
«ԱյԴի Բանկի հաշվարկային
տոկոսադրույք» (ԱԲՀՏ)
Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ ակտիվների և պարտավորությունների կոմիտեի
2020 թվականի հունիսի 1-ի թիվ 56 արձանագրությամբ
Ուժի մեջ է մտնում 01/01/2021թ․
Արժույթ | ԱԲՀՏ | Ուժի մեջ է մինչև |
ՀՀ դրամ | 10.1% |
01/07/21 |
ԱՄՆ դոլար | 4.1% |
01/07/21 |
Եվրո | 2.4% |
01/07/21 |
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի կողմից լողացող տոկոսադրույքների սահմանման համար հիմք հանդիսացող հաշվարկային տոկոսադրույքի սահմանման
Գլուխ 1. Նպատակը
1. Սույն մեթոդաբանության նպատակն է սահմանել «ԱյԴի Բանկ հաշվարկային տոկոսադրույքի» (այսուհետ` ԱԲՀՏ) հաշվարկման կարգը, որի կիրառումը հնարավորություն կտա հաճախորդներին տրամադրելու երկարաժամկետ վարկային միջոցներ և միևնույն ժամանակ զսպելու Բանկի ակտիվների և պարտավորությունների ժամկետային ռիսկը՝ պայմանավորված տոկոսադրույքների հնարավոր փոփոխությամբ։
Գլուխ 2. ԱԲՀՏ-ի հաշվարկման կարգը և բաղադրիչները ըստ արժույթների
2. ԱԲՀՏ-ի հիման վրա կարող են սահմանվել Բանկի սեփական ռեսուրսներով ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով տրամադրվող վարկերի համար բազիսային տոկոսադրույքներ:
3. ՀՀ դրամի, ԱՄՆ դոլարի համար հաշվարկվող ԱԲՀՏ`
ԱԲՀՏ = ՄԿՏ
Որտեղ`
· ՄԿՏ – ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող առևտրային բանկերի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրավված «մեկ տարուց ավելի» ժամկետով ավանդների միջին կշռված տոկոսադրույքն է համապատասխան արժույթի համար՝ կլորացնելով ստորակետից հետո մինչև 1 /մեկ/ թվի ճշտությամբ:
«ՄԿՏ» հրապարակվում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջի «Դրամավարկային և Ֆինանսական վիճակագրություն» բաժնում
(https://www.cba.am/am/SitePages/statmonetaryfinancial.aspx)։
4. Եվրոյի համար հաշվարկվող ԱԲՀՏ՝
ԱԲՀՏ = ԵՄՏ
Որտեղ`
· ԵՄՏ – ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող առևտրային բանկերի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրավված «մեկից հինգ տարի» ժամկետով ավանդների միջին տոկոսադրույքն է եվրո արժույթի համար՝ կլորացնելով ստորակետից հետո մինչև 1 /մեկ/ թվի ճշտությամբ:
«ԵՄՏ» հրապարակվում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջի «Դրամավարկային և Ֆինանսական վիճակագրություն» բաժնում
(https://www.cba.am/am/SitePages/statmonetaryfinancial.aspx)։
Գլուխ 3. ԱԲՀՏ-ի սահմանումը և կիրառումը
5. ԱԲՀՏ-ն Բանկի կողմից սահմանվում է տարեկան երկու անգամ՝ մայիս և նոյեմբեր ամիսներին՝ հիմք ընդունելով ՀՀ Կենտրոնական բանկի և Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալ ամսվան նախորդող ամենաթարմ համապատասխան տոկոսադրույքները։
6. ՀՀ կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրավված «մեկ տարուց ավելի» ժամկետով ավանդների միջին կշռված տոկոսադրույքը 6 ամսվա ընթացքում չհրապարակելու դեպքում ՀՀ դրամի և ԱՄՆ դոլարի համար ԱԲՀՏ-ի հաշվարկը կկատարվի հետևյալ կերպ․
ԱԲՀՏ = ՄԿՏ* + Ճշգրտող գործակից
Որտեղ`
· ՄԿՏ* – ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող առևտրային բանկերի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրավված «181 օրից մինչև 1 տարի» ժամկետով ավանդների միջին կշռված տոկոսադրույքն է համապատասխան արժույթի համար՝ կլորացնելով ստորակետից հետո մինչև 1 /մեկ/ թվի ճշտությամբ:
«ՄԿՏ*» հրապարակվում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջի «Դրամավարկային և Ֆինանսական վիճակագրություն» բաժնում
(https://www.cba.am/am/SitePages/statmonetaryfinancial.aspx)
· Ճշգրտող գործակից – այլընտրանքային լողացող տոկոսադրույքի անցնելու պահին նախորդող ժամանակահատվածի դրությամբ «ՄԿՏn-m – ՄԿՏn-m*» մեծություն, որտեղ՝
- n-ը՝ այլընտրանքային լողացող տոկոսադրույքի անցնելու պահն է,
- m-ը՝ այլընտրանքային լողացող տոկոսադրույքի անցնելու պահին նախորդող ժամանակահատվածն է, որի ժամանակ հրապարակվել են վերոնշյալ տոկոսադրույքները,
· Ի դեպ Ճշգրտող գործակիցը հաշվարկվում է միայն այլընտրանքային լողացող տոկոսադրույքին անցնելու պահին և ֆիքսվում որպես հաստատուն մեծություն՝ այլընտրանքային լողացող տոկոսադրույքի կիրառման ընթացքում։
7. ՀՀ կենտրոնական բանկի կողմից եվրո արժույթով տոկոսադրույքը 6 ամսվա ընթացքում չհրապարակելու դեպքում եվրոյի համար ԱԲՀՏ-ի հաշվարկը կկատարվի հետևյալ կերպ․
ԱԲՀՏ = ԵՄՏ* + Ճշգրտող գործակից
Որտեղ`
· ԵՄՏ* - հաշվարկվում է հետևյալ կերպ՝ 50% ESTR կամ €STR (euro short-term rate) + 50% ԱՄՆ դոլարի համար հաշվարկվող ԱԲՀՏ
· ESTR կամ €STR – Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հրապարակվող եվրոյով օվերնայթի փաստացի տոկասադրույքն է, որն իրենից ներկայացնում է միջազգային շուկայում եվրոյով օվերնայթների փաստացի գործարքների միջին կշռված տոկոսադրույքը՝ կլորացվում է ստորակետից հետո մինչև 1 /մեկ/ թվի ճշտությամբ:
· «ESTR» հրապարակվում է Եվրոպական կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջի «Ֆինանսական շուկաներ և տոկոսադրույքներ» բաժնում։
(www.ecb.europa.eu/stats/financial_markets_and_interest_rates/euro_short-term_rate/html/index.en.html)։
· Ճշգրտող գործակից – այլընտրանքային լողացող տոկոսադրույքի անցնելու պահին նախորդող ժամանակահատվածի դրությամբ «ԵՄՏn-m – ԵՄՏ* n-m» մեծություն, որտեղ՝
- n-ը՝ այլընտրանքային լողացող տոկոսադրույքի անցնելու պահն է,
- m-ը՝ այլընտրանքային լողացող տոկոսադրույքի անցնելու պահին նախորդող ժամանակահատվածն է, որի ժամանակ հրապարակվել են վերոնշյալ տոկոսադրույքները,
· Ի դեպ Ճշգրտող գործակիցը հաշվարկվում է միայն այլընտրանքային լողացող տոկոսադրույքին անցնելու պահին և ֆիքսվում որպես հաստատուն մեծություն՝ այլընտրանքային լողացող տոկոսադրույքի կիրառման ընթացքում։
8. ԱԲՀՏ-ն փոփոխվում է այն դեպքում, եթե ԱԲՀՏ հիմքում ընկած տոկոսադրույքը՝ Բանկի կողմից հրապարակած նախորդ ԱԲՀՏ ցուցանիշի հիմքում դրված տոկոսադրույքի համեմատ փոփոխվել է 1% և ավելի տոկոսային կետով` ՀՀ դրամի համար ու 0.5% և ավելի տոկոսային կետով` ԱՄՆ դոլարի և եվրոյի համար։
ԱԲՀՏ-ն հաստատվում է Ներդրումների (Ակտիվների և Պասիվների կառավարման) կոմիտեի կողմից` Թվային ուղիներով վաճառքների և պրոդուկտների մշակման վարչության ներկայացմամբ յուրաքանչյուր կիսամյակի համար։
-
«ԱյԴի Բանկ»-ի հաշվարկային տոկոսադրույք 2018 թվականի 1-ին եռամսյակի համար
-
«ԱյԴի Բանկ»-ի հաշվարկային տոկոսադրույք 2017թ. 4-րդ եռամսյակի համար:
-
«ԱյԴի Բանկ»-ի հաշվարկային տոկոսադրույք 2017թ. 3-րդ եռամսյակի համար:
-
«ԱյԴի Բանկ»-ի հաշվարկային տոկոսադրույք 01/03/2018թ-30/06/2018թ․
-
«ԱյԴի Բանկ»-ի հաշվարկային տոկոսադրույք` 01/07/2018թ-31/12/2018թ
-
«ԱյԴի Բանկ»-ի հաշվարկային տոկոսադրույք՝ 01/01/2019թ-30/06/2019թ
-
«ԱյԴի Բանկ»-ի հաշվարկային տոկոսադրույք՝ 01/07/2019թ-31/12/2019թ
-
«ԱյԴի Բանկ»-ի հաշվարկային տոկոսադրույք՝ 01/01/2020թ-30/06/2020թ
-
«ԱյԴի Բանկ»-ի հաշվարկային տոկոսադրույք՝ 01/07/2020թ-31/12/2020թ
-
«ԱյԴի Բանկ»-ի հաշվարկային տոկոսադրույք՝ 01/01/2021թ-01/07/2021թ