Chat with us, powered by IDBank
Բանկային հաշիվներ

Բանկային հաշիվներ

Հաշիվներ` ՀՀ դրամով, ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և եվրոյով:
Գործողություն Սակագին
Հաճախորդների խումբ ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձինք
Հաշվի արժույթ* ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո
*Բանկի համար ընդունելի այլ արժույթներ։
Հաշվի բացման վճար Համաձայն Բանկի սակագների
Հաշվի նվազագույն մնացորդ Չի սահմանվում
Հաշվով գործարքների նվազագույն չափ Չի սահմանվում
Կանխիկ գումարի մուտքագրում/ելքագրում Համաձայն Բանկի սակագների
Հաշվով հնարավոր գործառնությունների տեսակներ Հաշվի համալրում
կանխիկի մուտքագրում
այլ հաշիվներից փոխանցում, ինչպես նաև առցանց
բանկային փոխանցումների միջոցով
Հաշվի ելքագրում
բանկային փոխանցումների միջոցով
կանխիկի ելքագրում
Ներբանկային փոխանցումներ անվճար
Միջբանկային փոխանցումներ ՀՀ դրամով անվճար
Փոխանցումներ բյուջե ՀՀ դրամով անվճար
Արտարժույթով փոխանցումներ Համաձայն Բանկի սակագների
Բանկային հաշիվների համար տարեկան տոկոսադրույքը 0%
(տարեկան տոկոսային եկամտաբերությունը հավասար է 0%)

Բանկային հաշիվների բացման, վարման և դրամարկղային սպասարկման վերաբերյալ կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են համապատասխան պայմանագրով և Բանկի սակագներով:
Հաճախորդի հաշվից միջոցների դուրսգրումը կատարվում է ոչ ուշ, քան Հաճախորդի կողմից համապատասխան վճարման հանձնարարականը Բանկ ներկայացնելու հաջորդ բանկային օրը:
Հաճախորդի հաշվին ուղղված միջոցները մուտքագրվում են Հաճախորդի հաշվին, ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը Բանկ մուտք լինելու հաջորդ բանկային օրը:
Բանկային հաշիվը հաճախորդի դիմումով փակվում է ցանկացած ժամանակ:
Բանկային հաշիվը առանց հաճախորդի դիմումի կարող է փակվել Բանկի կողմից, եթե մեկ տարվա ընթացքում տվյալ հաշվով գործառնություններ չեն կատարվել և որոնք չունեն դրամական մնացորդ:
Բանկը պարտավոր է տրամադրել բանկային հաշվի առկայության, մնացորդի և շարժի վերաբերյալ և/կամ այլ տեղեկանքներ ոչ ուշ, քան Հաճախորդների կողմից համապատասխան դիմումը Բանկ ներկայացնելուն հաջորդող 5 բանկային օրվա ընթացքում, ընդ որում, հաշիվների մնացորդի և շարժի վերաբերյալ տեղեկանքը Բանկը տրամադրում է Հաճախորդին տեղեկանքի տրամադրման օրվանը նախորդող օրերի համար:
Բանկային հաշվի քաղվածքները տրամադրվում են հաճախորդին առնվազն երեսնօրյա պարբերականությամբ հաճախորդի նախընտրած տարբերակով․

• էլ. Փոստի միջոցով

• առձեռն

• փոստով։

Բանկը պարտավոր չէ Հաշվետիրոջը հաշվի քաղվածք տրամադրել, եթե հաշվետու ժամանակաշրջանում բանկը տվյալ հաշիվը չի դեբետագրել կամ կրեդիտագրել:
Հաշվով կատարված գործառնությունների դիմաց քաղվածքների և վճարային փաստաթղթերի կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման սակագները սահմանվում են համաձայն Բանկի գործող սակագների:
Սույն տեղեկատվական ամփոփագրով չկարգավորվող դրույթները կարգավորվում են "ԱյԴի Բանկ" ՓԲԸ կողմից մատուցվող ծառայությունների սակագներով։


Ուշադրություն

• Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել Բանկաին հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող պարզ տոկոսադրույքի չափը` այն ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով հաշվետիրոջը:

• Բանկայն հաշվի պայմանագրի շուրջ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով, իսկ նման համաձայնություն ձեռք չբերելու դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Հաշվետերն իրավունք ունի բանկային հաշվով կատարվող գործարքից բխող պահանջները ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կամ դիմել դատարան (իսկ Բանկի և հաճախորդի միջև արբիտրաժային համաձայնության առկայության դեպքում` համապատասխան արբիտրաժային տրիբունալ) կամ ՀՀ կենտրոնական բանկ: Բանկը պարտավոր է հաշվետիրոջ կողմից ներկայացված բողոք-պահանջը ստանալու պահից սկսած՝ 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս տրամադրել վերջնական պատասխան։ Բանկի վերջնական, գրավոր պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում այն ստանալու պահից կամ 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում իր բողոք-պահանջի պատասխանը չստանալու դեպքում հաշվետերն իրավունք է ձեռք բերում վեց ամսվա ընթացքում պահանջը ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին։ Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:

• Բանկային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:

• Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:

• Հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործարքներ կատարելիս գործում են Բանկի կողմից սահմանված սակագները:

• Բանկը յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար սահմանում է արտարժույթի առք և վաճառքի փոխարժեքներ, որոնք գործում են Բանկի աշխատանքային ժամերին: Հեռակառավարման համակարգերով հաճախորդների սպասարկման ընթացքում աշխատանքային ժամերից դուրս, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին (այդ թվում նաև շաբաթ օրերին) գործում է Բանկի պաշտոնական կայքում առկա արտարժույթի առք և վաճառքի փոխարժեքները։

• Բանկային հաշվում առկա միջոցների վերադարձելիությունը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:

Բանկում ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`

    «ԱյԴի Բանկ» ՓԲԸ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես` logo.png
    Ավանդի արժութային կառուցվածքը Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ Եթե նույն բանկում ունեք միայն արտարժու-
    թային ավանդ
    Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով,
    և արտարժույթով ավանդ
    Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավել է Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է
    Ավանդի երաշխավորման առավելագույն չափը 10 միլիոն ՀՀ դրամ 5 միլիոն ՀՀ դրամ 10 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) 5 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` հինգ միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)


Բանկային հաշվի պայմանների վերաբերյալ այլ հարցեր ունենալու դեպքում կարող եք այցելել «ԱյԴի Բանկ» ՓԲԸ–ի ցանկացած մասնաճյուղ, կամ զանգահարել Բանկի հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն` 010 59 33 33։

էջը թարմացվել է 10.05.2019 18:09
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: