվազն կիսամյակային) և վճարվել են վերջին մեկ տարվա ընթացքում:

100%

2.3

Շահաբաժինները` եթե դրանք կրում են պարբերական բնույթ և վճարումը կատարվել է հայտարարված շահույթից:

100%

2.4

Պետական գանձապետական պարտատոմսերում, ՀՀ ԿԲ արժեթղթերում, այլ արժեթղթերում ներդրումներից

ստացված եկամուտները` վարկի դիմումի ընդունման օրվան նախորդող առնվազն մեկ տարվա ընթացքում։

60%

2.5

Համապատասխան պայմանագրով հիմնավորված եկամուտ, որը անմիջական կապ չունի վարկառուի/համավարկառուի մասնագիտական զբաղվածության կամ հմտությունների հետ։

60%

2.6

Առնվազն մեկ տարվա ընթացքում վճարովի աշխատանքից կամ ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտը, որը հիմնավորված է համապատասխան պայմանագրով։

50%

2.7

Վարկի դիմումի ընդունման օրվան նախորդող մեկ տարում առնվազն ութ ամսվա ընթացքում ստացված փոխանցումները, եթե դրանք ստացվել են ընտանիքի անդամներից։ Ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ/եղբոր ամուսինն ու երեխաները։

60%

2.8

Կենսաթոշակը` երկարամյա ծառայության (ՀՀ ԿԱ ոստիկանության, ՀՀ պաշտպանության նախարարության, քրեակատարողական հիմնարկների և այլ համապատասխան մարմինների աշխատակիցների, մանկավարժների, դատավորների և այլն), կերակրողին կորցնելու և այլն (բացառությամբ տարիքային կենսաթոշակի)

60%

2.9

Ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող շահույթը/եկամուտը, որը հիմնավորված է ներքին հաշվառման փաստաթղթերով (այն դեպքում, եթե եկամուտը ստացվում է հարկային դաշտում ընդհանրապես չգրանցված բիզնեսից)

60%

2.10

Այլ եկամուտներ, ընդունելի Բանկի իրավասու մարմնի կողմից

մինչև 100%


Հավելված 2

1. Վարկառուի/համավարկառուի ապահովագրություն

Վարկառուի/համավարկառուի ապահովագրություն

Դժբախտ պատահարի արդյունքում մահացության դեպքի ապահովագրություն՝ վարկի մնացորդի չափով`
1. տարեկան կտրվածքով՝ յուրաքանչյուր տարի,
2. վարկի գործողության վերջին տարվա համար` վարկի մարմանը մնացած ժամկետի համար
3. վարկառուի/համավարկառուի վարկի մարմանը մասնակցող եկամուտներին համամասնորեն

2. Գրավի առարկայի ապահովագրություն

Ձեռք բերվող անշարժ գույքի ապահովագրություն*

Ապահովագրությունն իրականացվում է վարկի մնացորդի չափով`
1) տարեկան կտրվածքով` յուրաքանչյուր տարի,

2) վարկի գործողության վերջին տարվա համար` վարկի մարմանը մնացած ժամկետի համար

* ապահովագրությունն իրականացվում է ձեռք բերվող անշարժ գույքի 100% ավարտվածության աստիճանով սեփականության վկայականի առկայության դեպքում։ 2-րդ գույքի գրավադրման դեպքում՝

1. եթե ձեռք բերվող անշարժ գույքն ունի 100% ավարտվածություն և միևնույն ժամանակ

1) ձեռքբերվող անշարժ գույքի շուկայական արժեքը մեծ է վարկի մնացորդից, ապահովագրվում է ձեռք բերվող անշարժ գույքը վարկի մնացորդի չափով։

2) ձեռքբերվող անշարժ գույքի արժեքը փոքր է վարկի մնացորդից, ապա ապահովագրվում է՝ ձեռքբերվող գույքը՝ շուկայական արժեքի չափով և 2-րդ գույքը՝ վարկի մնացորդի և ձեռքբերվող գույքի շուկայական արժեքի տարբերության չափով։

2. մինչև ձեռք բերվող անշարժ գույքի 100% ավարտվածության աստիճանով սեփականության վկայականի առկայությունը, ապահովագրվում է 2-րդ գույքը։ Մասնավորապես․

3) եթե 2-րդ գույքի շուկայական արժեքը ավելի մեծ է, քան վարկի մնացորդը ապա ապահովագրվում է միայն 2-րդ գույքը վարկի մնացորդի չափով։ Ձեռքբերվող գույքի 100% ավարտվածությունից հետո ապահովագրվում է տարբերության չափով, մինչև 2-րդ գույքի ապահովագրության ժամկետի ավարտը, որից հետո ապահովագրվում է ձեռքբերվող անշարժ գույքը տարեկան կտրվածքով։

4) եթե 2-րդ գույքի շուկայական արժեքը ավելի փոքր է, քան վարկի մնացորդը ապա ապահովագրվում է միայն 2-րդ գույքը շուկայական արժեքի չափով։ Ձեռքբերվող գույքի 100% ավարտվածությունից հետո ապահովագրվում է տարբերության չափով, մինչև 2-րդ գույքի ապահովագրության ժամկետի ավարտը, որից հետո ապահովագրվում է ձեռքբերվող անշարժ գույքը տարեկան կտրվածքով։

3. Կանխավճարի ապահովագրություն

Կանխավճարի

ապահովագրություն

Վարկ/գրավ գործակիցը 70%-ը գերազանցելու և/կամ լրացուցիչ անշարժ գույքի գրավի բացակայության դեպքում իրականացվում է կանխավճարի ապահովագրություն։

Հավելված 3

Գրավի առարկային ներկայացվող պահանջներ

1

Գրավի առարկա

Ձեռք բերվող բնակելի անշարժ գույք, անշարժ գույքի ձեռքբերման իրավունք, այլ բնակելի/հասարակական անշարժ գույք

2

Գրավի առարկայի գտնվելու վայր

Հայաստանի Հանրապետության տարածք

3

Գրավի առարկայի գնահատում

Գրավի առարկան պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող մասնագիտացված կազմակերպություններից մեկի կողմից

4

Գրավի առարկայի ապահովագրություն

Համաձայն հավելված 2-ի

5

Այլ պահանջներ

Գրավի առարկան պետք է`

1) չգտնվի մեկ այլ շինության՝ հանրակացարանի տարածքում,

2) չգտնվի գերակա հանրային շահերի տարածքում,

3) մեկ այլ սեփականատիրոջ հետ չունենա ընդհանուր բակային տարածք, եթե այն բնակելի տուն է կամ դրա կազմում չպետք է ընդգրկված լինի հողամաս, որը հանդիսանում է մեկ այլ սեփականատիրոջ հետ համատեղ սեփականություն կամ բնակելի տունը ծանրաբեռնված է հողամասի վարձակալությամբ կամ անհատույց օգտագործմամբ։

Հիփոթեքային վարկերի նախահաստատման ուղեցույց


1. Հաճախորդը կարող է դիմել Բանկ հիփոթեքային վարկի նախահաստատման նպատակով։
2. Հաճախորդը ներկայացնում է հիփոթեքային վարկերի տրամադրման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ բացառությամբ ձեռքբերվող անշարժ գույքի հետ կապված փաստաթղթերի (սեփականության վկայական, կառուցվող անշարժ գույքի ձեռքբերման իրավունքի փաստաթուղթ, գրավի գնահատման ակտ և այլն), լրացնում անհրաժեշտ դիմումը և տրամադրում ԱՔՌԱ հարցման համաձայնագիր։
3. Հաճախորդի մենեջերը ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը, հաշվարկում հաճախորդին տրամադրվելիք հնարավոր վարկի գումարը կամ ձեռքբերվող անշարժ գույքի արժեքը, որը ըստ ներկայացված տվյալների կկարողանա ձեռք բերել հաճախորդը։
4. Եթե Հաճախորդին բավարարում է առաջարկված տարբերակը, հաճախորդի մենեջերը կազմում է վարկի հաստատման պահանջ համաձայն «Ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկերի տրամադրման ընթացակարգ»-ի պահանջների՝ բացառությամբ գրավի վերաբերյալ փաստաթղթերի, և ուղարկում ՎՌԿՎ։
Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում, Հաճախորդի կողմից 30 աշխատանքային օրվա ընթացքում ձեռքբերվող անշարժ գույքի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր չներկայացված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում վարկը կարող է տրամադրվել (կայացվում է կրկնակի որոշում), եթե հաճախորդի համար հաստատված վարկի գումարը չի փոփոխվելու։ Այն դեպքում եթե վարկի գումարը տարբերվելու է հաստատված գումարից՝ հաճախորդի փաթեթը Հաճախորդի մենեջերը ուղարկում է կրկնակի հաստատման։



[1] Վարկի գումարի առնվազն 40%-ը պետք է օգտագործվի էներգաարդյունավետ բարելավման և հին կենցաղային տեխնիկայի փոխարինման նպատակով (փոխարինման ենթակա կենցաղային տեխնիկայի ցանկ՝ էներգախնայողության բարձր չափանիշներին համապատասխանող սառնարան, լվացքի մեքենա, կաթսա, օդորակիչ, լեդ լամպեր), ընդ որում նշված գումարը չի կարող օգտագործվել միայն կենցաղային տեխնիկայի ձեռքբերման համար: ԷԱ բարելավումը ներառում է հին պատուհանների, մուտքի դռան, ջեռուցման համակարգի փոխարինումը նորով, ջերմամեկուսացումը, էլեկտրական էներգիա արտադրող սարքերի տեղադրումը։
[2] 4,000 Եվրոյին մոտավոր դրամային համարժեք
[3] 6,000 Եվրոյին մոտավոր դրամային համարժեք
[4] ԱյԴի Բանկ ՓԲԸ-ում վարկառուի անգրավ վարկերի հանրագումարը չի կարող գերազանցել 10 000 000 ՀՀ դրամը:
[5] ԱյԴի Բանկ ՓԲԸ-ում վարկառուի անգրավ վարկերի հանրագումարը չի կարող գերազանցել 10 000 000 ՀՀ դրամը:
[6] Ձեռքբերվող անշարժ գույքի և/կամ վարկառուի ու համավարկառուների (առկայության դեպքում) դժբախտ պատահարներից կյանքի ապահովագրությունը հաճախորդի կողմից իրականացվելու դեպքում վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը նվազում է 0.25 %-ով:
[7] ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:
[8] Եթե չի գրավադրվում լրացուցիչ անշարժ գույք, ապա կատարվում է կանխավճարի ապահովագրություն՝ սահմանված նվազագույն կանխավճարի և իրականացված կանխավճարի տարբերության չափով։
[9] Մարզերում 2 միլիոն ՀՀ դրամից փոքր վարկերի դեպքում անշարժ գույքի փոխարեն կարող է դիտարկվել շարժական գույքի գրավը և/կամ երրորդ անձի երաշխավորությունը։
[10] Վարկ/գրավ հարաբերակցության հաշվարկում հիմք է ընդունվում գույքի գնահատված շուկայական արժեքի և ձեռքբերման գնի նվազագույնը։
[11] Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճարը գանձվում է վարկի պայմանագրային գումարից։
[12] Վ/Ե գործակիցը սահմանվում է որպես վարկառուի բոլոր վարկերի ամսական հանրագումարային վճարի չափի և միջին ամսական եկամուտի հարաբերակցություն։ Գյուղերում տրամադրված վարկերի վարկունակության գնահատումը կարող է կատարվել տնային տնտեսության/ընտանեկան զուտ եկամուտների հիման վրա՝
Debt Service Coverage Ratio = Զուտ ընտանեկան եկամուտ/Պարտքերի դիմաց վճարումներ առնվազն 120%:
[13] Բանկի անցանկալի հաճախորդ դասակարգելու վերաբերյալ իրավահարաբերությունները կարգավորվում են «Բանկի կողմից հաճախորդին անցանկալի դասակարգելու չափանիշները սահմանելու և նրանց հետ հարաբերությունների կառավարման վերաբերյալ» ընթացակարգով- https://www.idbank.am/content/Classification_procedure/
[14] Գյուղերում տրամադրված վարկերի դեպքում գրավադրվող անշարժ գույքի, ինչպես նաև 2 մլն ՀՀ դրամից ցածր վարկերի դեպքում շարժական գույքի գնահատումը կարող է իրականացվել Բանկի աշխատակցի կողմից։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Բանկը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, հաճախորդին տրամադրում է վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
2. Բանկը պարտավոր է հաճախորդին տրամադրել հիփոթեքային վարկի առաջարկը պայմանագրի կնքման օրվանից առնվազն յոթ օր առաջ և հաճախորդին ընձեռել հնարավորություն մտածելու և վերջնական որոշում կայացնելու համար:
3. Վարկառուն իրավունք ունի պայմանագրով սահմանված իր պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն ժամկետից շուտ կատարելու` նախատեսված լինելու դեպքում վճարելով նաև տուգանք։
4. Վարկի վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Բանկի եկամուտը ձևավորող վճարները։
5. Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
6. Անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով։ Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, հիփոթեքի իրավունքը և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման։
7. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։
8.Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
9. Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է հետևյալ հղմամբ՝ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց:
10. Արտարժույթով վարկերի դեպքում փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է ընդունվում վարկի տրամադրման պահին ՀՀ ԿԲ պաշտոնական կայք-էջում հրապարակված փոխարժեքը: Փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել կախված ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։
11. Արտարժույթով վարկերի դեպքում վարկի մայր գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարները վարկառուի ցանկությամբ կարող են վճարվել նաև վարկի արժույթով:
12. Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա։
13. Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը և/կամ դրամական միջոցները կարող են օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ հաճախորդի մասին տեղեկատվությունը Բանկը առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը։ Հաճախորդը իրավունք ունի վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։
14. Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին՝ ապագայում վարկ ստանալու համար։
15. վարկառուն կարող է զրկվել գույքի (բնակարանի կամ տան) նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:
16. Հաճախորդի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում հաճախորդի այլ գույքի հաշվին:
17. Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձման ուղղված ծախսեր, այդ թվում դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, վարկի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ /առկայության դեպքում/ և վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։
18. Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70-11-11, ֆաքս` (+37410) 58-24-21: Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից։
19. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
20. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
21. Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
22. Վարկային պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների տրամադրման պայմաններին կարող եք տեղեկանալ հետևյալ հղմամբ՝ Սակագների։
23. Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ։
24. Բանկի կողմից հեռավար սպասարկումն իրականացվում է IDBanking.am առցանց համակարգի միջոցով: Բանկի հեռավար սպասարկման ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները ներկայացված են «Հեռավար բանկային ծառայությունների մատուցման հրապարակային պայմաններում»




էջը թարմացվել է 29.11.2021 17:09
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: