ID Transfer քարտ Քարտեր դրամական փոխանցումներ ստանալու նպատակով

ID Transfer քարտ

 Քարտեր դրամական փոխանցումներ ստանալու նպատակով

  • Տարեկան սպասարկում
    0-1 000 ՀՀ դրամ
  • Արժույթ
    ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, Ռուբլի
  • Դրական մնացորդի վրա տարեկան %
    Չի սահմանվում

Ստացեք Ձեզ ուղարկված դրամական փոխանցումները արագ և ժամանակակից ձևով՝ վճարային քարտի միջոցով։ Գումարը ստանալու համար պարզապես անհրաժեշտ է զանգահարել 010 59 3333 հեռախոսահամարով և Բանկի արագ դրամական փոխանցումների համակարգերով կստանաք գումարը հաշված րոպեների ընթացքում։ Գումարն արտերկրում կարող եք ստանալ Visa Classic տիպի քարտերով։
Բանկի քարտապան կարող է հանդիսանալ 14 (տասնչորս) տարեկանից բարձր տարիքի ֆիզիկական անձը, որն օգտագործում է Բանկի կողմից տրամադրված վճարային քարտ, կամ դիմել է Բանկ քարտ ստանալու նպատակով:

էջը թարմացվել է 18.06.2018 16:08

ID Transfer քարտեր

Քարտեր դրամական փոխանցումներ ստանալու նպատակով

Քարտի միջոցով Դուք հնարավորություն կունենաք՝ ստանալ Ձեզ ուղարկված դրամական փոխանցման գումարը հաշված րոպեների ընթացքում, խնայել Ձեր ժամանակը, խուսափել հերթերից, ստանալ Ձեզ փոխանցված գումարն արտերկրում Arca Classic և MasterCard Standard տիպի քարտերով:

Քարտերի տրամադրման և սպասարկման սակագներն են`

Պայմանը, ծառայության անվանումը ArCa Classic MasterCard Standard
Քարտային հաշվի արժույթը ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի
Քարտի տրամադրման(թողարկում) և քարտային հաշվի բացման սակագինը Անվճար Անվճար
Քարտային հաշվի սպասարկման տարեկան վճարը, առաջին տարի / հաջորդ տարիներ 0 ՀՀ դրամ 1 000 ՀՀ դրամ
Ժամկետը լրացած քարտերի վերաթողարկման վճարը
Անվճար Անվճար
Չնվազող մնացորդը
0
0
Կից քարտի տրամադրման վճարը Անվճար Անվճար
Վնասված, շահագործման ոչ ենթակա քարտի կրկնօրինակի տրամադրումը` գործողության նույն ժամանակահատվածով Համաձայն Բանկում գործող սակագների Համաձայն Բանկում գործող սակագների
Կորցրած, գողացած քարտի կամ PIN կոդի դեպքում քարտի կրկնօրինակի տրամադրումը` գործողության նույն ժամանակահատվածով Համաձայն Բանկում գործող սակագների

Համաձայն Բանկում գործող սակագների

Քարտային հաշվի քաղվածքի ամենամսյա տրամադրում Բանկում կամ փոստի, e-mail-ի միջոցով Անվճար Անվճար
Քարտային հաշվի համալրումը Մուտքագրվում է միայն միջազգային դրամական փոխանցումների դեպքում Մուտքագրվում է միայն միջազգային դրամական փոխանցումների դեպքում
Կանխիկի տրամադրում Բանկի կանխիկացման կետերում և բանկոմատներում Անվճար Անվճար
ArCa համակարգի այլ բանկերի կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման միջնորդավճարը 1% 1%
Միջնորդավճարը քարտով Արքա համակարգի անդամ չհանդիսացող և արտերկրի բանկերի ԱԳՄ - ներից և կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար - 1%,
նվազագույնը 1 500 ՀՀ դրամ
Անկանխիկ գործարքների իրականացման միջնորդավճարը Անվճար Անվճար
Բանկի կողմից տրամադրված մի քարտից Բանկի և այլ բանկերի քարտերին ինտերնետով փոխանցում (քարտից քարտ) հնարավոր չէ կատարել - -
Քարտի արգելափակման վճարը Անվճար Անվճար
Քարտի ապաարգելափակման վճարը 500 ՀՀ դրամ 500 ՀՀ դրամ
Քարտային հաշվից քաղվածքի ամենամսյա կամ լրացուցիչ տրամադրման վճարը` Բանկում կամ փոստի, էլ. փոստի միջոցով Անվճար Անվճար
SMS / BALANCE ծառայության ակտիվացման վճարը Անվճար
Անվճար
Յուրաքանչյուր SMS-ի համար վճարը Անվճար
Անվճար
Ինտերնետի միջոցով քաղվածքի և մնացորդի դիտման վճարը Անվճար Անվճար
Կանխիկի տրամադրում Բանկի կանխիկացման կետերում և բանկոմատներում Անվճար Անվճար
Կանխիկացման օրական սահմանաչափը դրամային հաշվի դեպքում, կարող է փոխվել հաճախորդի ցանկությամբ 500 000 ՀՀ դրամ 2 500 000 ՀՀ դրամ
Կանխիկացման օրական սահմանաչափը ԱՄՆ դոլարով հաշվի դեպքում, կարող է փոխվել հաճախորդի ցանկությամբ 1 000 ԱՄՆ դոլար 5 000 ԱՄՆ դոլար
Կանխիկացման օրական սահմանաչափը Եվրոյով հաշվի դեպքում, կարող է փոխվել հաճախորդի ցանկությամբ 1 000 Եվրո 5 000 Եվրո
Կանխիկացման օրական սահմանաչափը ՌԴ ռուբլով հաշվի դեպքում, կարող է փոխվել հաճախորդի ցանկությամբ 50 000 ՌԴ ռուբլի 200 000 ՌԴ ռուբլի
Քարտով անկանխիկ վճարման գործարքները (տրանզակցիաների) օրական առավելագույն քանակը Անսահմանափակ Անսահմանափակ
Քարտային հաշվի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան պարզ տոեկոսադրույքը (Բանկում սահմանված ցպահանջ ավանդին հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույքը) 0% 0%
Գործարքի ճշտության վիճարկում Անվճար

Անվճար

Քարտի գործողության ժամկետը 2 տարի 5 տարի
Ժամկետը լրացած քարտեր վերաթողարկման վճարը Անվճար Անվճար
Քարտային հաշվի փակում և քարտի վերադարձ Անվճար Անվճար

Քարտի սպասարկման և դրանով իրականացվող գործարքների մնացած սակագները` համաձայն Բանկի գործող սակագների:

Պայմաններ բոլոր քարտատեսակների համար

  1. Բանկի քարտերը հաշվարկային են, որոնք նախատեսված են Քարտապանին պատկանող դրամական միջոցների սահմաններում կանխիկացման, կանխիկի մուտքագրման և անկանխիկ գործառնություններ/գործարքներ իրականացնելու համար՝ Քարտապանի քարտային հաշվում առկա դրամական միջոցների և Բանկի կողմից տրամադրված վարկային գծի/օվերդրաֆտի հաշվին:
  2. Այն միջնորդավճարները, որոնք ներառում են ԱԱՀ-ով հարկման ներառում են նաև ԱԱՀ-ն։
  3. Կազմակերպությունների հետ աշխատավարձային քարտերի տրամադրման և սպասարկման սակագները սահմանվում են առանձին` համապատասխան պայմանագրերով:
  4. Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով քարտատիրոջը:
  5. Բանկին վերապահված է հաշվում եղած դրամական միջոցների դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք:
  6. Բանկի և հաճախորդի միջև ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով:
  7. Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում («Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով):
  8. SMS հաղորդագրության և էլեկտրոնային հասցեի ակտիվացման համար անհրաժեշտ է այցելել (անձը հաստատող փաստաթղթով) Բանկի ցանկացած մասնաճյուղ և լրացնել համապատասխան դիմում-հայտը:
  9. Քարտը հաճախորդին տրամադրվում է քարտի տրամադրման դիմումը Բանկ ներկայացնելուց և սպասարկման պայմանագիրը ստորագրելուց հետո 2-5 բանկային օրվա ընթացքում:
  10. Քարտի հետ հաճախորդին տրամադրվում է նաև հատուկ ծածկագիր (PIN-կոդ) պարունակող ծրար: PIN-կոդը պետք է օգտագործի միայն հաճախորդը, ինչպես նաև հաճախորդը պարտավոր է ապահովել PIN-կոդի հասանելիության անհնարինությունը այլ անձանց: Խորհուրդ չի տրվում PIN-կոդ պահպանել պլաստիկ քարտի հետ միասին:
  11. Քարտի ժամկետի ավարտման դեպքում քարտի վերաթողարկումը կատարվում է Քարտապանի համաձայնությամբ։
  12. Visa Platinium քարտապաններին Priority Pass քարտը տրամադրվում և վերաթողարկվում է՝ անվճար։ Priority Pass ցանցին պատկանող սրահների յուրաքանչյուր անձի յուրաքանչյուր մուտքի վճարն է՝ 15 000 ՀՀ դրամ։
  13. Արտարժույթով արտահայտված գործառնությունների (քարտային հաշվի արժույթը քարտով գործարքի արժույթից տարբերվելու դեպքում) կատարման ժամանակ գործարքը քարտային հաշվառելիս կիրառվում է Բանկի կողմից սահմանված փոխարժեքը:
  14. Հաշվի քաղվածքը ստանալուց 15-օրյա ժամկետում հաշվի հետ կապված գործառնություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հաճախորդը Բանկին կարող է ներկայացնել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկումները չստանալու դեպքում Բանկը քաղվածքը համարում է ընդունված: Բողոքարկումը ներկայացվում է Բանկին գրավոր դիմումի տեսքով: Սահմանված ժամկետում ստացված բողոքարկման դիմումը Բանկն ընդունում է կատարման` իրականացնելով տեղական և միջազգային վճարային համակարգի կանոններով սահմանված համապատասխան գործողությունները:
  15. Քարտի կորստի դեպքում հաճախորդը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում հեռախոսակապի միջոցով կամ այլ հնարավոր եղանակով, տեղյակ պահի.
    «ԱրմենիանՔարդ» ՓԲԸ պրոցեսինգային կենտրոնին (010) 592222 շուրջօրյա հեռախոսահամարով
    կամ
    Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն 59 33 33 աշխատանքային օրերին՝ 09։00-18։00 ընկած ժամակահատվածում
    կամ
    անձնագրով այցելի Բանկի ցանկացած մասնաճյուղ

Հաճախորդի կողմից քարտի կորստի մասին հեռախոսակապի միջոցով հայտնելու պահին քարտով գործարքների իրականացումը անմիջապես կկասեցվի:
Բանկը պատասխանատվություն չի կրում քարտապանին հասցրած այն վնասի համար, որը կատարվել է քարտը կորցնելու և Բանկ հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում: Քարտի գործողության կասեցումից հետո հաճախորդը պետք է այցելի Բանկ և ներկայացնի քարտի կորստի մասին գրավոր դիմում, որի հիման վրա Բանկը հաճախորդին 2-5 բանկային օրվա ընթացքում կտրամադրի նոր քարտ:
Ժամկետից շուտ քարտի սպասարկումը դադարեցվում և քարտային հաշիվը փակվում է քարտատիրոջ գրավոր դիմումի համաձայն: Քարտային հաշվի մնացորդը վերադարձվում է հաճախորդին: Քարտը ենթակա է վերադարձման Բանկ:

Կից քարտի տրամադրում․

  • Քարտապանը (Հիմնական քարտապան) կարող է իր քարտին (հիմնական քարտ) կից Բանկից ստանալ հավելյալ քարտ(եր) ինչպես իր համար, այնպես էլ երրորդ անձի համար:· Կից քարտը կարող է տարբեր լինել հիմնական քարտի տեսակից, սակայն պետք է քարտի դասով լինի հիմնական քարտին հավասար կամ ավելի ցածր դասի:
  • Կից քարտով կատարվող գործարքները հաշվառվում և արտացոլվում են հիմնական քարտի քարտային հաշվում:
  • Հիմնական քարտապանը Բանկին գրավոր դիմում ներկայացնելով կարող է սահմանել կից քարտի համար կանխիկացման օրական սահմանաչափեր գործարքների և կանխիկացման գործարքների օրական քանակի սահմանաչափեր։
  • Հիմնական և կից քարտերով իրականացված բոլոր գործարքների արդյունքում Բանկի նկատմամբ ձևավորված պարտավորությունները հանդիսանում են Հիմնական քարտապանի պարտավորությունները։
  • Կից քարտի վերաթողարկման դեպքում համաձայնություն կարող է տալ Հիմնական քարտապանը, ինչպես նաև կից քարտի քարտապանը։
  • Հավելյալ քարտապան(ներ)ը պարտավորվում է(են) տեղեկացնել Բանկին Հիմնական քարտապանի մահվան, անգործունակության, անվճարունակության կամ սնանկության դեպքերում և չօգտագործել քարտը նման տեղեկատվություն ունենալու դեպքում:

16. Այլ դրույթները սահմաված են Բանկի կողմից վճարային քարտի թողարկման, տրամադրման և սպասարկման հետ կապված Բանկի և Քարտապանի միջև կնքվող պայմանագրով, Բանկի Հրահանգ վճարային քարտերի սպասարկման կանոններով (այսուհետ՝ Կանոններ), ներքին իրավական ակտերով, և վճարահաշվարկային համակարգերի (ԱրՔա, Visa, MasterCard) կանոններով:


էջը թարմացվել է 18.06.2018 16:53
ID Transfer քարտ ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

էջը թարմացվել է 27.05.2018 12:56
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: