Chat with us, powered by IDBank

Visa կրեդիտային քարտ

 Visa  միջազգային վճարային քարտերի համակարգ

  • Տարեկան սպասարկում
    9,900 - 99,900 ՀՀ դրամ
  • Արժույթ
    ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո, ՌԴ ռուբլի
  • Cashback գնումներից
    0,5%

Oգտվե՛ք Ձեր քարտային հաշվին առկա գումարներից, կատարեք անկանխիկ գնումներ առևտրային կետերում և ինտերնետային միջավայրում: Քարտը կարող եք ստանալ քարտի դիմումը ներկայացնելուց 2-5 աշխատանքային օրվա ընթացքում։ Քարտային հաշիվը բացվում է անվճար։
Բանկի քարտապան կարող է հանդիսանալ 14 (տասնչորս) տարեկանից բարձր տարիքի ֆիզիկական անձը, որն օգտագործում է Բանկի կողմից տրամադրված վճարային քարտ, կամ դիմել է Բանկ քարտ ստանալու նպատակով: Visa հաշվարկային քարտերն աշխարհում ամենատարածված քարտերից են: Դրանք ընդունվում են վճարման գործնականորեն բոլոր առևտրային կետերում, սպասարկման ոլորտի ձեռնարկություններում և բանկոմատներում: Visa քարտատեսակի հավելյալ արտոնություններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Visa Platinum, Visa Signature, Visa Infinite


էջը թարմացվել է 17.11.2020 14:01

Visa կրեդիտային քարտեր

Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2020 թվականի նոյեմբերի 27-ի N 486-Լ որոշմամբ
Գործում է սկսած 2020 թվականի դեկտեմբերի 1–ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն` 010 59 33 33 , 060 27 33 33 հեռախոսահամարներով։

ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

Քարտի տեսակ Visa Platinum Visa Signature Visa Infinite
1. Քարտի արժույթ ՀՀ դրամ, եվրո, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի
2. Քարտի թողարկում 2-5 բանկային օրվա ընթացքում[1] անվճար
3. Քարտի գործողության ժամկետ 5 տարի
4. Քարտի շտապ տրամադրում[2] մեկ բանկային օրվա ընթացքում 5,000 ՀՀ դրամ
5. Քարտային հաշվի սպասարկման տարեկան վճար[3] 9,900 ՀՀ դրամ 69,900 ՀՀ դրամ 99,900 ՀՀ դրամ
6. Քարտային հաշվի չնվազող մնացորդ չի սահմանվում
7. Քարտային հաշվի դրական մնացորդին հաշվարկվող տոկոսադրույք Տարեկան պարզ տոկոսադրույք 0%
Տարեկան տոկոսային եկամտաբերություն 0%
8. Քարտի կրկնօրինակի տրամադրում` վնասված, շահագործման ոչ ենթակա, կորցրած/գողացած քարտի կամ PIN կոդի դեպքում (քարտի գործողության նույն ժամանակահատվածով) 4,900 ՀՀ դրամ 24,900 ՀՀ դրամ 49,900 ՀՀ դրամ
9. Քարտի վերաթողարկում` ժամկետը լրացած քարտերի դեպքում անվճար
10. Քարտի արգելափակում անվճար
11. Քարտի ապաարգելափակում անվճար
12. Քարտի մուտքագրումը միջազգային STOP ցանկ (7 օրով մեկ տարածաշրջանում) 10,000 ՀՀ դրամ
13. Քարտային հաշվի քաղվածքի ամենամսյա տրամադրում Բանկում կամ փոստի, էլ․ փոստի միջոցով անվճար
14. Քարտային հաշվի քաղվածքի լրացուցիչ տրամադրում Բանկում կամ փոստի[4], էլ․փոստի միջոցով 1,000 ՀՀ դրամ
15. Վճար յուրաքանչյուր SMS-ի համար[5] անվճար
16. Կից քարտի տրամադրում անվճար
17. Կցված քարտի սպասարկման տարեկան վճար 4,900 ՀՀ դրամ 24,900 ՀՀ դրամ 49,900 ՀՀ դրամ
18. Քարտային հաշվի համալրում hամաձայն տվյալ օրվա համար Բանկի կողմից սահմանված սակագնի
19. Միջնորդավճար քարտով Բանկի բանկոմատներից կանխիկի տրամադրման համար 2%
20. Միջնորդավճար Բանկի կանխիկացման կետերից(POS տերմինալ) կանխիկի տրամադրման համար 2%
21. Առանց քարտի օգտագործման քարտային հաշվից Բանկի կանխիկացման կետերից կանխիկացում ըստ համապատասխան քարտատեսակի Բանկի կանխիկացման կետերից (POS տերմինալ) կանխիկի տրամադրման համար սահմանված միջնորդավճարի
22. Միջնորդավճար ԱրՔա համակարգի անդամ այլ բանկերի կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար 2%
23. Միջնորդավճար քարտով ԱրՔա համակարգի անդամ չհանդիսացող և արտերկրի բանկերի ԱԳՄ–ներից և կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար 2%, նվազագույնը 1,500 ՀՀ դրամ
24. Միջնորդավճար քարտից քարտ կատարվող փոխանցումների համար բանկոմատների և ԱրՔա հավելվածի միջոցով 2%
IDBanking.am և Idram հարթակների միջոցով Բանկի` սինքրոնացում անցած քարտապանների քարտային հաշվից ԱրՔա համակարգի անդամների քարտերին փոխանցելու դեպքում 0,5%
IDBanking.am և Idram հարթակների միջոցով Բանկի` սինքրոնացում անցած քարտապանների քարտային հաշվից Բանկի այլ քարտերին փոխանցելու դեպքում անվճար
25. Միջնորդավճար քարտով կատարվող անկանխիկ գործարքների իրականացման համար անվճար
26. Կանխիկացման օրական սահմանաչափ 5,000,000 ՀՀ դրամ,
10,000 ԱՄՆ դոլար/ եվրո
500,000 ՌԴ ռուբլի
27. Կանխիկացման գործարքների օրական քանակը 10 հատ
28. Միջնորդավճար սահմանաչափերի ժամանակավոր կամ մշտական վերանայման համար 1,000 ՀՀ դրամ
29. Քարտային հաշվի փակում և քարտի վերադարձ անվճար
30. Cashback գնումներից` ԱրՔա համակարգի հավաստագրում ունեցող բանկերի POS տերմինալների միջոցով կատարվող գնումների դեպքում (այդ թվում նաև ինտերնետային միջավայրում)[6] 0.5%
31. Cashback գնումներից` ԱրՔա համակարգի հավաստագրում չունեցող բանկերի POS տերմինալների միջոցով կատարվող գնումների դեպքում (այդ թվում նաև ինտերնետային միջավայրում)6 0․5% 0.5% 0.5%
32. Քարտի նույն արժույթով ընթացիկ hաշվի բացում անվճար
33. IDBanking առցանց համակարգի միացում անվճար
34. Բանկի կողմից առաջարկվող փոքր տեսակի պահատեղերի անվճար վարձակալություն՝ քարտի գործողության յուրաքանչյուր տարվա համար[7] 30 օր 90 օր 180 օր
35. Privilege Banking արտոնյալ բանկային ծառայություն -
ներառված է ներառված է
36. Private Banking անհատական բանկային ծառայություն - - ներառված է
37. Idworking մուտքի փաթեթների համար զեղչ 3% 10% 10%
38. Ճամփորդական ապահովագրություն[8] - անվճար անվճար
39. Անվճար Visa Lounge Key ծրագիր[9] 2 մուտք 4 մուտք 6 մուտք
40. Visa Premium դասի քարտի այլ հավելյալ արտոնություններ և պայմաններ https://www.visa.com.ru/pay-with-visa/cards/premium/premium.html
41. Անգրավ վարկային գծի սահմանաչափ[10] համաձայն Բանկի վարկարժանության համակարգի 3,000,000 ՀՀ դրամ
Private Banking անհատական բանկային ծառայության հաճախորդների համար համաձայն վերջիններիս համար սահմանված սահմանաչափերի

1 Քարտի ակտիվացումը կատարվում է համաձայն Բանկի «Վճարային քարտերի սպասարկման» կանոնների (այսուհետ տեքստում՝ Կանոններ)՝ հետևյալ հղմամբ՝Կանոններ, ինչպես նաև Բանկի բանկոմատների միջոցով համաձայն հետևյալ հղման։
2Քարտի շտապ տրամադրումն իրականացվում է միայն Բանկի Վարդանանց մասնաճյուղում: Հասցե․ ՀՀ, ք. Երևան, Վարդանանց 13, հեռախոսահամարներ` +37410 593333 , +37460 273333:
3Քարտի սպասարկման տարեկան վճարը գանձվում է քարտային հաշվից, որի համար հիմք է ընդունվում տվյալ օրվա համար ԿԲ կողմից սահմանված փոխարժեքը:
4Քաղվածքի տրամադրումը ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս իրականացվում է Հաճախորդի քարտային հաշվին փոստային ծառայության և Բանկի համապատասխան սակագների հանրագումարի առկայության դեպքում։
5Ծառայությունը գործում է 500 ՀՀ դրամ/ 1 ԱՄՆ դոլար/1 եվրո/100 ՌԴ ռուբլի և ավել գործարքների համար:
6Սույն Cashback-ը չի վճարվում հետևյալ ոլորտների առևտրի և սպասարկման կետերում կատարված գնումների համար՝ հեռահաղորդակցման ծառայություններ, կոմունալ ծառայություններ, էլեկտրոնային փողեր, պետական մարմինների վճարումներ (հարկեր, տուրքեր և այլ վճարներ), բարեգործական հանգանակություններ, Բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող այլ ծառայություններ, ինչպես նաև եվրո արժույթով թողարկված քարտերով կատարված գործարքների դիմաց։
Տվյալ ամսվա ընթացքում կատարված գործարքների համար Cashback-ը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 25-րդ օրը։ Ստացված Cashback-ից գանձվում և ՀՀ պետական բյուջե է վճարվում եկամտահարկ՝ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով։
7Ծառայությունը հասանելի է Բանկի կողմից մատուցվող ծառայությունների սակագներով սահմանված մասնաճյուղերում ՝ ազատ պահատուփ լինելու պարագայում :
8«ԱյԴի Բանկ» ՓԲԸ հետ համագործակցող ապահովագրական կազմակերպության կողմից անվճար մեկ տարի տևողությամբ ապահովագրություն՝ ընդհանուր 30 օր գործողության ժամկետով մի քանի ուղևորությունների համար։ Ապահովագրության տարածքն է՝ ամբողջ աշխարհը, ապահովագրական գումարը՝ 30,000 (երեսուն հազար) եվրո։ Ոչ պայմանական չհատուցվող գումար (ֆրանշիզա)- չի կիրառվում։
9Անվճար մուտքերի քանակը սահմանվում է Visa համակարգի տվյալ պահին գործող պայմաններով:
10Համաձայն Բանկում գործող անգրավ վարկային գծերի տեղեկատվական ամփոփագրի։

Ընդհանուր պայմաններ

1. Բանկի քարտերը հաշվարկային են և նախատեսված են Քարտապանին պատկանող դրամական միջոցների սահմաններում կանխիկացման, կանխիկի մուտքագրման և անկանխիկ գործառնություններ/գործարքներ իրականացնելու համար՝ Քարտապանի քարտային հաշվում առկա դրամական միջոցների և Բանկի կողմից տրամադրված վարկային գծի/օվերդրաֆտի հաշվին:
2. Այն միջնորդավճարները, որոնք ենթակա են ԱԱՀ-ով հարկման, ներառում են նաև ԱԱՀ-ն։
3. Կազմակերպությունների հետ աշխատավարձային քարտերի տրամադրման և սպասարկման սակագները սահմանվում են առանձին` համապատասխան պայմանագրերով:
4. Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ հրապարակելով Բանկի պաշտոնական կայքում:
5. Քարտային հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկված տոկոսները վճարվում են ամսական հաճախականությամբ:
6. Քարտային հաշվի գումարի նկատմամբ տոկոսները հաշվեգրվում են գումարը մուտքագրելու օրվանից մինչև այն հաճախորդին վերադարձնելու կամ հաճախորդի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:
7. Բանկին վերապահված է հաշվում եղած դրամական միջոցների դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք:
8. Բանկի և հաճախորդի միջև ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով:
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ Էլ. փոստ՝ info@fsm.am Հեռախոս` (+37460) 70-11-11 Ֆաքս` (+37410) 58-24-21:
9. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
10. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
11. SMS հաղորդագրության և էլեկտրոնային հասցեի ակտիվացման համար անհրաժեշտ է այցելել (անձը հաստատող փաստաթղթով) Բանկի ցանկացած մասնաճյուղ և լրացնել համապատասխան դիմում-հայտը:
12. Քարտը հաճախորդին տրամադրվում է քարտի տրամադրման դիմումը Բանկ ներկայացնելուց և սպասարկման պայմանագիրը ստորագրելուց հետո 2-5 բանկային օրվա ընթացքում:
13. Առցանց պատվիրված (հատուկ դեպքերում Բանկի հայեցողությամբ նաև մասնաճյուղում պատվիրված) Քարտը կարող է առաքվել Երևանի տարածքում Հաճախորդի նախընտրելի հասցեով՝ Հաճախորդի քարտային հաշվին առաքման ծառայության համար անհրաժեշտ գումարի առկայության դեպքում, եթե Բանկի կողմից տվյալ պահին սահմանված է նման սակագին։
14. Քարտի հետ հաճախորդին տրամադրվում է նաև հատուկ ծածկագիր (PIN-կոդ) պարունակող ծրար կամ քարտի ակտիվացման և օգտագործման համար հաճախորդից կպահանջվի քարտը մուտք անել Բանկի բանկոմատ և ընտրել «Ակտիվացնել քարտը» կոճակը։ Այնուհետև, SMS հաղորդագրության միջոցով, հաճախորդի՝ Բանկում գրանցված բջջային համարին կուղարկվի քարտի ակտիվացման մեկանգամյա կոդ, որը Բանկի բանկոմատում մուտքագրելուց հետո հաճախորդից կպահանջվի ստեղծել քարտի PIN կոդ՝ մուտքագրելով քառանիշ թիվ։ PIN-կոդը պետք է օգտագործի միայն հաճախորդը, ինչպես նաև հաճախորդը պարտավոր է ապահովել PIN-կոդի հասանելիության անհնարինությունը այլ անձանց: Խորհուրդ չի տրվում PIN-կոդը պահպանել քարտի հետ միասին: Ակտիվացումը հնարավոր է կատարել ինչպես Բանկի, այնպես էլ ՀՀ տարածքի բոլոր այն բանկոմատների միջոցով, որոնցում առկա է նման հնարավորություն:
15. Բանկի կողմից Քարտն ակտիվացվում է Քարտը և PIN ծածկագիրը Քարտապանի կողմից ստանալուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:
16. Քարտի ժամկետի ավարտման դեպքում քարտի վերաթողարկումը կատարվում է բացառապես Քարտապանի համաձայնությամբ` քարտի վերաթողարկման դիմումը Բանկ ներկայացնելուց 2-5 բանկային օրվա ընթացքում։
17. Քարտով գործարքները հնարավոր է իրականացնել ինչպես քարտային հաշվի արժույթով, այնպես էլ քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով` տվյալ գործարքի օրվա համար Բանկի կողմից սահմանված փոխարժեքով:
18. Գործարքի գումարը քարտային հաշվի արժույթի փոխարկելու արդյունքում փոխարժեքների տարբերությունից առաջացած վնասների համար Բանկը պատասխանատվություն չի կրում:
19. Բոլոր միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով։ Արտարժութային քարտերի համար սահմանված միջնորդավճարները գանձվում են տվյալ գործարքի օրվա համար Բանկի կողմից սահմանված վաճառքի փոխարժեքով:
20. Քարտային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա։
21. Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
22. Բանկի և հաշվետիրոջ միջև վարկային պարտավորությունների առկայության դեպքում քարտային հաշվից դրամական միջոցները անակցեպտ գանձվում են վարկային պայմանագրով նախատեսված կարգով։
23. Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
24. Հաշվի քաղվածքը ստանալուց 15-օրյա ժամկետում հաշվի հետ կապված գործառնություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հաճախորդը Բանկին կարող է ներկայացնել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկումները չստանալու դեպքում Բանկը քաղվածքը համարում է ընդունված: Բողոքարկումը ներկայացվում է Բանկին գրավոր դիմումի տեսքով: Սահմանված ժամկետում ստացված բողոքարկման դիմումը Բանկն ընդունում է կատարման` իրականացնելով տեղական և միջազգային վճարային համակարգի կանոններով սահմանված համապատասխան գործողությունները:
25. Քարտի կորստի դեպքում հաճախորդը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում հեռախոսակապի միջոցով կամ այլ հնարավոր եղանակով տեղյակ պահի. - «ԱրմենիանՔարդ» ՓԲԸ պրոցեսինգային կենտրոնին (010) 592222 շուրջօրյա հեռախոսահամարով կամ
- զանգահարի Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն (010) 59 33 33 շուրջօրյա հեռախոսահամարով կամ
- անձնագրով այցելի Բանկի ցանկացած մասնաճյուղ
Հաճախորդի կողմից քարտի կորստի մասին հեռախոսակապի միջոցով հայտնելու պահին քարտով գործարքների իրականացումը անմիջապես կկասեցվի:
Բանկը պատասխանատվություն չի կրում քարտապանին հասցրած այն վնասի համար, որը կատարվել է քարտը կորցնելու և Բանկ հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում: Քարտի գործողության կասեցումից հետո հաճախորդը պետք է այցելի Բանկ և ներկայացնի քարտի կորստի մասին գրավոր դիմում, որի հիման վրա Բանկը հաճախորդին 2-5 բանկային օրվա ընթացքում կտրամադրի նոր քարտ: Մանրամասն տես Բանկի «Վճարային քարտերի սպասարկման կանոններում»՝ հետևյալ հղմամբ՝ Կանոններ։
26. Ժամկետից շուտ քարտի սպասարկումը դադարեցվում և քարտային հաշիվը փակվում է քարտատիրոջ գրավոր դիմումի համաձայն: Քարտային հաշվի մնացորդը վերադարձվում է հաճախորդին: Քարտը ենթակա է վերադարձման Բանկ:
27. Քարտը փակելուց մեկ տարվա ընթացքում հաշիվը չօգտագործելու դեպքում, եթե փակված վճարային քարտի հաշվի մնացորդը չի գերազանցում 1,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արժույթը, ապա հաշիվը փակվում է Բանկի նախաձեռնությամբ` գանձելով միջնորդավճար հաշվում առկա մնացորդի չափով:
28. Ուշադրություն. Հաճախորդի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանա հաճախորդը՝ իր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում։ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկ։
29. Տոկոսագումարների հաշվարկի օրինակ․
Քարտին գումարը մուտքագրելու օրը՝ 01.08.2018թ․
Քարտ մուտքագրված գումարը` 100,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույքը` 4%
Տոկոսագումարի վճարումը` ժամկետի վերջում
Քարտին գումարը մնալու ժամկետը` 365 օր
Եկամտային հարկի դրույքաչափը` 10%
Հաշվարկված տոկոսագումարը` 100,000 x 4% : 365 x 364 = 3989.04 ՀՀ դրամ
Եկամտային հարկի գումարը` 3989.04 x 10% = 398.90 ՀՀ դրամ
Քարտապանի ստացած եկամուտը` 3590.14 ՀՀ դրամ
30. Կից քարտի տրամադրում․
· Քարտապանը (Հիմնական քարտապան) կարող է իր քարտին (հիմնական քարտ) կից Բանկից ստանալ հավելյալ քարտ(եր) ինչպես իր համար, այնպես էլ երրորդ անձի համար:
· Կից քարտը կարող է տարբեր լինել հիմնական քարտի տեսակից, սակայն պետք է քարտի դասով լինի հիմնական քարտին հավասար կամ ավելի ցածր դասի:
· Կից քարտով կատարվող գործարքները հաշվառվում և արտացոլվում են հիմնական քարտի քարտային հաշվում:
· Հիմնական քարտապանը Բանկին գրավոր դիմում ներկայացնելով՝ կարող է սահմանել կից քարտի համար կանխիկացման օրական սահմանաչափեր, գործարքների և կանխիկացման գործարքների օրական քանակի սահմանաչափերը։
· Հիմնական և կից քարտերով իրականացված բոլոր գործարքների արդյունքում Բանկի նկատմամբ ձևավորված պարտավորությունները հանդիսանում են Հիմնական քարտապանի պարտավորությունները։
· Կից քարտի վերաթողարկման դեպքում համաձայնություն կարող է տալ Հիմնական քարտապանը, ինչպես նաև կից քարտի քարտապանը։
· Հավելյալ քարտապան(ներ)ը պարտավորվում է(են) տեղեկացնել Բանկին Հիմնական քարտապանի մահվան, անգործունակության, անվճարունակության կամ սնանկության դեպքերում և չօգտագործել քարտը նման տեղեկատվություն ունենալու դեպքում:
31. Այլ բանկերի բանկոմատներից և POS տերմինալներից կանխիկացման ժամանակ սպասարկող բանկի կողմից կարող են կիրառվել հավելյալ միջնորդավճարներ: 32. Այլ բանկերի բանկոմատներից քարտից քարտ կատարվող փոխանցումների ժամանակ սպասարկող բանկի կողմից կարող է գանձվել հավելյալ միջնորդավճար: 33. Վիրտուալ միջավայրում Բանկի կողմից թողարկված վճարային քարտերով գործառնությունների իրականացման ժամանակ կիրառվում է 3D Secure տեղեկատվական անվտանգության համակարգ։ Քարտով գործառնություն իրականացնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վճարային համակարգերի կողմից հաստատված տարբերանշաններին (Visa-ի դեպքում VerifiedbyVisa,): Տեխնիկական կամ Բանկի գործունեությամբ չպայմանավորված որևէ պատճառով 3D Secure անվտանգության գաղտնաբառ չստանալու և դրա արդյունքում գործարքը խափանվելու դեպքում Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում: 34. Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Մասնաճյուղեր և Բանկոմատներ։ 35. Բանկի կողմից հեռավար սպասարկումն իրականացվում է IDBanking առցանց համակարգի միջոցով: Բանկի հեռավար սպասարկման ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները ներկայացված են «Հեռավար բանկային ծառայությունների մատուցման հրապարակային պայմաններում» 36. Վճարային քարտի ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ․
- վճարային քարտի ստացման դիմում
- անձը հաստատող փաստաթուղթ
- հանրային ծառայությունների համարանիշ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք
37. Քարտի օգտագործման, պահպանման, անվտանգության ապահովման, քարտով գործարքների բողոքարկման վերաբերյալ այլ դրույթները, որոնք սահմանված չեն սույն տեղեկատվական ամփոփագրում, սահմանված են Կանոններով, Բանկի կողմից վճարային քարտի թողարկման, տրամադրման և սպասարկման հետ կապված Բանկի և Քարտապանի միջև կնքվող պայմանագրով, ներքին իրավական ակտերով, և վճարահաշվարկային համակարգերի (ԱրՔա, Visa, Mastercard) կանոններով:
38. Բանկը պարտավոր է հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս վերջինիս տրամադրել Կանոնները։
39. Քարտային հաշվում առկա միջոցների վերադարձելիությունը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`

logo.png

Ավանդի արժութային կառուցվածքը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժու-
թային ավանդ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով,
և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից ավել է

Եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից պակաս է

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

16 միլիոն ՀՀ դրամ

7 միլիոն ՀՀ դրամ

16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Լրացուցիչ պայմաններ պրեմիում դասի VISA Signature և VISA Infinite քարտերի համար

1. Անվճար միջազգային կոնսիերժ ծառայություն․ 24/7 շուրջօրյա տեղեկատվության տրամադրում, տոմսերի ամրագրում և այլ ծառայություններ՝ անձնական օգնականի միջոցով։
2. SpeedPass ծառայություն․ Ուղեկցում օդանավակայաններում` օդանավից մինչև ավտոմեքենա և հակառակը, վիզա ստանալու աջակցություն տեղ հասնելուն պես և այլն։
3. Բոլոր օդանավակայաններում բիզնես սրահների մուտքի հնարավորություն՝ Lounge Key ծրագիր:
4. Ճամփորդության վճարի 50% և ավելի վճարման դեպքում Signature քարտերի համար մինչև 500,000 (հինգ հարյուր հազար), իսկ Infinite քարտերի համար մինչև 1,000,000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլարի ապահովագրական ծածկույթ քարտապանի և իր հետ ճամփորդող ընտանիքի անդամների (կին/ամուսին և երեխաներին, մինչև 5 հոգի) համար։ Ապահովագրությունը ներառում է բժշկական փոխհատուցում, իրերի կորուստ, չվերթի ուշացում, դժբախտ պատահարներ և այլն։
5. Ապահովագրական ծառայություններ՝ գնումների ապահովագրություն (գնված ապրանքի կորուստի, վնասման և այլն) և երկարացված երաշխիք (բացի արտադրողի կողմից սահմանված երաշխիքից ևս 24 ամիս)։
6. Հատուկ զեղչեր և արտոնյալ առաջարկներ ամբողջ աշխարհում։
7. Մինչև 12% արտոնյալ զեղչ Agoda.com (www.agoda.com/visacemea) կայքում ամրագրումների դեպքում:
8. VISA Luxury Hotels Collection փաթեթով ( www.visaluxuryhotels.com) ամրագրման արտոնյալ պայմանների տրամադրում:
9. Մինչև 35% արտոնյալ զեղչ Avis.com (www.avisworld.com/visa) կայքում ավտոմեքենայի վարձակալության համար:
10. Global Customer Assistance անհատական ծառայություն․ հատուկ իրավիճակներում քարտի շտապ բլոկավորում, քարտի փոխարինում, կանխիկի տրամադրում։
11. Visa քարտերի Premium դասի հավելյալ արտոնությունները և մանրամասն պայմանները՝ https://www.visa.com.ru/pay-with-visa/cards/premium/premium.htmlկայքում:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

«Ձեր ֆինանսական տեղեկատուն»`www.fininfօ.am

Fininfo.am-ը Ձեր ֆինանսական տեղեկատուն է, որտեղ Դուք կարող եք որոնել և համեմատել ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ամենատարածված ծառայությունները:

էջը թարմացվել է 02.12.2020 14:17
Visa կրեդիտային քարտ ստանալու համար բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

էջը թարմացվել է 18.02.2020 17:46
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: