Chat with us, powered by IDBank

Արտոնյալ փաթեթ


Արտոնյալ փաթեթը նախատեսված է Բանկից հիփոթեքային վարկ ստացող հաճախորդների համար, որի շրջանակներում առաջարկում ենք հետևյալ ծառայությունները․

1.1. Տարեկան անվանական տոկոսադրույք՝ -1% Բանկում գործող վարկային գծերի տրամադրման անվանական տոկոսադրույքից,

1.2. Վարկային գիծը տրամադրվում է սույն փաթեթի 2-րդ կետում նշված քարտատեսակներով և պայմաններով։

1.3. Վարկային գծի մնացած բոլոր պայմանները, որոնք նշված չեն 1.1-1.2 ենթակետերում՝ համաձայն տվյալ պահին Բանկում գործող վարկային գծերի տրամադրման և սպասարկման պայմանների։

1.4. Գործող հիփոթեքային վարկ ունեցող վարկառուներին վարկային գիծ տրամադրելիս հաճախորդից կարող է եկամուտը հիմնավորող փաստաթղթեր չպահանջվել, եթե «Նորք» տեղեկատվական համակարգից ստացված տեղեկատվությունը բավարար է, իսկ հիփոթեքային վարկ ստացող նոր հաճախորդների դեպքում հիմք է ընդունվում հիփոթեքային վարկի համար ներկայացված փաստաթղթերը։

2. Անվճար MasterCard Gold կամ Visa Platinum վճարային քարտ

Վճարային քարտի տրամադրման պայմաններ

1

Վճարային քարտի տեսակ

Հիփոթեքային վարկի գումար

MasterCard Gold

մինչև 25 000 000 ՀՀ դրամ/50 000 ԱՄՆ դոլար հիփոթեքային վարկի դեպքում

Visa Platinum

25 000 0001 ՀՀ դրամ/50 001 ԱՄՆ դոլար և ավել գումարի հիփոթեքային վարկի դեպքում

2

Վճարային քարտի տարեկան սպասարկման վարձ

անվճար

3

Վճարային քարտերի և դրանով իրականացվող գործարքների մնացած սակագները, որոնք չեն կարգավորվում սույն աղյուսակով` համաձայն Բանկի գործող սակագների


3. Անվճար ապահովագրական փաթեթ «Բնակարան ակտիվ»՝ ներքին հարդարանքի և ինժեներական սարքավորումների ապահովագրություն 2 000 000 ՀՀ դրամ ապահովագրական ծածկույթով (Բանկից հիփոթեքային վարկ ստացող վարկառուներին)։

4. Անվճար «Բանկ-հաճախորդ» համակարգ՝ գործարքներ իրականացնելու իրավասությամբ (Բանկից հիփոթեքային վարկ ստացող վարկառուներին):


Արտոնյալ փաթեթի վարկային գծի փաստացի օրինակ՝

• Վարկի գումարը`
2 000 000 ՀՀ դրամ
• Տարեկան տոկոսադրույք`
17%
• Ժամկետ`
60 ամիս
• Վարկային գծի ամսական նվազագույն մարման չափ`
5%
• Քարտի տարեկան սպասարկման վճար`
անվճար
• Կանխիկի տրամադրում Բանկի կանխիկացման կետերում`
0.5%
Տարեկան փաստացի տոկոսադրույք`
18,93%

Ծանոթություն

Վարկի մայր գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարները վարկառուի ցանկությամբ կարող են վճարվել նաև վարկի արժույթով:

Տոկոսագումարների հաշվարկման կարգ`

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:


Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

Բանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

էջը թարմացվել է 24.08.2018 10:42
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: