
Վճարումների ընդունում առցանց և տերմինալների միջոցով
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ կողմից մատուցվող ծառայությունների գծով վճարումների կատարումը դարձել է առավել հասանելի առցանց Idram վճարային համակարգով, Telcell և Easypay վճարային համակարգերի տերմինալների միջոցով:
Telcell և Easypay տերմինալների միջոցով Դուք 24/7 ռեժիմով կարող եք իրականացնել.
• Խնայողական, ընթացիկ հաշիվների համալրումներ
• Քարտային հաշիվների համալրումներ
• Վարկի մարումներ.
Idram վճարային համակարգով Դուք կարող եք առցանց մարել Ձեր վարկերը, ինչպես նաև Բանկի վճարային քարտերի միջոցով կատարել կոմունալ վճարումներ, հարկերի և տուրքերի վճարումներ և այլն։ Գործարքների իրականացման պայմաններին և սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://money.idram.am/web/am
Telcell և Easypay տերմինալների միջոցով գործարքների իրականացման պայմաններին և սակագներին կարող եք ծանոթանալ ստորև նշված հղումներով:
«Տերմինալով վճարումներ» վեբ ծառայության «Հաշվի և Քարտի համալրման» մեթոդների համար գործում է «Ամսական թույլատրելի վճարումների քանակ ըստ հաճախորդի» սահմանաչափը, որը սահմանված է 40 հատ բոլոր հաճախորդների համար։