Դրամական միջոցների գրավով վարկ

Կորպորատիվ հաճախորդներին դրամական միջոցների ապահովությամբ տրամադրվող վարկեր      

Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2019 թվականի նոյեմբերի 28-ի N499-Լ որոշմամբ
Գործում է սկսած 2019 թվականի դեկտեմբերի 10-ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի ինտերնետային կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն` 010 59 33 33 , 060 27 33 33 հեռախոսահամարներով։

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

 
Կորպորատիվ հաճախորդներին դրամական միջոցների գրավադրմամբ տրամադրվող վարկի
1 Նպատակ ՀՀ ռեզիդենտ/ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց, Անհատ ձեռնարկատերերին և գյուղատնտեսությամբ զբաղվող ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց դրամական միջոցների և/կամ դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավադրմամբ տրամադրվող վարկեր
2 Վարկի տեսակ Վարկ/վարկային գիծ
3 Արժույթ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո
4 Առավելագույն գումար* Չի սահմանափակվում
5 Նվազագույն գումար 100.000 ՀՀ դրամ, 200 ԱՄՆ դոլար, 200 Եվրո
6 Ապահովվածություն Հաճախորդին կամ երրորդ անձանց պատկանող դրամական միջոցներ և/կամ դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունք
7 Նվազագույն ժամկետ Գրավի արժույթով տրամադրվող վարկեր/վարկային գծեր Գրավի արժույթից տարբերվող արժույթով վարկեր/վարկային գծեր*
1 ամիս 1 ամիս
8 Առավելագույն ժամկետ 36 ամիս, սակայն եթե ավանդի ժամկետը գերազանցում է 36 ամիսը, ապա` ավանդի գործողության ժամկետով 12 ամիս
9 Տարեկան անվանական տոկոսադրույք 1. Դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի (ավանդի) գրավադրման դեպքում ավանդի դիմաց վճարվող տարեկան տոկոսադրույք + 3 տոկոսային կետ
2. Բանկային հաշվում առկա դրամական միջոցների գրավադրման դեպքում դրամական միջոցների դիմաց վճարվող տարեկան տոկոսադրույք +3 տոկոսային կետ
համաձայն աղյուսակի
10 Տարեկան փաստացի տոկոսադրույք

Սկսած 3.04%


Սկսած 3.04% 
  ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
10 Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն** 95 տոկոս, եթե տոկոսագումարները վճարվում են վարկի տրամադրման պահին, տոկոսների վճարման այլ պարբերականության դեպքում` 90 տոկոս 75%
11 Վարկի սպասարկման ամսական վճար  Չի սահմանվում
12 Վարկային հայտի ուսումնասիրության վճար Չի սահմանվում
13 Վարկի տրամադրման վճար Չի սահմանվում
14 Բանկային հաշվի բացում/սպասարկում համաձայն Բանկի սակագների, որոնք ներկայացված են հետևյալ հղումով՝ Սակագների տեղեկատվական ամփոփագիր
15 Վարկի և տոկոսագումարի մարումներ 1. Տոկոսագումարների մարումները` ամսական, իսկ վարկը` ժամկետի վերջում
2. Տոկոսագումարների մարումները` վարկը տրամադրելու պահին, իսկ վարկը` ժամկետի վերջում
3. Անուիտետային` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ
4. Նվազող` վարկի մայր գումարի մարումները հավասարաչափ, իսկ տոկոսագումարները` ամսական
16 Վարկային գծի տրամադրման առանձնահատկությունները 1. Վերականգնվող վարկային գծի
2. Վարկային գծի չօգտագործված մնացորդի դիմաց հաշվարկվող է տարեկան դրույքաչափ` 0
3. Վարկային գիծը Visa business վճարային քարտի միջոցով տրամադրելու դեպքում նախորդ ամսվա ընթացքում վարկային գծի անկանխիկ օգտագործված գումարների նկատմամբ (բացառությամբ քարտից քարտ փոխանցումների, ներբանկային և միջբանկային փոխանցումների ՀՀ տարածքում և սեփական հաշիվների միջև) տոկոսներ չեն հաշվարկվում, եթե հաճախորդը նշված եղանակով վարկային գծի օգտագործված մասի մարումը կատարի մինչև ընթացիկ ամսվա 15-ը
4. Ամենամսյա պարտադիր մուտք քարտային հաշվին` նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ կուտակված տոկոսագումարների չափով` մինչև ընթացիկ ամսվա 15-ը 
17 Վարկի/վարկային գծի տրամադրման եղանակ 1. Անկանխիկ վարկ/վարկային գիծ` հաճախորդի բանկային հաշվին փոխանցելու միջոցով
  2.Անկանխիկ` Visa business վճարային քարտին տրամադրման միջոցով` համաձայն գործող սակագների, որոնք ներկայացված են հետևյալ հղումով «Visa business վճարային քարտերի տեղեկատվական ամփոփագիր»
  Վարկի/վարկային գծի գումարի կանխիկացում` բանկային հաշվից կանխիկացնելու դեպքում 1. Կանխիկ ներդրված դրամական միջոցների դեպքում չի պահանջվում,
18
2. անկանխիկ ներդրված դրամական միջոցների դեպքում` համաձայն սակագների, որոնք ներկայացված են հետևյալ հղումով՝ Սակագների տեղեկատվական ամփոփագիր
19 Վարկային պատմության նկատմամբ պահանջ 1. Վարկային պատմության առկայությունը պարտադիր չէ
2. Վարկի ստացման օրվա դրությամբ ժամկետանց/ դասակարգված պարտավորությունների բացակայություն
20 Գրավի առարկայի ապահովագրություն Չի պահանջվում
21 Վարկի/վարկային գծի ժամկետի երկարաձգում*** Առանց սահմանափակումների` երկարաձգման օրվա դրությամբ գործող վարկավորման պայմաններով, եթե երկարաձգման օրվա դրությամբ ժամկետանց պարտավորություններ առկա չեն 
22 Տույժեր, տուգանքներ  ժամկետանց վարկի գումարի տույժ` օրական  0.1%
ժամկետանց տոկոսագումարի տույժ` օրական 0.1%
Վարկի վաղաժամկետ մարման տույժ չի սահմանվում
23 Հայտի ընդունման և ձևակերպման վայր Բանկի մասնաճյուղեր, գլխամասային գրասենյակ
27 Տրամադրման դրական գործոններ  1) դրական վարկային պատմություն
2) գրավի առարկայի համապատասխանությունը Բանկի պահանջներին
3) բարի համբավ
4) այլ գործոններ
28 Մերժման գործոններ  1) բացասական վարկային պատմություն
2) Ֆինանսական ոչ բավարար վիճակ
3) գրավի առարկայի անհամապատասխանությունը Բանկի պահանջներին
4) կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում
5) այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը
6) այլ գործոններ
24 Որոշման կայացման առավելագույն ժամկետ Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օր
25 Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ**** 1 աշխատանքային օր
26 Որոշման վավերականության ժամկետ***** 30 աշխատանքային օր
27 Որոշման վերահաստատման ժամկետ Որոշման վավերականության ժամկետը լրանալուց հետո` 30 աշխատանքային օրվա ընթացքում` վերահաստատման օրվա դրությամբ գործող վարկավորման պայմաններով
28 Վարկը/վարկային գիծը տրամադրելու ժամկետ 1 աշխատանքային օր
  * Եթե, վարկի/վարկային գծի գործողության ժամանակահատվածում, արտարժութային տատանումների հետևանքով գրավն արժեզրկվում է, որի արդյունքում չի պահպանվում Պայմանագրով ֆիքսված վարկ/գրավ հարաբերակցությունը, ապա Բանկը իրավասու է պահանջել վարկի գումարի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարում կամ գրավի ավելացում` նվազագույնը մինչև Պայմանագրով ֆիքսված վարկ/գրավ հարաբերակցությունն է
  **Ավանդի տոկոսադրույքի փոփոխման դեպքում փոփոխվում է նաև վարկի/վարկային գծի տոկոսադրույքը փոփոխման օրվա դրությամբ գործող վարկավորման պայմաններին համապատասխան, բացառությամբ այն դեպքերի, երբ ավանդի ժամկետի ավարտին հաճախորդը չի իրականացնում ավանդի ժամկետի երկարաձգում և ավանդի գումարը փոխանցվում է Պայմանագրով/Ավանդի տեղեկատվական ամփոփագրով նախատեսված բանկային հաշվին, որի դիմաց կիրառվում են տվյալ օրվա դրությամբ Բանկում գործող սակագները 
*** Վարկի/վարկային գծի գումարը 100.000.000 ՀՀ դրամը, 200.000 ԱՄՆ դոլար/Եվրոն գերազանցելու դեպքում  տարեկան տոկոսադրույքը սահմանվում է Պայմանագրային հիմունքներով
**** Բանկը վարկի/վարկային գծի տրամադրան վերաբերյալ կայացրած որոշման մասին հաճախորդին կարող է տեղեկացնել Բանկի տարածքում, հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով
***** Բանկը իրավասու է հրաժարվել վարկը/վարկային գիծը տրամադրելուց, եթե փոփոխվել են վարկի/վարկային գծի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման համար էական համարվող պայմանները (օրինակ` գրավի արժեքի փոփոխություն, կետանցված պարտավորություններ, բանկային հաշիվների կալանք/արգելանք և այլն)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Բանկը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, գյուղատնտեսական նպատակով ֆիզիկական անձին մինչև 5 միլիոն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով վարկի/վարկային գծի տրամադրման դեպքում հաճախորդին տրամադրում է վարկի էական պայմանների անհատական թերթիկ,  որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
2. ՀՀ օրենսդրությանը համաձայն գերփոքր ձեռնարկություն հանդիսացող հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` հետ վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։ Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Բանկի եկամուտը ձևավորող վճարները։ Հաճախորդն իրավունք ունի նաև վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
3. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։
4. Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
5. Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է հետևյալ հղումով՝ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց:
6. Արտարժույթով վարկերի դեպքում փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է ընդունվում վարկի տրամադրման պահին ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքը: Փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել կախված ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։
7. Արտարժույթով տրամադրված վարկի մայր գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարները  վարկառուի ցանկությամբ կարող են վճարվել  նաև վարկի արժույթով:
8. Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա։
9. Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը և/կամ դրամական միջոցները կարող են օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ հաճախորդի մասին տեղեկատվությունը  Բանկը առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը։ Հաճախորդն իրավունք ունի վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։
10. Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին՝ ապագայում վարկ ստանալու համար։
11. Վարկառուն կարող է զրկվել  գույքի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:
12. Հաճախորդի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում հաճախորդի այլ գույքի հաշվին:
13. Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձման ուղղված ծախսեր, այդ թվում դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, վարկի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ /առկայության դեպքում/ և  վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։
14. Բանկի և ՀՀ օրենսդրության համաձայն գերփոքր ձեռնարկություն հանդիսացող վարկառուի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով),  հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70-11-11, ֆաքս` (+37410) 58-24-21:  Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
15. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
16. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
17. Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
18. Վարկային պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների տրամադրման պայմաններին կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով՝ Սակագների տեղեկատվական ամփոփագիր

19. Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ
20. Բանկի կողմից հեռահար սպասարկումն իրականացվում է Բանկ-հաճախորդ առցանց համակարգի միջոցով, որի սպասարկման պայմաններին և սակագներին կարող եք ծանոթանալ  հետևյալ հղումով` «Սակագների տեղեկատվական ամփոփագիր»
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ