Chat with us, powered by IDBank

Փաթեթ IDgold

Ծառայությունների փաթեթ` նախատեսված ոսկու գրավադրմամբ վարկերի վարկառուների համար

Արագ և շահավետ պայմաններով ստացեք ոսկու գրավադրմամբ վարկեր և միաժամանակ ստացեք՝
  • Rocket Line
    ոսկու գրավով վարկի 10%-ի չափով
  • Visa Gold դեբետային քարտ
    50% զեղչով
  • AMD Բանկային հաշիվ և դժբախտ պատահարներից ապահովագրություն
    Անվճար
  • Online/Mobile բանկինգ
    Անվճար


էջը թարմացվել է 27.10.2020 14:52

Փաթեթ IDgold

Ծառայությունների փաթեթ` նախատեսված ոսկու գրավադրմամբ վարկերի վարկառուների համար

Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 363 -L որոշմամբ
Գործում է սկսած 2020 թվականի հոկտեմբերի 5-ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն` (+37410) 59 33 33 , (+37460) 27 33 33 հեռախոսահամարներով։

ՈՍԿՈՒ ԳՐԱՎՈՎ ՎԱՐԿԵՐԻ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹ-IDgold
Ընդհանուր պայմաններ
1. ՈՍԿՈՒ ԳՐԱՎՈՎ ՎԱՐԿԵՐ
1. Վարկի նվազագույն գումար 220 000 ՀՀ դրամ
2. Ոսկու գնահատման սակագին համաձայն ոսկու գրավով վարկերի փաթեթի համար հաստատված սակագների
3. Մարման եղանակ անուիտետ
4. Այլ պայմաններ համաձայն Բանկում գործող Ոսկու գրավով ապահովված վարկերի տեղեկատվական ամփոփագրի
2. Rocket Line[1]
5. Վարկի առավելագույն գումար ոսկու գրավով վարկի 10%-ի չափով, նվազագույնը 10 000 ՀՀ դրամ
6. Այլ պայմաններ համաձայն Բանկում գործող «ROCKET LINE վարկի/վարկային սահմանաչափի» տեղեկատվական ամփոփագրի
3. Դեբետային քարտ
7. Քարտատեսակ Visa Gold
8. Քարտային հաշվի սպասարկման տարեկան վճար 50% զեղչ Բանկում գործող սակագնից սահմանված՝ «Դեբետային վճարային քարտերի» տեղեկատվական ամփոփագրում
9. Այլ պայմաններ համաձայն Բանկում գործող «Դեբետային վճարային քարտերի» տեղեկատվական ամփոփագրի
4. Բանկային հաշիվներ
10. Հաշվի արժույթ AMD
11. Հաշվի բացում անվճար
12. Այլ պայմաններ համաձայն Բանկում գործող «Բանկային հաշիվների, փոխանցումների «ԱյԴի Բանկ» ՓԲԸ կողմից մատուցվող այլ ծառայությունների սակագների» տեղեկատվական ամփոփագրի
5. Ապահովագրություն
13. Տեսակը դժբախտ պատահարներից ապահովագրություն՝
համաձայն «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ համագործակցության պայմանների՝ փաթեթի գործողության առաջին տարվա համար

14. Ապահովագրավճար անվճար
6. Հեռավար Ծառայություններ
15. Online/Mobile բանկինգ անվճար
Փաթեթի տրամադրման պայմաններ
16. Փաթեթի միացման վճար անվճար
17. Փաթեթի ամսական սպասարկման վճար 500 ՀՀ դրամ



[1] "ԱյԴի Բանկ" ՓԲԸ-ում վարկառուի անգրավ վարկերի հանրագումարը չի կարող գերազանցել 10 000 000 ՀՀ դրամը։


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հաճախորդի կողմից փաթեթից հրաժարվելու դեպքում փաթեթում ընդգրկված ծառայությունները մատուցվում են համաձայն Բանկում գործող սակագների։
2. Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70 11 11, ֆաքս` (+37410) 58 24 21: Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
3. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
4. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն՝ Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
5. Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
6. Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ։
7. Բանկի կողմից հեռավար սպասարկումն իրականացվում է IDBanking.am առցանց համակարգի միջոցով: Բանկի հեռավար սպասարկման ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները ներկայացված են «Հեռավար բանկային ծառայությունների մատուցման հրապարակային պայմաններում»։


Ոսկու գրավով ապահովված վարկեր տրամադրելիս ոսկու մեկ գրամի գնահատումն ըստ հարգերի իրականացվում է հետևյալ գներով`

Ոսկու հարգը

Ոսկու 1 գրամի գինը

375

10 400 ՀՀ դրամ

500

14 000 ՀՀ դրամ

560

15 600 ՀՀ դրամ

585

16 350 ՀՀ դրամ

750

20 900 ՀՀ դրամ

875

24 400 ՀՀ դրամ

900

25 100 ՀՀ դրամ

958 և ավելի բարձր

26 700 ՀՀ դրամ



ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfօ.am
Fininfo.am-ը Ձեր ֆինանսական տեղեկատուն է, որտեղ Դուք կարող եք որոնել և համեմատել ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ամենատարածված ծառայությունները:


էջը թարմացվել է 05.10.2020 12:42
IDGold փաթեթի համար Բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

էջը թարմացվել է 05.10.2020 13:12
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: