Chat with us, powered by IDBank
Պարտատոմսերի գրավով վարկեր Վարկեր գրավով

Պարտատոմսերի գրավով վարկեր

Վարկեր` ապահովված պարտատոմսերի գրավով


Օգտվե՛ք պարտատոմսերի գրավով վարկատեսակից։ Ստացե՛ք վարկ մինչև գրավադրվող պարտատոմս(եր)ի անվանական արժեքի 95%-ը ։ Վարկը կարող եք մարել անուիտետային և դիսկոնտ եղանակներով։



  • Տոկոսադրույք
    ԱՄՆ դոլարի դեպքում (պարտատոմսի միևնույն արժույթի դեպքում)՝ արժեկտրոնային տարեկան եկամտաբերություն + 1%

    ՀՀ դրամի դեպքում (եթե պարտատոմսի արժույթը ԱՄՆ դոլար է)՝ ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույք + 5%
  • Ժամկետ
    Մինչև պարտատոմսի մարման օրը
  • Նվազագույն գումար
    100 000 ՀՀ դրամ
    կամ համարժեք արտարժույթ
  • Առավելագույն գումար
    250 000 000 ՀՀ Դրամ
    կամ համարժեք արտարժույթ


էջը թարմացվել է 01.11.2019 17:34

Պարտատոմսերի գրավով վարկեր

Վարկեր` ապահովված պարտատոմսերի գրավով

Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2019 թվականի սեպտեմբերի 26-ի N 419-L որոշմամբ
Գործում է սկսած 2019 թվականի հոկտեմբերի 3-ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն` 010 59 33 33 , 060 27 33 33 հեռախոսահամարներով։


«ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳՐԱՎՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԿԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

Ընդհանուր պայմաններ

1.

Վարկի տեսակ

Վարկ

Վարկային գիծ

2.

Նպատակ

այլ

3.

Նվազագույն գումար/սահմանաչափ

100 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

4.

Առավելագույն գումար/սահմանաչափ

250 000 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

5.

Արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար

6.

Տարեկան անվանական տոկոսադրույք

1. Միևնույն արժույթի պարտատոմսերի դեպքում՝ արժեկտրոնային տարեկան եկամտաբերություն + 1%

2. Տարարժույթ պարտատոմսերի դեպքում` ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույք + 5% [1]

7.

Տարեկան փաստացի տոկոսադրույք2

ՀՀ դրամ

6․8%

7․52%

ԱՄՆ դոլար

11․97%

12․44%

8.

Վարկային գծի չօգտագործված մասի դիմաց հաշվեգրվող տարեկան տոկոսադրույք

0%

9.

Վարկի/վարկային գծի տրամադրման միջնորդավճարներ

Չի սահմանվում

10.

Վարկ/գրավ հարաբերակցություն

1) վարկի անուիտետային մարման դեպքում` գրավադրվող պարտատոմս(եր)ի անվանական արժեքի 95%-ի չափով ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերի դեպքում, 85%-ի չափով ՀՀ դրամով տրամադրվող վարկերի դեպքում,
2) վարկի դիսկոնտային մարման դեպքում` գրավադրվող պարտատոմս(եր)ի անվանական արժեքի 100%-ի չափով ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերի դեպքում, 90%-ի չափով ՀՀ դրամով տրամադրվող վարկերի դեպքում,
3) վարկային գծի դեպքում` գրավադրվող պարտատոմս(եր)ի անվանական արժեքի 95%-ի չափով ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերի դեպքում, 85%-ի չափով ՀՀ դրամով տրամադրվող վարկերի դեպքում։

11.8

Մարման եղանակ

1) անուիտետային` ամսական հավասարաչափ մարում, կամ 2) դիսկոնտային` տոկոսագումարների վճարումը ժամկետի սկզբում, իսկ մայր գումարինը` ժամկետի վերջում

1) տոկոսագումարների մարումը՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը միևնույն ամսվա 1-ի դրությամբ կուտակված տոկոսների հանրագումարի չափով, 2) մայր գումարի մարումը՝ ժամկետի վերջում

12.

Վարկային գծի ամսական մարման նվազագույն չափ

0%

13.

Վարկային գծի մարման արտոնյալ ժամանակահատված

Մինչև 45 օր`

նախորդ ամսվա ընթացքում վարկային գծի անկանխիկ օգտագործված գումարների նկատմամբ (բացառությամբ քարտից քարտ փոխանցումների, Բանկ-Հաճախորդ համակարգի միջոցով ներբանկային և միջբանկային փոխանցումները ՀՀ տարածքում և սեփական հաշիվների միջև) տոկոսներ չեն հաշվարկվում, եթե հաճախորդը վարկային գծի օգտագործված մասի մարումը կատարի մինչև ընթացիկ ամսվա 15-ը

14.

Առավելագույն ժամկետ

մինչև պարտատոմսի մարման օրը

15.

Նվազագույն ժամկետ

6 ամիս

16.

Տրամադրման եղանակ

ՀՀ դրամով վարկերը տրամադրվում են անկանխիկ՝ ընթացիկ հաշվի միջոցով

անկանխիկ` վճարային քարտի միջոցով

արտարժույթով վարկերը տրամադրվում են անկանխիկ՝ վճարային քարտի միջոցով

17.

Ապահովվածություն

Հաճախորդի կամ այլ անձի (ֆիզիկական, իրավաբանական անձ) կողմից ձեռքբերված «ԱյԴի բանկ» ՓԲԸ-ի կողմից թողարկված պարտատոմս

18.

Երկարաձգման պայմաններ

Վարկի/վարկային գծի ժամկետի վերջում կարող է երկարաձգվել, եթե՝
1. երկարաձգման պահին վարկառուն չունի դասակարգված/ժամկետանց վարկային պարտավորություն,
2. երկարաձգումը կարող է իրականացվել առավելագույնը մինչև պարտատոմսի մարման օրը

Վարկառուի նկատմամբ պահանջներ

19.

Կարգավիճակ

1) ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ,
2) Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ,
3) ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ,
Բացառությամբ` ՀՀ օրենսդրության համաձայն ֆինանսական շուկայի մասնակից ընկերությունների

20.

Ֆիզիկական անձի տարիքային սահմանափակում

Վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ վարկառուի տարիքը չպետք է 18 տարեկանից պակաս լինի

21.

ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական կամ իրավաբանական անձի վարկային պատմության նկատմամբ պահանջ

Վարկառուն վարկի տրամադրման օրվա դրությամբ չպետք է ունենա ժամկետանց և(կամ) դասակարգված պարտավորություն(ներ)

Վճարային քարտի պայմաններ և սակագներ

22.

Վճարային քարտի տեսակ

ֆիզիկական անձ վարկառուներին տրամադրվող վճարային քարտի տեսակ.

մինչև 5,000,000 ՀՀ դրամ կամ 10,000 ԱՄՆ դոլար կամ 650,000 ՌԴ ռուբլի վարկի/վարկային գծի դեպքում` MasterCard Standard,
5,000,001 ՀՀ դրամ/10.001 ԱՄՆ դոլար/650.001 ՌԴ ռուբլի – 25,000,000 ՀՀ դրամ/50.000 ԱՄՆ դոլար/3.200.000 ՌԴ ռուբլի վարկի/վարկային գծի դեպքում` MasterCard Gold,
25,000,001 ՀՀ դրամ/50.001 ԱՄՆ դոլար/3.200.001 ՌԴ ռուբլի և ավել վարկի/վարկային գծի դեպքում` Visa Platium
Իրավաբանական անձ վարկառուներին տրամադրվող վճարային քարտի տեսակ.
Visa Business` անկախ վարկի/վարկային գծի գումարից`

23.

Վճարային քարտի տարեկան սպասարկման վարձ

անվճար

24.

Քարտային հաշվի չնվազող մնացորդ

չի սահմանվում

25.

Վճարային քարտերի մնացած պայմանները

Վճարային քարտի մնացած պայմանները՝ համաձայն սույն պայմաններում նշված քարտերի Բանկում գործող սակագների՝ հետևյալ հղմամբ՝ Քարտերի տեղեկատվական ամփոփագրեր

ՏՈՒՅԺԵՐ, ՏՈՒԳԱՆՔՆԵՐ

26.

Ժամկետանց վարկի գծով օրական տույժ, տուգանք

0.1%

27.

Ժամկետանց տոկոսագումարների գծով օրական տույժ, տուգանք

0.1%

28.

Վաղաժամկետ մարման տույժ

Չի սահմանվում

Այլ պայմաններ

29.

Վարկի/վարկային գծի տրամադրման դրական գործոնները

1) վարկառուի տվյալների համապատասխանությունը սույն վարկավորման պայմաններին
2) դրական վարկային պատմությունը

30.

Վարկի/վարկային գծի մերժման գործոնները

1) բացասական վարկային պատմությունը,
2) հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից Բանկին տրամադրված/հայտարարված տեղեկությունները,
3) հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը,
4 ) այլ հիմքեր

31.

Վարկի/վարկային գծի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը

անհրաժեշտ փաստաթղթերը բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օր

32.

Որոշման մասին տեղեկացնելու ժամկետը

որոշման կայացումից հետո 1 աշխատանքային օր

33.

Վարկի/վարկային գծի վարկառուին տրամադրելու ժամկետը

Վարկի դիմումի ներկայացումից հետո 1 աշխատանքային օր, բացառությամբ քարտային վարկերի, որոնց դեպքում՝ 3 աշխատանքային օր

34.

Որոշման վավերականության առավելագույն ժամկետը

15 աշխատանքային օր

35.

Վարկի/վարկային գծի դիմումի ընդունման և ձևակերպման վայր

Բանկի բոլոր մասնաճյուղեր

Հաճախորդի կողմից Բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկ

1. Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ)
2. Սոցիալական քարտ/հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք (այն դեպքում, եթե հաճախորդը չի հանդիսանում Բանկի հաշվետեր),
3. Անհատ ձեռնարկատիրոջ դեպքում նաև` անհատ ձեռնարկատիրոջ գրանցման վկայականը,
4. Իրավաբանական անձ հաճախորդը Բանկ է ներկայացնում` (եթե դրանք Բանկում առկա չեն)`
4.1 հիմնադիր փաստաթղթեր` կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով, պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, իսկ բաժնետիրական ընկերությունների մասով, նաև` տեղեկանք ռեեստրից:
4.2 Օրենքով, ինչպես նաև իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանված դեպքերում` իրավաբանական անձի իրավասու մարմնի որոշումը համապատասխան գույքը գրավադրելու և/կամ վարկ ստանալու վերաբերյալ:
5. Բանկի պահանջով այլ փաստաթղթեր:

1 Նշված տոկոսադրույքը կիրառվում է այն դեպքերում, երբ պարտատոմսերի արժույթը ԱՄՆ դոլար է, իսկ վարկի արժույթը ՀՀ դրամ

2 ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Բանկը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, հաճախորդին տրամադրում է վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
2. Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` հետ վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։
3. Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Բանկի եկամուտը ձևավորող վճարները։
4. Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
5. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։
6. Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
7. Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է հետևյալ հղմամբ՝ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց:
8. Արտարժույթով վարկերի դեպքում փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է ընդունվում վարկի տրամադրման պահին ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքը: Փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել կախված ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։
9. Վարկի մայր գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարները վարկառուի ցանկությամբ կարող են վճարվել նաև վարկի արժույթով:
10. Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա։
11. Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը և/կամ դրամական միջոցները կարող են օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ հաճախորդի մասին տեղեկատվությունը Բանկը առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը։ Հաճախորդը իրավունք ունի վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։
12. Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին՝ ապագայում վարկ ստանալու համար։
13. Հաճախորդի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում հաճախորդի այլ գույքի հաշվին:
14. Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետեվյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձման ուղղված ծախսեր, այդ թվում դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, վարկի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ /առկայության դեպքում/ և վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։
15. Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70-11-11, ֆաքս` (+37410) 58-24-21: Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
16. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
17. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
18. Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
19. Վարկային պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների տրամադրման պայմաններին կարող եք տեղեկանալ հետևյալ հղմամբ՝ Սակագներ։
20. Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ։
21. Բանկի կողմից հեռահար սպասարկումն իրականացվում է Idbanking առցանց համակարգի միջոցով: Բանկի հեռահար սպասարկման ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները ներկայացված են «Հեռահար բանկային ծառայությունների մատուցման հրապարակային պայմաններում»:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ





էջը թարմացվել է 01.11.2019 17:18
Պարտատոմսերի գրավով վարկը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք / Հհանրային ծառայության համարանիշ / նույնականացման քարտ / կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը (առկայության դեպքում)

էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: